Մեղադրյալ սպային պատմել են, թե Վարդենիսի հրդեհից առաջ պայթյուն են լսել

Sdílet
Vložit
  • čas přidán 11. 09. 2024
  • Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով հուլիսի 12-ի դատական նիստին, ի տարբերություն նախորդ վեցի, Epress.am-ից բացի ներկա էր նաև Mediahub-ի նկարահանող խումբը, որը հեռարձակում էր լսումները ուղիղ եթերով։ Ցուցմունք էր տալիս աղետը վերապրած զինվորներից Արսեն Սողոմոնյանը։ Նա ասում էր, թե չի հավատում, որ հրդեհը դիտավորությամբ է եղել, որովհետև զորամասում ջերմ հարաբերություններ են եղել նույնիսկ սպաների հետ։ Սողոմոնյանի ենթադրությունից, որ հրդեհը միտումնավոր լինել չէր կարող, կառչեցին և՛ դատախազը, և՛ զոհերի հարազատների ներկայացուցիչը։
    Հրդեհի բռնկման պահին Արսենը կացարանում չէր։ Ըստ ցուցմունքի՝ Վաղինակի հետ, որի ծառայությունը նույնպես ավարտին էր մոտենում, նա գնացել էր լողանալու ջուր բերելու։ Արսենը վարորդ էր, ըստ ցուցմունքի՝ հրդեհից առաջ նա Վաղինակի հետ միասին մեքենայում է եղել։ Ենթադրաբար, հենց նրանց էր նախորդ նիստերին հիշատակում գործով հիմնական մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, երբ պատմում էր, թե ձայներ է լսել մեքենաների մոտ, հարցրել է «ովքե՞ր են» և լսել է «մենք ենք» պատասխանը։ Արսենը հաստատել է՝ իրենք իրոք մեքենայում են եղել, բայց հերքել է, որ որևէ մեկն իրենց ձայն է տվել։ Կապիտամ Հակոբյանը նույն նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ և վերահաստատել իր նախորդ պնդումները։
    Նիստին ելույթ է ունեցել նաև կոմունալ շահագործման ծառայության պետ, մեղադրյալ Մառլեն Սարգսյանը։ Սարգսյանի խոսքով, տանկային վաշտի հրամանատար, 44-օրյա պատերազմի և սեպտեմբերյան դեպքերի մասնակից Լևոնը պատմել է իրեն, որ, գտնվելով հրդեհից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, պայթյունի ձայն է լսել։ Ըստ Սարգսյանի, Լևոնն ասել է, թե ձայնն այնքան ուժեղ է եղել, որ իրենք մտածել են, թե թշնամու հերթական հարձակումն է, զենքերով շարվել են և միայն հետո են իմացել, որ հրդեհ է։
    Պայթյունին վերաբերող հարցին պատասխանելիս՝ զինվոր Արսեն Սողոմոնյանը նշել է, որ միայն շիֆերի տրաքոցներ է լսել։ Ջուր հավաքելու տեղից երկու րոպեում հասել է կացարան, մեքենայից վերցրել է կրակմարիչը, փորձել է հագցնել հրդեհը։ Դրսում տեսել է այրվածքներով Եղիշե Հակոբյանին, որն ասում էր՝ «էս ինչ արեցի ես», ու զենք էր խնդրում, որ ինքնասպան լինի։ Տեսել է նաև, թե ինչպես են դրսում մնացածները փորձում կոտրել պատուհանները, ծռել ճաղավանդակները, տրակտորով քանդել կացարանի պատը։ Նախորդ նիստերին մոտավորապես նույն բաներն էր ասում նաև հրդեհը վերապրած զինվորներից Ժիրայր Սահակյանը։
    Հրդեհում զոհված զինվորների ծնողները և նրանց փաստաբանը հակասություններ էին տեսնում Սողոմոնյանի ցուցմունքի մեջ։ Օրինակ՝ Արսենն ասում է, որ 2 րոպեում հասել է կացարան, ինչպե՞ս էր դա հնարավոր, ասում է, որ դրսում տեսել է Հակոբյանն, բայց Հակոբյանն իր ցուցմունքում նշում է, որ հրդեհի բռնկումից հետո կացարանի ներսում է մնացել մոտ 12 րոպե։ Փաստաբանը հղվում էր Արսենի նախաքննական ցուցմունքներին, որոնցում ժամերն ու ժամանակահատվածները հստակ էին նշված և օգտագործված էր «մետաղյա թիթեղ» բառակապակցությունը, որը չկա զինվորի բառապաշարում։ Արսեն Սողոմոնյանի ասածներից պարզ էր դառնում, որ նա պատմում էր, իսկ քննիչները վերաձևակերպել և վերաշարադրել են։ Դա ակնհայտ էր նաև հրդեհում ողջ մնացած մյուս զինվորների ցուցմունքներից․ Ժիրայր Սահակյանի դեպքում, օրինակ, նախաքննական ցուցմունքում հիշատակվում էին բոլոր 15 զոհված զինվորների անուններն, ազգանուններն ու հայրանունները։ Սահակյանը, սակայն, համածառայակիցների հայրանունները չգիտեր և անգիր իմանալ չէր կարող։
    Մյուս նիստը տեղի կունենա Սևան քաղաքի դատարանում՝ հուլիսի 31-ին, ժամը 12։00-ին։
    Նախորդ նիստերի մասին․
    Նախորդ նիստերի մասին․
    Մեղավորը ծնո՞ղն է, որ երեխուն տվել է այս բարդակ բանակին․ դատ - epress.am/2024...
    Մի ժամվա մեջ անճանաչելի մարմինները նույնականացրեցին․ դատ - epress.am/2024....
    Վարչապետը ուղղորդել է հրդեհի քննությունը․ ծնողների ցուցմունքները դատարանում - epress.am/2024....
    Զինվորական կացարանի հրդեհում ողջ մնացած զինվորը նոր ցուցմունք է տվել - epress.am/2024....
    «Անընդունելի ա իմ վրա ամեն ինչ բարդելը»․ 15 զինվորների մահվան գործը - epress.am/2024....
    Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը - epress.am/2024....
    Թարմացումները՝ t.me/epressam

Komentáře • 25

  • @Seda-ey6lv
    @Seda-ey6lv Před měsícem +21

    Սատկացնել բոլորին,սուտ են խոսում տականքները

  • @user-fq2bl7wn1e
    @user-fq2bl7wn1e Před měsícem +10

    1000% сут........ 👎👎👎

  • @МанишакБагдасарян

    12 ропе инчер анум варворх тане? Квазер спальни, ккашкшер аменамотик паркацин, кпорцер гоне мекин дурс берер тниц, воч меки асаце мюсин чи брнум

  • @karinepapoyan-xd4fh
    @karinepapoyan-xd4fh Před měsícem +4

    Բայց , հնարավոր է , որ սխմաված լինի կնոպկեն և զանգ գնա , իսկ եթե խոսակցություն է եղել , դա թող պարզեն կապի ցանցերից

  • @H.M.Z.H.G.
    @H.M.Z.H.G. Před měsícem +2

    Հակասությունները ոնց որ թե էտքան էլ հակասություն չեն

  • @Arev_10-bl
    @Arev_10-bl Před měsícem +2

    հլ էտքանից հետո էլ Եղիշե կոչվածը խոսումա

  • @Vasia-b6g
    @Vasia-b6g Před měsícem +3

    Քարից պատերը ոնց կարա էտձեվ վառվի

  • @user-xq7xr7mo1i
    @user-xq7xr7mo1i Před měsícem +1

    Էս երկու երեխուն ողջ են թողել, որ թյուրիմացություն մտցնեն ու կասկած նրանց վրա, ամեն ինչ վերևիցա արված

  • @АртемКандилян
    @АртемКандилян Před měsícem +1

    Սատկացնել դրանց խափւմ էն ։ 1:33

  • @user-vy6hq3xm7p
    @user-vy6hq3xm7p Před měsícem +1

    Պետականորեն են կոծկում ,ինչ թելադրում են այն էլ ասում են ,հետոից են վախենում ,հեշտ ա՞

  • @user-dj1ew9hn7g
    @user-dj1ew9hn7g Před 27 dny

    Ես երեխեքին ինչի եք տանջում
    Մեղավորները զինվորները չեն
    Բոլորս էլ գիտենք որ վերևներից փակեցին շատ լավ տեղյակ լինելով գործին

  • @user-fq2bl7wn1e
    @user-fq2bl7wn1e Před měsícem

    😪❤😪❤😪🙏🙏🙏🙏

  • @jondanoyan5072
    @jondanoyan5072 Před měsícem +1

    Urems Yes Mak Banem Aselu Yes Pokreyi Yev 200 Litranots Bochkaiy Mech Bolteigtsel Yev Lutskiyov Varetsi Vorpizi Bolt Tesnem Magnisov Hanem Benzini Bochkayer Yrems Trakav Yes Aynkan Eyi ivichaki Vor Oknutyuneyi Batsakanchu I'm Portsits Yelnelov Yes Ayn Kartsikinem Vor Minchev Ayt Hrdeh Txaner Spanvaten Yexel Aytpes Chi Kara Lini Vor Nrank Ch Karoxanayin Durs Gal Petke Liarzhek Chshtumner Katarvi ..

  • @nellihambardzumyan1484
    @nellihambardzumyan1484 Před měsícem

    Inchiyeq jur cecum hrdehi pahin bolor txanery arden mahacacen exel vochvoq miyamit chi u anhnary vor vochmek cxi hotic chartnanar

  • @lernikdanielyan1607
    @lernikdanielyan1607 Před měsícem

    Էս Արցախի նախկին դատախազը, հետո պետնախարար կոչեցյալը ումա պաշտպանում Գուրգեն Ներսիսյան ։

  • @ЛусинеКарапетян-ш1я

    Ipr ur er @tex kacaran bolorn el ujex txaner ein ete spanac chlinein 1 hogin heriq er vor qacov xper et ptac tnakin angam et chakertavor tun@ kplver el chasem qani ujex txaner en exel. Planavorvac spanel en erexeqin heriqa tatron bemadreq lav el giteq ova kazmakerpich@

  • @Linksprrow
    @Linksprrow Před měsícem +2

    Նիկոլը առավոտ շուտ ասեց `փակեք գործը իմ ասածով,սալյարկեն լցրելա ու վառվելա վերջ!!!!!ինչ եք կապիկություն անում,հազար տարի էլ անցնի նույն անմիտ խոսակցություններով զբաղվելու են: