Ինչպե՞ս են արձագանքում Ռուսաստանում Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զինուժի առաջխաղացմանը

Sdílet
Vložit
  • čas přidán 11. 09. 2024
  • Փորձագետների խոսքով` Կրեմլը ամեն կերպ ձգտում է նվազեցնել Ռուսաստանի շրջաններում ուկրաինական զինուժի առաջխաղացման նշանակությունը, իսկ ռուսաստանյան հանրությունը, ըստ էության, անտարբեր է Կուրսկի մարզում տեղի ունեցողի նկատմամբ։
    ««Պրոգրես ՄՍ-28» բեռնատար տիեզերանավը դուրս է բերվել ուղեծիր», «Անցած շաբաթ Ռուսաստանի Դաշնությունում խնձորի գները սկսել են աճել», «Մոսկվայի միջազգային կինոշաբաթին նվիրված մամուլի ասուլիս կանցկացվի»․․․ ։ Ահա, սրանք են ռուսաստանյան պետական լրատվամիջոցների առաջին էջերի վերնագրերը, թեև աշխարհում քաջատեղյակ են, որ ընդամենը մի քանի օրում ուկրաինական զինուժը կարողացավ սահմանակից ռուսաստանյան շրջաններում զբաղեցնել մոտ հազար քառակուսի կիլոմետր տարածք։
    Ռուսաստանի Կուրսկի մարզում ընթացող մարտերի մասին Կրեմլը հաղորդում է ի միջի այլոց։ Կարծես` առօրյա, սովորական իրավիճակ է, և խոսքը բազմաթիվ նոր զոհերի, գերիների և իրենց տները լքած տասնյակ հազարավոր ռուսաստանցիների մասին չէ։
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...

Komentáře • 6

  • @aav4123
    @aav4123 Před 26 dny +2

    BRAVOO UKRAINA

  • @vaku5167
    @vaku5167 Před 26 dny +2

    Ays menabany verjum Vashington artahaytutyuny shat sxal sheshtadramb e asum