Rearrange #07 Միշո / Misho

Sdílet
Vložit
  • čas přidán 15. 06. 2024
  • Աջակցել նախագծին
    / rearrange
    Միշոյի հետ զրուցում ենք երաժշտության, կրթության և առհասարակ մշակութային հեղափոխության, ինչպես նաև հասարակության գիտակցական մակարդակը բարձրացնելու հնարավոր ճանապարհների մասին։ Քննարկում ենք մի շարք խնդիրներ, որոնց գոյության առաջնային պայմանը ինքնաքննադատության բացակայությունն է։
    Դե իսկ նկարահանմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում «Դաբու» բարին։
    / daboococktailbar
    Մենք
    t.me/narekarseni
    / rearrangepodcast
    / narekarseni
    / narekarseni
    00:00 - Ինտերստելլար
    01:20 - Ինչու՞ է սիրելը կարևոր
    04:04 - Ինտերնետը շատերին ջրի երես ա հանում
    06:25 - արվեստը գլոբալ բան չի փոխի
    12:33 - հայերի համար զապադլո ա…
    19:57 - փոքրամասնության թելադրանքը
    26:00 - գաղափարը տեղ հասցնելը
    30:48 - թագավոր տղերքը, թագուհի աղջիկները
    38:13 - էդ ինչո՞վ եք հպարտանում
    43:29 - ստերծարար սերունդը
    48:28 - Միշոյի նոր ալբոմը
    51:12 - Գնահատել վճարելով
    59:23 - Մեզ կրթողները
    1:04:15 - Ինչպե՞ս սկսվեց երաժշտությամբ զբաղվելը
    1:09:53 - բիզնեսն ու ստեղծագործելը
    1:12:25 - չնույնացնել մարդուն և իր ստեղծածը
    1:15:11 - տաբուները
    1:21:48 - անհեռանկար գործելը
    1:36:11 - Ի վերջո՝ վստահությունը։

Komentáře • 258

  • @rearrange
    @rearrange  Před 4 lety +96

    00:00 - Ինտերստելլար
    01:20 - Ինչու՞ է սիրելը կարևոր
    04:04 - Ինտերնետը շատերին ջրի երես ա հանում
    06:25 - արվեստը գլոբալ բան չի փոխի
    12:33 - հայերի համար զապադլո ա…
    19:57 - փոքրամասնության թելադրանքը
    26:00 - գաղափարը տեղ հասցնելը
    30:48 - թագավոր տղերքը, թագուհի աղջիկները
    38:13 - էդ ինչո՞վ եք հպարտանում
    43:29 - ստերծարար սերունդը
    48:28 - Միշոյի նոր ալբոմը
    51:12 - Գնահատել վճարելով
    59:23 - Մեզ կրթողները
    1:04:15 - Ինչպե՞ս սկսվեց երաժշտությամբ զբաղվելը
    1:09:53 - բիզնեսն ու ստեղծագործելը
    1:12:25 - չնույնացնել մարդուն և իր ստեղծածը
    1:15:11 - տաբուները
    1:21:48 - անհեռանկար գործելը
    1:36:11 - Ի վերջո՝ վստահությունը։

  • @aramayis
    @aramayis Před 4 lety +329

    Է՞լ ում սրտից էին սաղ թեմաներն ու բերված օրինակները)))

    • @dk2360
      @dk2360 Před 4 lety

      Ում?

    • @armenosipyan9528
      @armenosipyan9528 Před 3 lety

      im

    • @user-vz3ov9np2k
      @user-vz3ov9np2k Před 3 lety +1

      🖤

    • @eyezeyez4897
      @eyezeyez4897 Před 3 lety

      petqa ujex klipner vore ste chka du xeloq txaes neca mtqerict et tesa petqa ujex shat ujex leybl jogac sax mardik xelaci

    • @eyezeyez4897
      @eyezeyez4897 Před 3 lety

      rudakani pes ujex klipneriva petq yerqere kache mitqe sharace paheq yerqere mi areq en inch uzumen lse

  • @hakobmatosyan4339
    @hakobmatosyan4339 Před 4 lety +129

    Միշոն թույն տիպ ա, երբեք չի ասում բաներ մասսաներին դուր գալու համար, որը չկա կամ շաատ քիչ ա մեր իրականությունում։
    Հաճելի էր շատ ձեզ լսելը։ Բա իիիինչ կայֆոտ ու որակով music ա արտադրում։
    Միշո ջան, խնդրում եմ ձեզ, դուք մեծ լսարան ունեք, անընդհատ խոսացեք սենց բաներից հաստատ մի անմակարդակ փողոցային ջահել ձեզ մի քանի անգամ լսի կարողա դառնա հասարակությանը պիտանի ադեկվատ մարդ)

  • @anie2152
    @anie2152 Před 4 lety +55

    Հիացած եմ Միշոյի խորությունից , մտածելակերպից , շատ կարևոր թեմաներ էիք քննարկում ու ամենակարևորը ճիշտ դատում ։ Ամեն ինչ կրթությունից է սկսվում ։ Մեր ազգի միջից քաղքենիությունը արմատախիլ անել է հարկավոր։։։ Մի շնչով նայեցի շնորհակալություն 😊։

  • @Henula09106
    @Henula09106 Před 4 lety +91

    Հայկական Յութուբին էս էր պակասում էսի արժի TV ով ցույց տալ:::::Հալալա Respect

  • @vasakavagyan4666
    @vasakavagyan4666 Před 4 lety +9

    ուղղակի մերսի, որ սենց մարդիկ ունենք մեր մշակույթում, ում կարում ես լսես ու էկրանից էս կողմ զրուցես ու կիսվես, թեկուզ մտքի մեջ: ուղղակի դզում ա. համ խորանալու թեմաներ, որոնք պետք էր վաղուց որ բարձրաձայնվեին, համէ սրտի խորքից էկած խոսքեր, որ լսելի ա հանրությանը. պռոստը հաճելի 1 ժամ 43 րոպե. մերսի շատ ձեզ

  • @ushadir3045
    @ushadir3045 Před měsícem

    Chey spasum semc xorutyun Halala Misho jan

  • @hrachm6512
    @hrachm6512 Před rokem +4

    Իզուր չէր որ միշտ շատ եմ հարգել ու սիրել մեր Միշոյին

  • @arminehayrapetyan1031
    @arminehayrapetyan1031 Před 4 lety +24

    Միշոյին միշտ եմ սիրել, բացի ռեպերից, համ էլ շատ ինտելեկտուալ ու զարգացած մարդա, մտծող ու շատ հետաքրքիր դեմքա))) թույներ շաատտտ ապրեք❤️❤️❤️👌🏻գնամ մի հատ էլ Ինտերստելարը նայեմ❤️

  • @gayanekhachatrian4761
    @gayanekhachatrian4761 Před 4 lety +28

    Թույն զրույց,շատ հաճելի էր լսելը։

  • @nhamleti7354
    @nhamleti7354 Před 3 lety +5

    Շատ շատ հետաքրքիր էր,նայում ես ու չես հագենում,խելացի ու ճիշտ ,դիպուկ խոսքեր են

  • @natalighambaryan9018
    @natalighambaryan9018 Před 4 lety +80

    Շատ հաճելի էր լսելը ))) Դիպուկ անրադարձ մեր օրյա հասարակությանը ։ Շատ հավանեցի :

    • @sharpsmarttv267
      @sharpsmarttv267 Před 2 lety

      🧐🧐🧐

    • @tigranmartirosyan5086
      @tigranmartirosyan5086 Před rokem

      Նատալի ♥️♥️♥️
      Ձեզ չեմ կարողանում գտնել...

    • @rafaelium2
      @rafaelium2 Před 11 měsíci

      Նատա ջան էդ կարմիրը փոխի, 77 հոգու տարելա Դ

  • @ernest4good
    @ernest4good Před 2 lety +8

    Միշոյին պետք է երգի ու արվեստի նախարար նշանակել! Ինչքան շուտ, էտքան լավ!

  • @pingwin2085
    @pingwin2085 Před 2 lety +2

    Միշտ լսելեմ Միշոի երգերը։ Շատ դիպուկ, շատ խորը իմաստով տեքստերիցա կազմված Միշոի երգերը։ (հատկապես սոլո կարիերան)։
    Ի դեպ հենց Միշոն նշեց, որ լինում են դեպքեր, երբ քո սիրած երգիչը, կամ դերասանը, հարցազրույցի ժամանակ, կամ ինչ որ մի ուրիշ պատճառով, քեզ հիասթափեցնումա...
    Սա կոնկրետ հակառակ դեպքնա, երբ սիրածդ երգիչը, բացի շատ լավ երգելուց, նաև շատ ճիշտ մտածող ու ճիշտ ապրող մարդա։ Միշո ջան միշտ մնա տենց լավը վատից տարբերող, կիրթ, տաղանդավոր ու ուղղակի լավ մարդ։ Առանց ավելորդ հաճոյախոսությունների։ Նարեկ ջան քեզ չեմ ճանաչում, բայց հարցազրույցի ընթացքում համոզվեցի, որ դու էլ շատ լավ, կիրթ մարդ ես ու արժանի զավակ, շատ ճիշտ սկզբունքներով առաջնորդվող։ Ցանկանում եմ Ձեզ անխափան հաջողություններ կյանքում և կարիերայում։

  • @dekap98
    @dekap98 Před 2 lety +4

    Ամբողջի հետ համաձայն եմ, մի թեմա չկար, որ դեմ լինեմ ։
    Ես բացահայտեցի իմ մեջ, որ Միշոն, Նարեկը ու ես իրար շատ նման ենք։

  • @Ripss94
    @Ripss94 Před 2 lety +1

    Անչափ շատ ողջունելի էր իմ էս ամբողջ լսածը․․․շատ մեծ սիրով կնպաստեի նրան, որ շատ մարդ ձեզ լսեր, մեր հասարակությունը ահռելի մեծ բաց ունի սենց բաներ հասկանալու ,լսելու․․․ամեն ինչ սրտիցս էր բրավո!!! 👋👋👋

  • @UrishFootball
    @UrishFootball Před 4 lety +30

    Հետաքրքիր զրույց ստացվեց ու բովանդակալից, ափսոս, որ շատ մարդ չի տենա, որովհետև դեռ էս մակարդակին չեն հասել․․․

    • @shalun3110
      @shalun3110 Před 4 lety

      Jam 40 rope shat shata Mishoin lselu hamar.

  • @julietaarakelyan8421
    @julietaarakelyan8421 Před 4 lety +22

    Առաջին անգամ է, որ նայում եմ. շատ խորը ու կարևոր թեմաներից խոսեցիք։ Կարճ ասեմ էնքան եմ ուզում շա՜տ մարդիկ նայեն։ Թեկուզ էս մի հարցազրույցը... Հաստատ մտածելու, ինքդ քեզ ու դիմացինիդ փոխելու պատճառ կտա էս մոտ 2 ժամը։ Հենց հիմա subscribe եմ լինում, որ մյուս թողարկումներն էլ անպայման նայեմ👍♥️

    • @emanuelmnatsakanyan722
      @emanuelmnatsakanyan722 Před rokem

      3 տարի ա անցել ձեր քոմենթից ու արդեն 200 հազար նայողա եղել ու հուսանք ավելի կշատանա էտ թիվը

  • @martin96261
    @martin96261 Před 3 lety +3

    Շնորհակալություն շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Շատ ճիշտ թեմաներ ու խելացի մտքեր։

  • @vahekaraelyan2181
    @vahekaraelyan2181 Před 4 lety +15

    Միշոն ճիշտ ա // պետքա հասարակությանը կրթել :::

  • @ashotavanesyan3456
    @ashotavanesyan3456 Před 4 lety +14

    Օբյեկտիվ և բազմակողմանի քննարկում:👍🏻

  • @haykmelikyan2768
    @haykmelikyan2768 Před 3 měsíci

    Դասախոսություն!!! Տղերք ընտիր։👏👏👏👏👏👏

  • @gortovmasyan7221
    @gortovmasyan7221 Před 4 lety +3

    Թույն, սաղ առանց ստոպի նայել եմ։
    Վդուդի հաղորդումների նման հետաքրքիրեր, վոբշմ ահավոր հետաքրքիր ֆոռմատ։
    Մեծատառով զրուցեր։

  • @nellysarkisian9137
    @nellysarkisian9137 Před rokem +10

    Միշո

  • @izabellaasmaryan
    @izabellaasmaryan Před 3 lety +5

    Հրաշալի էր❤️հետաքրքիր էր և ուսուցողական👍🏻👍🏻Շնորհակալ ենք ձեզ ❤️

  • @dekap98
    @dekap98 Před 2 lety +2

    Պետքա էս մի էպիզոդը Նարեկի ու Միշոյի հանրայնացնել։ Ու առհասարակ Նարեկի մասին , իրա պոդքաստները պետքա ինչքան հնարավորա շատ ընկերների պատմել , կիսվել նայեն ։ Հագեցաց, լավ պոդքաստ էր ։

  • @tamara7925
    @tamara7925 Před 3 lety +7

    Շատ հետաքրքիր էր, ապրեք! Հազիվ մի ադեկվատ հայկական չենել. 🎉

  • @user-pr7co8yk1h
    @user-pr7co8yk1h Před 2 lety +5

    էն լկտի Միշոնաաա,,, հա՛, հա՛ ։։։🖤🖤

  • @nairadanielyan8070
    @nairadanielyan8070 Před 4 lety +2

    Շատ հետաքրքիր էր և բովանդակալից, երանի հասկացողներ շատ լինեն և դրական փոփոխություններ տեսնենք

  • @arturpetrosyan2240
    @arturpetrosyan2240 Před 3 lety +3

    Միշոին միշտ էլ հարգել եմ, հիմա առավելևս, 🤝🏻💪🏻

  • @TheHotmanification
    @TheHotmanification Před 3 lety +4

    Txeq duq menak cheq tenc mtatstum, voncor srtics xosaiq, sax tuyn er !!

  • @man__yak
    @man__yak Před 3 lety +8

    Ինչ հաճելի ա լսել, տղաներ դուք եք իրական հայ երիտասարդի կերպարը: Իսկ Միշոյի «փիլիսոփայության» ներքո ես մեծացել եմ ♥️ ուրախ եմ որ դուք կաք, շնորհակալություն էս հաղորդման ու ձեր տեսակետների համար, որոնցով կիսվեցիք:

  • @nairikki5358
    @nairikki5358 Před 3 lety +2

    Ընտիր պոդկաստ էր, շնորհակալ եմ

  • @maritesargsyan5077
    @maritesargsyan5077 Před 2 lety +2

    Ես այն տարիքում եմ ,որ ռեպին երբեք լուրջ չեմ վերաբերվել , սովետական ինժեներ եմ , բացահայտեցի ՄԻՇՈԻՆ ու ոնցվոր
    ռեպ պիտի լսեմ ,ապրեք :

  • @hasmiksahakyan7858
    @hasmiksahakyan7858 Před 2 lety +6

    Ձեր զրույցը մոտիվացիա էր😌, իրականում նման քննարկումները շատ կարևոր դեր կարող են խաղալ հասարակության ու կոնկրետ անհատի մտածելակերպի ձևավորվամ մեջ, ինչի համար շնորհակալ եմ շատ😊։

  • @khachhakobyan1528
    @khachhakobyan1528 Před 4 lety +3

    Hastat chem apsosum vor nstel nayel em jam u kes videon . Mersi dzezanic haykakan CZcams@ hetakrqir xosaqcutyunnerov zargacnelu hamar👏

  • @syuzinazaryan2939
    @syuzinazaryan2939 Před 3 lety +6

    Ընտիր էր, էն տիպի,որ սկզբից մինչեւ վերջ նայլ եմ))
    Ապրեք շատ!

  • @karineohanyan4648
    @karineohanyan4648 Před 3 lety +10

    Браво, так приятно было услышать Вас .

  • @goharmanukyan8085
    @goharmanukyan8085 Před 2 lety +1

    Ճիշտ է հպարտությունը շատ վատ բան է ընդհանրապես, սատանան հպարտացավ եւ երկնքից ընկավ, բայց էդ պահին ես հասկացել եմ այսպես։ Քանի որ մենք քսան տարի ապրել ենք վախեցած, լուռ, վախեցել ենք կարծիք հայտնել, էդ բառը ասվում էր մեզ արթնացնելու համար։ Հիմա եթե նկատել եք այդ բառը չի օգտագործվում։Մնացածի հետ շատ համաձայն եմ եւ իմ երազանքն է հասարակության զարգացման մոդել ստեղծելը։

    • @goharmanukyan8085
      @goharmanukyan8085 Před 2 lety

      ՈԻզում ասել նաեւ, որ այս հաղորդաշարը շատ եմ սիրում, շատ եմ լսում եւ շատ եմ գնահատում շատ ուսանելի է։

  • @aldonapahlevanyan9973

    Bravo!Միշո ջան!Դու լավ գիտես,որ մեր ընտանիքը պապերից մինջև մեր օրերը եղել են և կլինեն դասատու։Սակայն չեմ սիրում ԴԱՍԱՏՈՒ բառը,այսինքն դաս տվող։Բայց մենք մոռացել ենք,որ նախքինում դասատուները կոչվել են ՎԱՐԺԱՊԵՏ,որը ավելի խոր իմաստ ունի։Պապս,որ հայոց լեզվի և գրաբառի մասնագետ էր,հայրս,որ էներգետիկ էր,մայրս,որ ֆիզիկոս էր,Ալինան,որ դաշնակահար և երաժշտագետ է,միշտ ասում էին ,որ այն դասատուն է կոչվում լավ դասատու,որը նոր դասի 80 տոկոսը սովորացնում է դասարանում և միայն 20 տոկոսը թողնում որպես տնային աշխատանք։Իսկ հիմա դպրոցներում երեխաները այնքան են ծանրաբեռնված տարբեր ե մեկ-մեկ ոչ կարևոր առարկաներով,որ ոչ մաքուր օդ շնչելու ժամանակ ունեն,ոչ ժամանցի ժամանակ ունեն,ոչ թատրոնի,ոչ համերգի,ոչ զբոսանքի ժամանակ ունեն,էլ չեմ ասում,որ երեխաների 50 տոկոսը աչքերի պրոբլեմ ունեն։Երեխաները ,ուսանողությունը շատ քիչ են լինում բնության գրկում,չեն ծանոթանում ծառ ու ծաղկի հետ,կենդանական
    աշխարհի հետ,իսկ դու ուզում ես,որ կատվին ու շա՞նը սիրեն:Ո՞վ պիտի զբաղվի նրանց հետ - իհարկե դպրոցը ծնող կոմիտեյի հետ։Դա պետք է արվի մսուր - մանկապարտեզից,որպեսզի նոր գրագետ , բարի և ինտելիգենտ սերունդ մեծանա։
    Մեծ եղեռնից հետո ամերիկացի միսիոներները Գյումրիում տասնյակ դպրոցներ բացեցին որբերի համար և կարճ ժամանակահատվածում Հայաստանին տվեցին մի ամբողջ ուսյալ և կրթյալ երաժիշտների,կոմպոզիտորների,մաթեմատիկոսների,ֆիզիկոսների,արտիստների,գրողների,պոէտների,նկարիչների,ակադեմիկոսների և այլն բանակ։Այ ինչ է նշանակում ճիշտ
    կրթություն։Ես այդ մասին գիտեմ,որովհետև տատիկս աշխատում էր այդպիսի դպրոցում,որի տնօրենն էր Miss Silman - ը։
    Մենք հրաշալի երիտասարդություն ունենք։Օրինակ 44 -օրյա պատերազմի ժամանակ մեր երիտասարդությունը ինքնաբուխ օրու գիշեր Հայաստանի հրապարակներում փաթեթավորում և ռազմաճակատ էին ուղարկում հագուստ և ուտելիք։Տարբեր մեծու փոքր բիզնես ունեցողները քնապարկից մինջև
    ներքնաշորեր կարում և ուղարկում էին մեր զինվորներին։Այնպես,որ հայերին մի փոքր
    մոտիվացում և իմպուլս է հարկավոր,որ դրսեվորվեն մեր լավ և առողջ գեները։

  • @lonelyplanet3136
    @lonelyplanet3136 Před 3 lety +1

    Հրաշալի էր 👏👏👏👑
    Շնորհակալություն👍

  • @lusinemargaryan4920
    @lusinemargaryan4920 Před 2 lety

    Ինչ գրագետ եք ներկայացնում ամեն խնդիր։ Հույս ունեմ շատ մարդ կդիտի ու խորապես կընկալի, ապրեք։🤍

  • @mkrtchyan5908
    @mkrtchyan5908 Před rokem

    Շնորհակալություն ձեզ

  • @logoped_dzer_tane
    @logoped_dzer_tane Před 2 lety

    Միշոյի մտածող տեսակն իմ համար բացահայտում էր, բրավո, տղերք ջան👍👍👍

  • @alladavtyan4861
    @alladavtyan4861 Před rokem

    Շատ հետաքրքիր հարցազրույց էր, Միշոյին շատ եմ սիրումմ ❤

  • @anushhayrapetyan7266
    @anushhayrapetyan7266 Před rokem

    Հիմա եմ նայում, ու հիմա կգրեմ։
    Միշոյի մտածելակերպի կեսի չափը գոնե ունենան մեր հասարակությունում, իրա երգի բառերը ուղղակի լսելուց ապրում եմ ու լիքը բանա փոխվում մտածելակերպիս մեջ, ցավոք էլի Միշոյի երգերնել են շատ քիչ լսողները ու հասկացողները...

  • @aniisrayelyan115
    @aniisrayelyan115 Před 2 lety

    Ընտիրություն ❤

  • @Eliot448
    @Eliot448 Před 4 lety +10

    tuyn klner shat senc mardiq @lneyn Mishoyi u Nareki nman - saxsel hetaqrqir zruyc kunenaynq - te che krugom sax zombien .!!!

  • @jzakaryan
    @jzakaryan Před 2 lety +1

    Միշոյի երաժշտությունը առանձնապես չեմ լսել բայց էս զրույցը շատ անկեղծ էր ու քննադատությունն առողջ

  • @malvinaser439
    @malvinaser439 Před 2 lety +3

    Very interesting talk both of you ✊🏻✊🏻the mentality and the psychology of the people has to change !!!
    Peace & love ❤️ to my Motherland 🇦🇲

  • @garnikmarutyan601
    @garnikmarutyan601 Před 3 lety

    Տղեք ջան էն, որ առանց չափազանցնելու, ձեր ամեն բառի հետ համամիտ եմ, շատ ուժեղ, ակտուալ ու խորը թեմաներ բարձրացրիք, շատ հաճելի էր լսել, սկզբից մինչև վերջ։ Ուղղակի ուրախ եմ, որ սենց մտածելակերպով մարդիկ կան մեր իրականությունում։ Մի խոսքով՝ ապրեք, պահեք ու շարունակեք էս ուժեղ ֆորմատը, սա շատ ա պակասում մեր հասարակությանը

  • @hasmikharutyunyan394
    @hasmikharutyunyan394 Před 3 lety +4

    էն որ անվերջ կլսեյ շատ հետաքրքիր մտածելու տեղիք տվող զրույց էր :Ընտիր

  • @arpinealeqsanyan8926
    @arpinealeqsanyan8926 Před 4 lety +2

    Es shat hamamit em der kartciqnerin...inch lav haxordum stacvec...

  • @JermainAcheampong
    @JermainAcheampong Před rokem

    Հետաքրքիր քննարկում էր հասարակության մասին։ Ես էլ եմ այն կարծիքի, որ հասարակության բնութագիրներից է այն , թե ինչպես է նա վերաբերվում անպաշտպան կենդանիներին և շրջակա միջավայրին։ Ստացվում է, որ պաշտպանվածը անպաշտպան կենդանուն պետք է պաշտպանի հենց իրենից։ Պատահական գովազդները չեն կարող ապահովել հասարակության մտածողության դրական փոփոխություն։ Միշոն ճիշտ է նշում, որ 6-7 տարեկանից, տառաճանաչ դարձնելուց առաջ, նախ պետք է սովորեցնել սիրել, հարգել, նկատել թույլին, քո օգնության կարիքն ունեցող կենդանուն։ Գովազդներով հասարակություն չի փոխվում, չի դաստիարակվում։

  • @satenarakelyan814
    @satenarakelyan814 Před 3 lety +4

    Միշո դու🖤🔥🖤

  • @Aram-zo2dk
    @Aram-zo2dk Před 2 lety +1

    Ցավտ տանեմ Միշո ջան ♥️

  • @IshkhanVardanyan
    @IshkhanVardanyan Před 4 lety +20

    Միշը լսվող տիպ ա։

  • @sonagevorgian6598
    @sonagevorgian6598 Před 3 lety +2

    Միշոի նման խելացի մարդիկ մի քիչ շատ լինեին երկիրը հաստատ երկիր կդառնար։Հաղորդման ֆորմատն էլ շատ թույն էր ❤️

  • @WW.Business
    @WW.Business Před 5 měsíci

    Chat lav a stacvel ! Ticht xosqer u motecum. Im karciqov hetaqrqir kexni harcazruyc anel hayastanic durs aprox hay hasarak qaxaqacu het. Kareli a imanal te urich yerkrnerum vonc en standartner@, ashxarahayacqner@, yev harcnel te iranq hayastan galov kam hervic hayastani koxm nayelov, inch karciqner unen, inchic en hiastapvum, inchu en hiastapvum, inchov en hpartanum, inch kareli a anel vor baregordzel mer yerkir@.
    Noric mersi tesanyuti hamar, bomb er.❤

  • @MishaYeprem
    @MishaYeprem Před rokem +1

    Տղաներ ջան ավելի ճիշտ կլինի մինչև կենդանիները թող հարազատները իրար հարգեն , հարևաները իրար հարգեն , մեր ժողովուրդը կորցրել է հարգանքը իրար նկատմամբ ՝ դա շատ վատ հետևանքների կբերի 🌎👋👋😰😰

  • @vladimirgaloyan1575
    @vladimirgaloyan1575 Před 3 měsíci +1

    Մի հատ էլ Միշոյի հետ պոտքաստ արեք` անդրադառնալով այս մեկին,հետաքրքիր կլինի,ինչ փոփոխություններ կան։

  • @movsesisrayelyan8293
    @movsesisrayelyan8293 Před rokem

    Narek jan es sksel em Rearrange nayel es video-ic u hamarya bolor@ nayum em, shat hetaqrqir u usucoghakan projecta. Shat nor baner em lasel u sovorel. Es kasei hayrenanver gorc es anum, mardik lsum en enpisi informacia vor@ petka orerov porpres vor tvyal temai shurj ogtakar ban gtnes.BRAVO SHAT LAV BAN ES MTACEl.👏👍

  • @musheghavetisyan8247
    @musheghavetisyan8247 Před rokem

    1:00:17
    Ջերմ բարևներ ամենաբարի ուսուցչուհի Դիանա Ալեքսանդրովնային 😇։
    Շնորհակալություն բովանդակալից պոդկաստների համար։

  • @karentagvoryan4610
    @karentagvoryan4610 Před 7 měsíci +1

    Ժողովուրդ իմ կարծիքով Միշոն արժանիա ժողովրդական արտիստի, արժանիք հաստատ ունի։

  • @sv994
    @sv994 Před 3 lety +8

    Teseq esqan xelaci xosel en
    33 hazar mart 8 amsum
    Baych mihat esh haykakan pop liner
    Milionnere xrel helel er verev
    Apreq shat duq
    Mnuma lsen dzez

  • @arman.varaz.3726
    @arman.varaz.3726 Před rokem

    Տղերք, շատ ապռեք!

  • @edorustamyan7639
    @edorustamyan7639 Před 3 lety +2

    Ապրեք թույն աշխատանք եք անում ✅

  • @mushmargaryan3082
    @mushmargaryan3082 Před 2 lety +2

    Chishtn asac miamit rastvav bayc aranc stopi nayeci micheev verj ...quns tanumer bayc hetaqrqirer mitq@ u chqneci ...apreq axperner ✊
    Daj@ es qoment chem grum vapshee bayc hascriq dran👍

  • @susanhakobyan676
    @susanhakobyan676 Před 9 měsíci

    Ուսանելի էր շատ։

  • @dianastilinski4744
    @dianastilinski4744 Před 4 lety +6

    Ինչ վիդեոն սկսվել ա, ասում եմ էս տղան հաստաս մեր Վանաձորից ա, տենց ա խոսում, ու սրտիս խորքում էի անում, որ ճիշտ դուրս գա, մեկ էլ 50 րոպեին ասում ա. - Իմ մանկությունը Վանաձոր ա անցել 😄☺️💚

  • @dianagrigoryan8957
    @dianagrigoryan8957 Před 4 lety +2

    Спасибо за ваши мысли! Будем меняться и менять этот мир к лучшему) по поводу животных, я почему-то подумала, что фильм Лучше не бывает с Джеком Николсоном прививает любовь к собачкам 🦮 а комплексно, это может изменить твоё окружение!

  • @liana_balyan
    @liana_balyan Před 4 lety +8

    Եթե ստեղծագործող մարդկանց մեծամասնությունը(թե ռեժիսոր թե երաժիշտ և այլն) ունենար էս տեսակ բարձ-գիտակցական մտածողություն, ու իրանց լսարանին էլ մատուցեին որակով ու արժեքավոր աշխատանք հասարակության վրա շատ մեծ ազդեցություն կթողնեին, չնայած նորմալ ա որ անորակն էլ լինի, դրա ֆոնին լավը տարբերվում ա 👐🏼

  • @mariahovhannisyan5470
    @mariahovhannisyan5470 Před 4 lety +16

    Միշոն 2 ժամի կարգի «հարցազրույցա» տվե՞լ, սենց բան չէր եղել

  • @Zana-qd7tw
    @Zana-qd7tw Před rokem

    Միշո- լեգենդ🤗ինչքան խելացի մտքեր ունի

  • @The_God_Eye_301
    @The_God_Eye_301 Před rokem +2

    51:12 полностью согласен!!! Сам всегда так делал и мыслью именно так как вы говорили 👍🏼 Мишо 🥇💪🏼 спасибо за контент 🙏🏻
    Не знал про этот канал 😕 но теперь буду наверстать упущенное))...

  • @miqayelharutyunyan2832

    Հայկական podcasts 🙌 մի այլ կարգի դզեց

  • @taronnersisyan4004
    @taronnersisyan4004 Před 4 lety +2

    Հարգանքներ Միշոյին

  • @svetulharutyunyan1569
    @svetulharutyunyan1569 Před 3 lety +2

    от души всё сказал он 👌🏻

  • @anushamirkhanian9487
    @anushamirkhanian9487 Před 2 lety

    Շատ հետաքրքիր էր, հաճույքով լսեցի։ Միշոյի արվեստին ցավոք ծանոթ չեմ, բայց անչափ ուրախ եմ, որ ձեզ 80 հազարից ավել մարդ լսում/նայում են։ Հույսով եմ ձեր ասած 2-2,5 տարուց հետո կփոխվի «մարդը»։

  • @shavarshmartirosyan456
    @shavarshmartirosyan456 Před 4 lety +4

    Respect guys 🤙

  • @latifalatinokarmen5497
    @latifalatinokarmen5497 Před 3 měsíci +1

    Пригласите ещё раз Мишо)

  • @karosargsyan987
    @karosargsyan987 Před 3 lety

    inchqan lses lsvuma 🇦🇲💎 Jox saxt taraceq to shat shatery naen

  • @davodav0092
    @davodav0092 Před 4 lety +1

    Hetaqrqira shat🙂🙂

  • @margomkrtchyan5508
    @margomkrtchyan5508 Před 4 lety +3

    Хорошее интервью

  • @Virab4
    @Virab4 Před 4 měsíci

    Միշոի ասած ամենա առաջին բառից մինչև վերջինի հետ համամիտ եմ

  • @00601
    @00601 Před 3 lety +1

    Miangamic erevuma vor hasun u xelqe texe mardiken xosum 👍

  • @hasmikhakobyan7575
    @hasmikhakobyan7575 Před rokem

    շատ ստացված է այս նախագիծը

  • @neoumer
    @neoumer Před 3 měsíci

    Shat haves kliner vor eli kancheiq Mishoin✊

  • @shushanvell4277
    @shushanvell4277 Před 2 lety +1

    հավեսով նայել եմ մինջև վերջ,գնահատվեց ձեր գործը:Ֆոռմատը գաղափարը տեղա հասցնում... թեմաներնել սրտիցս էր👍👏

  • @narek.hayrapetyan
    @narek.hayrapetyan Před 4 lety

    Հարգանքներս

  • @emmagalstyan6813
    @emmagalstyan6813 Před 2 lety +3

    Մի տարի անց բայց ես էլ եկա նայեմ ու արտահայտվեմ...Միշոյին դեռ հիշում եմ ուսանողական տարիներից, իմ հասակակիցների հեռախոսների մեջ իր երգերն էին, բայց էն ժամանակ նայում էինք դե որպես ռեպ երգող տղա, հետո տեսանք ֆիլմերում, նախագծերում, ինչն է ինձ դուր գալիս, որ տեղում չի մնացել, անընդհատ փնտրում է, անկեղծ չգիտեի իրան էսքան հետաքրքիր ու խորը երիտասարդ, այլ մտածելակերպով, մեր քաղքենի հասարակության համար տարբերվող, հիմա իրանք չեն էլ լսում, եթե լսեն էլ իրանց ուղեղը կկախի, բայց ոնց անել, որ Միշոյի ու իր նմանների տեսակն ու փորձը չթողնել մի կողմ, այլ ընդհակառակը ճիշտ օգտագործենք :)

  • @SS-lh6to
    @SS-lh6to Před 3 lety

    Enqan srtics a amen bar!!!

  • @styopmughdusyan8841
    @styopmughdusyan8841 Před 4 lety +2

    Es inch kisvaca Mishe😂😂👍🏻🤙🏻🤙🏻

  • @ashxatanq-internetum
    @ashxatanq-internetum Před 4 lety +4

    👉Միշո 👍👍👍

  • @Magnum777.
    @Magnum777. Před 4 lety +4

    MISHO RESPECT 💪✌️✌️✌️

  • @davidmuradyan2356
    @davidmuradyan2356 Před 3 lety +1

    Respect

  • @luizaavetisyan3577
    @luizaavetisyan3577 Před 2 lety +1

    Բացահայտում էր իմ համար Միշոն: Դատողությունը՝ իդեալական :)

  • @rob____001s3
    @rob____001s3 Před 3 lety +4

    Es toxarkumy piti miacnel azgayin joxovum vor orinak carayeq mer

  • @SergeyChamanyan
    @SergeyChamanyan Před 4 lety +9

    թույն ցիկլա ստացվում, բազմակողմանի ու կարևորը՝ դիվերսիֆիկացված

  • @label4729
    @label4729 Před 2 lety +3

    Կլինի էս վիդեոն շատ մարդ նայի: Դեռահասներ ու իրանց մամաններն ու պապաները նայեն: