Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունները․ Գարեգին Խումարյան

Sdílet
Vložit
  • čas přidán 13. 06. 2024
  • #MediaAm
    Մեդիայի մասին զրույցների համար բաժանորդագրվեք czcams.com/users/mediadot....
    Հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած չորս մասնակիցներից ոչ ոքի հաղթող չճանաչեց։ Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոն ղեկավարել է 2019թ․-ից 2024թ․-ը ու թեկնածուների շարքում էր։ Խումարյանը մասնակցելու է նաև նոր հայտարարվելիք մրցույթին։
    «Խնդիրը ոչ այնքան ռադիոյի տնօրեն ընտրելն էր, որքան ինձ չընտրելը»,- ասում է Խումարյանը։ Ըստ նրա Հանրային հեռարձակողի խորհրդի հետ իր տարաձայնությունները կապված են հանրային հեռարձակման բնույթի հետ՝ «պետական մարմինների աշխատանքը լուսաբանելու մոտեցումների վերաբերյալ, սահմանամերձ շրջանների խնդիրները լուսաբանելու վերաբերյալ, էն հարցի վերաբերյալ, թե ընդհանրապես ով կարող է լինել Հանրային ռադիոյում և չի կարող լինել Հանրային ռադիոյում, էն հարցի շուրջ, թե ովքեր կարող են ներգրավված լինել Հանրային ռադիոընկերության հաղորդումների մեջ և չլինել՝ խոսքը էքսպերտային համայնքի ներկայացուցիչների մասին է»։
    ---
    Website - media.am
    ---
    Հետևեք մեզ սոցիալական ցանցերում․
    Facebook - mediadotam
    Instagram - / mediadotam
    Twitter - / mediadotam
    Telegram - t.me/mediadotam

Komentáře • 8

  • @mariapapyan4096
    @mariapapyan4096 Před měsícem +1

    Ողջույն իմ շատ սիրելի տնօրենին։
    Գործընկերային և համագործակցային մշակույթի կրող, ռադիոյի նաև ԱՄԻՐՅԱՆԱԿԱՆ լավագույն ավանդույթները շարունակած Գարեգին Խումարյան ջան։ Նախ հերթական անգամ խոստովանում եմ, որ աշխարհի երջանիկ մարդկանցից մեկն եմ, որ ի դեմս ռադիոյի, գրեթե, բոլոր ժամանակների տնօրենների` հաղորդակցվել եմ լավագույն գործատուների հետ։ Տնօրեն֊գործընկեր լինելու կուլտուրան շատ քչերն են իրենց մեջ կրում, մեր` ռադիոյականներիս բախտն այդ առումով միշտ բերել է։
    Հայաստանի Հանրային ռադիոն հայկական իրականության մեջ մի մեծ քաղաքակրթական շերտ է, որը պղծել, կերպափոխել, ինքնությունից զրկել հնարավոր չէ, ռադիոն տուն է` հայ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ընտանիքին բնորոշ ՀԻԵՐԱՐԽԻԿ կառուցվածքով, որտեղ կան պատվարժան, հարգանքի արժանի ՄԵԾԵՐ, ՀԱՅՐ, որն առաջնորդն է, հետևաբար ընտանիքը զորացնողն ու թիվ մեկ պաշտպանը, և կան ցեղի (խմբագրություններ) հայրեր (խմբագիրներ), մայրեր (խմբագրուհիներ) ու զավակներ (երիտասարդ ու նորածին գնդի որդիներ), որ թիկունքն են և տունը շենացնողը։ Ռադիոյի պատերն ամուր են, քանզի մեր տանը բոլորս "մենք ենք"` մեր թերացումներով ու թերություններով, և իհարկե, առավելություններով, և սա միայն տնեցիք գիտեն։
    Ռադիոտունն ունի ԿԱՄՔ, ԳԻՏԵԼԻՔ և միշտ պատրաստ է ցանկացած ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ, քանզի ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ գիտեին` տան առաջնորդի ուժը խմբային միասնության փիլիսոփայությունը ՊԱՀԵԼՈՒ մեջ է, ինչը ՀԱՆՐԱՅԻՆ կառավարումը դարձնում է արդյունավետ և նպատակային։
    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ Գարեգին Խումարյան ջան, ռադիոյին բնորոշ կոռեկտության և հայ տղամարդուն բնորոշ մեծահոգության, ռազմի դաշտում ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼՈՒ և ներքին կուլտուրայի համար։

  • @mariapapyan4096
    @mariapapyan4096 Před měsícem

    Շնորհակալ եմ հաղորդման հեղինակին մեր տնօրենին հյուրընկալելու համար։

  • @user-ef2pg2dv2w
    @user-ef2pg2dv2w Před měsícem +1

    Հրաշալի հարցազրույց։ Պարոն Խումարյանը հույս ունենանք, որ կվերընտրվի որպես Հանրային ռադիոյի տնօրեն։

  • @ArthourOfficial
    @ArthourOfficial Před měsícem

    Պարոն Խումարյանը հրաշալի մասնագետ է, խոսք չկա։ Հաղորդավար/լրագրողը մի քիչ անպատրաստ թվաց։

  • @KlavetaArutyunyan-gf8ur
    @KlavetaArutyunyan-gf8ur Před měsícem

    Պարոն Խումարյան հարգանքնԵրս.մԵծն Կորյուն Խումարյանի մԵծն զավակ.......

  • @MA-channel1
    @MA-channel1 Před 26 dny

    Որտե՞ղ կարող եմ գտնել Գարեգին Խումարյանի հոդվածը, որը գրված էր Նիկոլ Փաշինյանի 2024 հունվարի «Ցլերի եւ կարմիր շորերի» մասին հարցազրույցի հետքերով ? Առանց դրա այս հետապնդումնլրի պատմությունը շատ կիսատ է։

    • @mediadotam
      @mediadotam  Před 22 dny +1

      ահա հոդվածը
      hy.armradio.am/archives/549094

    • @mediadotam
      @mediadotam  Před 22 dny +1

      իսկ այստեղ թեմայով էթիկական մեդիա չափանիշների վերաբերյալ եզրակացությունն է media.am/hy/newsroom/2024/03/22/38426/