ԶՈՐԱԾԻՆԸ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ

Sdílet
Vložit
  • čas přidán 20. 08. 2024
  • ԶՈՐԱԾԻՆԸ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ
    «Հազարան»-ի նոր կախազարդը՝ «Զորածին»-ը, ծնվեց Աստղիկ Դիցուհուն նվիրված Վարդավառի տոնին ։ Առաջին օրինակն իր ուժն ու զորությունը ստացավ վարդաջրի մեջ։ Զորածինը իրենում կրում է բոլոր այն խորհուրդները, որոնք բնորոշում են Աստղիկին և կապված են նրա տիեզերական գործառույթների հետ։ Սիրո և գեղեցկության աստվածուհուն՝ Աստղիկին, նվիրված այս զարդը կրողի համար հրաշաբեր զորություն ունի։ Սեր, գեղեցկություն, ամուր հարաբերություններ, ընտանիք, կանացիություն, առողջություն, ծնունդ և ավելին. ահա կախազարդի հրաշաբեր ուժի միայն մի մասը։ «Զորածին» անունը կազմված է հայերի համար կարևորագույն նշանակություն ունեցող Զոր և Ծին արմատներից։ Շուտով կներկայացնենք նաև «Զորածին»-ի տղամարդկանց տարբերակը։ Այն իր հերթին նվիրված է Վահագն Վիշապաքաղին։
    Զարդը պատրաստված է անվանի նկարիչ-կերամիկ Արշոյի (@arsho_art_gallery) էսքիզով։
    Արծաթի հարգը՝ 925
    Քաշը՝ 14 գրամ
    Չափը՝ 5x3 սմ
    Գինը՝ 33.000 դրամ (առանց շղթայի)
    Ընդունվում են պատվերներ։ Պատվերի դեպքում քարի գույնը կարող է որոշել պատվիրատուն։
    @hazaran.am

Komentáře • 1

  • @kristinavardanyan3284
    @kristinavardanyan3284 Před měsícem

    Գեղեցկություն , զորություն եվ կենաց ուղի , ահա այն ինչ զգացի մեդալիոնը տեսնելիս