Ashugh Shahen (1909-1990) - Yes en hayi doure k'ertam (Armenian song)

Sdílet
Vložit
  • čas přidán 16. 03. 2023
  • Աշուղ Շահենի «Ես էն հայի դուռը կ'էրթամ» երգն է՝ Մանիկ Գրիգորյանի կատարմամբ: Նվագակցում է Հայաստանի ռադիոհեռուստատեսության ժողգործիքների փոքր կազմը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Պետրոսյան:
    Երգի խոսքերը՝
    Ես էն հայի դուռը կերթամ,
    Ով խոսում է հայերեն,
    Նրա շեմի հողը դառնամ,
    Ով հիմք ունի հայերեն:
    Նրա այգում բլբուլ դառնամ,
    Ով վարդ ունի հայերեն,
    Նրա ձեռքի գիրքը դառնամ,
    Ով կարդում է հայերեն:
    Նրա սիրո անձը դառնամ,
    Ով սիրում է հայերեն,
    Նրա ձեռքի սազը դառնամ
    Ով երգում է հայերեն:
    Շահենն ասաց.-Հայ ժողովուրդ,
    ՔԵզ եմ դիմում հայերեն,
    Երբ որ մեռնեմ,ինձ կթաղեք
    Հայոց հողում` հայերեն:
  • Hudba

Komentáře • 2