Մեր մեծերը - Հայկ Բժշկյանց

Sdílet
Vložit
  • čas přidán 23. 10. 2013
  • Հայկ Բժշկյանց (Գայ) (1887 - 1937) սովետական բանակի հայազգի հրամանատար, Քաղաքացիական Պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922-ին), կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ: Իր դիվիզիայի կարմիրբանակայինները դժվարանում էին արտասանել նրա Հայկ անունը և Բժշկյանց ազգանունը, և խնդրել են իրենց հրամանատարին դիմելու նրան Գայ ազգանունով, որը ավելի հեշտ էր արտասանվում:
    Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական` Արամյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել չի կարողանում ուսանողական շարժումներին մասնակցելու համար հեռացվելու պատճառով։ Հետագայում ստանում է զինվորական բարձրագույն կրթություն։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ մարտական գործողություններին։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը և դրանից հետո ծավալված քաղաքացիական կռիվներին։ Որպես տաղանդավոր զինվորական, ռազմական արվեստի տեսաբան, ռազմագետ, խորհրդային շրջանում աշխատել է Մոսկվայի ռազմական և ռազմաօդային ակադեմիաներում։ 1935 թ. հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով, (պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Սովետական միությունում). 1937 թ. դեկտեմբեր 11-ին ՍՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել։ Հետմահու արդարացվել է 1956 թ. հունվարի 21-ին։

Komentáře • 10

  • @user-ir8cq3ks2g
    @user-ir8cq3ks2g Před 3 měsíci

    Փառք ու պատիվ հարգարժան ՀԱՅԿ ԲԺՇԿՅԱՆԻՆ:

  • @karokarapetyan7588
    @karokarapetyan7588 Před rokem +3

    Երեքհարյուր տարի շարունակ Հայը նվիրված է եղել ռուսս ազգին,իսկ հակառակ դրան, ռուսսը դավաճանել ,կեղեքել եվ սպանել է Հային։Իրական պատմությունից պետք է դասեր քաղենք եվ վերջապես հասկանանք,ովքեր են մեր թշնամիները եվ ովքեր են մեր բարեկամները։

  • @user-qd5xr1yw4d
    @user-qd5xr1yw4d Před 6 lety +8

    респект!Мец Хайун! Амэн!

  • @user-jo8qj6fo2k
    @user-jo8qj6fo2k Před 7 lety +8

    до здраствую армянские дашнаки и пусть живут армяни вечно

  • @ArmenLights01
    @ArmenLights01 Před 10 lety +10

    shat shnorakalutyun ays sharqi hamar.sharunakeq ays maqur gorc@

  • @user-vc6th7ow5g
    @user-vc6th7ow5g Před rokem +1

    ազնիվ էն բոլորը հայրենիքի համար

    • @SamvelArmenian
      @SamvelArmenian  Před rokem +1

      Եթե հայերինիքի համար, բայց այդպիսիներն եզակի են...

  • @user-nk1cg3yt5r
    @user-nk1cg3yt5r Před rokem

    Шат лав ен анум вор хфум ен Руси меч Ов е мецацел лав вор азгин Чи давачанел.