Ի՞նչ ծրագրերի կուղղվեն Ալավերդու 2025թ․ բնապահպանական վճարները

Sdílet
Vložit
  • čas přidán 22. 08. 2024
  • 2025թ․ Ալավերդի համայնքը պետությունից կստանա 169 մլն դրամ բնապահպանական վճար։ Դա համայնքում գործող հանքարդյունաբերական ընկերությունների մասհանումներն են, որոնք ուղղվում են ազդակիր համայնքներում բնապահպանական ու առողջապահական ծրագրերի իրականացմանը։ Համայնքների խոշորացումից հետո բնապահպանական վճարները փոխանցվում է խոշորացված համայնքի բյուջե, այս դեպքում՝ Ալավերդու։ Ալավերդու համայնքապետարանն էլ այդ գումարով պետք է ծրագրեր իրականացնի ազդակիր բնակավայրերում։ Համայնքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ առաջնահերթությունը կտրվի հենց հանքարդյունաբերական բնակավայրերին, Ախթալա, Շնող, Թեղուտ։
    Ալավերդի համայնքի 2025թ․ Շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման ծրագրերի առաջնահերթությունը որոշելու նպատակով Ալավերդու համայնքապետարանը մարտի 13-ին հանրային քննարկումներ էր նախաձեռնել Շնողում և Ախթալայում։
    Հանրային լսման մասին ծանուցումը սակայն կատարվել է կարգի խախտումով։ Այդ մասին հայտարարությունը համայնքապետարանի ֆեյսբուքի էջում տեղադրվել է լսումից մեկ օր առաջ, այն դեպքում, երբ ըստ՝ Ալավերդի համայնքի ավագանու 2022թ․ հոկտեմբերի 31-ի Ն-14 Ա որոշմամբ սահմանված կարգի, հանրային քննարկումների մասին պետք է իրազեկել քննարկումից առնվազն 15 օր առաջ։
    Շնողում կազմակերպված հանրային լսմանը եկած բնակիչները տարբեր առաջարկներ արին՝ արևային կայանների տեղադրում, դպրոցի բակի, սպորտդպրոցի վերանորոգում, հակակարկտային կայանների տեղադրում, ոռոգման համակարգի բարելավում և այլն։
    Քարկոփի վարչական ղեկավարը սակայն կարծում է, որ ծրագրերը պետք է միտված լինեն առաջին հերթին առողջապահական ու բնապահպանական խնդիրների մեղմմանը։
    Հետևեք մեզ`
    CZcams- / @cvmediaam
    Facebook- / page.cv.media.am
    Website- cvmedia.am/
    Telegram-t.me/Citizens_...
    #alaverdi #բնապահպանություն

Komentáře •