Աքորու հինգերորդ դարի սրբավայրը ավելի ճանաչելի կդառնա

Sdílet
Vložit
  • čas přidán 22. 08. 2024
  • Լոռու մարզի Աքորի գյուղի Սեդվու վանք ու Բգավոր եկեղեցի եկող զբոսաշրջիկներն անցնում են Ագեղցու եկեղեցի կողքով ու չեն նկատում այն։ Այն դեպքում, երբ թփերի ու մացառների մեջ թաքնված հնամենի եկեղեցին անմիջապես ճանապարհի եզրին է։
    20-ամյա Սյուզան Թաթոյանը հայրենի գյուղի եկեղեցին ճանաչելի դարձնելու նախաձեռնություն է դրսևորել։ ԿԳՄՍ նախարարության, ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի հետ համագործակցությամբ և Համայնքային համախմբման և աջակցության կենտորն ՀԿ ֆինանսավորմամբ եկեղեցու բակում ցուցանակ է տեղադրվել։
    Ցուցանակի վրա եկեղեցու վերաբերյալ համառոտ տեղեկատվություն է զետեղված երեք լեզուներով, QR կոդի միջոցով ավելի շատ տեղեկություն իմանալու հնարավորությամբ։
    #Lori #Աքորի #հուշարձան

Komentáře •