Arusyak Hokhikyan
Arusyak Hokhikyan
  • 319
  • 38 716 194
Դարչինով թխվածքաբլիթ/ Հեշտ/Արագ/Շատ համեղ
Բաղադրատոմսը
2 ձու
200 գ շաքարավազ (250 մլ ոչ լիքը բաժակ)
3 ճ/գ մեղր
70 գ բուսայուղ
350 գ ալյուր
1 ոչ լիքը թ/գ սոդա
1 ճ/գ օսլա (պարտադիր չէ, կարող եք բաց թողնել; Օսլան պարզապես մի փոքր ավելի փխրուն է դարձնում թխվածքաբլիթը)
2,5 ճ/գ դարչին (եթե ուզում եք արտահայտիչ համ ու հոտ ստանալ, բայց չաափազամց շատ չի ստավում, հանգիստ արող եք ավելացնել, եթե շատ չեք սիրում, ապա 1 ճ գդալ միայն)
zhlédnutí: 4 255

Video

Սալորի թթվաշ Ջեմ /Վառ համով ու գույնով
zhlédnutí 4,2KPřed 9 hodinami
1 կգ սալորի համար 350 գ շաքարավազ։ Յուրաքանչյուր 1 կգ շաքարավազի համար 100-150 մլ ջուր (ջրի քանակը լրիվ կախված է սալորի հյութեղությունից։ Իմ դեպքում շատ հյութեղ չէին, ես օգտագործեցի 150 մլ)։ Քանի որ շաքարավազի քանակը բավականին քիչ է, անհրաաժեշտ է պահածոյացնել հենց եռման վիճակում։ Ցանկալի է կափարիչով փակելուց անմիջապես հետո շրջել փակված տարաներն ու էդպես թողնել մինչև լիարժեք սառելը։ Սառը վիճակու...
Մրգով, հատապտուղներով կարկանդակ՝ հեշտ ու շատ արագ
zhlédnutí 10KPřed 9 hodinami
6 ձու (միջին չափսի) 1 բաժակ շաքարավազ (250 մլ բաժակով։ Սակայն այս քանակով խմորը քաղցր չի ստացվում։ Քաղցրության համար կարող եք շաքարավազն ավելաաացնել 3-4 ճ գդալով ավել) 2 ճ/գ թթվասեր 125 գ հալեցված կարագ (տաք վիճակում) 2 ճ/գ բուսայուղ 1 կիտրոնի կեղևի քերուկ 320 գ ալյուր (2 բաժակ ) 1 թ/գ փխրեցուցիչ կես թեյի գդալից քիչ պակաս (1/3 թեյի գդալ) սոդա Կարևոր է իմանալ -Շաքարավազն ու ձուն հարում ենք մինչ ...
Ելակով տորթ/ Ամենահեշտ ու մատչելի
zhlédnutí 17KPřed měsícem
Եփովի կրեմի համար 5 դեղնուց 1,5 բաժակ շաքարավազ 5 ճ/գ օսլա (ցանկալի է եգիպտացորենի) 75 գ վանիլին 1 պտղունց աղ 600 մլ կաթ 170 գ սենյակային ջերմաստիճանի կարագ Խմորի համար 4 ձու 120 գ ալյուր 120 գ շաքարավազ 20 գ հալեցված տաք կարագ 1 պտղունց աղ
Երևանյան Փքաբլիթ/Պոնչիկանոցի պոնչիկներ՝ հեշտ ու շաատ համեղ
zhlédnutí 55KPřed měsícem
Կրեմի համար 800 մլ կաթ 5 դեղնուց կամ 3 ամբողջական ձու 2 բաժակ շաքարավազ (կրեմը քաղցր է ստացվում) 7 ճ/գդալ օսլա վանիլին Խմորի համար 300 մլ կաթ 200 մլ ջուր (կարևորը, որ երկու հեղուկները միասին 500 մլ լինեն) 6-7 գ խմորիչ (1 ճ/գդալ ՝ լրիվ հարթ մակերեսով) 2 ճ/ գ շաքարավազ 2 ձու 2 ճ/ գ բուսայուղ (ևս 2 ճ գ՝ խմորը հունցելու համար) 1 լիքը թ գ աղ 850 գ ալյուր Մոտավորապես 500-800 մլ բուսայուղ ՝ տապակելու ...
Կուլիչ/Բարձրանում է 4 անգամ/Չի հնանում շաբաթից ավել(հատուկ բաղադրիչով)/Նման որակ դեռ չի եղել
zhlédnutí 3,1KPřed 2 měsíci
Ուշադրություն Սիրելիներս, չենք մոռանում, որ ԿՈՒԼԻՉՆԵՐԸ հայկական ավանդական ԶԱՏԿԱԿԱՆ սեղանի հետ որևէ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ։ Իմ ալիքում մինչ հաջորդ Հարության տոնը կլինեն իսկական հայկական թխվածքների էլի տարբերակներ։ Իսկ կուլիչնեչը հրապարակում եմ Զատիկից ավելկի ուշ, որպես ուղղակի խմորեղեն, որ, ինչպես ցանկացած այլ խմորեղեն, կարելի է թխել ու մատուցել թեյի հետ ցանկացած այլ օր, ինչպես Բրաունին, Ավստրիական շտրյուդե...
Գյուղական խրթխրթան, փխրուն գաթա, որ շատերն են փնտրել
zhlédnutí 59KPřed 2 měsíci
Խմորի համար 400 գ ալյուր (ևս 50-80 գ կպահանջվի գրտնակելու ընթացքում) 250 գ կարագ 1 մեծ պտղունց աղ (կամ նույնիսկ 2 պտղունց) 1 թեյի գդալ փխրեցուցիչ (8 գ) վանիլին 3 դեղնուց 220 գ թթվասեր (բաղադրատոմսով նախատեսված է 250 գ, ես պակասեցրել եմ) Խորիզի համար 250 գ կարագ 250 գ շաքարավազ 370 գ ալյուր վանիլին Միջուկի համար Խորիզ 600 գ արմավ (խուրմա) 300-350 գ ընկույզ 250-300 գ չամիչ կանեփի սերմ՝ ըստ ճաշակի...
Փքաբլիթ/Անհավանական Փքված լինելու գաղտնիքը/Առանց ձեռքով հունցելու/ Գաղտնի բաղադրիչով
zhlédnutí 38KPřed 2 měsíci
Խմորիչի համար 120 մլ տաք կաթ 8 գ խմորիչ 1 ճ գ շաքարավազ 1 ժ գ ալյուր հիմնական խմորի համար 2 փու 0,5 բաժակ շաքարավազ (մոտ 100 գ) 1,5 ճ գ թթվասեր (մոտավորապես 60 գ) 5_6 ճ գդալ բուսայուղ հասունացած խմորիչը 200 մլ տաք ջուր 650 գ ալյուր ( մաս_մաս ենք ավելացնում 1 թ գ աղ (ոչ պակաս) 60_80 գ փափուկ կարագ ( ես 80 գ եմ ավելացրել) Նախապատրաստելիս խմորի յուրաքանչյուր շրջանակի տրամագիծը միջինը 8 սմ է։
Գեղեցիկ կտրվածքի ու գեղեցիկ բացվածքի գաղտնիքները՝ ցանկացած շերտավոր խմորի դեպքում
zhlédnutí 39KPřed 2 měsíci
Գեղեցիկ կտրվածքի ու գեղեցիկ բացվածքի գաղտնիքները՝ ցանկացած շերտավոր խմորի դեպքում
Հեշտ, նուրբ, արագ բայց տոնական տորթ/Կկարողանա անգամ սկսնակը
zhlédnutí 79KPřed 2 měsíci
ԵՓՈՎԻ ԿՐԵՄԻ համար 400 մլ կաթ 3 դեղնուց 1 բաժակ շաքարավազ/ Բաժակը՝ 250 մլ 3 ճ/գ օսլա / Ցանկալի է եգիպտացորենի 1 պտղ․ աղ վանիլին ԽՄՈՐԻ համար 4 ձու 2 բաժակ շաքարավազ /բաժակը՝ 250 մլ 180 գ կաթնաշոռ 100 գ կարագ /հալեցված/ 4,5-5 բաժակ ալյուր / մոտավորապես 0,5 բաժակը գրտնակելուլ համար/ 1 թ/գ փխրեցուցիչ /կարելի է նաև սոդայով, բայց նման դեպքում խմորը գրտնակելուց առաջ հարկավոր է նվաազագույնը 20 ր թողնել ...
Չամիչով ՓԼԱՎ/Որակյալ փլավ/Բրնձի և լավաշի ընտրություն/ Համեղ, ոչ չոր բրինձ՝ անգամ սառը վիճակում
zhlédnutí 30KPřed 3 měsíci
Ես 26 սմ տրամագծով և 6 սմ բարձրությամբ կաղապարի համար օգտագործեցի 3 բաժակ բրինձ (չափել եմ 250 մլ բաժակով), ավելացրել եմ 6 բաժակ եռման ջուր, լցրել եմ 3 թեյի գդալ աղ (օպտիմալ քանակ է․ անհրաժեշտության դեպքում կրակն անջատելուց որոշ ժամանակ առաջ կարելի է ավելացնել՝ ըստ ճաշակի)։ Կարագը 40-50 գ փլավի համար, մոտ 40 գ էլ չամիչի համար 40 գ լավաշին քսելու համար (սա կարող է լինել ըստ ճաշակի, բայց շատ քիչ խ...
Տորթ ՄԱՐԳԱՐԻՏԱ/Առանց կրեմի/Կաթով/Հեշտ, արագ, մատչելի/
zhlédnutí 16KPřed 4 měsíci
Խմորի համար 3 ձու 1,5 բաժակ շաքարավազ (ես 2-3 ճ գդալ ավել եմ այս անգամ ավլացրել ՝ ավելի խոնավ շերտեր ստանալու համար։ Շատ չէ) 550 մլ կաթ 60 գ հալեցված կարագ 3 բաժակ ալյուր (բաժակիս ծավալը 250 մլ է) 1 լավ լիքը թեյի գդալ փխրեցուցիչ (բարձր բլրակով, ինչպես, որ ցուցադրել եմ) Շերտերը միացնելու համար օգտագործվեց մոտ 1 լ տարայով ջեմ։ Քսել հարկավոր է ոչ շատ հաստ շերտով։ Ձևավորում ենք խմորի փշրանքով ու մա...
Վեներա/Մածունով տորթ/Շաատ փափույ/Հեշտ/Մատչելի
zhlédnutí 66KPřed 4 měsíci
ԿՐԵՄԻ համար 400 մլ կաթ 2 ձու կամ 3 դեղնուց (այս անգամ 2 ձու եմ օգտագործել) 1 բաժակ շաքարավազ (բաժակիս ծավալը 250 մլ է) 3 ճ․ գ․ օսլա վանիլին 100-150 գ սերուցքային կարագ ԽՄՈՐԻ համար 4 ձու 1 բաժակ շաքարավազ (բաժակս 250 մլ է․ Կարող եք 2-3 ճ գդալ ավել լցնել։ Հաշվի առեք, որ տորթը քաղցր չէ) 1,5 բաժակ կաթնամթերք 50-70 մլ բուսայուղ (ես այս անգամ ավելացրել եմ հենց 70 մլ, բայց հանգիստ կարելի է նաև ավելի ք...
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ/Եվ ծակոտիներով, և առանց ծակոտիների նույն խմորից/Շատ բարակ/Չճաքող/
zhlédnutí 8KPřed 4 měsíci
1 լ կաթի համար 1 լ կաթ 3-4 ձու (եթե լավ խոշոր են, վերցրեք 3 ձու) 2 բաժակ ալյուր 1 ոչ լիքը ճ գդալ աղ աղից մին քիչ ավել շաքարավազ 4 ճ գդալ բուսայուղ Շատ ԾԱԿՈՏԻՆԵՐՈՎ տարբերակը 1 լ կաթից 150 մլ-ը փոխարինում ենք տաք ջրով (կաթն էլ, ջուրն էլ պետք է գոլից քիչ ավելի տաք լինեն) 3-4 ձու (եթե լավ խոշոր են, վերցրեք 3 ձու) 2 բաժակ ալյուր 1 ոչ լիքը ճ գդալ աղ աղից մին քիչ ավել շաքարավազ 4 ճ գդալ բուսայուղ (2 ճ...
Թռչնի կաթ/Թռչնակ/Բոլոր կարևոր մանրամասները
zhlédnutí 31KPřed 4 měsíci
ԽՄՈՐԻ համար 4 ձու 1 բաժակ շաքարավազ (250 մլ բաժակով) 4 ճ գդալ մեղր 50 մլ կաթ (4 ճ գդալ) 150 գ կարագ 1 թ գդալ սոդա (ոչ բարձր, հարթ մակերեսով) 1 պտղունց աղ 1 ճ գդալ քացախ 660 գ ալյուր (քանակը կարող է տարբերվել) 0,5 թ գդալ սոդա ԵՓՈՎԻ ԿՐԵՄԻ համար 400 մլ կաթ 3 դեղնուց 1 բաժակ շաքարավազ 3 ճ գդալ օսլա վանիլին 1 պտղունց աղ ԿՐԵՄԻ համար 250-300 գ կարագ (իմ դեպքում 270 գ էր) եփովի կրեմը ՋՆԱՐԱԿԻ համար 100 ...
Տարբերվող խմորով բուլկիներ\\Արտասովոր փափուկ\\Բոլոր մանրամասները
zhlédnutí 17KPřed 5 měsíci
Տարբերվող խմորով բուլկիներ\\Արտասովոր փափուկ\\Բոլոր մանրամասները
Կոնֆետներ/Ինչպես ստանալ հետաքրքիր հիշվող համեր/ Ինչպես համադրել
zhlédnutí 10KPřed 6 měsíci
Կոնֆետներ/Ինչպես ստանալ հետաքրքիր հիշվող համեր/ Ինչպես համադրել
Մեղրով տորթ/ Ուղղակի խառնում ենք ու թխում/Առանց գրտնակելու /Շաատ փափուկ, նուրբ ու խոնավ շերտեր
zhlédnutí 8KPřed 6 měsíci
Մեղրով տորթ/ Ուղղակի խառնում ենք ու թխում/Առանց գրտնակելու /Շաատ փափուկ, նուրբ ու խոնավ շերտեր
ՄԻԿԱԴՈ/Դասական/առանց ԿԱԿԱՈՅԻ/Փխրունության գաղտնիքները
zhlédnutí 86KPřed 6 měsíci
ՄԻԿԱԴՈ/Դասական/առանց ԿԱԿԱՈՅԻ/Փխրունության գաղտնիքները
Ոզնի. Գեղեցիկ ձևը՝ հեշտ ու արագ
zhlédnutí 43KPřed 6 měsíci
Ոզնի. Գեղեցիկ ձևը՝ հեշտ ու արագ
Նարնջով տորթ/Տոնական/Հեշտ/Շքեղ/Արագ/
zhlédnutí 62KPřed 6 měsíci
Նարնջով տորթ/Տոնական/Հեշտ/Շքեղ/Արագ/
Մեղրով տորթ առանց գոլորշու և առանց գրտնակելու/Շատ ԽՈՆԱՎ շերտերով, նուրբ ու փափուկ
zhlédnutí 187KPřed 7 měsíci
Մեղրով տորթ առանց գոլորշու և առանց գրտնակելու/Շատ ԽՈՆԱՎ շերտերով, նուրբ ու փափուկ
Տորթ 5+/Ձեր տոնական սեղանների համար/Հեշտ/Մատչելի/Արագ/
zhlédnutí 43KPřed 7 měsíci
Տորթ 5 /Ձեր տոնական սեղանների համար/Հեշտ/Մատչելի/Արագ/
Կանաչ տորթ/Առանց ներկերի/Տոնական տեսք/Մատչելի/Շատ արագ
zhlédnutí 50KPřed 7 měsíci
Կանաչ տորթ/Առանց ներկերի/Տոնական տեսք/Մատչելի/Շատ արագ
Նուգա/Ընկույզով տոնական տորթ/Հեշտ/Շատ մատչելի/Առանց գրտնակելու
zhlédnutí 65KPřed 7 měsíci
Նուգա/Ընկույզով տոնական տորթ/Հեշտ/Շատ մատչելի/Առանց գրտնակելու
Մեղրով տորթ/Շատ մեծ ծակոտիներ/տարբերվող համ/փորձել է պետք
zhlédnutí 180KPřed 7 měsíci
Մեղրով տորթ/Շատ մեծ ծակոտիներ/տարբերվող համ/փորձել է պետք
Օգտակար ու շատ համեղ վաֆլիներ մի քանի րոպեում/ խորհուրդներ, դիտարկումներ
zhlédnutí 8KPřed 8 měsíci
Օգտակար ու շատ համեղ վաֆլիներ մի քանի րոպեում/ խորհուրդներ, դիտարկումներ
Թելե խաղալիքներ/ Հաղթանակներ/ Վերադարձի հույսով
zhlédnutí 4KPřed 8 měsíci
Թելե խաղալիքներ/ Հաղթանակներ/ Վերադարձի հույսով
Արցախի համն ու հոտը։Վերադարձը կասկածից վեր է
zhlédnutí 20KPřed 9 měsíci
Արցախի համն ու հոտը։Վերադարձը կասկածից վեր է
Կարևոր է. Տարաների ու կափարիչների մասին/Հեշտ ախտահանում/Ինչու շրջել տարաները, ինչու փաթաթել...
zhlédnutí 9KPřed 10 měsíci
Կարևոր է. Տարաների ու կափարիչների մասին/Հեշտ ախտահանում/Ինչու շրջել տարաները, ինչու փաթաթել...

Komentáře

  • @user-mj2qt8fu3x
    @user-mj2qt8fu3x Před 22 minutami

    Barev cez sireli Arusyak Jan es kitronattun moraca skzbic chavelacnenk verjum.avelacnenk ka tarberutun?

  • @gayanekarapetyan6559
    @gayanekarapetyan6559 Před 2 hodinami

    Արուսյակ ջան ենքան համով ախորժելի բաներ ես պատրաստում արժե քեզ հյուր գալ ձեռքիտ շնորհքը ավելի օրհնվի

  • @arman4839
    @arman4839 Před 3 hodinami

    Իսկ խորիզով տարբերակի ժամանակ խորիզը լցնում եք խմորի վրա և թխում?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před hodinou

      Այո, բայց անպայման հաշվի առեք, որ խմորը քաղցր չի, եւ առանց մրգի պատրաստելու դեպքում շաքարավազը կես բաժակով ավել է պետք լցնել

  • @violetgaribyan-jg9ll
    @violetgaribyan-jg9ll Před 6 hodinami

    🌷🍒🥘🌶️🌼🍄🍎🥰

  • @albertgazazyan4734
    @albertgazazyan4734 Před 10 hodinami

    Արուսյակ ջան շատ լավ ստացվեց ինչպես միշտ՚ շնորհակալություն❤❤❤❤Ազնիվ Փափազյան

  • @user-zn5nl6zb8y
    @user-zn5nl6zb8y Před 13 hodinami

    Սիրելի Արույսակ ինչ անեմ լիմոնի աղը մի քիչ շատ եմ գցել ու համը դառնավուն է

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 8 hodinami

      Էլի օշարակ եփեք առանձին, մի քիչ առանձին եռացրեք, լցրեք վրան ( իր օշարակից նախապես մոտ նույն քանակով պակասեցրեք)։ Ու ամբողջը միասին եռացրեք։

  • @HaykuhiAltunyan
    @HaykuhiAltunyan Před 22 hodinami

    Կեցցես,մեր սիրելի,օրինակելի աշակերտուհի

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 19 hodinami

      Ձեզ ճանաչեցի միանգամից)))))) 💋💋💋💋🌷🌷🌷

  • @donaraghazaryan5170
    @donaraghazaryan5170 Před 23 hodinami

    Արուսյակ ջան, ես դեղձի ցուկատի համար միշտ ընտրում եմ սպիտակ դեղձի տեսակը , շատ սպիտակ և գեղեցիկ չիր է ստացվում

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 19 hodinami

      Այո, տեսանյութի սկզբում ցուցադրել եմ դա )))) Ուղղակի, չգիտես ինչի, հենց մուգին ենք սովոր, ծիրանագույնին ))) Բաց գույնով, այո, առանձնահատուկ էսթետիկ տեսք ունի 😊👍

  • @armenuioganezova2496

    Barev dzez Inchqan jamanak pahenq sodayajri mech?

  • @eliza4745
    @eliza4745 Před dnem

    Այսօր պատրաստեցի շատ համեղ էր,շնորհակալ եմ❤

  • @karinemosley9121
    @karinemosley9121 Před dnem

    Thank you for the recipe. I have a question. I’m out of baking soda what can I use instead of baking soda?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před dnem

      Ողջույն Կարող եք օգտագործել միայն փխրեցուցիչ (1 թեյի գդալ)

    • @karinemosley9121
      @karinemosley9121 Před dnem

      Thank you Arusyak jan for replying back.

  • @davoarmenia9834
    @davoarmenia9834 Před dnem

    Isk inchu eracrac vijakum cheq pahacoyacnum?ev ardyoq aydpes anvtanga?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před dnem

      Այո, անվտանգ է, երբ կա 60 %_ից ավել շաքարավազ։ Մսւրաբաներում շաքարավազը պակաս չի լինում, դա բնական կոնսերվանտ է, հանգիստ կարող եք պահածոյացնել սառը վիճակում։ Իսկ այ ջեմերը պարտադիր հարկավոր է պահածոյացնել եռման վիճակում ( անգամ լցնելիս կրակը չենք անջատում, թողնում ենք մաիմանդ կրակին, որ պահածոյացնելիս զանգվածը շարունակի մարմանդ եռալ)

  • @tigranminasyan7573

    Barev Arusyak jan es misht hetevum em der aliqin isk karox eq aranc shaqaravazi vuyc taq dexzi cri patrastum@❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před dnem

      Ողջույն Առանց շաքարաբազի, եթե ուզում եք, որ գույնը բաց լինի, արդեն անհրաժեշտ է մշակել ծծումբով, ինչպես անում են ալանիի համար

  • @gormirzoyan5263
    @gormirzoyan5263 Před dnem

    Knereq karox eq vor xndrem arag patasxanel harcis? Ete jury qchacel ei 3rd epman jamanak inchice? Ev ete siropy jrik e chi lini?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před dnem

      Ջրիկ օշարակով կլինի, ուղղակի եթե շատ ջրիկ է, հատւկները փայլուն րեն լինի, ու կարող են մի քիչ փափկել։ Օշարակի պակասելը եփելու ընթացքից է։ Կամ տարան է շատ լայն, կամ կափարիչը լրիվ բաց եք թողել։ Քանակը խնդիր չէ։ Վերջում իր անհրաժեշտ համամասնությամբ ( ուղղակի ավելի քիչ ) օշարակ եփեք, լցրեք վրան, հետը եռացրեք մի քանի րոպե

    • @gormirzoyan5263
      @gormirzoyan5263 Před dnem

      @@arusyakhokhikyan9342 es uxaki zarmaca dzer katsayic nex katsaye u kaparichy shat qich e pakac exel bayc qchacel e osharaky

  • @evginekarapetyan
    @evginekarapetyan Před dnem

    Карелин ктрвацк анал мечтехиц

  • @editanikoxosyan2422

    Shst lav stacvec im mot

  • @Event111Dddd
    @Event111Dddd Před 2 dny

    🙋💋🥰☕

  • @anahitxachatryan1691

    Միևնույն է ձեզ մոտ ամեն ինչ միշտ իդեալական է ստացվում🌹🌹🌹

  • @marskoch630
    @marskoch630 Před 2 dny

    Шноракалутюн сирелис ❤️❤️❤️❤️❤️💋💋💋

  • @arpinegrigoryan3711

    Shnorhakalytyn manramas@ bacatrely hamar

  • @lenaabrahamyan6761
    @lenaabrahamyan6761 Před 2 dny

    Апоес ахчик джан.Шат лав стацвец

  • @alvardalixanyan6630

    Շնորհակալություն ❤❤❤

  • @svetlanakirakosian
    @svetlanakirakosian Před 2 dny

    Շատ շնորհակալություն Արուսյակ ջան, պատկերացնում եմ ինչ բուրմունք ունի, անպայման կփորձեմ։😘❤️

  • @karinekasarian4539
    @karinekasarian4539 Před 2 dny

    Արուսյակ ջան քանի ՞աստիճանի տակ

  • @armangrigoryan9655
    @armangrigoryan9655 Před 3 dny

    Arusyak jan isk jarox enq torti guynov patrastel

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Իհարկե։ Ջրալույծ գույն վերցրեք, եր լիարժեք ջրի մեջ լուծվի ու համասեռ ստացվի։

  • @user-tn3rm3vo6f
    @user-tn3rm3vo6f Před 3 dny

    ШАТ. ШНОРАКАЛЕМ.

  • @LianBaloyan-mf6tq
    @LianBaloyan-mf6tq Před 3 dny

    Իսկ եթե խմորը շատ պինդ է ստացվել ինչ անենք😢😅😢

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Կարող եք մի քիչ էլ մածուն ավելացնել կամ գոլ կաթ

    • @LianBaloyan-mf6tq
      @LianBaloyan-mf6tq Před 3 dny

      @@arusyakhokhikyan9342 շնորհակալություն ❤️

  • @user-ju3rm1cl1z
    @user-ju3rm1cl1z Před 3 dny

    Արյուսակ ջան իսկ ձմերուկի չիրը լինում է մինչև չորանալը կրթկրթան թե ռեզինանման

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Ավելի շուտ ռեզինանման երևի, բայց ոչ չափազանց շատ

  • @user-wo7gl1qu9k
    @user-wo7gl1qu9k Před 3 dny

    Արուս։ջան։դուք։հրաշք։եք❤❤

  • @evgeniarapyan1293
    @evgeniarapyan1293 Před 3 dny

    Շնորհակալություն, Արուսյակ ջան, անպայման կփորձեմ։

  • @lusinebabayan382
    @lusinebabayan382 Před 3 dny

    Geghecik ev anushabuyr txvatsqablitneric es el kpordzem Arusyak jan 💚

  • @mishakarapetyan9559

    Արուսյակ ջան հենց այսօր կփորձեմ, շնորհակալ եմ շատ❤❤❤❤

  • @user-rl5hh5hc5c
    @user-rl5hh5hc5c Před 3 dny

    Спасибо большое 👏 👏 👏 ❤

  • @alisatemejikyan493
    @alisatemejikyan493 Před 3 dny

    Շնորհակալություն ❤❤❤

  • @user-do8qr2tb8r
    @user-do8qr2tb8r Před 3 dny

    Շատ գեղեցիկ թխվածքաբլիթներ են մատչելի բաղադրիչներով ❤❤❤

  • @Erinsz_Gevorgyan1968

    Սիրելի Արուսյա ջան գույնը շատ մուգ է ստացվել ,երևի կակաո էք խառնել, բայց բաղադրատոմսի մեջ մոռացել էք նշել,դարչինց այդքան մուգ է ստացվում՞❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Իրականում գույնը ավելի մուգ է, լույսի տակ ավելի բաց է դուրս եկել լ։ Առաջին տարբերակում, որը ժելատինով էր սխալմամբ, քիչ էր դարչինը, բաց գույնով էր։ Իսլ մեղրով ճիշտ տարբերակում արդեն ավելի շատ է։ Եթե 2.5 ճ գդալ դարչին ավելացնեք, էսքան մուգ է ստացվում, նույիսկ մի քիչ ավելի մուգ 👍 Խմորի մեջ կակաո չկա։

    • @Erinsz_Gevorgyan1968
      @Erinsz_Gevorgyan1968 Před 3 dny

      Շնորհակալ եմ ❤❤

  • @lilitkhachatryan4112

    Arus Jan Kievski ek xostacel Jmoranak

  • @ninaharutyunyan1382

    Shat apres Arusik jan, inch pes misht hiacnum es, Arusik jan inch klini mi angam peranik patraseq, bolor manrsmasnerov ete hnarvor e❤❤❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Շնորհակալ եմ ))) Այո, իհարկե) Վաղուց եմ խոստացել իսկական շաքաիով ու ջրով տարբերակը ))

    • @ninaharutyunyan1382
      @ninaharutyunyan1382 Před 2 dny

      @@arusyakhokhikyan9342 shorhakal em sirelis

  • @gayaneeghoyan4101
    @gayaneeghoyan4101 Před 3 dny

    Shnorhakalytyn Arysyak jan nor baxadratomsi hamar,es aktiv hetevym em cer nor matycymnerin ev porcym em patrastel.Hazeli e lsel cer kirt matycym@.

  • @hrachuhitonoyan6100

    ❤❤❤

  • @user-gq6nr2ie8w
    @user-gq6nr2ie8w Před 3 dny

    💖💖💖💖💖

  • @arturharutyunyan3777

    Արուսյակ ջան ինչ ջեռոցում եք պատրաստում՞

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Էլեկտրական ջեռոց է։ Սովորական վերևի ու ներքևի ջեռուցումն եմ միացնում, կոնվեկցիան չեմ օգտագործում

  • @vikamarkosyan8684
    @vikamarkosyan8684 Před 3 dny

    ❤❤Շնորհակալություն, սիրելի Արուսյակ

  • @annaanna5850
    @annaanna5850 Před 3 dny

    Barak e stacvec iharke indz hamar😊

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Դա արդեն կախված է Ձեր ցանկությունից։ Սկուտեղի վրա լցրեք ավելի հաստ շերտով, նաև զանգվածը ավելի պինդ պատրաստեք։ Կախված է նաև նրանից, թե ինչի համար եք օգտագործելու 👍🥰

  • @mishakarapetyan9559

    Արուսյակ ջան ջեմ չենք սիրում բայց քո խաթր սարքելու եմ❤❤😂😂😂

  • @arusyakhokhikyan9342

    Սա էլ սալորի պաստեղի հղումն է։ Համեցեք 😊👇 czcams.com/video/kjjbEWrPr7Q/video.htmlsi=Lf5rpd9sWconE_n-

  • @arusyakhokhikyan9342

    Միացեք նաև իմ ֆեյսբուքյան խմբին' Իմ մյուս բոլոր հրապարակումներին ու քննարկումներին մասնակցելու համար այս հղումով 👇👇 facebook.com/share/o7TxvTrcyRbFBEj8/?mibextid=A7sQZp

  • @tamarasargsyan570
    @tamarasargsyan570 Před 3 dny

    Սիրելի Արուսյակ մի խնդրանք ունեմ։Կարո՞ղ է իմանաք,թե հավի տոտիկները ինչպես են մարինացնում,որ ստացվում է այդպես սպիտակ,մի տեսակ թափանցիկ,շատ սիրուն տեսք է ունենում։Ես որ պատրաստում եմ,ճիշտ է սպիտակ է լինում,բայց խանութում որ վաճառվում է,շատ սիրուն ու լավնեն։Խնդրում եմ եթե գիտեք,կիսվեք ձեր բաղադրատոմսով։Նախորոք շնորհակալ եմ։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Ողջույն. Վերջերս ծանոթներիցս մեկն ասեց, որ երբեմն ջրածնի պերօքսիդ եմ նաև օգտագործում ( перекись водорода ) նման շատ արտահայտիչ Սպիտակի համար։ Այլ հնարքներ, ցավոք, չգիտեմ 🫶😊

  • @lilikhayrapetyan3821

    Արուսյակ ջան,բարև ձեզ,կօգնե՞ք հասկանալ,ինչու՞ և կարագ,և ձիթայուղ,շնորհակալություն և բարի ախորժակ❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Ողջույն. Երկուսն էլ ճարպ են, բայց լրիվ տարբեր արդյունք են տալիս։ Կարագով ցանկացած խմոր ավելի նուրբ է դառնում, իսկ բուսայուղը ավելի փափուկ է դարձնում։ Բուսայուղը էմուլգատոր է նաև, որ ցանկացած խմորին ավելի բարձր որակական հատկանիշներ է տալիս ( ավելի հեշտ է բարձրանում, ավելի համաչափ ու նաև ավելի թեթև է լինում )։

  • @vgevorgyan8276
    @vgevorgyan8276 Před 4 dny

    Իսկ կլինի՞ փխրեցուցիչի փոխարեն 1թգ սոդա ավելացնենք

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342 Před 3 dny

      Այդ դեպքում խմորի մեջ անպայման նաև քացախ ավելացրեք (1 ճ գ )

    • @vgevorgyan8276
      @vgevorgyan8276 Před 3 dny

      @@arusyakhokhikyan9342 Շնորհակալություն