Ի՞նչ էին փնտրում ամերիկյան հատուկ ծառայությունները Դմիտրի Սայմսի տանը

Sdílet
Vložit
  • čas přidán 11. 09. 2024
  • Օգոստոսի 13-ին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները անսպասելի այց կատարեցին հատկապես ռուսաստանյան հանրությանը քաջածանոթ քաղաքագետ Դմիտրի Սայմսին պատկանող և Վաշիգտոնից ոչ հեռու գտնվող առանձնատուն:
    76-ամյա Սայմսը, ով ծնվել է Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում, այնուհետև՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու որոշ ժամանակ զբաղեցրել նախագահ Ռիչարդ Նիքսոնի ոչ պաշտոնական խորհրդականի պաշտոնը, այժմ ապրում և աշխատում է Ռուսաստանում՝ հանդիսանալով ռուսաստանյան «Առաջին ալիքի» «Մեծ խաղ» թոք-շոուի հաղորդավարը:
    «Ամերիկայի ձայնի» տվյալներով՝ առանձնատունը գտնվում է Վաշինգտոնից հարավ-արևմուտք՝ հայտնի Հանթլի արվարձանում, ավելի քան 53 հեկտար տարածքի վրա՝ շրջապատված անտառներով և դաշտերով: Կալվածքի մուտքին դիմավորում է Patria՝ լատիներեն «երկիր» գրվածքով ցուցանակը:
    Սայմսի առանձատանը ՀԴԲ գործակալների իրականացրած խուզարկության մասին առաջինը հայտնեց տեղի Rappahannock News-ը։ ՀԴԲ հայտարարության մեջ նշված է, որ իրականացրել են դատարանի կողմից լիազորված քննչական գործողություններ:
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...

Komentáře •