Արմեն Այվազյան, Հայոց ռազմական պատմության այժմեական դասերը, 04․11․2022

Sdílet
Vložit
  • čas přidán 7. 11. 2022
  • Նոյեմբերի 4-ին կայացավ «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի հերթական 35-րդ հանդիպումը:
    Թեման՝ «Հայոց ռազմական պատմության այժմեական դասերը»։
    Բանախոս՝ Արմեն Այվազյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան:
    Խոսվեց, մասնավորապես, Հին Հայաստանի ռազմական հայեցակարգերի ու ռազմավարության, հայոց բանակի թվաքանակի, կազմակերպական կառուցվածքի, հայ զինվորականության արժեհամակարգային դրույթների, կայսերական ուժերի դեմ արդյունավետ դիմադրության գրավականների մասին։
    Քննարկեցին նաև 1720-ական թթ. Սյունիքում և Արցախում կենտրոնացած հայկական զինյալ ուժերի ազատագրական-ինքնապաշտպանական պատերազմում ունեցած հաջողությունները, դրանց նախադրյալներն ու հանգամանքները։
    Զուգահեռներ անցկացվեցին Հայաստանի ներկա ռազմավարական իրադրության, անկախության շրջանում իրականացված պետականաշինության ու բանակաշինության, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում գրանցված պատմական փաստերի հետ։
    ------------------------------
    Այս նյութի տակ մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը փակված է բանախոսի խնդրանքով:
    -----------------------------
    Կարդացեք նորությունները մեր www.carahunge.org կայքում:
    Միացեք մեզ FB-ում՝ / carahungengo
  • Věda a technologie

Komentáře •