"Don't Mark Me Absent" ( «Ինձ բացակա չդնեք») by PROJECT LA

Sdílet
Vložit
  • čas přidán 22. 10. 2021
  • Poem by Hamo Sahyan
    Music by Levon Arevshatyan
    Feat. Taron Muradyan
    Arrangement by Khachik Sahakyan
    Executive Producer: Suren Sahakyan
    ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ...
    Ձեր լռությունը զնգում
    Զրնգում է ձորով մեկ,
    Ձեր լռության համերգում
    Ինձ բացակա չդնեք...
    Համբերություն եմ ասում,
    Ակնարկներս կրկնեք,
    Համբերության հանդեսում
    Ինձ բացակա չդնեք...
    Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
    Քնով չանցնեք, չքնեք,
    Քնեցիք էլ, արթնացաք,
    Ինձ բացակա չդնեք...
    Թվում է թե կամենաք
    Մի օր երկինք կթռնեք,
    Ձեր թռիչքի ժամանակ
    Ինձ բացակա չդնեք...
    Ձեր պնդության պատճառով
    Դուք աշխարհներ կսնեք,
    Իմ մեղմության պատճառով
    Ինձ բացակա չդնեք...
    Ես եմ քարե պատարագ
    Ձեզնից սերված ընդունեք,
    Դուք ձեր կամքին հակառակ
    Ինձ բացակա չդնեք...
    Ոչ խոստումներ, ոչ երդում
    Չսպասեք ու չքննեք,
    Անվերջ, անշարժ ձեր երթում
    Ինձ բացակա չդնեք...
    PROJECT LA
    FACEBOOK:
    / projectlaofficial
    INSTAGRAM:
    projectlaoffici...
    APPLE MUSIC:
    / project-la
    SPOTIFY:
    open.spotify.com/artist/3WJI2...
    YANDEX MUSIC:
    music.yandex.com/artist/38707...
  • Hudba

Komentáře • 55

  • @svetlanakirakosian
    @svetlanakirakosian Před 2 lety +48

    Խմբի ղեկավարը շատ խելացի քայլ է կատարել,վերցնելով նոր դեմք,Գոռը միշտ էլ կունենա իր տեղը մեր սրտում,դե Գոռը ՝Գոռ է էլի,բայց նոր դեմքեր էլ են պետք,նորություն, ողջունում եմ ձեր ընտրությունը, բարձ որակի և ճաշակի համար,դուք պրոֆի եք և գիտեք ինչ եք անում, ուրախ եմ,որ հայ երգարվեստի մեջ դուք կաք և տալիս եք մեզ բարձրորակ երգեր և նոր դեմքեր դաստիարակելով նոր սերնդի մեջ ճաշակ։
    Աստված ձեզ օգնական։

  • @Em-hj5wg
    @Em-hj5wg Před 2 lety +15

    Շատ սիրունա երգում այս տղան։ Ու ընդհանրապես շատ ճիշտ են անում, որ տարբեր դեմքեր են հրավիրում խումբ, ոնց որ Արման Լազարյանին բացահայտեցի, էնպես էլ Տարոնին❤️❤️👏👏👏քեզ մեծ բեմեր ✊✊✊✊

  • @manukyan4406
    @manukyan4406 Před 2 lety +31

    Օօօօ՜. Խումբը ունի նոր երգիչ, բարի գալուստ Տարոն. Գերազանց է մուտքը.

  • @personyoumustknow2064
    @personyoumustknow2064 Před 2 lety +11

    Տարոն դու հրաշք ձեն ունես։
    "Սիրով քո գիժ ընկեր"

  • @anahitgabrielyan4520
    @anahitgabrielyan4520 Před 2 lety +14

    Չհագեցնող, անվերջ լսելու, գեղեցիկ ոճ ու կատարում։
    Project LA շնորհակալ ենք գեղեցիկ ու որակյալ, գրագետ կատարված աշխատանքների համար։ 👏

  • @naraandreasyan1279
    @naraandreasyan1279 Před 2 lety +14

    Լավ կատարում, լավ ձայն։
    Բայց Գոռին չմոռանաք,

  • @sonakhachatryan9187
    @sonakhachatryan9187 Před 2 lety +6

    Շատ լավ երգիչ է։ Էլի կցանկանայի տեսնել նրան նախագծի շրջանակներում

  • @grigormanukyan098
    @grigormanukyan098 Před 2 lety +5

    Project LA ,շնորհավորում եմ Ձեզ ,միշտ առաջ...
    Նշեք հասցե էլեկտրոնային ես Ձեզ համար երգ ունեմ գրած

  • @purple_heart8913
    @purple_heart8913 Před 5 měsíci +2

    Shat lavnaaa❤

  • @tigranarutyunyan2925
    @tigranarutyunyan2925 Před 2 lety +7

    Մուտքդ հիասքանչ էր Տարոն ջան։ Հարթ ու կանաչ ճանապարհ եմ ցանկանում։

  • @Likul
    @Likul Před 2 lety +10

    Սահյանը հրաշք է.... Անչափ շնորհակալ եմ երգի համար 🤍🤍🤍

  • @user-jv7nt6yy5l
    @user-jv7nt6yy5l Před 2 lety +9

    Как же красиво ВСЁ! Исполнение супер !

  • @suzieamiryan4392
    @suzieamiryan4392 Před 2 lety +10

    Ձեր երգը թթվածին է, զգում եմ թե ինչպես եմ շնչում, մարմինս ու հոգիս հավասարապես շնչում են....

  • @araks1984
    @araks1984 Před 2 lety +3

    Project La -ի ֆանատն եմ💞կեցցեք

  • @animuradyan6364
    @animuradyan6364 Před 2 lety +5

    Taron du hrashq es☺😍❤❤❤

  • @gayaneghazanchyan3034
    @gayaneghazanchyan3034 Před 2 lety +4

    Շատ սիրուն կատարում է։

  • @anahitavetisyan9696
    @anahitavetisyan9696 Před 2 lety +10

    Մոգական ձայն ունի, անվերջ կարողանում եմ լսել......
    Շարունակեք իր հետ համագործակցել, թող որ Գոռի հետ Project LA դեմքը լինի

  • @mikakost
    @mikakost Před 2 lety +2

    Առանձնահատուկ շնորհակալություն հոբոյի համար

  • @arminegrigoryan113
    @arminegrigoryan113 Před 2 lety +7

    ԲՐԱՎՈՈՈՈ՜👏👏👏👏👏❤❤❤💙💙💙

  • @user-ke9xw5vb1d
    @user-ke9xw5vb1d Před 2 lety +7

    Բրավո😍
    Հիանալի կատարում👏

  • @vinc___________1775
    @vinc___________1775 Před 2 lety +5

    Ինչքա~~ն սիրուն🖤🖤🖤

  • @mathwithruben
    @mathwithruben Před 2 lety +4

    Պարզապես wow !!!

  • @gohartumasyan3623
    @gohartumasyan3623 Před 2 lety +6

    Perfect

  • @l.k.1373
    @l.k.1373 Před 2 lety +3

    Փայլեցիր

  • @komitaskomitas2413
    @komitaskomitas2413 Před rokem

    Beautiful

  • @liliyeghiazaryan7518
    @liliyeghiazaryan7518 Před 2 lety +3

    Շնորհավորում եմ Տարոն ջան, մեծ բեմեր ու խլացնող ծափեր։ Հրաշալի կատարում, բռավո👏👏👏

  • @animuradyan6364
    @animuradyan6364 Před 2 lety +3

    Hianaliiiii katarum❤☺😍❤

  • @Bagginon
    @Bagginon Před 2 lety +3

    👏👏👏❤❤❤💐

  • @manvelmanvelyan3951
    @manvelmanvelyan3951 Před 2 lety +2

    Տարոն ձայնդ հրաշք ա

  • @grizeltaminasyan7143
    @grizeltaminasyan7143 Před 2 lety

    Очень хорошая песня и хорошо спето, но того шарма и необычности нет

  • @lilitmelkonyan8429
    @lilitmelkonyan8429 Před 2 lety +1

    Անկրկնելի 🤩

  • @andranikzoravar7869
    @andranikzoravar7869 Před 2 lety +1

    Бравооо Маестро!

  • @annapetrosyan2323
    @annapetrosyan2323 Před 2 lety +2

    ❤️❤️❤️❤️❤️

  • @kotimarkiz8625
    @kotimarkiz8625 Před 2 lety

    Красиво 👍👏👏👏👏

  • @lilitohanjanyan4428
    @lilitohanjanyan4428 Před 2 lety +2

    👍👍👍

  • @tamarmarkosian1841
    @tamarmarkosian1841 Před 2 lety

    Beautiful! 👏👏👏💐

  • @tomkalusararyan3830
    @tomkalusararyan3830 Před 2 lety +3

    🖤🖤💣💣

  • @jinsbaby7626
    @jinsbaby7626 Před 2 lety

    Ես նոր եմ իմանում,որ դուք էսպիսի հրաշք գործեր ունեք..
    Մեր գրողների տողերը լուսավորում եք է՛լ ավելի..😍🦋🤍

  • @user-rn5em5md6v
    @user-rn5em5md6v Před 2 lety +4

    Կարող եք բացատրել ինչու LA progect լսելուց ամեն անքամ մեր ապագան եմ պատկերացնում ՞

  • @artursoghomonyan7289
    @artursoghomonyan7289 Před 2 lety +4

    “Ձեր լռությունը զնգում,
    Զրնգում է ձորով մեկ,
    Ձեր լռության համերգում
    Ինձ բացակա չդնեք:
    Համբերություն եմ ասում,
    Ակնարկներս կրկնեք,
    Համբերության հանդեսում
    Ինձ բացակա չդնեք:
    Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
    Քնով չանցնեք, չքնեք:
    Քնեցիք էլ, արթնացաք,
    Ինձ բացակա չդնեք:
    Թվում է, թե կամենաք,
    Մի օր երկինք կթռնեք…
    Ձեր թռիչքի ժամանակ
    Ինձ բացակա չդնեք:
    Ձեր պնդության պաշարով
    Դուք աշխարհներ կսնեք,
    Իմ մեղմության պատճառով
    Ինձ բացակա չդնեք:
    Ես եմ քարե պատարագ
    Ձեզնից սերված, ընդունեք,
    Դուք, ձեր կամքին հակառակ,
    Ինձ բացակա չդնեք:
    Ոչ խոստումներ, ոչ երդում,
    Չսպասեք ու չքննեք…
    Անվերջ, անշարժ ձեր երթում
    Ինձ բացակա չդնեք:”
    Համո Սահյան

  • @razgasparian2022
    @razgasparian2022 Před 2 lety +1

    ❤️❤️❤️❤️❤️❤️❤️

  • @fairz9z281
    @fairz9z281 Před 2 lety +1

    INCH VOR TEX BARERY NERKAYACNUMEN IRAKANUTYUNY. LA SHARUNAKEK NUYN TEMPEROV

  • @kotimarkiz8625
    @kotimarkiz8625 Před 2 lety

    А пианист случайно не из клуба Малхас? Но отчётливо видно.

  • @rud1118
    @rud1118 Před 2 lety +1

    Ակոռդները կասեք?

  • @tntntntn1111
    @tntntntn1111 Před 2 lety +7

    Սուջյանի կատարումներն ավելի ստացված են ❤️

    • @tigranarutyunyan2925
      @tigranarutyunyan2925 Před 2 lety +15

      Սովորաբար նոր մարկանց մուտքը ողջունում են և ոգևորում ,այլ ոչ թե համեմատականներ տանում։
      Երկուսն էլ յուրովի են։

    • @tntntntn1111
      @tntntntn1111 Před 2 lety +1

      @@tigranarutyunyan2925 Շնորհակալություն հաջողություն 🙃

    • @tntntntn1111
      @tntntntn1111 Před 2 lety

      @@animuradyan6364 Դա զուտ իմ կարծիքն է 🤦🏻‍♀️

    • @svetlanakirakosian
      @svetlanakirakosian Před 2 lety +13

      Ես էլ Սուջյանի երկրպագուն եմ,տարեց կին եմ,շատ եմ սիրում նրա կատարումները,բայց արի մեղմ լինենք Տարոնի նկատմամբ և ասենք բարի գալուստ Տարոն ջան։❣❣❣
      Գոռը միշտ իր տեղը կունենա,անշուշտ,նա արդեն կայացած է,Տարոնին կանաչ ճանապարհ ։

  • @garikhyan4931
    @garikhyan4931 Před 2 lety +4

    Գոռը ուրա՞

  • @lusinevarshamyan2909
    @lusinevarshamyan2909 Před 2 lety

    Մի օր երկինք կթռՆե՞ք 🙄

    • @vahanvkhkryan3078
      @vahanvkhkryan3078 Před 2 lety +4

      Սահյանի բնօրինակում հենց այդպես է, իսկ երգը մատուցելիս որոշվել է չդիպչել Սահյանի գրչին, որքան էլ այն գրական հայերենի քերականությանը հակասող տողեր ունենա: 😊

  • @hay__axjik8561
    @hay__axjik8561 Před 2 lety +5

    Իսկ ինչու Գոռը չի երգում՞

  • @bellatorosyan_13
    @bellatorosyan_13 Před 2 lety +4

    Էլի լավ եք երգում շաատ լավ բայց Սուջյանին շատ էի սիրում😔