Մոսկվայում դարձյալ բարձրաձայնում են՝ իբր Ուկրաինայում հավաքում են մանկական օրգաններ

Sdílet
Vložit
  • čas přidán 11. 09. 2024
  • Ինչպես ցանկացած պատերազմի դեպքում, ուկրաինականի պարագայում նույնպես բարձր գին են վճարում նաև երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացմամբ՝
    «անհավանական գին՝ կորսված և խարխլված կյանքերի համար», և պատճառը՝ ռուսական ներխուժումն է ինքնիշխան երկիր։
    Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուկրաինական պատերազմը «կործանարար ազդեցություն է ունեցել երկրի 7,5 միլիոն երեխաների համար»։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այս մայիսի դրությամբ զոհվել կամ վիրավորվել էր մոտ 2 հազար երեխա։
    Ուկրաինացի երեխաները նաև բռնի արտաքսվում են Ռուսաստան, որտեղ նրանց «վերադաստիարակում» են, ինչը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, արտացոլում է Կրեմլի «համակարգված ջանքերը՝ ճնշել ուկրաինական ինքնությունը, պատմությունն ու մշակույթը»։
    Ուկրաինայի գնահատականով՝ այս հուլիսի 26-ի դրությամբ Ռուսաստան են հարկադրաբար տեղափոխել է մոտ 20 հազար ուկրաինացի երեխաների։
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...

Komentáře • 1