"MELODY OF SPRING" ( Ցայգանվագ) by PROJECT LA

Sdílet
Vložit
  • čas přidán 30. 11. 2021
  • Poem by Misak Metsarents
    Music by Levon Arevshatyan
    Feat. Gor Sujyan
    Arrangement by Khachik Sahakyan
    Executive Producer: Suren Sahakyan
    Ցայգանվագ
    Կուգա սիրերգն հեղեղատին
    Անտառներու մեջ մենիկ,
    Երբ ժըխորներ պահ մ’ընդհատին,
    Հասնի գիշերն երջանիկ.
    Արևելքի գիշեր մը ջինջ,
    Շափյուղազարդ երկինքով,
    Ուր հեշտություն է ամեն ինչ,
    Ամեն իր լի բուրմունքով:
    Ծառաստվերի տակ սխրալի,
    Բուներուն մոտ ու հեռու,
    Ջինջ հեղեղը կը թավալի
    Արծաթացող լույսերու:
    Ու կը շրջի անտես ոգին
    Հոն անտառի ծառերուն`
    Խարշափն որոնց թույլ, հեշտագին,
    Կը նվագե օրորուն:
    Պիշ կը դիտեմ սաղարթախիտ
    Արահետները նրբին,
    Ու երազներս ականակիթ
    Հետզհետե կը թափի՜ն…
    … Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի́ս,
    Դեռ մինչև ե՞րբ տառապիմ՝
    Պրպտելով անրջանքիս
    Թոշ ծաղիկը մտերիմ:
    Գուցե վաղը մթնե հոգիս,
    Գուցե դո՜ւն ալ թարշամիս,
    Մ’եղծեր հըմայքն անրջանքիս
    Ու ծաղիկը պաշտումիս…
    Ծառաստվերի տակ սխրալի,
    Բուներուն մոտ ու հեռու,
    Ջինջ հեղեղը կը թավալի
    Արծաթացող լույսերու:
    Ու կը շրջի անտես ոգին
    Հոն անտառի ծառերուն`
    Խարշափն որոնց թույլ, հեշտագին,
    Կը նվագե օրորուն:
  • Hudba

Komentáře • 34

  • @svetlanakirakosian
    @svetlanakirakosian Před 2 lety +11

    Անչափ ուրախ եմ, որ մեր երգարվեստը նոր ճյուղ ունի,բարձ որակի և ճաշակի,անրադառնալով մեր անարդար մոռացված հանճարներին։
    Շնորհակալություն Աստծուն Ձեր խմբի և հատկապես Գոռի համար,ամեն երգի և խմբի բոլոր անդամների համար ։
    Աստված Ձեզ օգնական ։
    Հաջողություն ձեզ բոլորիդ ։🙏🙏❤❤

  • @vahanvkhkryan3078
    @vahanvkhkryan3078 Před 2 lety +37

    Ամենագեղեցիկ նվերը բոլորիս խմբի հիմնադրման վեցամյա հոբելյանի առթիվ: Շնորհավորում եմ բոլորիս նման գաղափարական ու բարձրաստիճան արվեստի ականատես լինելու համար: 💛

  • @Irina-sh8lq
    @Irina-sh8lq Před 2 lety +9

    Как же красиво звучат песни на армянском!Спасибо!!!

  • @margaritamanukyan113
    @margaritamanukyan113 Před 19 dny +1

    Հրաշափառ է` մեծարենցյան մեղեդային քնարերգությանը ներդաշնակ ...🤍

  • @yuliam-yan8548
    @yuliam-yan8548 Před 2 lety +13

    Խոսքեր գտնելն այնքան դժվար է, նկարագրելու համար, թե որքան մեծ քանակությամբ էներգիա եք փոխանցում ամեն մի երգով, սա էլ հերթական գանձերից է։
    Բռավո Գոռ, Բռավո Project LA ❤🥰

  • @arpyantonyan2384
    @arpyantonyan2384 Před 2 lety +11

    Ախր առանց լսելու էլ կարելի ա լայքել❤️😂

  • @zarastepanyan9614
    @zarastepanyan9614 Před 2 lety +3

    Հոգիս փառավորվեց, լսելով մաքուր, գեղեցիկ երգեր իրական հայերենով , հույս է արթնանում, որ ամեն ինչ կորած չէ։❤️❤️❤️

  • @marharutyunyan197
    @marharutyunyan197 Před 2 lety +5

    Հայոց գեղեցիկ լեզուն՝ գեղեցիկ մատուցմամբ: Հստակ, հասկանալի արտաբերում, երգեցիկ բառերով՝ բարձրարվեստ կատարում: Հիացած ու հոգաչափ շնորհակալ եմ

  • @lilyandreeva2699
    @lilyandreeva2699 Před 2 lety +9

    как же это красиво, до слез...спасибо за то,что в делаете!

  • @gharibianh21
    @gharibianh21 Před 2 lety +4

    Ամենասիրուն նվերը Մեծարենցին ու մեզ։ Քնքուշ ու կատարյալ մեղեդի, ձայն։ Շնորհակալություն ձեզ՝ Լևոն Արևշատյան։ Ու իհարկե կատարողներին ու երաժիշտներին❣❣❣

  • @hripsimehakobyan5585
    @hripsimehakobyan5585 Před 2 lety +5

    Երկնայի՜ն, նու՜րբ✨❤️👏Կեցցե՜ք❤️❤️❤️👏👏👏🙏🙏🙏

  • @yuliam-yan8548
    @yuliam-yan8548 Před 2 lety +8

    Սկսվե՜ց ամբողջ օրը սկսել և ավարտել արդեն այս հրաշք երգով😄❤

  • @Rafayel-ug3kp
    @Rafayel-ug3kp Před 2 lety +3

    aranc lsel arden like

  • @davo-hovo5829
    @davo-hovo5829 Před 2 lety +4

    Քուն մտնելուց առաջ լսելու, ինքնամաքրվելու, խաղաղվելու, հույսով, սիրով լցվելու ստեղծագործություն (և ոչ միայն սա) ❤️👏❤️👏❤️👏

  • @Lilit_Gharsayan
    @Lilit_Gharsayan Před 2 lety +5

    Ինչպես միշտ, լայքել եմ, նոր եմ լսել։ 💓

  • @tigrangaloyan5814
    @tigrangaloyan5814 Před 2 lety +1

    Հրաշալի, գեղեցիկ, նուրբ և հոգեթով։ Եվս մեկ գոհար, որքան սիրուն մեղեդի և անկրկնելի Մեծարենց։

  • @marriimaa
    @marriimaa Před 2 lety +5

    Հոգեթո՜վ ❤️

  • @sa.ten0
    @sa.ten0 Před 2 lety +4

    Շատ սիրեցի,ընտիր է՝ոնց որ միշտ😍💙💙💙💙

  • @user-wu5ky7lu6j
    @user-wu5ky7lu6j Před 2 lety +5

    Ընտիրություն💜💥

  • @arpinejanibekyan9606
    @arpinejanibekyan9606 Před 2 lety +1

    Չեմ դադարում լսել ♥️♥️♥️

  • @kristi4014
    @kristi4014 Před 2 lety +1

    Հիացած եմ 👍👍👍 շնորհակալ եմ

  • @naraandreasyan1279
    @naraandreasyan1279 Před 2 lety +3

    Լավն եք շաաաատ ❤

  • @narehakobyan5701
    @narehakobyan5701 Před 2 lety +2

    ❤️❤️❤️❤️❤️🌹🌹🌹🌹🌹🌹

  • @heghinekirakosyan6940
    @heghinekirakosyan6940 Před 2 lety +1

    Hrashq👍inches misht anteri❤❤❤

  • @tatatyan6452
    @tatatyan6452 Před 2 lety +2

    🔥🔥🔥❤️🔥🔥🔥

  • @as_yann_edits6374
    @as_yann_edits6374 Před 2 lety +2

    Ինչ հավես ա🥴🔥✨

  • @goharvardanyan5730
    @goharvardanyan5730 Před 2 lety +1

    Բռավո👏👏👏👏👏👏👏

  • @shushanadamian2516
    @shushanadamian2516 Před 2 lety +2

    😍😍😍😍

  • @lubavardumyan9213
    @lubavardumyan9213 Před 2 lety +1

    Հոգու դեղ

  • @lilitgrigoryan2517
    @lilitgrigoryan2517 Před 2 lety

    Շատ գեղեցիկ կատարում

  • @goharghukasyan2007
    @goharghukasyan2007 Před 2 lety +1

    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...

  • @susannagevorgyan03
    @susannagevorgyan03 Před 2 lety

    Ամենաորակլալ❤

  • @emmamakaryan4786
    @emmamakaryan4786 Před 2 lety

    ❤️

  • @iradalalyan2649
    @iradalalyan2649 Před 2 lety +1

    Նրբություն🤍