Ժորա Գրիգորյան-«Տո տնավեր» 💛

Sdílet
Vložit
  • čas přidán 13. 09. 2024
  • Շարունակում ենք ծանոթանալ մեր ժողովրդական երգարվեստի հսկաներին 🌞🌾
    Ծանոթացեք՝Ժորա Գրիգորյանն է,նույն ինքը,բոլորիս կողմից սիրելի Ապարանցի Ժորան՝երիտասարդ տարիքում 🥰💛
    Ժորա Գրիգորյանն Արագած գյուղի ամենահայտնի մարդկանցից է🧡 Հայ մշակույթի նվիրյալ, բանահավաք, երգիչ, ժամանակին շատ հայտնի` «Կանթեղ» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավարը:
    Երգելու շնորհը մորից է ժառանգել,մայրն էլ աշուղ Բաղդասարի թոռնուհին է եղել:Ժորա Գրիգորյանը շուրջ 40 տարի ազգագրական երգ ու պարով սերունդներ է կրթել:Նա բազմաթիվ խաղիկներ, բանահյուսության նմուշներ է վերծանել և վերամշակել,հեղինակել է մի շարք երգեր:Նա է բոլորիս հայտնի ՝ «Ապարան,խիզախ Ապարան» երգի հեղինակը ☀️🌿
    «Իմ քաղաքականությունը երգն է, մտահոգությունը՝ մշակութային արժեքների պահպանումը, զտումն ու փոխանցումը գալիք սերունդներին»․ասում է Ժորա պապիկը 💛
    Հատվածը`«Հնագույն երգեր» երաժշտական ֆիլմից է,որտեղ ժողովրդական և ազգագրական երգեր ու պարեր են ներկայացնում Ապարանի շրջանի գեղարվեստական ինքնագործունեության մասնակիցները ☀️🌿
    ©Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիա`1982թ.
    🔗Ֆիլմը`National archives of Armenia ալիքից։
    ------
    «Տո տնավեր»
    Տո տնավե՜ր,
    Դու կայնել ես ձեր մարգի դուռ,
    Քո մեջք մըն ի խանչալի բուռ,
    Ես դարձել եմ սավդալու ծուռ,
    Խորոդ քու դարդեն,քու դարդեն։
    Տո տնավե՜ր,
    Ծանդր քելաս դու քանց մեղու,
    Պաքիկ մի տուր տանիմ դեղու,
    Աչք իմ տընգե հեռու տեղու,
    Խորոդ քու դարդեն,քու դարդեն։
    Տո տնավե՜ր,
    Դու մեջ գեղին չոլի շիշակ,
    Քու տանողի տուն բլի շար,
    իկյամ ձըր տուն դառնամ մշակ,
    Խորոդ քու դարդեն,քու դարդեն։
    Բուռ* - բռնակ,
    Սավդա* - սեր,սիրահար,
    Շիշակ* - մատղաշ,բարակ ու նուրբ,
    Պաքիկ* - համբույր։

Komentáře • 6