“REQUIEM” («ՌԵՔՎԻԵՄ» ) by PROJECT LA

Sdílet
Vložit
  • čas přidán 22. 02. 2021
  • Երգը նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին:
    Music by Levon Arevshatyan
    Poem by Avet Barseghyan
    Feat. Gor Sujyan
    Arrangement by Khachik Sahakyan
    Executive Producer Suren Sahakyan
    «ՌԵՔՎԻԵՄ»
    Դատարկվել է սրտի հողը, որ երկինքը լիանա:
    Հեռացել է լույս պահողը, որ լույսին նա միանա:
    Երբ արևը պակասում է, ջերմ հոգին հառնում է վեր,
    Տարիքին քո հակասում էր մահ տեսնել` լինելով սեր:
    Դատարկվել է սրտի հողը, բայց երկինքն է լի ու լի:
    Գուցե վերջն է սա, ու պետք է իրար սիրենք ավելի:
    Հերոսի կոչում, սփոփա՞նք ես, թե՞ ցավոտ դատավճիռ:
    Դու սրտի մեծ ափսոսանք ես ու հոգու շատ խոր կնճիռ:
    Ալ են գետերը հայոց հողերի վրա,
    Ալ են ամպերը վերում, տաք արյունից են եռում,
    Որ սերերն աշխարհի, ու տերերն ապագայի
    Թուղթ ու գրչի փոխարեն, զենք վերցրեցին, որ կռվեն:
    Ամենքի կյանքում թողել ես հավերժի մասնիկ,
    Որ հիշում ու ջերմանում են, և օրհնում են քեզ մարդիկ:
    Իսկական քո զենքը ուժն էր զորավոր գիտելիքի,
    Դու շատ կարճ եղար հողինը, երկնքինը`ավելի:
    Դատապարտված ապրում ենք հուշերի կարկատանով,
    Առանց քեզ հպարտանում ենք, առանց քեզ, բայց քեզանով:
    Խտացել էր սերն ու լույսը, աչքերումդ` արևներ,
    Կարոտները ուղարկում ենք, թող դառնան քեզ բարևներ:
    Ավետ Բարսեղյան
    Երժշտ. Լևոն Արևշատյան
    PROJECT LA
    FACEBOOK:
    / projectlaofficial
    INSTAGRAM:
    projectlaoffici...
    APPLE MUSIC:
    / project-la
    SPOTIFY:
    open.spotify.com/artist/3WJI2...
    YANDEX MUSIC:
    music.yandex.com/artist/38707...
  • Hudba

Komentáře • 371

  • @lusinearsenyan1413
    @lusinearsenyan1413 Před 3 lety +83

    Գուցե վերջն է սա, ու պետք է իրար սիրենք.... ավելի՜...💔😔 Հիանալի խոսքեր, հիանալի երաժշտություն, ու հիանալի երգիչ:

  • @user-vc3zy9fv4e
    @user-vc3zy9fv4e Před 3 lety +80

    շնորհակալություն Լևոն Արևշատյանին, Ավետ Բարսեղյանին, Գոռ Սուջյանին, խոնարհումս բոլոր անմահացած հերոսներին

  • @user-hd2vg3ei1k
    @user-hd2vg3ei1k Před 10 měsíci +9

    Աստված լուսավորի մեր նահատակված բոլոր զինվորների հոգիները, լույսում մնաք,հերոսներ ❤

  • @milenbaghdasaryan6181
    @milenbaghdasaryan6181 Před 3 lety +85

    Հանգչեք խաղաղությամբ, լու՛յս տղաներ..

  • @user-np9nz4jb7x
    @user-np9nz4jb7x Před 3 lety +256

    Անկեղծ եմ ասում ամեն օր լսում եմ, էնքան խորն են բառերը, չեմ հագենում, շատ սիրուն ա

  • @lusinehakobyan6868
    @lusinehakobyan6868 Před 5 měsíci +2

    Կատարյալ է...

  • @user-np9nz4jb7x
    @user-np9nz4jb7x Před 3 lety +50

    Ալ են գետերը հայոց հողերի վրա... 💔

    • @evaabraham251
      @evaabraham251 Před 3 lety +3

      Քանդել են հոգիս էս բառերը

  • @lilitdilanyan6398
    @lilitdilanyan6398 Před 3 lety +13

    Անհնար է լսել առանց հուզմունքի, փառք մեր հերոսներին,խոսքեր բխած յուրաքանչյուր հայի սրտից, շնորհակալություն։

  • @jiroug
    @jiroug Před 3 lety +224

    Ալենին ծանոթ եմ Թումո կենտրոնից, որտեղ մի ժամանակ ուսանող էր հետո դարձավ գործընկեր տարբեր դերերում։ Բայց Ալենին վերջին անգամ հանդիպեցի սեպտեմբերի 29-ին՝ Մատաղիսում։ Մեր կամավորական վաշտը Երեւանից դուրս եկավ սեպտեմբերի 28-ի լուսադեմին․ մեզ ուղղեցին Մատաղիսի զորանոց։ Ծանր ռմբակոծություն էր։ Ճաշից հետո մի պահ մի քանի զինվորի շարժ նկատեցինք․ մոտեցա․ չորս զինվորներ էին, մոտենում էին զորանոցին բայց ոչ հիմնական մուտքից։ Նրանց մեջ էր Ալենը։ Ողջագուրվեցինք։ Ակնհայտ էր որ դժվար երկու օր էին անցկացրել։ Հարցրի ի՞նչ գործի վրա են։ Ասեց՝ «կապի դասակ․ եկել ենք այստեղ փչացած մի սարք աշխատացնելու»։ Արագ նայեցինք, բարդ խնդիր չեր, կայանի աշխատանքը վերականգնեցին։ Երբ ավարտեցին ու պիտի մեկնեին, խնդրեցի՝ «Ալեն, զգույշ կը լինես»։ Բայց ոնց որ խնդրանքս տեղ չհասավ․․․

  • @anny7.7.7
    @anny7.7.7 Před 3 lety +43

    ...բայց երկինք է լիուլի, գուցե վերջն է սա...
    Ալեն ջան, լույս էիր, լույս դարձար...
    հանգչեք խաղաղությամբ, հերոսներ...🙏🏻

  • @lianagabrielyan5034
    @lianagabrielyan5034 Před 3 lety +115

    Երկու օր է այս երգը քանդեց ներաշխարհս:
    Նման երգերն մեզ պետք են,որ ոչ մի վայրկյան չմոռանանք.......
    Խոնարհումս ձեր թիմին.....մեր տղաներին.....մեր լույս պահողներին😢

  • @user-zn1qn9wr2c
    @user-zn1qn9wr2c Před 3 lety +37

    Ափսոս տղերք դեռ դուք շատ բան ունեինք անելու 🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏
    Գոռ ջան գոնե այս երգովդ սփոփվեն մեր հերոսների ցավը

  • @anzhelaavetyan7280
    @anzhelaavetyan7280 Před 3 lety +28

    Bravo Ավետ Բարսեղյան!!!
    Խոսում ես բոլորիս սրտից🙏🙏🙏❤️❤️

  • @arminegrigoryan113
    @arminegrigoryan113 Před 3 lety +68

    Փառք մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...Փշաքաղվելիք...Շնորհակալ ենք...🙏🙏🙏👏👏👏

  • @lusinemarkosyan2003
    @lusinemarkosyan2003 Před 3 lety +32

    Շատ գեղեցիկ երգ, հիանալի կատարում, շնորհակալություն! Փառք մեր հերոսներին🙏

  • @amuchikkichuma30
    @amuchikkichuma30 Před 3 lety +106

    Սուջյանի ձայնից ես միանգամից եմ հուզվում, դրան գումարվեց նաև երգը ու ներսս տակնուվրա եղավ... 🙏🙏🙏

  • @lianagabrielyan5034
    @lianagabrielyan5034 Před 3 lety +18

    Կարոտներս բարև դարձած,երկինք ենք ուղարկում.....
    շնորհակալություն......

  • @anee1203
    @anee1203 Před 3 lety +15

    Դու շատ կարճ եղար հողինը, երկնքինը՝ավելի...❤🙏🏼

  • @alinayegoryan3410
    @alinayegoryan3410 Před 3 lety +24

    Երբ արևը պակասում է, ջերմ հոգին հառնում է վեր...🖤

  • @grigormanukyan098
    @grigormanukyan098 Před 3 lety +14

    Hin banastexcneri koxqin piti dasvi Avet Barseghyany ,shat gexecik banastexcutyunnere grum ,kamac kamac Charenci e nmanvum

  • @Mari96_Ginina
    @Mari96_Ginina Před 3 lety +16

    Я каждый раз удивляюсь какие пронзительные слова пишет Авет. Спасибо ВАМ Всем, ребята кто участвовал в данной композиции!
    Помним всех наших героев! Мы за вас отомстим , кто как сможет! Вернём все наши территории назад, к себе!
    Torq nikol!

  • @nunekhachunts1019
    @nunekhachunts1019 Před 3 lety +7

    Շնորհակալ ենք երգի համար, շնորհակալ ենք մեր հերոսներին, ցավն ու վիշտը մեծ են շաաաատ մեծ, խոսքեր չեմ կարողանում գտնեմ սփոփելու համար, Աստված ձեր հոգին լուսավորի մեր քաջ զինվորներ, մեր մատղաշ տղաներ 😥😥😥😥😥🙏🙏🙏🙏🙏

  • @angeg1887
    @angeg1887 Před 3 lety +14

    Մեր Ոսկե սերունդը հերոսացավ Փառք ձեզ տղերք🙏🙏
    Ալեն ջաաաա՜ն , հավերժ իմ սրտում ես Հատընտիր բալա 😢

  • @goharabrahamian4023
    @goharabrahamian4023 Před 3 lety +6

    Առանց հուզվել անհնար է լսել լույս դարցած մեր արևներին նվիրված անչափ հրաշալի ստեղծագործությունը։💔💥🙏

  • @gevorggrigoryan2612
    @gevorggrigoryan2612 Před 6 měsíci +1

    Gor Sujyanin nmanechnum em Hisusin.
    Gor jan duq shat tarbervokh matdeq❤

  • @nareksargsyan8893
    @nareksargsyan8893 Před 3 lety +5

    Գուցե վերջն է սա ու պետք է իրար սիրենք ավելի։❤
    Իմ ժողովուրդդ❤🙏🙏🙏🙏🙏

  • @user-un6xf5on3z
    @user-un6xf5on3z Před 3 lety +19

    Շնորհակալություն 👏👏👏🙏🙏🙏 ԿԵՑՑԵՔ բոլորդ🌿 Փառք մեր բոլոր ՔԱՋԵՐԻՆ 🙏🙏

  • @luizanavasardyan2660
    @luizanavasardyan2660 Před 3 lety +5

    Ամեն ինչնա իդեալական բառերը, երաժշտությունը, կատարումը, գործիքավորումը՝ ճիշտ Ալենի նման։ 🙏🏻🙏🏻🙏🏻

  • @angelinaabrahamyan8328
    @angelinaabrahamyan8328 Před 3 lety +8

    Parq heros u ankrkneli mard ynker Alenin🙏

  • @hasmikgabrielyan1107
    @hasmikgabrielyan1107 Před 3 lety +11

    Սիրելի Ալե՛ն,դու էլ միացար իմ անուշ որդուն,իմ Բագրատին։Ինքն էլ էր քեզ պես խելացի,տաղանդավոր և ամբողջությամբ Սեր։Գիտես ձեր ծննդյան օրերն էլ են նույնը։
    Իմ կարոտած բարևները լույս դարձած ուղարկում եմ ձեզ,լու՛յս Արևներ...

    • @PROJECTLA
      @PROJECTLA  Před 3 lety +2

      💔💔💔🙏🙏🙏✨

    • @user-xk4zz3gp3k
      @user-xk4zz3gp3k Před 3 lety

      ❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️

  • @masis.sab5824
    @masis.sab5824 Před 3 lety +8

    Как всегда у Левона Аревшатяна и Гора получился Шедевр ! Браво Армяне ! И Авету Барсегяну тоже низкий поклон !

  • @tateviksargsyan2420
    @tateviksargsyan2420 Před 3 lety +8

    Avet Barseghyan, this is the best of your songs. After this I started to love your works ❤️ Thanks for so heart touching words 😥

  • @mkogor
    @mkogor Před 3 lety +9

    Փառք մեր հերոսներին🙏 😥😥

  • @kristinegevorgyan6556
    @kristinegevorgyan6556 Před 3 lety +3

    Ցավալի է...😥Բոլոր հերոսների ընտանիքներն Աստվածային ուժ ու մխիթարություն։Ներեցեք..😔

  • @acm__3006
    @acm__3006 Před 3 lety +6

    Գուցե վերջն է սա, ու պետք է իրար սիրենք ...... 😢😢 Աստված լուսավորի բոլոր քաջերի հոգիները։ Ափսոս մեզանից շատերը արժանի չեն ապրել այն հողում, որի համար դուք կյանք չխնայեցիք։

  • @herminegasparyan8496
    @herminegasparyan8496 Před 3 lety +3

    Էս ի՜նչ հզոր երգ է։ Բրավո։
    Խոնարհվում եմ բոլոր զոհված հերոսների առջև....

  • @anahitmkhitaryan9066
    @anahitmkhitaryan9066 Před 3 lety +8

    Իմ սրտի Project LA ♥️♥️
    Շնորհակալ ենք էսքան որակ տալու համար ♥️♥️

  • @arminesahakyan1236
    @arminesahakyan1236 Před 3 lety +9

    Երկինքն է լիուլի։Ախ, ատում եմ քեզ,ցավ😥😥😥

  • @tathevsargsyan5417
    @tathevsargsyan5417 Před 3 lety +7

    Խոսքեր չկան... ուղղակի արցունքներ, որ խեղդում են կոկորդդ, որ միևնույն է չի հանդարտեցնում հոգումդ տիրող փոթորիկը, չի հանգցնում կրակը, որ օր օրի ավելի է բորբոքվում։ Ու ամենացավալին այն է, որ ոչինչ չենք կարող փոխել... 💔💔💔😭😭😭

  • @marhambardzumyan8329
    @marhambardzumyan8329 Před 3 lety +3

    U Duq Bolort dardzaq mez hamar Surb Hreshtakner ,tox gone mardik dzez arjevoren irenc ararqov ,tox bolorin bajin hasni dzer chirakanacac erazanqnern vor mardik dzer poxaren anen mer Hreshtakner 🙏🙏

  • @hasmiksafaryan4621
    @hasmiksafaryan4621 Před 3 lety +5

    Թուղթ ու գրչի փոխարեն զենք վերցրեցին, որ կռվեն...🙏🙏🙏🇦🇲🇦🇲🇦🇲

  • @olgasardaryan2623
    @olgasardaryan2623 Před 3 lety +7

    Փառք մեր ԼՈՒՅՍ ՏՂԱՆԵՐԻՆ😢😢😢

  • @zhannag2160
    @zhannag2160 Před 3 lety +8

    Ваше творчество вселяет надежду, что Армения имеет будущее!!!

  • @annasafian9422
    @annasafian9422 Před 3 lety +3

    փշաքաղվելու՜,
    թող մեր առյուծասիրտ նահատակների հոգիները լուսավորվեն 🙏🏻

  • @elyaharutyunyan4518
    @elyaharutyunyan4518 Před 3 lety +6

    Կեցցես, Ավետ....Ապրում ենք դատապարտված հուշերի🙏🙏🙏🙏🙏💔💔 կարկատանով....հավերժ փառք և խոնարհում մեր զինվորներին.;;🙏🙏🙏💔

  • @hasmikispiryan6483
    @hasmikispiryan6483 Před 3 lety +8

    Ամեն անգամ լսելուց նույնչափ հուզիչ..❤️

  • @evaabraham251
    @evaabraham251 Před 3 lety +1

    Ռեքվիեմ֊֊֊ախխ֊֊֊

  • @namem2533
    @namem2533 Před 3 lety +10

    Հազար ափսոս Ալեն ջան❤😭

  • @gayanezaqevosyan4649
    @gayanezaqevosyan4649 Před 3 lety +6

    Mi erqi mej 45 orva patmutyun .shat gexecik neyev shat huzich erqa .shnorhakalutyun hexinakin e erqoxin .hazar apsos vor espes exav😥🙏

  • @user-np9nz4jb7x
    @user-np9nz4jb7x Před 3 lety +4

    Ահավոր սիրուն ա գրված ու մատուցված, անկեղծ եմ ասում ամեն բառից փշաքաղվել եմ, մինչև սրտիս խորքը հասան էս բառերը ❤💫

  • @user-vt1bw7zk6c
    @user-vt1bw7zk6c Před 3 lety +4

    Հոգիս տակնուվրա եղավ 😔😔🙏.... լույսերի մեջ մնաք , մեր լույս տղաներ🙏🙏🙏😔😔

  • @Robert-mx1wy
    @Robert-mx1wy Před 3 lety +3

    Ավետ Բարսեղյան ինչպես միշտ 💯

  • @svetlanakirakosian
    @svetlanakirakosian Před 3 lety +2

    Շատ ճաշակով ,իմաստով և լուրջ երգեր են,բրավո։Супер

  • @suzieamiryan4392
    @suzieamiryan4392 Před 3 lety +4

    Լսում եմ այս ԱԼԵՆԱԼԵՑՈՒՆ երգը, զգում եմ ամեն տառը, երաժշտության ամեն նյուանսը, հոգիս ու միտքս ցավում են, իսկապես ես ֆիզիկական ցավ եմ զգում ուղակի լսելով այս երգը, խնդրում եմ շարունակեք երգել ԱԼԵՆՆԵՐԻ, ՀԱՅԿԵՐԻ,ՄԽԻԹԱՐՆԵՐԻ ՌՈԲԵՐՏՆԵՐԻ ՈՒ ԲՈԼՈՐ ԼՈՒՅՍ ՏՂԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ, մենք պետք է միշտ տանենք նրանց մեր սրտերի մեջ և մեզ հետ ամենուր,,,,,և իհարկե մեծ շնորհակալություն ձեզ ձեր աշխատանքի համար , ձեր յուրաքանչյուր ստեղծագործություն մեզ պետք է ,հատիկ հատիկ

  • @zinaidagalstyan3042
    @zinaidagalstyan3042 Před 3 lety +3

    Ինչպես միշտ հիանալի և հուզիչ բռավո ձեզ և փառք ու պատիվ մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

  • @sergeykocharyan2029
    @sergeykocharyan2029 Před rokem

    Սիրտս պայթում է։Ալեններ գնացին ու չեկան։Ախ։

  • @annayan5612
    @annayan5612 Před 3 lety +3

    Որ սերերն աշխարհի ու տերերն ապագայի...😒❤️

  • @karinegasparyan1354
    @karinegasparyan1354 Před 3 lety +2

    Աստված ձեր հոգիները լույսերի մեջ պահի, Միքայել ջան,աստված Հայկուհուն ուժ տա մինուճար զավակի կորուստին դիմանալու🙏🙏🙏🙏🙏

  • @pampampam543
    @pampampam543 Před 2 lety +3

    Happy birthday Alen, sunborn unbeaten boy!

  • @evaabraham251
    @evaabraham251 Před 3 lety +3

    Անսահման վիշտ ,անսահման կսկիծ,հոգու ցավ...ախ տղերք ջան

  • @goharvardanyan5730
    @goharvardanyan5730 Před 3 lety +3

    Հպարտանում ենք Ձեզանոն առանց Ձեզ մեր անմահ հերոսներ🙏🙏🙏

  • @Ifrit-dz9ty
    @Ifrit-dz9ty Před 3 lety +9

    Ur eq es luys erexeqin tarel?Alenner@ mez petq ein ,petq 'odi u jri pes!🙏🙏🙏Astvac hogit lusavori ,annman tgha...😥💔

  • @lilithmesropian3925
    @lilithmesropian3925 Před 3 lety +2

    Փշաքաղվելու չափփփփ...

  • @narkagasparyan5736
    @narkagasparyan5736 Před rokem +2

    Արցունքներս խեղդում են ,թող լույսերի մեջ մնան ձեր լույս հոգիները🙏Ավետ Բարսեղյան մեր բոլորի սրտի խոսքերն էին ,հրաշալի,Գոռի մասին խոսքեր չկան ,շնորհակալ ենք շատ❤

  • @user-kb1fo5bo7w
    @user-kb1fo5bo7w Před 3 lety +2

    Ամեն լսելուց սիրտս 💔 լինում...

  • @user-qn7qh3on3e
    @user-qn7qh3on3e Před 3 lety +3

    Երբ եկա Հայաստան առաջին անելիքս Եռաբլուր գնալն էր։ Շիրիմները լուռ չէին խոսում էին ու պատմում տղաների մասին, իսկ Ալենի շիրիմի գրքերը ավելի քան պատմում էին նրա մասին։ Լույս տղաներ... պատիվ ունեմ🙏

  • @d.m.5057
    @d.m.5057 Před 3 lety +4

    Astvac im, inchqan hzorneri menq korcrecinq, parq mer Heros txanerin 🙏

  • @haykuhiharutyunyan2510
    @haykuhiharutyunyan2510 Před 3 lety +1

    Հրաշալի ստեղծագործություն և անզուգական Գոռ ԲՐԱՎՈՈՈ👏👏👏👏👏👏👏

  • @gayanestepanyan8954
    @gayanestepanyan8954 Před 3 lety +2

    Ամեն ամգամ լսելուց սիրտս նորից ցավում է մեր տղաների համար🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼Մենք սիրում ենք Ձեզ🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼🙏🏼

  • @annayeghoyan777
    @annayeghoyan777 Před 3 lety +3

    Դատարկվել է սրտի հողը, որ երկինքը լիանա։
    Հեռացել է լույս պահողը, որ լույսին նա միանա։
    ❤💙🧡
    Ինչպես միշտ կատարյալ👏👏💙💙

  • @r.k.9648
    @r.k.9648 Před 2 lety +1

    Sireli hayer, ser ev hogatarutyun tveq mimyants, kyanqe anush e erb miavorvum enq. Ays erge nerashxars xarnets irar. Sirum em dzez Project LA, Alen jan luyseri mej xaxaxves.

  • @erikogannisyan9533
    @erikogannisyan9533 Před 2 lety

    Փառք ու պատիվ Ձեզ մեր հավերժի ճամփորդներ։ Հոգիս տակնուվրա եղավ։ Ավելի խորիմաստ երգ ես չէի լսել։

  • @lilithovhannisyan5276
    @lilithovhannisyan5276 Před 3 lety +2

    Դու շատ կարճ եղար հողինը, երկնքինը՝ ավելի💔😥🙏
    Ախ Աստված իմ ինչի համար 😥😥

  • @svetlanaharutyunyan6777

    Սիրտ մորմոքող, տանջող մի հզոր երգ է սա, սակայն և բալասան է, պետք է անընդհատ լսել և ոչ մի վարկյան չմոռանալ մեր արծիվ տղաներին, չմոռանալ ու լցվել վրեժի ցասումով։

  • @annii4213
    @annii4213 Před 3 lety +5

    Ամեն օր ցավս ավելիա մեծանում💔Ու՞ր եք տղերք, ինչի՞...😔😔💔💔

  • @kamokarapetyan3781
    @kamokarapetyan3781 Před 3 lety +2

    Ուղղակի Ավետ Բարսեղյան

  • @RONALDO-jx9xc
    @RONALDO-jx9xc Před 2 lety +1

    Հրաշք կատարում, երգի մեջ մի ամբողջ կյանք է ամփոփվում, շնորհակալություն կատարման համար, Աստված օրհնի Ձեզ 🙏🙏🙏

  • @AlsrmAlarm
    @AlsrmAlarm Před 2 lety +1

    Շնորհակալ եմ այս երգի համար, այն դարձավ հոգուս սփոփանքը։ Աաստված պահապան մեր ազգին

  • @Alvard-kg9ww
    @Alvard-kg9ww Před 2 lety +1

    Երգը լսել եմ երևի մի հազար անգամ,բայց ինձ չի հագեցնում,,,,,,Սուջյան ձեր ձայնը այնքան հարուստ է,այնքան հուզող ,այնքան լիքը զգացմունք առաջացնող հոսանքներից........

  • @Irenaa26
    @Irenaa26 Před 3 lety +2

    Ձեր գործերը ,միշտ,հատ առ հատ տարբերվող ու խորն են💛Այս մեկը նույնպես բացառություն չէ,հոգու ամենանուրբ թելերին եք դիպել🥺

  • @tamaraxachatryan2398
    @tamaraxachatryan2398 Před 3 lety +1

    Ամեն մի խոսք շատտ մեծ իմաստ ունի ու Գոռի ձայնը լսելուն պես առցունքներս հոսումա աչքերիցս։Շնորհակալ ենք տաղանդավոր մարդիք❤ՊԱՌՔ ԲՈԼՈՐ ԸՆԿԱԾՆԵՐԻՆ։Իմացեք տղերք Ձեզ ամեն օր ենք հիշում ու շնորհակալ ենք ։Դուք ընկաք,որ մենք ապրենք,ու մենք պարտավոր ենք Ձեզ հիշել։

  • @naraandreasyan1279
    @naraandreasyan1279 Před 3 lety +2

    Լսում եմ ամեն օր, օրը մի քանի անգամ։

  • @e.m.7669
    @e.m.7669 Před 3 lety +6

    Невероятная песня, прекрасное исполнение 🙏🏻

  • @musdown1533
    @musdown1533 Před 3 lety +7

    Հրա՜շք երգ... 🥺🙏

  • @vahagnpoghosyan6391
    @vahagnpoghosyan6391 Před 3 lety +4

    Chkan Lujs pahoxnerz....shat apsos

  • @user-nj9qr4oc3o
    @user-nj9qr4oc3o Před 3 lety +2

    Yes dzez shat em sirum,duq amenalavn eq.Harganqi arjani ujex u chashakov tim.

  • @naraandreasyan1279
    @naraandreasyan1279 Před 3 lety +5

    Շնորհակալ ենք Ձեզ, նման աշխատանքի համար։

  • @karinesargsyan3168
    @karinesargsyan3168 Před 3 lety +4

    Astvac im inchqan meca cav@, inchqan vorakov txaner korcrecinq, andarnali...

  • @tatevikphilipp
    @tatevikphilipp Před 3 lety +3

    Դիմանալու չի էս երգը 💔 «Ալ են» նոտայի վրա ես ամեն անգամ քանդվում եմ :(

  • @narinemelqonyan1549
    @narinemelqonyan1549 Před 3 lety +1

    Апсос мер болор эроснерин.тох болори огин лусавор лини.🙏🙏🙏

  • @GorErgir
    @GorErgir Před 3 lety +1

    Երանի բոլոր փակ մտքերը բացվեն... երանի շուտով մեր լույս տղերքի պարտքը տանք ... պարտավոր ենք զորանալ

  • @anitv-cookingshow3412
    @anitv-cookingshow3412 Před 3 lety +2

    Սիրտս 1000 կտոր եղավ...իմ եղբայրներ ,իմ Հովո մեռնեմ ձեզ....քիչ է ,ինչ էլ անենք ձեզ համար քիչ է😭

  • @ofeliababayan7223
    @ofeliababayan7223 Před 3 lety +2

    Արվեստի անգնահատելի գործ.

  • @annayan5612
    @annayan5612 Před 3 lety +2

    Փշաքաղվելու չափ հուզիչ ու գեղեցիկ կատարում❤️

  • @likelike1453
    @likelike1453 Před 3 lety +2

    Aranc huzvelu chi linum lsel. Xhonarvum mer bolor herosneri arjev.
    Vor serern ashxari u terern apagayi
    Tuxt u grchi poxaren zenq vercrecin vor krven:

  • @shushva
    @shushva Před 3 lety +1

    Մեր հոգու և սրտի դարման Project LA... Թող ծաղկի հայոց աշխարհը և այլևս նման ցավ ու տառապանք չտեսնենք, այլ հզորանանք, արժանի լինենք և ուրախացնենք երկինք բարձրացած մեր արծիվներին...

  • @taguhigabrieljan
    @taguhigabrieljan Před 3 lety +1

    Hzor erg .. hzor txa mer Alen jan xonarhvum u hoartanum em .. kneres mez..vor kyanqe mer kyanqit hashvin exav

  • @mane19781
    @mane19781 Před 3 lety +15

    Իմ որդին է Ալեն😢🙏🙏❤❤ես էլ իրեն կորցրեցի😔

  • @surensargsyan1220
    @surensargsyan1220 Před 3 lety +1

    Սև սպիտակ տարբերակը ավելի համահունչ է տեսահոլովակի համար: Ստեղծագործությունը ուղակի անկրկնելի է!

  • @narinemelikyan9566
    @narinemelikyan9566 Před 3 lety +2

    Հավերժ փառք մեր հերոսներին