Եկ լսիր,զուռնան ինճըղ կչալե ☀️

Sdílet
Vložit
  • čas přidán 29. 08. 2024
  • Հերթական գանձը`ազգային անհատակ գանձարանից ☀️
    Ներքին Բազմաբերդ գյուղի բնակչուհիներ`Սուսաննա Թովմասյան,
    Ծովինար Մանուկյան։
    Նրանց արմատները սերում են Սասունից`երակներում հոսում է ազգասեր սասունցու արյունը։Աչքերում էրգրի կարոտն է,երգերի մեջ`անսահման սերը առ հայրենիք։
    Ովքեր դիտել են Թալինի շրջանում նկարահանված,նմանը չունեցող «Գորանի» ֆիլմը,հաստատ կհիշեն Հոռոմ Հարությունյանի անզուգական ձայնը,հենց նրա դուստրն է Սուսաննա տատիկը 💛
    Ծովինար Մանուկյանը տատիկի քրոջ դուստրն է,սիրելի Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի քույրը։
    _________________
    Հատվածները`«Վերապրած երգեր. արևմուտքից արևելք» վավերագրական ֆիլմից են։Այն Հայաստանի տարբեր անկյուններից հավաքված երգերի ու պատմությունների ազգագրական հավաքածու է,որը պատկերում է Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան գաղթերի արդյունքում տեղափոխված հայկական մշակույթը։
    © CivilNet
    Հեղինակներ՝ Քրիստինա Սոլոյան, Դավիթ Ավետիսյան։

Komentáře • 7