ԴՈՒՆ ԷՆ ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ - ԳԼԱԽՈ ԶԱՔԱՐՅԱՆ, 1963, DUN EN GLXEN IMASTUN IS - GLAXO ZAKARYAN, ORIGINAL

Sdílet
Vložit
  • čas přidán 17. 04. 2022
  • All official channels of National archives of Armenia:
    Facebook: / nationalarch. .
    Instagram: / nationalarc. .
    Twitter: / archivesarmenia
    ԴՈՒՆ ԷՆ ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ
    Խոսք և երաժշտություն՝ Սայաթ-Նովա
    Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքդ հիմարին բաբ մի՛ անի,
    էրազումը տեսածի հիդ միզի մե հեսաբ մի՛ անի,
    Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի՛ անի,
    Թե վար, գիդիմ, բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։
    Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ, դուն Րոստոմի Զալ, թաքավուր,
    Ասկըդ ասկերումը գոված՝ համ դո՛ւն իս գոզալ, թաքավուր,
    Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա՛ տալ, թաքավուր,
    Մըտիկ արա քու ստիղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի։
    Յարալուն հեքիմ էնդուր գուզե՝ դիղ տալու է, ցավ տալու չէ,
    Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլը աղին դավ տալու չէ,
    Դուն քու սիրտը իստակ պահե, յադի խոսկը ավտալու չէ,
    Ասծու սերը կանչողի պես դըռնեմեդ ջուղաբ մի՛ անի։
    Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրը ուրիշ ջըրեն է՛,
    Ամեն մարթ չի՛ կանա կարթա՝ իմ գիրը ուրիշ գըրեն է.
    Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է,
    Սելավի պես՝ առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի:
    Քանի գուզե քամին տանե՝ ծովեմեն ավազ չի՛ պակսի.
    Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ՝ մեջլիսներուն սազ չի՛ պակսի,
    Թե կու պակսիմ, քիզ կու պակսիմ՝ աշխարիս մե մազ չի՛ պակսի,
    Սայաթ−Նովու գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի՛ անի։

Komentáře • 2

  • @user-br2wu2kr5y
    @user-br2wu2kr5y Před 2 lety +1

    🙏🙏🙏🌾🌞❤️🕊️🌻

  • @user-vl2we5wu9q
    @user-vl2we5wu9q Před 2 lety +2

    Այս սև և սպիտակ գույների մեջ ավելի հարազատ և սրտառուչ է հնչում իսկական կատարումը, որը ոչ մի ժամանակակից կատարման հետ ոչ կհամեմատես և ոչ էլ կշփոթես։