Դաժան ավազակային հարձակում Երևանում. ստահակները ծեծել են անօգնական ամուսիններին

Sdílet
Vložit
  • čas přidán 16. 10. 2015
  • Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի, կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման ենթարկելու փաստով: Մանրամասները՝ shamshyan.com/h...

Komentáře •