LIFEROOM| Լուիզա Ղամբարյանը`ամուսնու և մոր մահվան,դստեր հետ մենակ մնալու, Սոֆի Դևոյանի խորհրդի մասին

Sdílet
Vložit
  • čas přidán 18. 02. 2023
  • LIFEROOM| Լուիզա Ղամբարյանը ամուսնու և մոր մահվան,դստեր հետ մենակ մնալու, Սոֆի Դևոյանի խորհրդի մասին
    #AmalyaHovhannisyan -ի հեղինակային #LIFEROOM հաղորդման հյուրը դերասանուհի #LuizaGhambaryan -ն է։
    Լուիզան առաջին անգամ խոսել է 20 օրում ամուսնուն և մորը կորցնելու, դստեր հետ մենակ մնալու, #SofiDevoyan -ի հետ ավելի մտերմանալու և նրա խորհրդի մասին։
    Թեպետ ծանր կորստից հետո Լուիզան բավականին շուտ վերադարձավ բեմ, նրա կյանքում ամեն բան այդքան հարթ չէր։ Դերասանուհին բավականին երկար ժամանակ տրամադրվեց այս հարցազրույցին, քանի որ ապրումների մասին խոսել չէր կարողանում։
    ______________________________________________
    Հեղինակ և վարող՝ Ամալյա Հովհաննիսյան / bit.ly/3k1bEhm
    Հյուր՝ Լուիզա Ղամբարյան / luizaghambaryan
    Look: White store / bit.ly/3YMzP1Z
    Դիմահարդարումը և վարսահարդարումը` Beauty Fabric / bit.ly/3lMN7Nq

Komentáře • 478

  • @alvinaleqsanyan0991
    @alvinaleqsanyan0991 Před rokem +432

    Եվ որքան գեղեցիկ է հնչում հայերենը նրա շուրթերից։
    Խաղաղվում եմ նման գրագետ մաքուր հայերեն լսելուց🥺🤗

    • @user-le4cq7xz9l
      @user-le4cq7xz9l Před rokem +8

      Քեզ համբերություն լուիզա ջան ինչքան լավն էս

  • @gyumri-moscow8969
    @gyumri-moscow8969 Před rokem +258

    Գեղեցիկ հայուհի, Դուք միայնակ չեք։ Ձեզ հետ են դստրիկդ, հայոց բեմը, Ձեր շնորհալի աշխատանքն ու Ձեր ընկերները։ Ապրեք և աշխատեք' հանուն հայ ազգի։

    • @user-tn4ho1hz9n
      @user-tn4ho1hz9n Před rokem +3

      Հարգելի Գյումրեցի եղբայր ես միշտե մտածե մտածում էմ որ բարի մարդիք միայն մեր Հայոց հողի Հայերն էն մնացե ու պատահական ձեր այս գրածից կրկնակի համոզվա որ ճիշտ էմ մտածում

  • @alvinaleqsanyan0991
    @alvinaleqsanyan0991 Před rokem +175

    Լուիզան որքան որ նուրբ ու քնքուշ է այդքան էլ ուժեղ ու չկոտրվող չհանձնվող տեսակ է։
    Օրինակելի Հայուհի❤️🤗🥺

  • @anahitgevorgyan1312
    @anahitgevorgyan1312 Před rokem +191

    Անչափ հաճելի և հուզիչ էր լսել երկու խելացի կանանց զրույցը որից ունակ մարդը շատ բան կարող է քաղել ❤️

  • @astghikbotoyan5774
    @astghikbotoyan5774 Před rokem +111

    Մեծ բավականություն եմ ստանում Ձեզանից։ Կիրթ՚ գեղեցիկ հայուհի։Անվերջ կարելի է Ձեզ լսել եվ մեծագույն հաճույք ստանալ։Կուզենայի՚ որ հայ ազգի մեջ Ձեր տեսակից շատ լիներ։🎉❤

  • @user-df6hz4lz6v
    @user-df6hz4lz6v Před rokem +32

    Մացրեցի ու միանգամից առաջին նախադասությունը (Մամաները չեն մահանում)! 🤍🙏🏻 Չկարողացա ինձ զսպել՝ 😢
    Թող որ Աստված բոլոր Մայրերին Երկար Կյանք և Առողջություն տա🙏🏻🤍

  • @MADMIK100
    @MADMIK100 Před rokem +133

    Երկար սպասված առաջնեկիս ունեցել եմ Գեորգի Կիմիչի շնորհիվ: 12 շաբաթական հղի էի, երբ առավոտ վաղ լուրջ խնդիրներ սկսվեցին: Ապրելով մարզում, որոշեցի զանգել բժշկիս, որ հասկանամ ինչ անեմ: Չնայած, որ առավոտվա շատ վաղ ժամ էր, անհարմար զգալով զանգեցի բժշկին: Հեռախոսը վերցրեց տիկին Լուիզան․ զգացի, որ զանգս արթնացրեց իրեն: Այնքան բարյացակամ պատասխանեց՝ առանց սրտնեղելու: Րոպեներ անց ինձ զանգահարեց Գեորգի Կիմիչը: Այդպիսին է տիկին Լուիզան, այդպիսին էր սիրելի բժիշկս: Շնորհակալ եմ, որ եղել եք իմ կյանքում:

  • @haykgrigoryan8026
    @haykgrigoryan8026 Před rokem +12

    ես ապշած եմ, կարդում եմ մեկնաբանությունները ու չեմ հավատում: էնքան կիրթ էնքան զուսպ բայց շքեղ խոսքեր եք գրել,, ինձ թվումա հյուրի արժեհամակարգին հարիր մարդիկ են իրեն լսողները , դրանիցա:❤❤❤

    • @babkenvardanyan7632
      @babkenvardanyan7632 Před rokem +2

      Մեր ազգին էս կերպարն է պակասում, ով կփոխի մեր ազգի լեքսիկոնը, ներաշխարհը..

  • @AD10874
    @AD10874 Před rokem +121

    Շատ եմ սիրում Ձեզ, հարգելի Լուիզա, հուզեցիք Ձեր անկեղծ զրույցով։ Շնորհակալություն, Ամալյա ջան։

  • @armine9205
    @armine9205 Před rokem +80

    Առաջին իսկ պահից զգացի,որ ձեր ձայնը դողում է🥲Իմ սիրելի Լուիզա🥀հիանում եմ ձեզանով✨Ես բախտ եմ ունեցել լինել Ձեր ամուսնու հիվանդը։Համենայնդեպս դեռ չեմ հանդիպել նման մարդու և նման բժշկի🙏🏻Չգիտեմ կհավատաք թէ ոչ,մի քանի օր առաջ ինձ բժիշկ էր պետք,խնդրեցի ընկերոջս,որ փորձի իմանալ Նրա կլինիկան գործու՞մ է,ովքեր են աշխատում։Որովհետև ես վստահում եմ նրա թողած մասնագետներին Լուիզա ջան💕Մեզ մոտ կար լաբարատորիաի բժշկի համարը։Մի անգամ Ձեզ հանդիպել եմ կլինիկայում,այնքան ջերմություն էի զգում ձեր հանդեպ,բայց ամաչեցի🥲Ինձ համար դուք շաաատ չքնաղ օրինակ եք💕

  • @anahitmkhitaryan8141
    @anahitmkhitaryan8141 Před rokem +23

    Լուիզա ջան ,իսկական հրաշք ես,կիրթ, առաքինի,բարության մարմնացում,մեծատառով Մարդ!!!❤❤❤

  • @user-uz3dj7fs5r
    @user-uz3dj7fs5r Před rokem +46

    ... որ տարիքում էլ լինես, նման խելացի, բանիմաց մարդկանցից շատ բան ունես սովորելու..շատ հետաքրքիր ու գեղեցիկ հարզազրույց էր❤

  • @hayarpigrigoryan2368
    @hayarpigrigoryan2368 Před rokem +29

    Շատ-շատ սիրում եմ Լուիզաին💟հենց այն պահին, երբ Լուիզան ասաց«չհասցրեցի մայրիկիս ասել, որ սիրում եմ» , սիրտս լցվեց🥺 զանգեցի մամաիս ու ասացի,որ շատ եմ սիրում իրեն։ Ուզում եմ հաճախ մեր մամաներին ասենք մեր սիրո մասին։💗

  • @zavetasoghoyan-cp2ih
    @zavetasoghoyan-cp2ih Před rokem +4

    Մի քանի տարի առաջ պատահական Լուիզային հանդիպեցի Ամերիկայում ավտվտոբուսի մեջ։Միասին գնում էինք ինչ որ մի կազմակերպված տուրի։ Խոսելով նրա հետ առաջին անգամ, ուղղակի հիացա նրա մարդ,կին տեսակով։Ինչքան հասարակ ու անմիջական էր,ինչքան հասկացող ու անչափ խելացի։Բառիս բուն իմաստով հիանալի կին ու դերասանուհի։Առողջություն և համբերություն եմ մաղթում։Իսկ Ամալյա ջան Զեր այս հաղորդմանը երկար ու բեղմնավոր կյանք)))

  • @nairahakobyan1968
    @nairahakobyan1968 Před rokem +39

    Լուիզա ջան, մտավոր ու հոգեպես գրագետ ու ուժեղ կնոոջ տեսակ ես: Մեծ օրինակ ես հայ մայրերի համար: Բավականություն ստացա այս հարցազրույցից Ամալյա ջան, շնորհակալ եմ: Աստված պահապան❤:

  • @arpinehmagoyan8736
    @arpinehmagoyan8736 Před rokem +18

    Հմայիչ,գեղեցկուհի,կանացիության մարմնացում Լուիզա Ղամբարյան❤️
    Մեծ բավականություն ու
    Հաճույք ստացա հարցազրույցից❤️
    Շնորհակալություն Ամալյա ջան❤️

  • @arevikkirakosyan91
    @arevikkirakosyan91 Před rokem +43

    Առաքինի ու կյանքը սիրող Լուիզա, միշտ մնացեք պայծառ, լուսավոր ու ապրեք շատ երջանիկ պահեր Ձեր կյանքում 🙏🌞

  • @liannaazizyan5037
    @liannaazizyan5037 Před rokem +9

    Լուիզա ջան, խոհեմ ու օրինակելի հայուհի ջան, հիանում եմ քո մարդ տեսակով, տա Աստված ձեր բարի ընտանիքին անսահման սեր ու երջանկություն:
    Հպարտանում եմ, որ ազգս ունի քեզ նման մայրեր....
    Ամալյա ջան շնորհակալություն չափազանց գեղեցիկ և գրագետ հարցազրույցի համար: 💋💋💋

  • @Marichok85
    @Marichok85 Před rokem +21

    Ինչքան գեղեցիկ է Լուիզան ,բնական առանց վիրահատական միջամտությունների

  • @anushovasapyan8158
    @anushovasapyan8158 Před rokem +24

    Շատ եմ սիրում Լուիզային շատ գեղեցիկ ,կանացի ,կիրթ յուրահատուկ դերասանուհի։

  • @user-gv8eq4nz2z
    @user-gv8eq4nz2z Před rokem +24

    Որքան հաճելի,յուրօրինակ,կիրթ ու հավասարակշռված գեղեցկուհի Լուիզա Ղամբարյան❤❤

  • @gayane4162
    @gayane4162 Před rokem +7

    Լուիզա Ղամբարյան❤Շատ եմ սիրում որպես դերասանուհի,գեղեցիկ ու հմայիչ հայուհի։❤
    Ամալյա ջան քո հյուրերը կարծում եմ անկեղծանում են քո հաղորդումների ընթացքում,դու ամենահաճելի,գրագետ հաղորդավարուհին ես, դրա համար էլ հաճույքով նայում եմ հարցազրույցները։❤❤🥰🥰👍👍

  • @mme9540
    @mme9540 Před rokem +36

    Հարգելիս, ձեր հաղորդումը մեծ արժեք ունի հայտնիների համար, որովհետև նրանք այնքան են անկեղծանում, որ հետագայում ավելորդ ասեկոսեներից որոշ չափով հեռու կլինեն...Հաճելի է լսել Լուիզային❤️❤️❤️❤️❤️🌺🌺🌺🌹🌹🌹🌹

  • @Walkwithme0707
    @Walkwithme0707 Před rokem +20

    Боже, какая приятная женщина , спокойная, грамотная , женственная, очень приятная речь у гостьи…🕊

  • @user-tn9np1cj1f
    @user-tn9np1cj1f Před rokem +57

    Բոլոր ժամանակների կիրթ, հավասարակշռված, խելացի, օրինակելի Լուիզա ջան👄👄👄գրկում եմ🥰🥰🥰 Շնորհակալություն Ամալյա ջան🥰🥰🥰

  • @annagrigoryan5551
    @annagrigoryan5551 Před rokem +38

    Ձեր շուրթերից ամեն ինչ գեղեցիկ է հնչում ❤դուք մի բառով սեր եք💕

    • @VeraVera-ox3bv
      @VeraVera-ox3bv Před rokem +1

      Երախտապարտ եմ, Լուիզա Ղամբարյանին հրավիրելու համար։

  • @parandzemmargaryan8207
    @parandzemmargaryan8207 Před rokem +6

    Նախ Ամալյա ջան շնորհակալություն Ձեզ ,որ ինձ համար բացահայտեցիք Լուիզա Ղամբարյանի իրական Մարդ կերպարը։ Միշտ էլ հավանել եմ իրեն,որպես դերասան,էլեգանտ,շատ գեղեցիկ ու դասական, ընդօրինակելի կերպարի։ Բայց այսպիսի՜ն,ո՛չ։
    Այս զրույցը կօգնի շատ-շատ կանանց ոտքի կանգնել կյանքում հանգամանքների շեշտակի փոփոխումից հետո։ Merci bcp

  • @varb3298
    @varb3298 Před rokem +86

    Չեք պատկերացնում թէ ինչքան եմ սպասել այս հրաշք հյուրին մեր սիրելի Լուիզային ինչքան կիռթ ու գրագետ խոսքերա արտահայտում ինչքան բան սովորեցի ձեր խոսկերից իմ սիրելի Լուիզա ջան Աստված ձեզ պահապան միշտ եղեք ետպես ուժեղ Աստված ձեզ հետ

    • @alvinaleqsanyan0991
      @alvinaleqsanyan0991 Před rokem +28

      Բարև ձեզ հարգելիս🤗
      Հաստատ գիտեմ որ չեք նեղանա եթե մի նկատողություն անեմ։
      Մի քանի բառ կա որ գրել եք
      Գրել եք սխալ
      Կիռթ չէ կիրթ
      Խոսկ չէ խոսք
      Ետպես չէ էդպես 🙏🔥🤗🇦🇲
      Հայերեն գրելը մեր պատիվն է💪

    • @varb3298
      @varb3298 Před rokem +11

      Չե ինչի պետքա նեղանամ ասեմ որ եթե գրում եմ կան բառեր որ տառերը սխալ են գրվում չնկատելով ուղարկում եմ հետո եմ նկատում արդեն ուշ է լինում

    • @alvinaleqsanyan0991
      @alvinaleqsanyan0991 Před rokem +12

      @@varb3298 Որքան եմ ուրախանում որ դիմացինս ինձ ճիշտ է հասկանում։
      Այս խառնիճաղանջ աշխարհում նույնիսկ երբեմն ճիշտ խոսքը տեղ չունի 🥲։
      Բոլորը միանգամից հարձակվում են ու իրենց չեղած տեղից ճիշտ մարդուն սխալ են դարձնում 🤦‍♀️🤔

    • @user-li8mt5om7n
      @user-li8mt5om7n Před rokem +6

      ​@@alvinaleqsanyan0991 Ալվինա ջան,մարդկանց որակավորել"չեղած տեղից"գռեհիկ է,հավել եմ,եթե ձեզ չեն հարցրել ու ձեր մտերիմը չի կորեկտ չի մարդկանց ուղղել (տարբեր մարդիք,տարբեր բնավորություն) ես ինքս մեկ տարի է սովորել եմ հայերեն գրել և եթե ինձ ուղղություն ցույց կտան(տվել են)ընկերուհիս,աղջիկս(գրեթե չեմ գրում մեկնաբանություն,որպեսզի հայոցի դասատուները չգան քարոզեն,արանց հասկանալու) բայց դուք ավելի նուրբ շտկեցիք սխալները,որը ողջունելի է։Ամենայն հարգանքով

    • @alvinaleqsanyan0991
      @alvinaleqsanyan0991 Před rokem +3

      @@user-li8mt5om7n ամենայն հարգանքով գրում եմ ձեզ եւ մեկնաբանում վերոնշյալ արտահայտությունը ՝չեղած տեղիցը ☺️🤭
      Ես շատ մարդկանց եմ բացահայտել այս ինտերնետային կայքերում մեկնաբանությունների դաշտում։
      Մեկը մտնում եւ սկսում է խելք խրատ տալ ։
      Մյուսը խառնվում է իրեն բացարձակ անծանոթ մարդու կյանքին։
      Մտածում 💭 եմ միգուցե իրոք կյանք տեսած կյանքից շատ ավելի շատ հասկացող մարդիկ են որ այդքան ինքնավստահ աջ ու ձախ շաղ են տալիս իրենց օգտակար խորհուրդները։
      Բայց մտնում ես նրանց անձնական էջերը ու ինչ՞
      Ոչինչ
      Դատարկություն 🤦‍♀️

  • @Varduhi777
    @Varduhi777 Před rokem +8

    Այս պարագայում են ասել գեղեցիկ մարմին ու գեղեցիկ հոգի։Միշտ սիրված ու հարգված հայուհի։Աստված ձեզ երկար ու խաղաղ կյանք տա։

  • @anushgalstyan9260
    @anushgalstyan9260 Před rokem +50

    Որքան կիրթ,ինտելեկտով,զուսպ և հավասարակշված խոսք ունեք սիրելի դերասանուհի🥰կանացի և նուրբ🥰

  • @lilitstepanyan9218
    @lilitstepanyan9218 Před rokem +56

    Միշտ անհամբեր եմ սպասում ամեն թողարկմանը,գնամ,նայեմ ու էլի հիանամ ձեզնով, Ամալյա ջան🤍

  • @narinevahanyan3336
    @narinevahanyan3336 Před rokem +43

    Գեղեցիկուհի ,կիրթ,կանացի, նուրբ, ուժեղ , դրական էներգիա փոխանցելու մեծ վարպետ։ Հաճելի էր Ձեզ լսելը։ Շնորհակալություն։

  • @osikmeloyan7325
    @osikmeloyan7325 Před rokem +14

    Անվերջ կարելի է Ձեզ լսել և չձանձրանալ , շատ գեղեցիկ ու կանացի Լուիզա ջան 🥰🥰

  • @exsikgasparyan428
    @exsikgasparyan428 Před rokem +12

    Շատ սիրով լսեցի Ձեր հաղորդումը և շատ սովորելու և կիրթ արտահայտվել մարդկությանը.....Ձեզ շատ սիրեցի Աստված օրհնի ևԱստվածային օրհնություննեչը միշտ Ձեզ պարուրի։🙏🙏🙏❤️💋

  • @varsenikmkhitaryan2723
    @varsenikmkhitaryan2723 Před rokem +24

    Սիրելի' Ամալյա, դուք հրաշալի եք` գեղեցիկ, բարի, նրբանկատ։ Խոնարհումս տինին Լուիզային, հաղորդումը դիտելիս ` սկզբից մինչև վերջ կոկորդս խեղդում էին արցունքներս, հրաշալի է երբ դիտելուց հետո դիտողի մոտ նստվածք է մնում, խորհելու տեղիք եք տալիս։ Շնորհակալ եմ։

  • @sofaaleksanyan5848
    @sofaaleksanyan5848 Před rokem +10

    ու շատ լավա,որ չկաք ինտերնետային հարթակներում,դուք մնացեք ձեր բարձունքում։ Սիրուն,հաճելի,գրագետ ու մարդու հոգուն դիպչող հյուր՝մեր սիրելի Դերասանուհի💜

  • @H1992H
    @H1992H Před rokem +8

    Ամալյա ջան դուք միակ լրագրողն եք ում շատ սիրում ու հարգում եմ, ձեզ նորանոր հաջողություններ եմ ցանկանում միշտ առաջ։

  • @aidakhlgatyan4657
    @aidakhlgatyan4657 Před rokem +3

    Ես հիացած եմ ,ուրախ,կարելի է ասել երջանիկ,որ բացահայտեցի Լուիզա մարդ,կին տեսակը։Ես տարիքով բավականին մեծ եմ Լուիզայից,բայց ինձ համար շատ ուսանելի է այս հաղորդումը,որի համար նաև շնորհակալությունն Ամալյա ջան քեզանից,այս մակարդակի համար,ինձ համար բացահայտում էր ,Աստված ձեզ պահապան🙏🙏🙏🙏🙏

  • @katejoseph9088
    @katejoseph9088 Před rokem +11

    Շնորհակալություն այս հարցազրույցի համար 🙏 շատ եմ հավանում Լուիզաին 🙏

  • @anahitasryan9910
    @anahitasryan9910 Před rokem +14

    Ինչ հաճելի է լսել այսքան կիրթ ու անկեղծ հարցազրույց։Շատ բան կարելի է սովորել այս տեսակ բարեկիրթ կանանցից։Շնորհակալություն Ձեր մարդ տեսակի համար,հարգելի Լուիզա❤

  • @user-mk1cx3bh7v
    @user-mk1cx3bh7v Před rokem +9

    Շատ սիրված խելացի շնորհալի դերասանուհի Լուիզա ջան շատ ճիշտ եք ծնողից թանկ գանձ չկա ամեն մի երեխա պիտի միշտ հիշի, թե ինչ փափագով են սիրել իրենց ծնողները այդ նույն սիրով պիտի սիրել ծնողի հավատացե՛ք հետո ուշ կլինի

  • @mariettakhachatryan584
    @mariettakhachatryan584 Před rokem +46

    Ну как не восхищаться этой женщиной, она же великолепна , идеально и телом и духом, ❤️

  • @monikasukiasyan
    @monikasukiasyan Před rokem +6

    Ես չեմ տետել և չգիտեմ առավել հմայիչ, հաճելի, գրագետ ու բազմաբնուրթ զարգացած մի կնոջ, քան Լուիզան է։ Ձեզ երկար տարիների կյանք♥️ դուք չեք էլ պատկերացնում ինչքան հիասքանչ եք և օրինակելի…
    Միակն, ում միշտ շի շնչով եմ լսում…

  • @user-bn1pt7jt6h
    @user-bn1pt7jt6h Před rokem +60

    Մեր շատ սիրելի Լուիզա❤️Որքան հաճելի է լսել Ձեզ … Հրաշալի կին,մայր ❤️❤️❤️

  • @arev_83.
    @arev_83. Před rokem +48

    Հմայիչ կին , հմայիչ մարդ ու մայր ։

  • @Ninashadze-108
    @Ninashadze-108 Před rokem +4

    Ճաշակով,Որակով,ԳՐԱԳԵՏ ԽՈՍՔ ԼՍԵԼԸ ,ի ՜նչ հաճելի է,Շնորհակալ եմ Լուիզային 🫶🏻

  • @knkuch1790
    @knkuch1790 Před rokem +11

    Ամենադժվար պահին Աստված է հասնում մարդուն՚իսկ մխիթարությունը գալիսէ Հիսուսից՚փնթրեք ՚ ամենակարող Աստծո երեսը

  • @alisavb2406
    @alisavb2406 Před rokem +5

    Կիրթ մարդկանց համար շատ դժվար է ապրել ,երբ շուրջը համատարած տգիտություն է տիրում ...
    Աստված Ձեզ ուժ ու կարողություն տա դիմակայելու կյանքի դժվարությունները ...
    Հիանում եմ Ձեր տեսակով ...

  • @user-wg9xg1zx6h
    @user-wg9xg1zx6h Před rokem +34

    Ինչպես միշտ,(դա իմ կարծիքն է) Լուիզան իր բարձունքում է😊

  • @srbuhipoghosyan4134
    @srbuhipoghosyan4134 Před rokem +14

    Ես Լուիզայի երկրպագուն եմ եղել
    Իսկ հիմա ճանաչեցի մյուս կողմից ու մեծ հարգանք եմ տածում Ձեր նկատմամբ։
    Պինդ մնացեք Լուիզա ջան, հարգանքներս

  • @sedapetrosyan7394
    @sedapetrosyan7394 Před rokem +4

    Իմ ընտանիքին բաժին հասած կյանքի դառը փորձից ես հասացա , որ մենակ ես չեմ հենարան դարձել ,,,,
    Իմ երեխաները մեկ օրում մեծացան այնքան , որ ավելի ուժեղ ու հզոր հենարաներ դարձան , քան ես էի ,,
    Դուք ճիշտ եք սիրելի Լուիզա ❤️

  • @marykuruzian2180
    @marykuruzian2180 Před rokem +15

    Չափազանց կանացի, գրագետ, գեղեցիկ արտաքին եվ նման ներքին ունեցող կին՝ ձեզ երկա՜ր ու խաղաղ կյանք ձեր դստեր հետ միասին🥰🥰🥰🕊️🕊️

  • @user-lb4yp1ko9k
    @user-lb4yp1ko9k Před rokem +13

    Տիկին Լուիզա չգիտեմ կկարդաք գրածս թե ոչ, բայց ձեզ հետ շատ համամիտ եմ, որ մեր թանկ մարդիկ չեն մահանում։Ուղղակի մեզանից հեռու են։Շուտով կլինի 2 տարի որ հայրս երիտասարդ մահացավ։ Չեմ համակերպվում, կարոտս խեղդում է🥺։ Բայց ես ունեմ մի փոքր և ուրիշ աշխարհ, որով ապրում եմ։ Դա իմ երազներն են, որը կապում է ինձ Հորս հետ🥺💙։

  • @ingaharutyunyan2033
    @ingaharutyunyan2033 Před rokem +22

    Հրաշալի,տաղանդավոր,զուսպ համես դերասանուհի,մեծ բավականություն ստացանք նաև գրագետ խոսքի շնորհիվ

  • @anahitziroyan7511
    @anahitziroyan7511 Před rokem +9

    Գեղեցիկ , հրաշալի , կանացի, ուժեղ. Գիտեք երբ կորցնում էս հարազատի ի նկատի ունեմ հարազատ մոր , ինչ տարիքում էլ լինես նրա կարիքը կզգաս , բայց երբ կորցնում էս փոքր տարիքում (11 ամսեկան) մոր կարիքը , սերը , գուրգուրանքը չկա դու ապրում էս ուրիշ զգացմունքներով վայելելով ուրիշների վերաբերմունքը իրենց զավակների հանդեպ . Կյանքս շատ բարդ անցավ հիմա այդ մայրական սերը տածում եմ իմ զավակներին . Հիմա Լուիզա ջան Ձեր Գաբին վայելում էՁեր քնքշանքը , երեխան որբանում է մորից , բայց Ձեր պարագայում երջանիկ է նա օվ մայր ունի , Ձեզ ուժ և համբերություն💖

  • @AlinaAleqsanyan88
    @AlinaAleqsanyan88 Před rokem +47

    Միշտ գեղեցիկ ու կանացի Լուիզա❤

  • @zarapetrosyan5638
    @zarapetrosyan5638 Před rokem +16

    Դու շատ լավ, գնահատող և խորիմաստ մարդ ես Լուիզա ջան ,դու կարողանում ես էնպիսի մտքեր ասես,որ միայն կիրթ և գնահատող մարդը ասել ։ Քեզ և դստրոջտ ցանկանում եմ առողջութհուն , ներդաշնակություն և խաղաղություն ։ Մնա էնպիսին ինչպես , որ կաս ։

  • @arminehambardumyan2380
    @arminehambardumyan2380 Před rokem +295

    Այո,հարգելի Լուիզա,այսօր շատ կանայք,ունենալով կողքին ամուսին,շատ ավելի միայնակ են ու առանց ամուր ուս,քան դուք։💔💔💔💔

  • @lalabernetsyan3546
    @lalabernetsyan3546 Před rokem +9

    Ինչքան ուսուցողական է այս հարցազրույցը շատ երկար ապրես Լուիզա ջան

  • @a.m.arutyunyan8712
    @a.m.arutyunyan8712 Před rokem +7

    Ողջույններս մեր Հարգարժան տաղանդավոր դերասանուհի Տիկին Լույզա Ղամբարյան՝անչափ գեղեցիկ անկեղծ զրույց և շատ ադեկվատ մարդ։Ամալյա ջան շնորհակալություն այս հաղորդումը պատրաստելու համար

  • @monikagevorgyan9213
    @monikagevorgyan9213 Před rokem +1

    Իմ սիրելի գեղեցկուհի Լուիզա։Ես շատ եմ սիրում ձեզ,չեմ կարող նկարագրել ինչքան եմ հարգում,նուրբ եվ կանացի հայուհու կերպար։Եղիր հպսրտ եվ միշտ համեստ ,գեղեցկոհի❤❤❤

  • @lusntag4560
    @lusntag4560 Před rokem +19

    Լուիզա ջան, ես էլ եմ մայրիկիս հետ շատ կապված, հատկապես հորս մահվանից հետո ու սարսափում եմ այն մտքից, որ մի օր կարող է մայրս չլինել։

  • @svetlanamehrabyan2643
    @svetlanamehrabyan2643 Před rokem +28

    Луиза одна из немногих женщин, которые могут стать примером для многих ❤

  • @nomood1915
    @nomood1915 Před rokem +27

    Տաղանդավոր, վաստակաշատ դերասանուհի-մարդ ❤❤❤😍😍😍

  • @ily5251
    @ily5251 Před rokem +15

    Ամալյա ջան ձեր մեջ մի անբացատրելի ուժ կա ,որը ստիպում է բոլոր հյուրերին անկախ իրենց կամքից բացել իրենց հոգին համ ձեր համ էլ մեզ համար։Ես մեծ սիրով եմ նայում ու սիրում ենք համ ձեզ համ էլ ձեր հաղորդումը 😊❤❤❤❤❤❤

  • @armikaghajanyan4651
    @armikaghajanyan4651 Před rokem +8

    Երկու մակարդակ, հետաքրքիր, կիրթ ու դաստիրակված կանայք։ Շնորհակալ եմ հաճելի ու իմաստալից զրույցի համար🌹🌹🌹🌹🌹🌹🌹

  • @mensahospice6395
    @mensahospice6395 Před rokem +24

    Дорогая Луиза ,будьте сильной и здоровой ! У вас ,был замечательный супруг не человек, а космос 🪐 Непревзойдённый человечище!Настоящий Ереванец наш любимый и уважаемый Георгий Кимыч!🙏🙏🙏 Светлая память великому человеку и врачу от Бога!😥

  • @arminehambardumyan2380
    @arminehambardumyan2380 Před rokem +52

    Անչափ հետաքրքիր կլինի ունկնդրել և վայելել Նազենիի և Ամալյայի զրույցը։

    • @susankhachatryan4442
      @susankhachatryan4442 Před rokem +1

      Լռւիզա ես լավ եմ հասկանռւմ քեզ , եղիր ամռւր չկոտրվես։

    • @erikanikoghosyan9941
      @erikanikoghosyan9941 Před rokem

      Հաաաա կարծում եմ հիանալի կստացվի

  • @user-df7lr8up2h
    @user-df7lr8up2h Před rokem +8

    Լուիզան շատ հրաշալի կին և դերասանուհի է, մի բան հասկացա, որ ամուսնու նախկին կինը՝ Սոֆին փաստորեն դեմ չի եղել ամուսնու նոր ընտանիք կազմելուն։

  • @sedaknyazyan2553
    @sedaknyazyan2553 Před rokem +30

    Հիացած եմ Ձեզնով,հարգելի Լուիզա։

  • @nelisoloian3791
    @nelisoloian3791 Před rokem +15

    Большое спасибо Амалия тебе, за такого Прекрасного гостья , как моя очень любимая актриса Луиза Гамбарян! Я всегда любила ее как актрису, но сегодня, в твоей программе, я познала Человека с большой буквы. Я бы сказала, что , эту передачу люди должны слушать и слушать много раз. Так как для умного человека, услышать можно не только рассказ о её личной жизни, но и прекрасный и незаменимый совет о самом Святом. Я лично, поймала себя на том, как будто я посетила Психолога, и получила ответы на вопросы. Луизочка, будь Здорова и Счастлива! И чтоб всегда тебя и Габби окружали только вам Добра Желающие люди. Как приеду в Ереван, обьязательно приду на ваш спектакль. С Уважением к вам и к Амалии❤️🙏

  • @anihakobyan883
    @anihakobyan883 Před rokem +15

    Ինչքան հաճելի կին է❤
    Հաղորդավարուհին էլլ ուղղակի հրաշք✨♥️

  • @adelinanersisyan1674
    @adelinanersisyan1674 Před 10 měsíci +1

    Լուիզա ջան, դու շատ դրական ես և լավ մարդ, պինդ մնա
    Շատ գեղեցիկ ես, նուրբ ու դիմացկուն🥰🥰😘😘

  • @Adamyan_laura07
    @Adamyan_laura07 Před rokem +12

    Մեր սիրելի դերասանուհի Լուիզա Ղամբարյան ջանդուք որքան գեղեցկուհի եք այնքան էլ հրաշալի դուստր ու մայր եք մենք սիրում ձեզ Աստված Օրհնի Ձեր կյանքն ու սցեղծագործնեական լի ուղին 🌹🌹🌹🌹🌹❤️❤️💋💋

  • @nvardghazaryan211
    @nvardghazaryan211 Před rokem +9

    Հանգստություն է գալիս Լուիզային լսելուց հետո❤

  • @herminepetrosyan2385
    @herminepetrosyan2385 Před rokem +4

    միշտ եվ ընդմիշտ կսիրեմ Լուիզաիս, ես ձայնի մեջ դողերոցք զգացի թե ինչքան շատ է սիրել ամուսնուն երջանկություն եվ խաղաղություն եմ մաղթում քեզ իմ սիրել Լուիզա ջան հաճելի է լսել երկու գրագետ խելացի կանանց սիրում եմ ձեզ

  • @marinazaxarova5622
    @marinazaxarova5622 Před rokem +3

    Սիրելի Լուիզա իմ խոնհարումս քո մարդ դերասան կին մայր տեսակի առաջ այս հարցազրույցից մեկ անգամ եւս համոզվեցի թէ որքան հարգելի եւ սիրելի անձնավորությունը եք ինձ համար

  • @user-pj4rr9ev3d
    @user-pj4rr9ev3d Před rokem +4

    Շատ ապրեք գեղեցկուհիներ շատ հաճելի հարցազրույց անցկացրեցիք 👍🏼Լուիզա ջան շատ սիրում և հավանում եմ քեզ աղջիկ ջան💋

  • @edogevorgyan352
    @edogevorgyan352 Před rokem +1

    Շատ դիմացկուն, անկոտրուն, ուժեղ տեսակ եք Աստցած պահապան ձեզ և ձեր աղջկան

  • @user-kp4uz2cs4k
    @user-kp4uz2cs4k Před rokem +15

    Անվերջ պատրաստ էի լսել սիրելու դերասանուհուն ❤

  • @user-nv1cv2ze7j
    @user-nv1cv2ze7j Před rokem +9

    Շատ հաճելի, հետաքրքիր ու բազմաբովանդակ զրույց էր երկու հիասքանչ մարդկանց հանդիպումից։ Իսկապես վայելեցի, շնորհակալություն։

  • @user-bk5cg5em9b
    @user-bk5cg5em9b Před rokem +40

    Спасибо вам большое за это интервью🥺🙏🏼Я недавно потеряла маму и понимаю ее какая это страшная потеря💔🙏🏼🥺
    Прекрасная и талантливая актриса с утонченной мудростью❤️🙏🏼

  • @marinapapazyan8451
    @marinapapazyan8451 Před rokem +22

    Որքան ներդաշնակ եք սիրելի Լուիզա❤

  • @Panda___0099
    @Panda___0099 Před rokem +13

    Միշտ սիրել եմ Լուիզաին,բարի համեստ կին♥️

  • @soniatorosianhosepian2551

    քեզ շատ լավ եմ հասկանում Լուիզա ջան։նույն կարգավիճակում եմ ես։ ով չի տեսել չի հասկանա։ քեզ հավատքն փրկեց։ես կորցրեցի հավատքս։հիմա չեմ հացատում որ աստված կա։ մի գիշերում և մեծացա և ծերացա

  • @leilamartirosova5187
    @leilamartirosova5187 Před rokem +42

    ЛУИЗА ДЖАН 🙏♥️ХРАНИ ВАС И ВАШУ СЕМЬЮ ♥️🙏ГОСПОДЬ🙏♥️🌹🎁

  • @hhovhannisyan7127
    @hhovhannisyan7127 Před rokem +6

    Լուիզա ջան աշխարհը ձեր դեմ չէ ձեր կողքին է💓

  • @lusineqeryan7814
    @lusineqeryan7814 Před rokem +5

    Էս դեպքում ասում են. "Խոսքերն ավելորդ են"...Շնորհակալություն

  • @user-dc6tk8hz1f
    @user-dc6tk8hz1f Před rokem +1

    Խոսքեր չեմ գտնում։ Իրապես արտիստ որին լսելը ուղակի բախտավորություն է։ Լուիզա ջան դուք ինձ համար մի նոր գիրք նոր շտեմարան եք որի միջոցով այնքան շատ գիտելիք ու փորձ կարելի է ստանալ։ Շնորհակալ եմ անչափ։

  • @nairavoskanyan1282
    @nairavoskanyan1282 Před rokem +2

    Բառիս բուն իմաստով մեծատառով ՄԱՐԴ,մայր, կին, գրագետ հայուհի։

  • @slimearmybff7900
    @slimearmybff7900 Před rokem +10

    Լուիզա իմ սիրելի դերասանուհի։Դիտել ու դիտում եմ բոլոր սերիալները Ձեր մասնակցությամբ։Սպասում եմ ե՞րբ եք ներկայանալու ,,Կույր աշխարհ,,սերիալում։/Ողջունում եմ սփյուռքից/🇦🇲🇦🇲🇦🇲❤❤❤🙏🏼🙏🏼🙏🏼👍🏼👍🏼👍🏼Ամալյա ջան Դուք էլ շատ հրաշք եք։Հիացած եմ Ձեզանով։🌹🌹🌹🌷🌷🌷💐💐💐🌻🌻🌻⚘⚘⚘🥀🥀🥀🌼🌼🌼

  • @lilitsargsyan4633
    @lilitsargsyan4633 Před rokem +2

    Դերասանուհին լավ դերասան է
    Բայց շատ կեղծավուություն կար իր խոսքում

  • @user-lika7vika7
    @user-lika7vika7 Před rokem +9

    հարգանքի արժանի մեր սիրելի Լուիզա

  • @user-kj1lv5pq9j
    @user-kj1lv5pq9j Před rokem +6

    Самая очаровательная, обаятельная актриса, идеальный человек у вас многому можно учиться ♥️💐

  • @astghikgrigoryan7903
    @astghikgrigoryan7903 Před rokem +5

    Իմ ուժեղ, սիրուն Լուիզա Ղամբարյան♥️😘

  • @sofiharutyunyan673
    @sofiharutyunyan673 Před rokem +15

    Человек с большим буквам❤я просто в восторге от вас ….

  • @alvardtovmasyan3699
    @alvardtovmasyan3699 Před rokem +4

    Դուք երջանիկ եք հենց էսպես երջանիկ շատ շատերից шикарная женщина 🤍🤍

  • @user-je1qw5bk9l
    @user-je1qw5bk9l Před rokem +6

    Գեղեցիկ կին, գեղեցիկ խոսք, գեղեցիկ ներքին աշխարհ։Բրավո։ Ամալյա ջան շատ հետաքրքիր էս վարւմ,նորովի բացահայտում հյուրին։ Սիրում եմ քո հաղորդաշարը

  • @annayeranosyan576
    @annayeranosyan576 Před rokem +13

    Իմ ամենասիրելի ԼՈՒԻԶԱ,մեծատառով դերասանուհի

  • @makeuprayal4254
    @makeuprayal4254 Před rokem +2

    Իմ ամենասիրելի դերասանուհիներից մեկը,մեծ սիրո ու հարգանքի արժանի մարդ💜🙏