Իրանում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Sdílet
Vložit
  • čas přidán 19. 08. 2024
  • Ուրբաթ իրանցիները վերստին ընտրատեղամասերում էին՝ քվեարկելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ուր մրցում էին միջուկային հարցով երկրի նախկին բանակցողը և բարեփոխիչի համբավ ունեցող օրենսդիրը։
    Երկուսն էլ, բնականաբար, փորձում էին իրենց կողմը գրավել իսլամական հանրապետության քաղաքացիներին, որոնց համար նախորդ տարիները դյուրին չէին՝ Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների և ժամանակ առ ժամանակ երկիրը ցնցող բազմահազար ժողովրդական հուզումների պատճառով։
    Արտաքին քաղաքական կոշտ գծի կողմնակից Սաիդ Ջալիլին և սրտի վիրաբույժ ու խորհրդարանի երկարամյա պատգամավոր Մասուդ Փեզեշքիանը շարունակում էին պայքարը երկրորդ փուլում, քանզի հունիսի 28-ին կայացած առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց 50%-ից ավելին․ Փեզեշքիանը ստացավ 42,5%, Ջալիլին՝ 38,6%:
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...
    Iran yntrutyunner

Komentáře • 1

  • @sassouniyerker
    @sassouniyerker Před měsícem +1

    🇦🇲🇮🇷🇪🇭🇦🇲🇸🇾🇦🇲❤️❤️❤️❤️