Rearrange #60 Գևորգ Մուրադյան - Վատամարդ չլինելը, Գիտությունը, Պետության և մասնավորի շահը

Sdílet
Vložit
  • čas přidán 29. 08. 2024

Komentáře • 28

  • @rearrange
    @rearrange  Před 2 lety

    00:00 - Հայաստանի բյուջեն
    06:17 - ֆինանսավորման ուղղությունները
    12:16 - լուծումները
    16:39 - կիրառական գիտելիքը, տեխնոլոգիաները
    20:34 - վատամարդ չլինելը
    26:58 - անհատի ու հասարակության շահը
    38:00 - թիմային լինելը, մրցակցությունը
    46:48 - արտադրողականություն, գործազրկություն
    51:44 - արագ փոփոխությունները
    58:15 - գիտելիքը և համալսարանները
    1:04:45 - պետությունը վճարի՞, թե՞՝ ոչ
    1:10:00 - մասնավորի մոտիվացիան, ֆոնդերը
    1:13:10 - գիտության շուկան
    1:18:53 - պատասխանատուն ղեկավարն է
    1:24:00 - իմպլիմենտացիան
    1:28:00 - առաջնահերթ՝ հարստանալ
    1:33:17 - ավանդական հարցը
    1:34:11 - լավագույն մեկնաբանություն

  • @ARMANCH1
    @ARMANCH1 Před 2 lety +6

    Ապշելու բան ա ուղղակի։ Ոնց են մարդիկ էս փոդքասթները թողած, որոնք ի դեպ հասանելի են բոլորին, նայում են տարօրինակ մարդկանց կողմից քաղաքական վերլուծություններ, որոնք իրականում ենթադրություններ են։ Շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար։ Գերազանց էր...

  • @JuicyDogg
    @JuicyDogg Před 2 lety +7

    A true and objective assessment of the education and academic fields of Armenia!

  • @ayblab1296
    @ayblab1296 Před 2 lety +2

    Հետաքրքիր էր, մերսի։ Իսկ գիրքը հաճույքով կկարդայի 🙂

  • @mherkhachatryan666
    @mherkhachatryan666 Před 2 lety +5

    Գնալով ավելի ու ավելի են լավանում պոդկաստները, էն որ մտածում ես հեսա հագնեցման են հասնելու բայց չէ, լիքը թույն մարդիկ կան ում տեսակատները կարելի ա լսել ու լիքը բան սովորել։

  • @vard782
    @vard782 Před 2 lety

    Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն😌

  • @merisargsyan819
    @merisargsyan819 Před 2 lety

    Շնորհակալ եմ 💜🌞🇦🇲

  • @user-st2gg4yd3x
    @user-st2gg4yd3x Před 2 lety

    Կրթության մասով շատ հետաքրքիր էր, այո շատ պետք է աշխատել, և ինչպես ասում են՝ ինչ-որ մի բան զրյից սկսելու համար պիտի ահագին չարչարվել՝ զրոյին հասնելու համար։

  • @miropatvakanyan6819
    @miropatvakanyan6819 Před 2 lety +1

    Իսկ որքանո՞վ է գիտական համայնքն այսօր կապված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հետ Հայաստանում:Եվ արդյոք կապ ունի։ Շնորհակալություն:

    • @gevorgmuradyan9775
      @gevorgmuradyan9775 Před 2 lety

      Կապը համակարգային առումով կարելի է ասել չկա։ Լինում են դեպքեր երբ այդ կապը առաջանում է առանձին անհատի/կազմակերպության մակարդակով։

  • @miropatvakanyan6819
    @miropatvakanyan6819 Před 2 lety +2

    Ի՞նչ օգտակար և արդյունավետ ծրագրեր է հնարավոր իրականացնել եկող տարվա (2022թ)գիտությանը, հատկացումների ավելացումով: Շնորհակալություն։

    • @gevorgmuradyan9775
      @gevorgmuradyan9775 Před 2 lety

      Ֆինանսավորման ավելացումը առանց ռազմավարության հստակեցման սահմանափակում է հնարավորությունները։ Առանց երկարաժամկետ առաջնահերթությունների սահմանման ու պլանավորման միակ տարբերակը մնում է աշխատավարձերի բարձրացումը/եղած պրոյեկտների ֆինանսավորման մեծացումը։ Նույնիսկ ռազմարդյունաբերության դեպքում կարող ենք ասենք ուղղել դետեկտորների մծակմանը մի տար հետո պարզվի որ առաջնահերթությունը կառավարման համակարգերն են կամ լռիվ ուրիշ բան և արդյունքում գումարի այս տարվա ծախսը դառնա անիմաստ։

  • @LusinL
    @LusinL Před 2 lety +1

    Ես Կորեայի գիտության զարգացման մասին հոդված էի կարդում ու կետերից մեկը talent swap էր նկարագրում, երբ ինդուստրիայից գալիս են գիտություն, որը Կորեայում ամենաբարձրն էր աշխարհում։ Մյուս կողմից էլ նույն գրաֆիկի վրա Շվեյցարիան հակառակ ուղղությամբ էր ամենաբարձրը, որ ակադեմիայից տեղափոխվում են ինդուստրիա։ Հայաստանում հետաքրքիր է մենք ունե՞նք հոսք ինդուստրիայից ակադեմիա։
    Մեկ էլ մի հարց է հետաքրքիր։ Ենթադրենք սովետական միությունը չէր փլվել։ Արդյո՞ք կարող էր գիտության ոսկե տարիներ նորից գրանցել թե մեր ժամանակներում իզոլացված հնարավոր չի գիտության զարգացման տեմպերը պահել։ Կամ արդյոք սովետական համակարգը, երբ հետազոտությունն ու դասավանդումն առանձնացված էր, հիմա կոմպետենտ կլիներ։ Այլ խոսքերով՝ ինչքանով ենք իդեալականացնում նախկին կրթական համակարգը ու ինչքանով էր պետք դրանից հեռանալ կամ հետհաշվարկով որոնք պիտի լինեին առավել օպտիմում ադապտացումներ։ Չինաստանի նման կլիներ թե ի սկզբանե տարբեր էր ու ուրիշ համակարգ կստանայինք։

    • @gevorgmuradyan9775
      @gevorgmuradyan9775 Před 2 lety +2

      Կորեայի, Սինգապուրի, որոշ այլ արևելյան Ասիայի երկրների զարգացման մոդելների հիմքում դրված էր այն գաղափարը, որ զարգացման հիմքը պետությունն է և պետական համակարգի աշխատակիցները պետք է ստանան մասնավոր համակարգից ավելի բարձր աշխատավարձ։ Դա վերաբերվում էր նաև կրթական համակարգին։ Արդյունքում 30 տարի հասարակության ամենալավ կադրերը փորձում էին աշխատանք գտնել հենց պետական համակարգում։ Վերջին տարիներին այդ սահմանափակումները հանվել են պետական աշխատողների վրայից, և տենդենցը հակառակն է։ Եվրոպական մոդելի ֆինանսական մասը միշտ եղել է հակառակը։ Պետական, նաև ակադեմիական , աշխատանքը ապահովում է ստաբիլ աշխատանք մինչև թոշակ, բայց ավելի ցածր վարձատրությամբ։
      ՀՀ-ում հոսք ինդուստրիայից ակադեմիա չկա։ Կան առանձին անհատներ որոնք պատրաստ են իրենց գիտելիքը փոխանցել, բայց ավելիծուտ ոչ թե որպես հիմնական ածխատանք այլ մասնակի ծանրաբեռնվածությամբ։
      Ենթադրությունների դաշտ մտնելը շնորհակալ գործ չի ։Ճ։ Ուղղակի հաշվի առեք, որ Սովետական Միության և Արևմտյան քաղաքակրթության գիտա-կրթական հիմնական առաջնահերթությունների տարբերությունը նրանում էր որ Սովետական համակարգի առաջնահերթությունը ֆունդամենտալ գիտելիքն էր կրթական համակարգում, և գիտելիքի կիրառությունը ռազմարդյունաբերական համակարգում, իսկ Արևմտյանինը կիրառական գիտելիքը և դրա կիրառությունը սպառողական հասարակարգում։
      Որպես սուբյեկտիվ կարծիք, եթե Սովետական միությունը հասցներ փոխել տնտեսական մոդելը ապա գիտական կամ կրթական համակարգերում հետ չէր մնա արևմտյան աշխարհից։

  • @Professorrr_Cops
    @Professorrr_Cops Před měsícem +1

    Դզեց քվքնտայինը😅😅❤

  • @merisargsyan819
    @merisargsyan819 Před 2 lety

    Ամեն անգամ իմ աշակերտներին հենց դա եմ ասում, որ գիտելիքը ոչ միայն զենք է, այլ նաև կապիտալ է, որը մի անգամ ձեռք ես բերում, հետո անընդհատ կարող ես ներդնել տարբեր ոլորտներում ու հարստանալ, դրա համար անկախա ամեն ինչից սովորելը օգտակար է ու շահավետ։ Այս հանճարեղ զրույցից հետո` համոզվեցի, որ ձևակերպումներիս մեջ չեմ սխալվել։

  • @floramatsakyan
    @floramatsakyan Před 2 lety +1

    Շատ լավ քննարկում էր, բայց IT Project Manager-ին մի կպեք 😀

  • @maxgalstyan2270
    @maxgalstyan2270 Před 2 lety +1

    Եվս մեկ հարց պետությունը ունի ինչ-որ մարկետինգային բաժին, կամ համագործակցություն մասնավորի հետ role model ներ ստեղծելու համար, կամ առհասարակ մեր պետությունը role modelner ստեղծելու կամ գովազդելու գործառույթ ունի?
    Ռազմական գործում շատ հերոսներ ունենք որոնցով ոգևորվում ու հպարտանում ենք, օրինակ` (Մոնթե, Նժդեհ........և այլն ) կամ էլ (Կոմիտաս, Սայաթ-Նովա , Սևակ .......և այլն)
    Այսօրվա 《դեմքերը》Իլոն Մասկ , Բիլ Գեյց, Ջոբս... և այլն:
    Ես որպես հհ քաղաքաղի մենակ Ալեք Մանուկյանին գիտեմ` իր մի բռնակով ծորակներով:
    Ես ես պահին ոչ մի գիտնականի չիգիտեմ իր անուն ազգանունով, կամ առհասարակ մենք հիմա ինչ որ պրոդուկտ ունենք? ստեղծած մեր 《անկախ Հայաստանի》 գիտնականների կողմից
    Շնորհակալություն

    • @gevorgmuradyan9775
      @gevorgmuradyan9775 Před 2 lety +1

      Գործառույթ անուղղակիորեն իհարկե ունի։ Բայց դա մի կենտրոնացված պրոցես չի կարող լինել, քանի որ մի դեպքում դա կարող է լինել գիտնական, մի դեպքում ուսուցիչ, իսկ մեկ այլ դեպքում զինվորական։
      Ինչ վերաբերվում է գիտնականներին ճանաչել չճանաչելուն, կան մարդիք որ պրոդուկտ ունեն, բայց քանի որ այսօրվա ՀՀ գիտությունը համարյա ամբողջությամբ ֆունդամենտալ է, այդ պրոդուկտը կարող է կիրառություն գտնել միայն գիտական միջավայրում։ Ոչ մասնագիտական համայնքը այդպիսի մարդկանց մասին հիմնականում իմանում է միայն լուրերով ինչ որ մրցանակ ստանալու մասին խոսելուց։

  • @hasmiktandilyan3735
    @hasmiktandilyan3735 Před 2 lety

    Իսկ արտերկրից համապատասխան կրթությամբ և փորձով մասնագետների ներգրավմամբ զբաղվող մասնագետ կամ համակարգ կա???