Այդ հաստատությունների դռները փակ են լրագրողների առջև

Sdílet
Vložit
  • čas přidán 11. 07. 2023
  • #MediaAm
    Մեդիայի մասին զրույցների համար բաժանորդագրվեք czcams.com/users/mediadot....
    Լրատվամիջոցները սովորականից ավելի ակտիվ լուսաբանեցին Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում մշտադիտարկման հերթական զեկույցը։ Լրագրողների հետաքրքրության հնարավոր պատճառներից մեկը երեխաների շահագործման, ֆիզիկական և սեռական բռնության, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին զեկույցի հատվածներն էին։
    Դիտորդական խմբի անդամ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյանն ասում է, որ «բռնության թեման հատկապես շատ գրավիչ է լրագրողների համար։ Հատկապես, երբ խոսքը երեխաների նկատմամբ բռնության մասին է այնպիսի տեղում, որտեղ երեխաները ոչ թե բռնության պետք է ենթարկվեին, այլ պաշտպանության արժանանային։ Ու նման դեպքում բնականաբար իրավիճակը ավելի ծանր է ընկալվում հասարակության, այդ թվում լրագրողների կողմից, ինչը բնականաբար արդարացի է»։
    ---
    Website - media.am
    ---
    Հետևեք մեզ սոցիալական ցանցերում․
    Facebook - mediadotam
    Instagram - / mediadotam
    Twitter - / mediadotam
    Telegram - t.me/mediadotam

Komentáře •