#Տինիտուս
Vložit
- čas přidán 24. 05. 2024
- Թերևս մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ ականջներում սուլոց կամ շվվոց է ունենում, որը տևում է մի քանի վայրկյան և անհետանում։ Իսկ ի՞նչ երբ ականջներում աղմուկը չի անհետանում, ավելին գնալով ուժգնանում է։ Այս երևույթը կոչվում է տինիտուս, որը լատիներենից թարգմանված նշանակում է «զնգոց»։ Այս կխոսենք սրա մասին։
Բովանդակություն
00:00 - 01:25 Ներածություն
01:26 - 02:41 Ինչ է տինիտուսը
02:42 - 03:43 Տինիտուսի տեսակները
03:44 - 06:18 Տինիտուսի առաջացման պատճառները
6:19 - 08:40 Բացասական հետևանքները
08:41 - 15:28 Թերապիան
🌐 Ինձ կարող եք աջակցել Patreon- ում։ www.patreon.com/user?u=105720...
🌐 Website: psyguard.me/hy-AM/TherapistIn...
🌐 services.hilfmann.com/hy/
✉️ email: psycheresearch911@gmail.com
Facebook: AshotTorosyan81
Instagram: @Ekzhuman
AshotTorosyan3
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
😊 Իմ մասին
Ես Աշոտ Թորոսյանն եմ, հոգեբան, աշխատում եմ Գերմանիայի վերականգնողական կլինիկաներից մեկում և իրականացնում եմ առցանց հոգեբանական խորհրդատվություն և թերապիա: Այստեղ Դուք կգտնեք օգտակար նյութեր՝ նվիրված հոգեկան առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ինքնակատարելագործմանը, անհատական արդյունավետության բարձրացմանը, միջանձնային հարաբերություններին (ընտանեկան, անձնական, գործնական), անհատ-հասարակություն հարաբերություններին (հասարակական կարծիք, ճնշում, վարքի նորմեր, անկախություն սոցիալ-մշակութային միջավայրից), ինչպես նաև կրոնի հոգեբանությանն առնչվող թեմաներին: - Jak na to + styl
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏՂԱՍ ԱՆՉԱՓ ԳՐԱԳԵՏ և ՄԱՆՐԱՄԱՍՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԱՊՐԵՔ ՄԻՇՏ ԿՀԵՏևԵՄ ՁԵՐ ԳՐԱԳԵՏ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵԶ 🙏❤️🇦🇲✨️👍
Աստված օրհնի քեզ Աշոտ ջան ,ճիշտ մեկնում❤❤❤❤
Շնորյակալություն, Ձեզ նույնպես😊
❤❤❤Շնորհակալություն❤❤❤
Շնորհակալություն, ունեմ, բայց բանի տեղ չեմ դնում, միշտ ինձ զբաղեցնում եմ կարևոր ու հետաքրքիր գործերով։ Օգնում է։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ ՏՂԱՍ ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ և ՄԱՆՐԱՄԱՍՆՈՐԵՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ և ՇԱՏ ԼՍԵԼԻ։ ԱՊՐԵՍ ։ՇԱՏ ԿԱՐևՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈԻՆ։
Ձեզ եմ շնորհակալ
Շնորհակալություն հստակ պարզաբանումների համար։ 🙏💯
Ձեզ նույնպես շնորհակալություն գնահատանքի խոսքերի համար😊
Շնորհակալություն օգտակար և մատչելի բացատրության համար:
Ձեզ նույնպես շնորհակալություն գնահատանքի համար ))
Շնորհակալություն մատչելի բացատրության համար։
Ձեզ նույնպես շնորհակալություն ))
Ուղեղը որոշ հիվանդությունների նկատմամբ որոշ ժամանակի ընդացքում ունի ընտենանալու ունակությունը, իմ մոտ այդ ձայնին ոնց որ ուղեղս մեծ չափով...ընտելացել է, ձայնը ամբողջ օրը կա , բարձր կամ ցածր, բայց լինում է օր, որ նույնիսկ մտքովս չի ընկնում՝... :
Իհարկե, լիովին համամիտ եմ։ Տինիտուսի դեմ «պայքարելն» է բերում ախտանշանների սրացմանը։ Ձայնը կա, բայց ֆիլտրվում է, եթե մեզ համար արժեքավոր բաներն են գրավում մեր ուշադրությունը
Շատ գրագետ և մատչելի տեղեկություն էր, շնորհակալություն։
Ձեզ եմ շնորհակալ ))
Շնորհակալություն մանրակրկիտ բացատրելու համար։
Ձեզ նույնպես
Ես լսելով Ձեզ, ուղակի հիացած եմ խելացի ,գրագետ և ընկալելի թերապիայի համար։Կարծես ականջների խշշոցը թեթևացավ,շնորհակալություն։
Անչափ շնորհակալ եմ գնահատանքի խոսքերի համար։ Առողջություն եմ մաղթում
Շատ շնորհակալ եմ Ձեր արագ արձագանքի համար։ Աստված պահապան 🙏🏻🙏🏻🙏🏻💕
Ձեզ նույնպես 🙏
Спасибо большое живу в Волгограде врачи сказали шум в ушах не лечиться
Շատ գրագետ մոտեցում, Աշոտ ջան արդեն ճանաչելով քեզ,կարող եմ ասել որ բրավո քեզ, մեծատառով մարդ և մասնագետ
Շնորհակալ եմ շատ, Էլմիրա ջան։😊
Շատ պարզ,մատչելի բացատրեցիք։
Շնորհակալություն ))
Բարև ձեզ, Աշոտ ջան։ Արդենհամարյա 20 տարի է, տառապում եմ տինիտուսով։ Այն հատկապես ուժեղանում է` այսինքն` ա մուկը շատանում է հատկապես գլուխս բարձին դնելուց հետո։ Երբ քիթսբև բերանս ամուր փակում եմ և փչում, որից հետո ականջներիցս քռչող խցանի ձայն է գալիս և աղմուկը որոշ ժամանակով անհետանում է։ Երբեմն էլ ցուցամատներս մտցնեւմ եմ ականևներիս անցքերի մեջ և առաջացնում իբրացիա, որից հետո նորից խցանի ձայն է գալիս և ականջներս բացվում են։ Նաև այ ելում եմ տարեցների առողջապ ահական խմբակ։ Առաջին իսկ օրը կոգնիտիվ պարապմունքի ընթացքում մեկամբողջ օրով իսպառ կորավ ականջներիս աղմուկը, որը հաջորդ 2֊3 օրվա ընթացքում աղմուկը կորչում էր և վերադառնում։ Մարզիչը ասաց, որ երկար պարապելուց հետո արդյունքը կայքւն կլինի։ Հուսանք։ Շնորհակալություն եթերի համար։ Լայքել եմ և բաճանորդագրվել։ Կհետևեմ հաղորդումներին։
@@karinehovakimyan5304 Անչափ շնորհակալ եմ: Առողջություն եմ մաղթում
Ես որպես 5 տարի մշտական տինիտուսով ապրող մարդ հաստատում եմ իդեալական նկարագրեցիք տինիտուսը ու հետեվանքները, ցավոք այն թեմաներիցա որ բժշկությունը դեռ անզոր է։ Շատ վատ է ազդում կյանքի որակի վրա։
Շնորհակալ եմ։ Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։ Ներկայումս գործող միակ գործուն մեթոդը, ինչպես նշեցի, հոգեթերապիան է
Օգտակար հոլովակ էր👏
🤗
Շնորհակալություն ձեր հաղորդման համար,իմ փեսան 1 տ առաջ տառապում էր այդ ականջի ձայնից,սուլոց էր կարծում եմ երկու ակսնջներում։Դա առաջ եկավ Covid ~ից հետո մենք կարծում էինք vaccination անելուց անմիջապես մյուս օրվանից սկսեց բողոքել։ Շատ վատ էր տանում դեպրեսիայի մեջ էր,մտածում էր ինքնասպանության մասին,ոչ մի բժ չկարոշացան մի բան անել,բայց չգիտենք,հիմա այս տարի չի բողոքում որ հարցնում ենք ասիւմ է դեռ կա,բայց այդքան ուժգին չե ձայնը։Բոլորին առողջություն լինի,ձեզ էլ հաջողություն ձեր գիրծերում։👍🙏👏
Ձեզ նույնպես շնորհակալություն և առողջություն
Մենք երբերկար ականջումզնգում է,ասումենք ականջս կանչումա
։ինչ որ մեկը հիշում է մեզ։Բայց ,երբ գերհոգնած եմ լինում արյան ճնշումենք ունենում գլխում կարծես ճիպուռն էերգում։ Հանգստանում ենք կամ քնում ընդունումենք դեղ արյան ճնշման ։Անցնում է։
Ինձ մոտ արյան ճնշման բարձրացման հետ միասին բարձրանում է նաև ականջի խշշոցը
Արդեն 20 տարի է տառապում եմ տինիտուսով ,ինչ հետաքրքիր է զարմանում եմ ,որ դուք բացատրում եք այնպես կարծես թե ՝Աստված չանի,դուք էլ տինիտուս ունեք: Ձեր նկարագրած համայրա բոլոր նշաններից ունեմ,իսկ զարկերակի խփոցներից,հատկապես քնի մեջ եմ ավելի շատ զգում ,անտանելի է որը ինձ կուղեկցի մինչև կյանքի վերջ,այս վիճակին չեմ կարողանում համակերպվել ,մնացածին մի կերպ հարմարվում եմ : Ձեր բացատրությունները կարծում եմ կօգնի մեզ,շնորհակալություն❤
Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ես պարբերաբար կթարմացնեմ տեսանյութերի ցանկը։ Առողջություն եմ մաղթում
Շնորհակալ եմ մանրամասելու համար,❤
Բարև ձեզ,,,
Անչափ շնորհակալ եմ մանրամասն բացատրության համար։Ձեր նկարագրությունից հասկացա, որ ինձ մոտ առաջին կարգի է, որի պատճառը սթրեսը եղավ։ Եթե կենտրոնանում եմ դրա վրա, դառնում եմ ներվային,,որովհետև միալար սվվում է
Կրկին շնորհակալ եմ։ Աստված Ձեզ պահապան
@@hasmikdanielyan4360 Ես եմ շնորհակալ ջերմ խոսքերի համար: Նույնը Ձեզ եմ ցանկանում
Շնորհակալություն բացատրելու համար ես նույնպես այդ խնդիրը ունեմ արդեն 2 տարիե լսողությունս շատ լավե բայց այդ սուլոցը անտանեւիե։
9@@user-ee1vg6pg5o
Շատ շնորհակալություն բովանդակալից և մասնագիտական տեսանյութի համար։
Ձեզ նույնպես շնորհակալություն գնահատանքի խոսքերի համար
Բարև Աշոտ ջան , սիրով դիտեցի և լսեցի քո պատրաստած տեսանյութը , շատ գրագետ ու ճիշտ բացատրեցիք հիվանդությունը , ես յոթանասուն հինգ տարեկան եմ , արդեն երեսուն տարի տառապում եմ ձեր նշած հիվանդությամբ , կարելի է ասել որ խրոնիկ է իմ մոտ , որովհետև գիշեր ու ցերեկ խշշում է , թեև լուրջ մասնագետի չեմ դիմել , բայց իմ ծանոթ բժիշկներին հարցրել եմ , ասել են որ դա չի բուժվում , դե ես էլ ստիպված համակերպվում եմ ։
Բայց երբ ես զրուցում եմ մեկի հետ , կամ կարդում եմ , կամ ֆիլմ եմ դիտում , կարծես թե մոռանում եմ այդ աղմուկը , իսկ երբ մենակ եմ ( դե ես մենակ եմ ապրում ) , ինձ շատ է անհանգստացնում ։ Եթե կա հնարավորություն բուժվելու , խնդրում եմ գրեք ։
Բարև Ձեզ: Թերապևտիկ միակ իրատեսական նպատակը տինիտուսին հարմարվելն է, նրա դեմ չպայքարելը: Այն պահերին, երբ աղմուկն լսելի է, կարելի է ռելաքսացիոն վարժություններ կամ երաժշտություն լսել:
Ես 15 տարի է ունեմ նման հիվանդություն, ժամանակի ընթացքում խշշոցը մնսց միայն ձախ ականջում և նայեվ ձախ ականջով վատ եմ լսում,որը ինձ շատ է անհանգստացնում, իսկ սրտի աշխատանքը որ լսում էի գլխիս մեջ ժամանակի ընթացքում անցավ։ Հիմա փորձում եմքնել հեռախոսը ձեռքիս ֆիլմ նայելով,որ աղմուկը չլսեմ,փորձում եմ համակերպվել այդ վիճակին և շատ նշանակություն չտալ։ Շնորհակալություն լավ մեկնաբանությունների համար բժիշկ։Ես ակտիկ կհետևեմ ձեր հաղորթումներին։ Շնորհակալություն։
Ձեզ նույնպես շնորհակալություն։ Արձակուրդից վերադառնալուն պես կզբաղվեմ նոր տեսանյութերի ստեղծմամբ
апрес хелаци еритасард.
Հետաքրքիր եւ լուրճ տեղեկութիւն մերսի ❤❤❤❤
Ձեզ նույնպես։
Ապրես շատ լավ բացատրեցիկ
Շնորհակալություն
Շնորհակալություն
Ձեզ նույնպես
Աշոտ ջան գլխիս մեջ միշտ խշշոց է։ Սկսվեց երբ ասպիրին ընդունեցի։ խշշոցը ուժեղանում է երբ ատամներս սեղմում եմ , կամ գլուխս թեքումով վիզս ձգում դեպի ձախ։
Իսկ գիշերն ատամները ինքնաբերաբար սեղմվում ե՞ն:
@@AshotTorosyan Այո։ Բայց արթնանում եմ ուժեղ շշոցից։ Արդեն վաղուց բարձր ճնշում ունեմ։
Լսել էի որ լավ արյան շրջանառության համար ասպիրինը լավ է։ Քանզի ոթքերս և ձեռքերս սառնեին միշտ։
@@cho7729 հասկանում եմ: Չկա ապացուցված որևէ ուղիղ կապ ասպիրինի և տինիտուսի միջև, բայց անոթային փոփոխություններով պայմանավորված, հնարավոր է բաբախող կամ պուլսսինխրոնային տինիտուսի առաջացումը: Քիթկոկորդականջաբանի կողմից հետազոտությունը հնարավոր կդարձնի պարզելը, թե օրինակ, դիմածնոտային նյարդը և որոշ անոթներ Ձեր դեպքում դեր խաղում են, թե ոչ:
@@cho7729 նաև ատամնաբուժական սպլինտ է հարկավոր зубная шина, եթե դեռ չեք օգտագործում:
@@AshotTorosyan Շնորհակալություն։
Պետք է որ անոթային կապ լինի , քանզի անմիջապես հաջորդ օրը սկսվեց։ Եթե բացառենք որ ասպիրինը ևս ազդում է լիմֆա ցանցի վրա ։
ևս մի հանգամանք շատ տարիներ սովորություն ունեի վիզս ճտացնելու , աջ և ձախ թեքելով։ Իսկ հիմա չի չտում , կարծես մկաններս չեն թողնում կցված լինելու պատճառով։
Շնորհակալություն Աշոտ ջան❤️
Ես եմ շնորհակալ ❤️
Thank you .
You‘re welcome))
Շնորհակալություն👍👍👍👍👍👍
Ես եմ շնորհակալ
Չեմ հավատում, որ հայերեն քոնթենթ է հայտնվել էս թեմայով։Մերսի։
Ձեզ նույնպես ))
Angam bolor hiwandutjunerin, wat zajnerin, wat zgacumnerin petk e arhamarenk u mtacenk drakan u mischt cicaxel cicaxel cicaxel anwerch😁😀😊
❤❤❤
❤️❤️❤️
❤😊 thank you
You are so welcome 😊
Bravo 100%
😊 շնորհակալություն
❤❤❤❤
😊
👍🌹
Shat shnorhakal em dsez, hajeli er lsel@ ev shat usutsoxakan
Ձեզ նույնպես շնորհակալություն
❤🎉шноракал эм
Ձեզ նույնպես 😊
🙏
Շնորհակալություն շատ պարզ ու մատչելի բացատրության համար։ Ես հասկացա ,որ իմ մոտ անոթային տեսակն է ։ Ես լսում եմ իմ սրտի կամ անոթների բաբախը։ Եվ այն ուժեղանում է սթրեսի կամ գրիպի ու մրսածության հետևանքով։ Եթե որևիցե այլ խորհուրդ կարող եք տալ, շնորհակալ կլինեմ։
Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հանձնարարելի է նման դեպքերում ռելաքսացիոն վարժությունները։ Օրինակ՝ czcams.com/video/DN8vBu_jw-w/video.html Եթե շատ է նեղություն տալիս, ապա գուցե նպատակահարմար լինի հոգեբանական խորհրդատվությունը տինտուսի թերապիայի՝ Ձեր անհատական իրավիճակին համապատասխան ռազմավարության մշակման համար։
@@AshotTorosyan բժիշկ Թորոսյան շնորհակալ եմ ճիշտ բացատրության համար,ցանց լսողական ապարատ որոշեցի կրել լսողությունը վերականգնելու համար ավելի ուժեղացավ խշոցը: շնորհակալ եմ
❤
Шат чишт бацатрутюн, карцес да индз э верабервум, скзбнакан шрджанум шат эи нехвум, банц има соворел эм шноракалутюн
Ձեզ նույնպես շնորհակալություն 😊
Шат мерси ❤
Ձեզ նույնպես
Երեք տարի առաջ աչ ակնջումս սկսվեց մի քանի պոլիկնիկաներ այցելեցի ոչ մեկը կոնկրետ բան չասեցին իս հիմա դարձել է սովորական մի բան աշնանը գարնանը մի քիչ ուժեղանում է հետո քրանում
👍👏🥰😍🥰
Բարև ձեզ։41 տարեկան եմ։7 ամիս առաջ հիվանդացա քովիդով ,հիվանդությունն սրտի բարդություններ առաջացրեց ։Հիմա սրտի խնդիրներն անցել են ,բայց աղմուկն որն սկսվեց քովիդի առաջին օրերին սյդպես ել չի անցնում։Ի դեպ առաջին օրն մարդիկ երբ խոսում էին նրանց ձայն երկվում էր,նույնիսկ նրանց ձայնն կարծես իրենցը չլիներ։Սա տևեց մի քանի ժամ որից հետո անցավ,բայց ի հայտ եկավ սուլոցն։
Ինչ խորհուրդ կտաք?Արդյոք կա բուժում?
Բարև Ձեզ, սուլոցը, ցավոք, ամենայն հավանականությամբ կմնա։ Իսկ դրա թերապիան, հարմարումն է, այսինքն՝ սուլոցը թեև կա, բայց ֆիլտրվում է ընկալումներում որպես անիմաստ ձայն։ Դրա համար անհրաժեշտ է հոգեբանական խորհրդատվություն և թերապիա։ Հանձնարարելի է նաև լսողության ստուգումը։ Եթե կա կորուստ, ապա լսողության սարքի կիրառումը կարող է մեղմել տինիտուսը։
@@AshotTorosyan Շնորհակալ եմ պատասխանի համար։Բժշկի մոտ օր ունեմ նշանակված։ Հոգեբանական առումով ինձ ընտելացրել եմ, հոգ չէ,օրվա ընթացքում ծնոտի վերին մասում ,այն է ականջաբլթակի ետին մասի ուղղությամբ ,ականջախեցու բութ ցավեր եմ զգում ։Բնակվելով ֆրանսիայում պարզապես կցանկանայի իմանալ ինչ հնարավորություն կա սրա դեմն առնելու ։
Im gelxumela xeshoc shat vaxuca
❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
Ես ետպես եմ
Բարեվ ձեզ դուք շատ ճիշտ եք լսողական ապարատը ցածրացնում է աղմուկը շնորհակալությ ուն🥰
Ձեզ նույնպես շնորհակալություն
Բարև ձեզ շնորհակալություն
Բարև Ձեզ, ձեզ նույնպես շնորհակալություն:
Barev Derek
Es 2 Taria unem xshoc akanchun 10 bjshki em dimel asum en vochinch chka
Aprum em Belgia
на пол-литра водки натереть лимон с кожурой и головку чеснока, настоять месяц, процедить и принимать утром натощак столовую ложку настойки на полстакана тёплой воды. шум пройдет
Ты не написал бренд водки😊
не важно))
Իմը սվոցց է արդեն 15_ տարի բայց գլխիս մեջ է։Ականջներս ստուգել եմ չկա,իսկ հիմա արդեն սկսել եմ չհասկանալ խոսքը երբ ինձ են դիմում 😢
Հարգելի Թորոսյան իսկ եթե ատամի ն շապիկ դնելուց հետո է զնգոցը հայտնվել ինչ կասեք սրա մասին ։ շնորհակալ եմ
Waj, haj bjischk unenk?❤❤
Աշոտ ջան, ինչ լավ է, որ բացատրությունդ լսեցի․․․ իրոք ինձ մոտ էլ կան այդ երևույթները և պատճառը հանդիսավար լինելս է ու հիմա դրանով էլ ապրում եմ, միջոցառումներ վարելով․․․ Շնորհակալ եմ․․․
Շնորհակալ եմ շատ։ Առողջություն և հաջողություն եմ մաղթում Ձեր մասնագիտական գործունեության մեջ։
Հարմարվելու համար պեք է ոչ թէ բժիշկի դիմել այլ ոնց որ դեպրեսիան ինքտ քէց քո մտածելակերպով ինքտ քէց օգնել
Հարգելի Աշոտ բարե Ձեզ արդեն 1տարի է Ես տառապում եմ Տինիտուսով խնդրում եմ մի խորհուրդ տվեք Շնորհակալություն ։
բարև Ձեզ, այն, ինչ որպես խորհուրդ կտայի, արդեն, իսկ ներկայացված է տեսանյութում: Ավելի անհատականացված կա խորհրդատվություն և թերապիա
Ես շատ ժամանակ դժվար եմ քնում ականջիս աղմուկի պատճառով արդեն երրորդ տարին է ինչ կարող եմ անել
շատ լավ բաացատրեցիք, կեցցեք։ Բոլորն էլ արտահայտվու են ինձ մոտ։
Շնորհակալություն ))
Ashot jan chisht e es masnaget chem bayc xorurt em talis akamjnerum xshoci depkum ogtagocel fezam vor@ inc ahagin ogut tvec hima shat ush e lsvum xshoc@
Erkar jamanak e, abverj xshshuum e, inch anel,
Գոյություն ունեն տարբեր գործոններ, որոնք կարող են պայմանավորել խշշոցը կամ տինիտուսը։ Նախ՝ պարզել արդյոք լսողության հետ ամեն ինչ կարգին է։ Քանզի եթե կա լսողության կորուստ մասնավորապես բարձր հաճախականության գոտում, ապա լսողության սարքը կարող է որոշակիորեն մեղմել տինիտուսը։ Իսկ եթե լսողության հետ խնդիր չկա, օգնում են ռելաքսացիոն վարժությունները, ուշադրության մարզումը կամ հոգեբանական խորհրդատվությունն ու թերապիան։ Առաջիկայում, ես տեղադրելու եմ իմ էջում նաև երաժշտական թերապևտիկ նյութեր։ Դրանք օգնում են մեղմել տինիտուսը։
Voxchujn hargeli Achot ech inkch unem akanji zarkochner u chgitem inch anel ❤❤❤❤😮😮😮
Բարև Ձեզ, պետք է դիմել մասնագետի։
Իսկականից ինձ է երաբերվում իմ գլխում և աջ ականջումս կարծես գես է աշխատում կլինի 25 տարուց ավել ու ծանր է լսում աջ ականջս
Իմ լսողությունս վատացել է դիմեցի բժշկին առաջարկեց լսողական սարք , ձեր ասած աղմուկը ես էլ եմ զգում , ինչ անեմ բուժում չկա դրան
Աղմուկը դժվար թե անցնի։ Ցավոք, այն կմնա։ Թերապևտիկ միակ իրատեսական նպատակը տինիտուսին հոգեթերապիայի միջոցով հարմարվելն է։
Հարց. ինչպես եք ստացել վիդեոյի սկզբի tinitus դեմոնստրացիա անող ձայները? եղած ձայների կոպիա էր, թե որևէ ձայն գեներացնող ծրագրից եք օգտվել?
Համացանցում, եթե անգլալեզու տիրույթում որոնեք, կան արդյունքներ ամենատարբեր հաճախականությունների տիրույթում:
Բարև ձեզ. Հարող է ՏՄՋ( TMJ) լինել տինիտուսի պատճառ և եթե այո ինչպես կարելի է բուժել TMJ ? Շնորհակալ եմ 🙏🏻
Բարև Ձեզ, այո որոշ հետազոտություններում նշվում է դրանց միջև կապի մասին։ TMJ-ի բուժման համար պետք է արդեն դիմել բժշկի։
Уважаемый доктор скажите пожолуйста есть связ с шейным остехондрозом и шум в ушах❤
Да, есть связь между шейным остеохондрозом и шумом в ушах. Шейный остеохондроз - это состояние, при котором происходит дегенерация и износ межпозвоночных дисков в области шейного отдела позвоночника. Это может привести к смещению позвонков, сжатию нервных окончаний и сосудов, что может вызвать различные симптомы, включая шум в ушах или тinnitus.
При шейном остеохондрозе возможно сжатие сосудов, которые обеспечивают кровоснабжение внутреннего уха. Это может приводить к нарушению кровообращения и возникновению шума или звона в ушах. Кроме того, смещение позвонков и напряжение мышц шеи и плечевого пояса также может оказывать давление на нервные окончания, что может вызывать шум в ушах.
Если у вас есть шум в ушах и вы страдаете от шейного остеохондроза, рекомендуется обратиться к врачу для диагностики и лечения. Врач может провести осмотр, назначить дополнительные исследования, такие как рентген или МРТ шейного отдела позвоночника, и предложить соответствующее лечение. Обычно лечение направлено на снятие воспаления, улучшение кровообращения и снятие напряжения в области шеи и плечевого пояса, что может помочь уменьшить шум в ушах.
Բարև ձեզ դոկ .Աշոտ, ինձ մոտ լսվում է խշշոց,հետո անցնում, մի քանի ժամ հետո նորից է խշոց, ոչ անընդհատ և այդպես շարունակ, ճնշման խնդիր չունեմ, լսողությունս լավ է։՞՞՞
Կարևորը, որ լսողության հետ խնդիր չկա
Պ,Աշոտ իմ մոտ3տարի է,քանի գնում ուժեղանում։է,ինչ անեմ, շնորհակալություն
Նման դեպքերում հանձնարարելի է դիմել քիթկոկորդականջաբանի և հոգեբանի՝ ախտորոշման և թերապիայի համար
Айренасер цавыт танем актив мын аранцалики
Արդեն հինգ տարի անընդմեջ բարդիների խշշոցը գիշեր ցերեկ ականջներիս մեջ է։մեկ մեկ դառնում է սուլոց, քայլում եմ խմած մարդու նման,մի ժամ նստած մտածում եմ ,թե սւր պետք է գնամ։ դժվար է։
Ես տեսանյութում մանրամասն անդրադարձել եմ տինիտուսի կառավարման հնարավորություններին։ Ապագայում նոր նյութեր կտեղադրվեն։ Հուսով եմ՝ կթեթևացնի պատճառվող տառապանքը։
Գնացեք նեվրոլոգի մոտ։ Ձեզ կնշանակի պարանոցի մասաժ, էլեկտրոֆարեզ , և կարևորը 10 սրսկում B վիտամինի կոմպլեկս։
Ցանկալի է տարին մեկ անգամ կրկնել։ ընդհանուր գլխուղեղի աշխատանքը կարգավորում է , չի բուժում, բայց օգնում է և տեսողության, և լսողությանը։ կլինեք ավելի աշխատողունակ
Ուրիշ լուծում չկա
Բարև ձեզ բժիշկջան լսողությունս ոչինչ լսողությունս լավ թ , բայց ոժեղ խշոցներ ունեմ գիշերները ։
Խորհուրդ է տրվում քնելուց առաջ նման դեպքերում հանգստացնող երաժշտություն և ռելաքսացիոն վարժություններ։ Պրոգրեսիվ մկանային ռելաքսացիան արդեն տեղադրված է իմ ալիքում։ Շուտով երաժշտական ռելաքսացիայի առանձին նյութ կհրապարակեմ։ Պետք է նաև անհատական խորհրդատվություն ականջներում աղմուկի վրա ազդող գործոնները հստակ հասկանալու համար։ Առողջություն եմ մաղթում։
Շատ շատ համոզիչ եք խոսում
Շնորհակալություն
литровую банку наполовину заполняют клевером, доверху заливают водкой, плотно накрывают и настаивают в течение двух недель в темном сухом месте. Получается еще одна настойка клевера на водке. Как принимать ее? Одну столовую ложку рекомендуется выпивать на ночь.
+
Բարև ձեզ։ Ինր մոտ սկսվեց1,5 տարի առաջ, ներքին ծնոտի ատամներս ցեմենտելուց հաջորդ օրը։ Աղմուկը գլխիս ձախ հատվածում է։ Մեկ շաբաթ էլեկտրալարի ուժեղ արձագանք էր լսվում, այնուհետև փոխվեց խշշոցի։ Օրվա ընթացքում պատահում են կարճ դադար։ Ատամնաբուժը բացառեց կապը։ Լիովին համակերպել չի ստացվում։
Բարև Ձեզ, հարմարվելու դժվարությունների դեպքում գուցե ճիշտ լինի դիմել մասնագետի
@@AshotTorosyan Բժշկի դիմել եմ , միայն հարմարվել։ Ավելի նեղ մասնագետի , չգիտեմ ում դիմել։ Որ ուղղվածության բժշկի հարց է սա։ Այս րոպեին գլուխս լռել է։ Երանության մեջ եմ։ 🙂 Երևի խիղճ ունի։ 😉 Շնորհակալություն, որ արձագանքել եք։
@@hasmikisraelyan9219 Հարմարումը որպես թերապևտիկ նպատակ հասանելի է դառնում տինիտուսի հոգեբանական խորհրդատվության կամ հոգեթերապիայի միջոցով։ Ուշադրության շեղումը, ռելաքսացիոն վարժությունները և տինիտուսի հետ կապված ոչ նպաստավոր, խնդրահարույց տեսակետների ու վարքատեսակների հայտնաբերումը և շտկումը դրվում է թերապևտիկ աշխատանքի հիմքում։ Մաղթում եմ առողջություն։
@@AshotTorosyan Շնորհակալություն, Ձեզ էլ առողջություն։
Բարևներս Մոսկվայից հարգելի բժիկ
Տինիտուսի հնարավոր է առաջանա աչքի/ глаукома/ հիվանդության պատճառով
Բարև Ձեզ, նման կապ ինձ հայտնի չէ: Ցավոք, տինիտուսը բազմապատճառային է: Կորոնավիիուսի կամ պատվաստման նույնպես դեպքեր են գրանցվում մեզ մոտ:
Isk ete et zngoca et sur dzainera erkar tarinera unem?u mshtakan
Ականջում ձայները խիստ տարբեր կարող են լինել: Կարևորը դրանց հարմարվելուն ուղղված վարքի ռազմավարություններն են: Շուտով դրանց մասին առանձին տեսանյութ կլինի:
indz mot zngoc@ arajacel e 27 tarekanum SINTOMICIN deghi ogtagortsumic heto mets dozayov bzhishkneri sxal axtoroshman hetevanqov ev gnalov uzheghacele . Hima es 85 tarekan em shat uzhegh zngoc unem akanjnerums bayc kartses harmarvel em,bayc erbamn lsum em ev shat thach e i.
Այս մեթոդը շատ արդյունավետ է տինիտուսի հաջող կառավարման համար czcams.com/video/DN8vBu_jw-w/video.htmlsi=vRUBc7sD6xNQiCII
Ողջւյն պարոն Աշոտ Թորոսյան,ես ւնեմ խշշոց ականջներւմ ( թե ՞ գլխւմ ) անընդմեջ։
Ի՞նչ խորհւրդ կտաք։
Կանխավ շնւրհակալւթյւն😅😮
Ողջույն 😊 չափազանց կարևոր է նախևառաջ պարզել, թե ինչպիսին են լսողության թեստի արդյունքները, որպեսզի համոզված լինենք, որ օրգանական առումով ամեն բան կարգին է: Հաջորդ հարցը վերաբերվում է տինիտուսի բարձրության տատանումներին, այսինքն, երբ է այն հատկապես բարձր: Որպեսզի ուշադրությունը շեղվի ականջների աղմուկից, հարկավոր են ռելաքսացիոն վարժություններ և առանձին դեպքերում՝ թերապիա: Մասնագետի հետ հանդիպումը կօգնի տինիտուսի հարմարումը անհատական Ձեր կարիքներին համապատասխան կազմակերպել, քանզի թերապևտիկ հաջող ընդհանրական դեղատոմս, ցավոք, գոյություն չունի: Ռելաքսացիոն վարժություններն հիմա կտեղադրեմ հիմա czcams.com/video/DN8vBu_jw-w/video.htmlsi=vRUBc7sD6xNQiCII
Ашот джан кнерек дук гюмриицек торосяаннери азгицек
@@timeplay9849 ոչ, ես Երևանից եմ))
4 tarie es dzayner em lsum tarapum em ayd xndrov incpes azatvem dzayneric?
Հարկավոր է ախտորոշում, խորհրդատվություն և Ձեր կարիքներին անհատականացված հոգեթերապիա
Բարև Ձեզ ռւնեմ ձախ ականջի խշշոց և ականջս չի լսվում, խնդրում եմ մի խորհուրդ տվեք:կանխավ շնորհակալություն
Նկատի ունեք ձախ ականջում բժշկի կողմից հաստատվել է ծանրալսությու՞ն։ Եթե այո, ապա գուցե լսողության սարքի մեղմի խշշոցը։
Հարգելի Աշոտ արդեն 3 տարի է գլխիս մեջ գիշեր ցերեկ տարբեր երաժշտությունը չի դադարում թեկուզ մեկ վայրկյանում, մենակ քնած ժամանակ չեմ լսում, գիշերը արթնանում եմ նույն ձևով գնում առանց հանգստի, խնդրում եմ եթե կարող եք օգնեք, ականջակալ կրելուց հետո եղավ
Բարև Ձեզ, ցավոք, չկա պատրաստի որևէ դեղատոմս, որը արագորեն վերացնի խնդիրը։ Հարկավոր է ճշգրիտ ախտորոշում, խորհրդատվություն և թերապիա։
Հարգելիս բարեվ ձեզ կարող եք ինձ ասել հնարավոր է տինիտոիսի ժամանակ լինի այնպես որ գ լուխտ սեղմի մարմինը օրվա մեջ թույլ լինի մարմինը մի կողմ տանի
Դոկտոր ջան պահա գալիս գլխիս մեջ աղմուկա լինում ձախ ականջիս մեջ կտ կտ կտոց եմ լսում ականջներս մ ել մեկ չի լսում հատկապես լավ չեմ լսում երբ հիվանդանում եմ
Պետք է հետազոտություն քիթկոկորդականջաբանի մոտ, որպեսզի պարզվի արդյոք տինիտուսը հավասարակշռության օրգանի խանգարման արդյունք է։ Հնարավոր է, որ մարմնի մի կողմի վրա տանելը պայմանավորված լինի ներքին ականջում հավասարակշռության օրգանի ինչ-որ խնդրով։
5 tari unem ev tarber zenerov.amen inci atel em .bayc voc mi ban ci ognum.el voc mi bani cem havatum.
Արդեն 14 տարի է ինչ գիշերցերեկ խշշում է աջ ականջս։Վիրահատության ժամանակ կտրել եմ լսողական ներվը դրան բուժում կա, թե չկա, օգնեք, որ ես ապրեմ նորմալ կյանքով բժիշկ ջամ։
@@user-kj8um5ht7y միակ լուծումը տինիտուսը ընդունելն է ու նրա գոյությանը հարմարվել սովորելը: Դեղորայքային բուժում այս դեպքում գոյություն չունի
Ականջիս տակ բարձր գոռացին դրանից ուժեղ խշշոց լսվեց գլխումս արդեն 5 տարի է արդյոք գոռալն էր պատճառը խնդրում եմ պատասխանեք
Հնարավոր է, որ բարձր ձայնը լսողության կորուստ է առաջացրել ինչ-որ հաճախականության գոտում։ Լսողության թեստը կարող է ցույց տալ, թե որտեղ է այն։
Բարև ձեզ հարգելի բժիշկ ես արդեն երեք տարի կլինի որ ւմ ձախ ականջում խշշոց է լսվում և չի անցնում բժշկի դիմել եմ ևինձ ասել են որ դա արդեն խրոնիկական է պետք է լսողական ապարատ օգտվեմ բայց դա էլ չի օգնում ինչ կարող եմ անել
Լսողական ապարատը, եթե ճիշտ կարգավորված չլինի, կարող է չօգնել։ Վստահ եղեք, որ սարքի կարգավորումները հարմարեցված լսողության նվազած հաճախականություններին։
Аашот. Джан. Аканчис. Хшоцн. Сксвец тахант. Чуненалуц. Ето. Инз. Арачаркум.ен тахант. Днел
Այսինքն արհեստական թմբկաթաղանթ
Բարև Ձեզ։Եթե նույն ձայնը գլխում է, երևի երկրորդ ձայնի նման։Ավելի ճիշտ չխկչխկոց,կարծես ուլունգներ գնան _գան կպչեն իրար։Այդ ձայնը նյարդայնացնող է։Կասե՞ք որն է պատճառը։Խնդրում եմ բացառության կարգով պատասխանեք իմ հարցին։Նշեմ,որ ես 60 տարեկան կին եմ ,ու տարիներ է տևել դա,չի անցնում։
Բարև Ձեզ, ամենայն հավականությամբ այն է, ինչի մասին խոսքը գնում է տեսանյութում, տինիտուս։ Որպեսզի հարմարումը այդ ձայնին տեղի ունենա, անհրաժեշտ է համապատասխան խորհրդատվություն քիթկոկորդականջաբանի և տինիտուսի գծով նեղ մասնագիտացում ստացած հոգեբանի հետ։
Paron hogeban dzez xarneleq bjishki het...
@@mariamavetisyan9225 Ինձ խառնել են բժշկի հետ...
@@AshotTorosyan Vat humor cher🤣
Իմ մոտ կլինի մի 10 տարի, ունեմ զոբ, շաքար, ճնշում ասեցին չի անցնի, գնալով շատանում է😢
Տինիտուսի ուժգնությունը սերտ կապված է լսողության նվազման և սթրեսի հետ: Միգուցե ճիշտ լինի ստուգել լսողությունը և փորձել նվազեցնել սթրեսը: Առողջություն եմ մաղթում:
@@AshotTorosyan շնորհակալ եմ շատ