ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ

Sdílet
Vložit
  • čas přidán 6. 09. 2024
  • ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ
    («Կարինե» կատակ օպերայից)
    Խոսք` Թագվոր Նալյան,
    Կոմպոզիտոր`Տիգրան Չուխաջյան.
    «Լեբլեբիջի» («Ոլոռ վաճառողը») օպերետը գրվել է 1875 թվականին:
    Պրեմիերան կայացել է 1875 թվականի նոյեմբերի 17-ին,Կոստանդնուպոլսում: Ռուսական և խորհրդային բեմում օպերետը ներկայացվել է «Կարինե» անվամբ:
    Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
    Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
    Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
    Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:
    Ուրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
    Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
    Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
    Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
    Տոհմը մեր եղել է քաջերից քաջը,
    Անարգել է կայծակների շառաչը,
    Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
    Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:
    Ուրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
    Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական,
    Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
    Այնպես պիտ ծեցենք, որ հիշեն հոր հարսանիք։
    «Կարինե» կատակ օպերան ամբողջությամբ` • KARINE - ARMENIAN M...

Komentáře •