«Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ /Ավետ Բարսեղյան / 2023 թողարկում 5

Sdílet
Vložit
  • čas přidán 5. 08. 2024
  • #kamurjner #NazeniHovhannisyan
    Nazeni Hovhannisyan on Facebook / nazenihovhannisyanoffi...
    nazenihovhannis...
    t.me/nazenhovhannisyan
    www.tiktok.com/@nazeniofficia...
    00:00 Ավետ Բարսեղյանի «Համբուրում եմ» բանաստեղծությունը։ Կարդում է Նազենի Հովհաննիսյանը
    00:50 հանդիպում Ավետ Բարսեղյանի հետ։ Ինչու՞ են գնում Զորավոր Ս․ Աստվածածին եկեղեցի։
    2:18 Ի՞նչ է հավատքը Ավետի համար
    2:46 Ս․ Անանիայի մատուռն ու ծաղիկի գաղտնիքը
    6:55 Որբացած հրապարակն ու տագնապի զգացողությունը
    8:33 Չարություն, որ չի պարպվել
    9:46 Աշխարհի էքզիստենցիալ ճգնաժամը
    11:40 Սեւակը կարո՞ղ էր հոգնել, եթե այսօր լիներ
    13:52 Ինչպե՞ս է պարպվում չարությունը։ Ինչու՞ մարդիկ իրականում չեն պաշտպանում իրենց համար թանկը։
    15:31 Հարազատ թաղերն ու մանկության համերը
    16:31 Ավետի ամենավառ հիշողությունները հայրիկի մասին
    22:39 Որտե՞ղ է դրվում աղոթքից հետո հրապարակ բերված ծաղիկը
    24:34 Ավետ, տրանսպորտ նստու՞մ ես։
    27:30 Որտե՞ղ էր Ավետի առաջին բանաստեղծական համերգը։
    29:35 Ի՞նչ է հիմա կարդում Ավետն ու ինչքա՞ն կարեւոր է հեղինակային իրավունքը պահելը։
    34:41 Ավետ, Պատարագների գնու՞մ ես։
    35:39 Շատ կարեւոր վայր Ավետի ու Նազենիի համար՝ Հանրային հեռուստաընկերություն
    37:38 Գերեզմանոցը կյանքի՞, թե՞ մահվան վայր է։
    41: 22 Տիկին Ռիտայի հանգստյան այգին
    51: 17 Արթուր Գրիգորիչի մոտ
    56:09 Հայկոյի հետ կռիվս դեռ նոր է սկսվում։
    1:02:03 Իմ Նադյան ու Դոդոն
    1:03:03 Ավ, դու որտե՞ղ ես ապրելու։
    1:04:17 Պատերազմի օրերին չէիր կարողանում գրել։ Հետո ծնվեց երկու երգ։
    1:06։32 Ինչու՞ է չարացել ժողովուրդը։
    1:09:12 Երբ հաճախ մահվան հետ ես առնչվում, ինչպե՞ս ես վերադառնում գրելուն։
    1:10:55 Ինչո”ւ են Ավետի մայրիկի գնահատականները տարբեր, սառը, անսպասելի։
    1:14:33 Ավետի բախտը բերել է, որ Անին է իր կյանքում։ Ինչպե՞ս է Ավետը վերաբերվում իր կնոջն ու դստերը։
    1:16:42 Ավետի ընտանեկան լուսանկարը
    1:18:01 Այն կաբինետը, որտեղ ծնվում են Ավետի բանաստեղծությունները։
    1:19:56 Գերմանիայից բերված սնդուկը։
    1:21:14 Ավետի ձեռագրերը․․․
    1:22:46 Ի՞նչ կկարդա Ավետը Նազենիի համար։
    1:22:14 Լուսեի երազը կամ ի՞նչ է տվել Լուսեի ծնունդը Ավետին։
    1:28:00 «Հեղա, շեղա, ցեղափոխություն…»
    1:30:12 «Սերն, ասացիր, կապույտ է»
    1:32:39 Դու ապրել ես այս սենյակի չափ մի տարածքում։
    1:35:38 Կամուրջներ է կոչվում ֆորմատը, որ կամրջի մեզ։
    1:39:02 Ավ, դու ռոմանտիկ ես։
    1:42:10 Դու նախկինում Սեւակ էիր սիրում։ Հիմա ո՞ւմ ես շնչում։
    1:43: 27 Ավետ, քո մուսան ո՞վ է։
    1:46:06 Ե՞րբ էր` Երեւանը մենք էինք։
    1:49։39 Ովքե՞ր կերտեցին Ավետի պոետական կերպարը։
    1:52:18- Ինչպե՞ս է արձագանքում Անին Ավետի բանաստեղծություններին։
    1:55:09 Ի՞նչ էր ուզում բացահայտել Ավետը, երբ առաջին համերգների ժամանակ «թագը հագած» գալիս էր։
    1:58:39 Գնա՛։ Սա ուրիշ «Գնա» է։
    1:59:36 Ո՞րն է Ավետի սիրած երգն իր երգերից։
    2:01:08 «Ես մեռած լեզու եմ»
    2:03:35 Ամեն հանդիպում ճակատագիր չէ․․․
    2:05:36 Հազար ու մի զրույց եմ ունեցել, բայց էս աղջիկը հոգուցս զրույց ստացավ։
    2:06:02 Շնորհակալություն «Մենք» ՀԿ-ին մեր կողքին լինելու համար։
    «Կամուրջներ» հաղորդաշարի թիմը՝
    Նազենի Հովհաննիսյան, Սոֆի Մխեյան ,Լևոն Բարթիկյան
    Աշոտ Ավետիսյան
    Հովհաննես Դելիկյան
    Արամ Ստեփանյան Նոյեմի Անդրեասյան,Լուսինե Դանիելյան, Հովիկ Միտոյան

Komentáře • 842

  • @NazeniHovhannisyanOfficial

    #Premiere 🤍
    Ագահորեն լսում էի Ավետին՝ նրա «Կամուրջներով» անցնելիս, լսում էի նոր հույզեր, տեսնում էի նոր ապրումներն ու նորից ճանաչում նրան:
    Ստեղծագործ մարդը շատ է փխրուն, մեր բոլորի անկոտրում դիմակների տակ նուրբ հոգիներն են ծպտված, որոնց ստեղծագործական ազատությունը հենց ինքը՝ Կյանքն է:
    Ավետը, իր երջանկության, թե ողբի մեջ՝ ստեղծագործ, անընդհատ պրպտող ու միշտ ՄԱՐԴՈՒՆ մարդու մեջ գտնող)))) Նրան կամ սիրում են կամ էլ... ՇԱՏ ՍԻՐՈՒՄ))))
    .... ի վերջո մենք սովորել ենք ԾԻԾԱՂԵԼ՝ մեր արցունքների միջով, մեղմել ուրիշների վիշտը ու ներել.... մեզ վնասողներին:
    ...ապրած ցավերի վրա մեր ԿՅԱՆՔԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ ԵՆ: ԲՈԼՈՐԻՍ: Մի այրեք դրանք անվերադարձ...
    Հենց հիմա իմ Յութուբյան ալիքում @avetbarseghyan - ի կյանքի վավերագրությունն ենք Կամրջել՝ իր Լուսե երջանկության հետ միասին)💜 Հաջողություն մաղթենք ու չմոռանանք ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ իմ յութուբյան էջին, նայել «Կամուրջները», ակտիվ քոմենթել ու առաջարկել հետաքրքրիր թեմաներ կամ հյուրերի))) Բարի դիտում բոլորիս 🤍

    • @shushanikhovhannisyan6662
      @shushanikhovhannisyan6662 Před rokem +15

      Նազենի ջան բարև Ձեզ։
      Հիացած եմ Ձեր գրագետ հաղորդումներով։
      Ձեզ մեծ հաջողություններ եմ ցանկանում։
      և շատ եմ տխրում, որ տեսնում եմ ինչքան քիչ մարդիկ են բաժանորդագրվում խելացի, գրագետ, հրաշք Նազենիյիս😘💋💕💕💕💕💕💕

    • @siranushharutyunyan8979
      @siranushharutyunyan8979 Před rokem +4

      nayum ev lsum em ,AVETI mej inchqan xore cav u karot ka ir mecn usuchci ev @nkeroj handep;aranc arcunqneri nael chi linum;;apres NAZENI jan;nman barcr vorakov haxordum matucelu hamar

    • @nairaelchyan3809
      @nairaelchyan3809 Před rokem +1

      ❤❤❤

    • @lillianavictoria
      @lillianavictoria Před rokem +6

      Ասեք Ավետ Բարսեղյանին իսկական հայրենասերները 11 երեխա են ունենում ինչպես Հովհաննես Շիրազը 🎉🎉🎉❤❤❤

    • @annayepremyan4560
      @annayepremyan4560 Před rokem +1

      Ժանր ժժժ

  • @arminesargsyan9649
    @arminesargsyan9649 Před rokem +314

    Նազենի ջան քեզանից պիտի անպայման շարունակվի սերունդ պիտի ունենաս ու մայրանաս անշուշտ Աստված քեզ օրհնի❤️❤️❤️

  • @y.m7199
    @y.m7199 Před rokem +82

    Ինչ լավն եք ՝կիրթ,խելացի, հայեցի ...Ապրեք երկար ու երջանիկ ։
    Մեր Ավետն ունի ընտանիք ,թող Աստված պահի 🙏💙
    Նազենի ջան , աղջիկս ,դու էլ անպայման պիտի խելացի բալիկներ ունենաս , պիտի զգաս մայրական բերկրանքը ։Մեզ խելացի ,հայի մաքուր գենը կրող սերունդ է պետք ։Մի ուշացնի ...

  • @marinebaghramyan6132
    @marinebaghramyan6132 Před rokem +63

    Իրոք հանրայինը դուք եք♥️
    Երկու գրագետ և շաատ խորը մարդիկ,ովքեր միմյանց չեն հոշոտել փառքի ճանապարհին,մեր շատ աստղերի նման և դա միայն այն պատճառով,որ պարունակում են մարդկայինն ու բարին♥️
    Դուք սեր եք❤️❤️❤️

  • @melinetadevosyan8385
    @melinetadevosyan8385 Před rokem +16

    Էսօր չորրորդ անգամ նայեցի։ Ապրեցի, կարոտեցի, սիրեցի, ժպտացի ու քրքջալով ծիծաղեցի, հուզվեցի ու հեկեկալով լացեցի, սովորեցի ,գնահատեցի , ամաչեցի ու էլ չգիտեմ ինչ զգացի այս երկու օրերի ընթացքում։ Միայն մեր սերունդը կհասկանա ինչ կար էս զրույցի մեջ։ ՆազենիԱվետ կամ ԱվետՆազենի ասելիս այ սենց ես հասկանում ։Սիրում եմ երկուսին էլ անսահման ❤👏👏👏

  • @syuzisahakyan3892
    @syuzisahakyan3892 Před rokem +38

    Խոսքեր չկան😊գերագույն հաճույք ստացա։Շնորհակալ եմ սիրելի Նազենի և Ավետ ջաներ🙏🏻

  • @elyapoghosyan6311
    @elyapoghosyan6311 Před rokem +26

    Կան արվեստագետներ,ովքեր
    Երևանի գույնն են, հոտն ու համը։
    Ավե՜տ, ֊ը առ այսօր հուզում է և հոգին տակնուվրա անում։ Շատ տպավորիչ կամուրջ էր։🤍

  • @anahitmargaryan6353
    @anahitmargaryan6353 Před rokem +10

    Հիացած եմ Ձեր մարդ տեսակով, բրավո՜👏 Ավետ Բարսեղյանը մերօրյա հանճարներց է, ում անվերջ կարելի է լսել... Վարպետ ջան, շատ կուզեմ ձեր ստեղծագործությունները տպագրված տեսնել, Ձեր ամեն բառի ու գրածի մեջ կյանք կա, ապրեցնող մի ուրիշ աշխարհ ու իմաստ կա...

  • @gayanebuniatyan1383
    @gayanebuniatyan1383 Před rokem +20

    Երկու շատ տաղանդավոր, շատ սիրված, իրենց գործի գիտակ ու անթերի կատարող երիտասարդներ,որոնք միշտ հիացրել են իրենց ներկայությամբ և ելույթներով։ Միշտ մեծ սիրով եմ նայում ձեր մասնակցությամբ ցսնկացած հաղորդում ։

  • @anushgrigoryan8784
    @anushgrigoryan8784 Před rokem +99

    Հայաստանից հեռու եմ ապրում, և ամեն անգամ ձեր հաղորդումները դիտելիս մտքով և հոգով տեղափոխվում եմ Հայաստան։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր տված մաքուր սիրո համար 🤍

  • @arpygabriel9487
    @arpygabriel9487 Před rokem +21

    ԴՈՒՔ ՍԵՐ ԵՔ: Ինչքան լսես, կլսվի, ինչքան նայես, կնայվի…
    Դուք անգերազանցելի եք, շա~տ սիրուն, ու ձեր ներսի գեղեցկությունը արտացոլվում է ձեր արտաքին տեսքի վրա❤ Ես Ձեզ սիրում եմ, երջանիկ եմ, որ Ձեր ժամանակակիցն եմ: Դուք մի՛շտ եք մնալու, ու մի՛շտ սպասված: Էնքա՜ն դրական եք, լույս եք տալիս ու լիցքավորում, ու դրանով տարբերվում, մնում եզակի ❤️ Ես, որ բախտ ունենամ ձեզ տեսնել փողոցում, հաստատ ոգեւորված կբղավեմ ու կգամ Ձեզ գրկելու՜։ ❤❤❤

  • @SamsungS-or1on
    @SamsungS-or1on Před rokem +45

    Նազենի և Ավետ,
    Ձեզ անընդհատ կարելի է լսել ,լսել ու հաճույք ստանալ։

  • @animkrtchyan8390
    @animkrtchyan8390 Před rokem +54

    Դուք երկար ապրեք, հիմա իսկական հայի գենը ձեզ մեջ է ❤❤❤

    • @lusineasoyan7856
      @lusineasoyan7856 Před rokem +3

      Այո շատ ճիշտ եք.թե չէ հիմա շատերն Ամերիկայից են հայրենիք ը սիրում միայն խոսքով

    • @goyapetro4866
      @goyapetro4866 Před rokem

      քանի կոպեկ արժե ձեր երջանկությունը , եթե շուտով անհայրենիք ցիգան եք դառնալու

  • @arusyakstepanyan7234
    @arusyakstepanyan7234 Před rokem +19

    Խելացի,տաղանդաշատ,արտաքին հմայք և գեղեցկության տեր երկու հավատարիմ ընկերներ, ովքեր զարդարում են մեր Հայաստան աշխարհը։

  • @emmaaloyan257
    @emmaaloyan257 Před rokem +16

    Ваша беседа- просто обволакивает и ласкает слух! Его величие в грамотности и культуре общения, даже ваши вопросы, отобраны с большим уважением и любовью! Одним словом, давно не было, так светло и душевно в этом , не спокойном мире. Огромное спасибо, за этот проект❤

  • @lianadavtyan8707
    @lianadavtyan8707 Před rokem +7

    Դուք մեր ազգի մեծագույն արժեքներն եք... Ուզում եմ, որ դրա մասին իմանաք կենդանության օրոք և, չնայած մեր այսօրվա մռայլ և ոչ խոստումնալից ներկայի, պիտի շարունակեք ձեր խորիմաստ ստեղծագործություններով ապրելու ուժ տալ... Ապրեք և վերածնվեք նույն որակով❤❤

  • @annavardanyan7268
    @annavardanyan7268 Před rokem +6

    Շատ ԻՄԱՍՏՆԱՑԱԾ եք,սիրելի Նազենի... սա լավ ձևաչափ է նաև Ձեզ ճանաչելու.... Ավետը խորը մարդ է,ինքը ԽՈՍՔԻ մարդ է,բայց միևնույն է իր հոգին Խոսքերով չէ,որ պետք է կարդալ,իր հոգին ասելիք ունի,որը ԴԵՌ ......կասվի,իրեն ինտուիտիվ պետք է հասկանալ,ինչ-որ շաաաատ-շատ ասելիք ունի,որը չի կարողանում ասել......
    Մի անգամ պատահաբար Էմմիի հետ զրույցը լսեցի,ձևը գերակշռում էր բովանդակությանը,այս ինտերվյուն ավելի հասուն էր,ավելի ինքմաբավ էիք,ավելի Ազնիվ...

  • @goharavetyan5260
    @goharavetyan5260 Před rokem +18

    Սիրելի Նազենի,Ավետ,նախանձում եմ ինքս ինձ,որ ապրում եմ նույն ժամանակաշրջանում,որում դուք եք։Հաճախ հիշեցրեք,որ հայ ենք,անգամ մեր մարդ լինելը հիշեցրեք ՝ ձեր գոյությամբ,այլապես կկորչենք ոտքի տակ...Մեծագույն բավարարվածություն ստացա,ինձ թվաց լրիվ այլ իրականության մեջ եմ ապրում 2ժամ 6 րոպե։Շնորհակալություն։

  • @lilitvardanyan5141
    @lilitvardanyan5141 Před rokem +72

    Երկու տաղանդավոր ու գրագետ մարդիկ🙏♥️

  • @user-jv1yl4dq6y
    @user-jv1yl4dq6y Před rokem +41

    Две очень талантливые люди, которые могут сделать все для будущего нашей страны, надо ценить таких людей и благотворить❤

    • @user-rp3ji8gw7f
      @user-rp3ji8gw7f Před rokem

      Талантливые да остальное нет

  • @alinahakobjan7945
    @alinahakobjan7945 Před rokem +2

    Իմ նուրբ ,բարի ու գրագետ Նազենի ջան ինչքան գեղեցիկ լավ հաղորդում է կամուրջները հիանում եմ քո տեսակով ,որ այդքան լավ հարաբերություն ունես բոլորի հետ և կարծես դու այն միակ օղակն ես որ բոլորին միացնում ու համախբում ես։, Քո բոլոր հաղորդումները գերագույն հաճույքով դիտում ու բավականություն եմ ստանում ։Նազենի ջան ես 30_տարի է որ Հայաստանից դուրս եմ ապրում , որ գամ ինչպես կարող եմ քեզ տեսնել

  • @lilit9370
    @lilit9370 Před rokem +8

    Նայում և փշաքաղվում եմ։Իմ պատանեկության երազանքների,հետարքիր հիշողությունների հերոսներ։Բացի քաղաքականությունից,մնացած դրվագներում լիքըըըըը էմոցիաներ կային ու փոխանցվեցին մեզ։Ապրեք դուք😘

  • @goharikhakobyan5273
    @goharikhakobyan5273 Před rokem +11

    ❤ԵՐԿՈՒ ՀՐԱՇՔ ՄԵԿ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՄԵՋ❤ԵՎ ԼԻՔԸ ՀՈՒՅԶԵՐ❤

  • @haykuhibznuni5038
    @haykuhibznuni5038 Před rokem +6

    ❤ Ես պահանջում եմ Ավետ Բարսեղյանի խելահեղ ստեղծագործությունների գիրք տարբերակը Նազենի ջան,
    Ես միշտ Կամրջում եմ Ձեր հետ… Շնորհակալություն Ձեզ որ կաք 🙏🏻👏🏻

  • @emi931
    @emi931 Před rokem +7

    Նազենի Հովհաննիսյանը ձեզ հարգում եմ շատ,բայց հաղորդումը շատ էք քաղաքականացրել ,,տհաճ է լսել

    • @mariamsimonyan8773
      @mariamsimonyan8773 Před 9 měsíci

      Խելացի կարծիք ու աշխարհահայացք ունեցող եւ անկեղծորեն մտահոգված անձանց ապրումներն են ներկայիս ու շատ ակտուալ կյանքի մեր իրականության համար. Կարծում եմ բոլորը պետք է լսեն ու փորձեն հասկանալ

  • @maroqitoyan-sb1lo
    @maroqitoyan-sb1lo Před rokem +17

    Լինում են պահեր,որ չես հագենում ծարավից ու սա հենց այդ ,,ԿԱՄՈՒՐՋՆԵՐ’’-ն էր,որ ծարավդ չհագեցավ…Շնորհակալություն Ձեզ Մեծն Ավետ ,շնորհակալություն Ձեզ հրաշք Նազենի ❤

  • @Ann2583-ad
    @Ann2583-ad Před rokem +3

    Հարգելի Ավետ խնդրում եմ հրապարակեք Ձեր բանաստեղծությունների ժողովածուն,խմբագրեք եւ հանեք վաճառքի,գոնե վաճառքի,քանի որ վստահ եմ այս կառավարությունը դժվար թողնի դպրոցներում ժամանակակից գրականության մեջ ընդգրկվեք։❤️👏

  • @user-fi2xf8vt7t
    @user-fi2xf8vt7t Před rokem +7

    Огромное спасибо за передачу. После просмотра осталось послевкусие, сердце очистилось как после молитвы. Побольше таких светлых людей как Вы Назени и Авет.💖💖💖

  • @sonagevorgyan4522
    @sonagevorgyan4522 Před rokem +32

    Մեկ շնչով դիտեցի,լացեցի,ծիծաղեցի…Երկար ապրիր ❤🙏մեր օրերի Մեծ բանաստեղծ։Մեզանում ձեր նմանները պակասում են։

  • @ruzanzaqaryan5928
    @ruzanzaqaryan5928 Před 8 měsíci +3

    Այսքան մեծ բավականություն, այսքան խելացի ու հոգին լցնող միայն դուք կարող եք լինել❤❤❤
    Եթե կարելի է արեք մի երեկո և կարդացեք 2 ով մեզ համար😍😍
    Ավետի գործերը լսելիս հանդարտվում ես, իսկ Նազենի քո ձայնով` այն ուղղակի անբացատրելի է❤❤❤

    • @davitavyan4958
      @davitavyan4958 Před 6 měsíci

      Դուք մեծություն եք։ Հաճելի է Ձեզ լսելը, քանզի դուք գույն ու երանգ եք տալիս մեր կյանքին։

  • @y.m7199
    @y.m7199 Před rokem +31

    Իսկական ,մաքուր ու անդավաճան ընկերությունն այ այսպիսին է լինում..Ապրե՛ք❤️❤️

  • @hasmikharutyunyan1998
    @hasmikharutyunyan1998 Před rokem +3

    Ինչպես միշտ գերագույն հաճույքով եմ դիտում Ձեր այս շարքի ամեն մի աշխատանք, Աստված պահապան հայի՝ ,,Ավետ,, ու ,,Նազենի,, տեսակներին։ Ազգովի գլորվում ենք անդունդը, դեռ հատակին չենք հասել, որ վեր հառնենք ու բարձրանանք, տեսակների շնորհիվ ու հայի հայամետ տեսակով։

  • @warduhihakobyan7343
    @warduhihakobyan7343 Před 11 měsíci +5

    Շնորհակալ եմ Նազենի ջան Ավետ ջան։ Հպարտ եմ որ ՀԱՅ ենք։ Սիրում եմ ձեզ շաաաատ❤❤❤

  • @lilitsargsyan848
    @lilitsargsyan848 Před rokem +4

    Ուզում եմ խնդրել, որ Ավետի բանաստեղծությունները անպայման տպագրվեն։ Ես անհամբեր սպասում եմ իր ժողովածուի լույս տեսնելուն🤍

  • @susannagrigoryan5279
    @susannagrigoryan5279 Před rokem +8

    Սեր էր սեր էր
    Շնորհակալ եմ Ձեզանից
    Սպասում եմ Ավետի Ժողովածուների լույս աշխարհ գալուն ❤❤❤❤

  • @axavniarakelyan9799
    @axavniarakelyan9799 Před rokem +2

    Նազենի Ավետ Բարսեղյան դուք հրաշք եք դուք կյանք էք տալիս ամեն հայի ով որ հասկանում է մենք կարոտում ենք այն հրաշք եթերներն որ անհամբեր սպասում էինք թե երբ եք բեմ դուրս գալու կորավ նազ ջան այն ժպիտն կյանքն ուրախությունն որ կար երկուհազարակաների մեր երեխաներին բաժին հասավ վախն տագնապն ապաստարաներ մաքրելու պատրաստ լիելու ավելի վատին իմ սրտից եք խոսում տա Աստված այս բոլոր մղձավանջներն շուտ ավարտվեն Ասծո Օրհնությամբ Հիսուս Քրիստոսի Զորավոր Կամքով

  • @monikasargsyan27
    @monikasargsyan27 Před rokem +8

    Երկու անչափ խելացի,շրջահայաց,գրագետ և բարեհոգի մարդիկ 👏🏼❤️ Մեծ հաճույքով դիտեցի..

  • @karinegasparyan1354
    @karinegasparyan1354 Před rokem +2

    Սիրելի Նազենի,շնորհակալություն այս հոյակապ հաղորդաշարի համար։Ավետ ջան ,քեզնից ճառագում է ամենա ամենա դրական էներգիան։Արդի,տաղանդավոր դրականը սփռող անհատ։Հոգու խորքից բխող վարակիչ ծիծաղդ,ինքնին ապացույցն է քո ազնիվ բարի տեսակդ։Փոքրուց գրիչ հավաքելդ,ինքնին ապացույցն է,որ պիտի լինեյիր այսքան տաղանդավոր բանաստեղծ։Ազգուշը պիտի հպարտանա,որ արարել է այսպիսի հոյակապ,տաղանդավոր զավակ..... Անի ջան,անչափ երջանիկ եղիր,և արարիր զավակներ մեր տաղանդավոր Ավետ ջանից......💋❤

  • @hasmikmargaryan1856
    @hasmikmargaryan1856 Před rokem +5

    երկուսիտ ել շատ շատ եմ սիրում, տաղանդավոր մարդիկ ,Նազենիս ❤️💋💋💋💋🥰

  • @satpoghosyan8348
    @satpoghosyan8348 Před rokem +13

    Մեծն տաղանդ-ր, մեծն հանճար-ր, մեր պատմ-ն մեջ այլ պատմություն կերտող-ր , հրաշագործ-ր, ֆանտաստիկ մարդիկ։ Որքան ուրախ եմ , որ կա նման հաղորդաշար , որտեղ մեր բոլորի կողմից սիրված մարդ-ց մենք կարողանում ենք այլ աչք-վ տեսնել, պեղել, հղկել, եւ հասկանալ նրանց։ ԴՈՒՔ ՍԵՐ ԵՔ ❤️🤍❤️

    • @NazeniHovhannisyanOfficial
      @NazeniHovhannisyanOfficial  Před rokem +6

      Շնորհակալ եմ հարգելի Սաթ) Ես փորձում եմ ականատեսի աչքով ավելի ճանաչելի դարձնել տարբեր ոլորտի սիրված, հանրահայտ, բայց հաճախ անճանաչ մարդկանց... Հանրային մարդը շատ է ընդհանրական, իսկ ես ի սրտե ուզում եմ, որ մենք կարողանանք տեսնել ԿՈՆԿՐԵՏ մարդուն:
      Իրականին:
      Իսկականը:

    • @manushvasilyan8667
      @manushvasilyan8667 Před rokem +1

      ​@@NazeniHovhannisyanOfficial Sirum em dzez Nazeni jan,de Avetin el chem asum😃tox hay mayrer@ dzez nman taxandner shat cnen🙏🏻🙏🏻apreq vor kaq💋💋

  • @gayanehakobyan9874
    @gayanehakobyan9874 Před rokem +2

    Նազենի Սքանչելի, Ձեզ արդեն գիտեմ' յուրաքանչյուր հաղորդման մեջ փայլում եք նորովի, բայց, որ 21֊րդ դարը ունի հանճարեղ բանաստեղծ' հանձինս Ավետի, ՑՆՑՈՂ նորություն էր։ Շնորհակալություններ Անիին, իրոք, իմաստուն կինը պարգև է Աստծուց։ Տերը ոչինչ չի խնայել Ավետի համար։

  • @merigrigoryan3727
    @merigrigoryan3727 Před rokem +12

    Ականջ շոյող ձայն,ճաշակ թելադրող ոճ ու միշտ նոր ու ժամանակի հետ համահունչ։Ինչ լավ է ,որ չեք դադարում հիացնել։Ձեր ամեն կատարած աշխատանք որակով է։ Թող բոլոր կամուրջները ամուր լինեն։
    ❤❤❤

  • @mariamtorosyan2928
    @mariamtorosyan2928 Před rokem +6

    Ինչ գեղեցիկ եք, ինչքան գեղեցիկ ու մաքուր է ձեր ընկերությունը,շատ հաճելի է ձեզ նայել և լսել։ Շնորհակալություն գեղեցիկ հաղորդման համար

  • @user-eu7it8ky9y
    @user-eu7it8ky9y Před rokem +4

    Շատ հուզիչ հաղորդում էր ստացվել , հուզեց մինչև հոգուս խորքը ։😥Շնորհակալություն Նազենի ջան նման կիրթ, անկեղծ հաղորդում պատրաստելու համար 👏👏🥰 Նազենի և Ավետ շատ սիրում ենք ձեզ 🥰🥰🥰💐

  • @razmikpetrosyan94
    @razmikpetrosyan94 Před rokem +6

    Ավետ Բարսեղյան, տեսակդ հանճարեղ է 🙏

  • @AnahitAvanesyan-op3pi
    @AnahitAvanesyan-op3pi Před rokem +4

    Սիրելի Նազենի, շնորհակալ եմ: Սա ֆանտաստիկ 2 ժամ էր ինձ համար՝ կար ամեն ինչ: Ապրեցի ամեն վայրկյանը: ❤

  • @armBaby
    @armBaby Před rokem +17

    Այնքան հաճույքով եմ նայել հաղորդումը, նույնիսկ 2 ժամն էր քիչ, կարելի է հավերժ լսել։ Հայի ձեր տեսակը թող շատ լինի։

  • @user-dr4ol1pf7o
    @user-dr4ol1pf7o Před rokem +5

    Նազենի Հովհաննիսյան ջան խնդրում եմ Սիրուշոի հետ հաղորդում❤🙏🏻

    • @user-dr4ol1pf7o
      @user-dr4ol1pf7o Před rokem

      ❤️Շնորհակալություն🌸 հրաշք Նազենի Հովհաննիսյան🌞

  • @lanamuradyan7032
    @lanamuradyan7032 Před rokem +5

    Երկուսիդ էլ շատ շատ եմ սիրում,Աստված օրհնի Ձեզ🙏🏻

  • @tagmay3721
    @tagmay3721 Před rokem +3

    Ինչ զարմանալի և հաճելի դիտել լավ որակի հաղորդում այս հարթակում: երկու ժամով ինձ տեղափոխեցին Ավետի աշխարհ։ շնորհակալություն մեզ նման հաճույք պարգեւելու համար: այնքան անձնական, մինչդեռ այդքան պրոֆեսիոնալ է:❤

  • @marinazakaryan9891
    @marinazakaryan9891 Před rokem +3

    Ամբողջ ընթացքում, ապրել հույզերի գրեթե բոլոր տեսակները` ուրախություն, տխրություն, հույս, հուսալքություն, ցավ, բայց լուուույս: Հրաշք բեմական զույգ:
    Վաղուց, շատ վաղուց այսքան հագեցած սեր չկար եթերում: Շնորհակալություն:

  • @irinaaghekyan4716
    @irinaaghekyan4716 Před rokem +5

    Այս երկու ժամում սեր ապրեցի, կյանք ու կարոտ ապրեցի հրաշալի էր , շնորհակալ եմ

  • @astghikgevorgyan9215
    @astghikgevorgyan9215 Před rokem +4

    Գրագետ,խորիմաստ ու շատ հուզիչ զրույց,շնորհակալություն։Շարունակական թող լինի❤

  • @nairagalstyan-rn1rn
    @nairagalstyan-rn1rn Před rokem +1

    Շաատ եմ սիրում և' Նազենիին, և' Ավետին և միշտ մեծ հաճույքով ու հիացմունքով եմ լսում իրեց։ Շատ կցանկանայի Ավետի գրվածքները տպագրվեին, որ կարողանանք ձեռք բերել։ Շատ սիրուն զրույց է ստացվել։♥️♥️♥️

  • @user-ne1gg6qx8r
    @user-ne1gg6qx8r Před 9 měsíci +4

    Տաղանդաոր խելացի ................ հարգանքներս ձեզ 🙏🙏

  • @shakobjan12
    @shakobjan12 Před rokem +14

    Իսկ զբոսնելիս Երևանի գեղեցկությունն ենք վայելում ձեզ հետ։ Շնորհակալություն հարգելի Նազենի ջան…. Աստված ձեզ և մեզ բոլորիս պահապան։

  • @zaruhiverdiyan525
    @zaruhiverdiyan525 Před rokem +4

    Հրաշալի կամուրջ'հետաքրքիր,հուշեր արթնացնող և բովանդակալից։Կեցցեք'Նազենի և Ավետ💞

  • @anahitsimonyan7193
    @anahitsimonyan7193 Před rokem +5

    ՆԱԶԵՆԻ ,ԱՎԵՏ շնորհակալություն, հրաշալի էր 💕
    Շատ կցանկանայինք Կամուրջներում տեսնել ու լսել Ֆելիքս Խաչատրյանին👍

  • @raffikarakhanov9589
    @raffikarakhanov9589 Před 9 měsíci +2

    Նազենի՛ ջան, ես էլ ագահորեն լսում էի ձեր զրույցը, ուրախ եմ, որ էս արժեզրկման ու բարոյազրկման անդունդի եզրին կանգնած դեռ կան ձեր նման անհատներ, որոնց ուզում- ես լսել, մի բան սովորել, իմ մանկությունը անցել ա ձեր հաղորդումները դիտելով, բա ՙՙԿռունկը՚՚ ...երանի՜ էդ ժամանակները: Հաղորդման ֆորմատը շաաաաատ լավն ա, փողոցում շրջելիս, անկեղծ հարցադրումներ և պատասխաններ, վաստակավոր արտիստների շիրիմներին այցելելը, նրանց մասին ուրախ հիշողությունները, կորսված Արցախի մասին.😪😪😪😪....մի խոսքով հուզիչ էր, լավ հուշեր կային: 😔😔😔😔😔😔😔
    Դե մեծն Ավետ Բարսեղյանին լսելը մի այլ հաճույք է:
    Անկեղծ մեր օրերում ես՝ հասարակ մեկս, ծարավ եմ էս ֆորմատով խելացի մարդկանց անկեղծ զրույցների: Ուզում ես խելացի, մակարդակով, ուսուցողական, արդիական մի հաղորդում նայել, չկաաաաաաաա....մի գլուխ անգրագետ տիկտոկերներ են:
    Մի խոսքով , հարգելի՛ Նազենի, թող շարունակական լինի ձեր հաղորդումը, մեկ էլ շատ եմ հավանում, որ ընթացքում տեսանյութի տեսքով հուշեր եք մեջբերում, շաատ լավն աա.😊😊😊..90-2000-ականներից շատ արեք մեջբերումներ, էս հաղորդումը նաև կարոտ ա:😊🥲🥲
    Հարգանքներով՝ Զառա Գրիգորյան ❤❤❤❤

  • @user-tn3qk7ne7e
    @user-tn3qk7ne7e Před rokem +1

    Ես ձես 2իտ եթե ճիշտն կհիշեմ տեսել ու սիրել եմ ԿՌՈՒՆԿ վարելիս։
    Ձեզիկ 2իտ շաաաատ սիրեցի ու միշտ սպասում եյ թե երբ բիտի ամուսնանաք ես ճեցիկ միշտ ճիշտ զույգը եյ տեսնում❤։
    Երանի ես ել կարողանամ իմ երեխաներին ձեզի նման ճիշտ մեծացնիմ։

  • @user-hj6ju5ly5w
    @user-hj6ju5ly5w Před rokem +3

    Երկու խելացի հայեցի, ազգասեր, գրագետ Ավետ և Նազենի ջան Թող , որ նոր սերունդը ձեզ նայի ձեզանից սովորի, ընդօրինակի, Դուք մնում եք ազնվագույնս, գույների մեջ🥰🥰🥰🥰🥰🥰

  • @tamarababoyan8984
    @tamarababoyan8984 Před rokem +6

    Նազենի ջան շատ շատ ուրախ էմ,որ դուք հանդիպում էք շատ տաղանդավոր մարդկանց, հանձինս Ավետ Բ. ին.......

  • @helenberberyan5711
    @helenberberyan5711 Před rokem +5

    Երկու սիրելիներ, միշտ մտածել եմ այս մասին, բայց չգիտես ինչու՞ հիմա ցանկացա բարձրաձայնել՝ խորը ցավ եմ ապրում, ոչ թե նրանից, որ մեր լուսավոր մարդկանց վրա ցեխ են շպրտում, այլ նրանից, որ նրանց հոգու լույսից ջերմացած, նրանց բարությունը վայելած մարդիկ լռում են...Շնորհակալ եմ Նազենի ջան, Ավետ ջան, Ձեր չլռելու, այսքան շնորհակալ լինելու և անկեղծության համար: Աստված Ձեզ պահապան ❤

  • @manehambardzumyan5063
    @manehambardzumyan5063 Před rokem +5

    Բարձրագույն մակարդակով մարդիկ.
    Նազենի ջան ընտիր շարք է Կամուրջները...Մարդ էլ սենց պրոֆեսիոնալ հաղորդում կարողանա մատուցի իր իսկ ռեսուրսներով ❤

  • @susymisakyan
    @susymisakyan Před rokem +5

    Վայելեցի ձեզ ❤ հրաշալի 2 ժամ ) կամուրջները միշտ չէ, որ հետաքրքրությամբ նայում եմ, այս թողարկումը բացառիկ էր :
    Իսկ միգուցե ժամանակն է նորից միասին աշխատելու ՞:
    Շատ օրգանական եք նայվում եթերում:
    Ու հրաշալի է, որ էտպես էլ էտ սերը էժանագին ֆիզիկական սեր չի դարձել ու անհետացել , այլ մնացել է որպես անսասան ընկերություն 👌

  • @Anahit74
    @Anahit74 Před rokem +4

    Ավետ ջան չես կարող հավատալ,բայց ամեն օր Տիկին Ռիտային նվիրված հոլովակը նայում եմ և հասկանում ինչու չեն սիրում նրանց, որոնք պատրաստ են կյանք նվիրել։

    • @user-db1tk2io2h
      @user-db1tk2io2h Před rokem

      «Կա հայ, որին ջնջողը օրհնված է» Մեր օրերում Ավետի այս խոսքերը ավելի կան տեղին են։🙏🙏🙏

  • @astxh1215
    @astxh1215 Před rokem +4

    Շնորհակալություն հաղորդման համար,էն որ հաճույքով լսում ես ամեն մի բառը։Շնորհակալություն,որ այցելեցիք գերեզմաններ,,քանի որ ֆիզիկապես չեմ կարող հիմա այցելել ,գոնե հոգեպես այցելեցինք,կարծես հոգիս հանգստացավ,որովհետև շատ եմ ուզում այցելել... Շնորհակալություն

  • @user-vg2hw4co7n
    @user-vg2hw4co7n Před rokem +4

    Գնա 2։ Չդադարեք ստեղծագործել, չդադարեք։ Ձեր հանճարեղ պարզությունն եմ սիրում ❤

  • @user-ne1gg6qx8r
    @user-ne1gg6qx8r Před 9 měsíci +3

    Ուզումեմ, որ ունենամ քո բոլոր գրվածքները Ավետ ջան հիյանումեմ ձեզանով , խնդրումեմ գիրք հրապարակեք❤❤

  • @user-zz6or5ff9g
    @user-zz6or5ff9g Před rokem +2

    Ավետի անձի նկատմամբ բացարձակ ոչ մի զգացմունք չեմ տածում՝չեմ ճանաչում,բայց նրա ստեղծագործությունները շատ եմ հավանում։Կա ինչ կա ու նա այդպիսին է ,ռոսերեն ասած личность.այո ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։Քաղաքականությունը վատ բան է։Եթե ոչինչ չեք կարող փոխել,ավելի լավ է լռել։

  • @ruzanpetrosyan-yf3ir
    @ruzanpetrosyan-yf3ir Před rokem +3

    Շնորհակալություն, մեծ բավականություն էր ձեզ հետ լինելը... Ավետ պահանջելու չափ խնդրանք. տպագրի գործերդ սերունդների համար։ Հավանաբար քանակով քիչ կլինեն, բայց հաստատ որակով լավը ու կկարդան Սահյանին, Սևակին..... ու քեզ💓💌

  • @hamletmanukyan3468
    @hamletmanukyan3468 Před rokem +5

    69 տարեկան եմ, առանց ՍևԱկ չեմ կարողանում ապրել, նեղ պահերին Սևակ եմ կարդում կամ աստվածաշունչ,։։
    Դուք շատ լավն եք ու լեցուն, լեցուն ու շատ կարիքը կա ձեր զրույցների։
    Ինչպես Սևակն է ասում'
    Թողություն տուր տեր ծանր խավարին,
    Միայն թե թող նա թողնի հեռանա,,,
    Տա աստված խավարը հեռանա և առողջ երիտասարդությունը արևով պատվի և գիտելիքով լուսավորվի։
    Գայանե Մանուկյան

  • @Anahit74
    @Anahit74 Před rokem +11

    Դուք հրաշք եք ,շատ ուրախ եմ ,որ Ավետը ևս մասնակցում է Սուրբ Պատարագին ,քանի որ, Սուրբ Պատարագին մասնակցելիս ,ավելի ու ավելի Աստվածային իմաստություն ենք ստանում ։

  • @anna-wc6ko
    @anna-wc6ko Před rokem +3

    հուզվեցի...ժպտացի...հիշեցի...վերապրեցի ...զգացի...ափսոսացի, որ չունեք արժանի փոխարինողներ, որ դաշտը լցվել է մոլախոտով, իսկ ճաշակ ու որակ թելադրողները հայտնվել են լուսանցքից այն կողմ...

  • @alvinaleqsanyan0991
    @alvinaleqsanyan0991 Před rokem +19

    Ավետ Բարսեղյանը ազգային արժեք է։
    🇦🇲❤️🤗Աստված օրհնի ձեզ

  • @anahitadamyan5412
    @anahitadamyan5412 Před rokem +3

    Նազ ջան դւ հրաշք ես։
    Ւմ միակ ւ անփոխարինելի։
    Շատ եմ սիրում Ձեզ։ Մերսի եր Դուք կաք

  • @siranushharutyunyan8979
    @siranushharutyunyan8979 Před rokem +5

    vay apreq duqq;;es inch mec bavakanutyun staca;inch hacheli er AVET JAN//NAZENI JAN,,,ham u hot staca dzezanic💗

  • @lililily999
    @lililily999 Před rokem +7

    Назени, вы прекрасны! Авета видели недавно в Ереване. Очень душевный и хороший человек, сразу отозвался на просьбу сфотографироваться. Эфир смотрела с безумной теплотой. Как будто я сама побывала в гостях у Авета. И как приятно смотреть на образованных и талантливых людей, которые так душевно общаются и дружат. Прекрасно было вновь послушать из уст друзей про Великого Айко! Спасибо! Вот такие наши настоящие Армяне! Побольше бы таких Армян.

    • @anahitdarbinyan7116
      @anahitdarbinyan7116 Před rokem

      Ավետ +Նազենի հայ իրականության պարծանքներ ։Սիրված ու հարգված անձնավորություններ ։Հավերժ փառք Ձեզ մեր ազգի պարծանքներ ։

  • @anahitbabayan4813
    @anahitbabayan4813 Před rokem +3

    Անսահման հաճելի զգացողություններ արթնացրիք,❤❤❤❤❤❤❤❤❤❤ագահորեն բառը շատ ճիշտ եք ընտրել )))) մեր կյանքում շատ է պակասել Գեղեցիկով հիանալը 2018-ից հետո, գիտենք, որ այն կա, բայց կարծես թաքնվել է էս ցեղա-, մեղա-, հեղափոխության փոշու տակ:
    Ամենակարևորը, երկու ժամ սովորեցի !!! Զգացի, ապրեցի, թևեր առա ու գնացի գործերիս )))) Շնորհակալություն❤❤❤
    Խնդրանք` շատ նկարեք !!!! ❤❤❤❤❤❤❤❤

  • @sedamuradyan2828
    @sedamuradyan2828 Před rokem +1

    Շատ հետաքրքիր էր այս կամուրջը ՝հուզվեցի, ծիծաղեցի,ջղայնացա, հպարտացա,սիրեցի, տխրեցի,ոգեշնչվեցի և ամենակարևորը Չհուսալքվեցի։Շնորհակալ եմ ,բայց խնդրում եմ մի խոսեք սեփական մահվան մասին🥺հերիք է, ապեք և ապրեցրեք մեր ազգին մեր երեխաները մեզ և Ձեզ են նայում։
    Շատ կուզենայի Ավետի տպագիր գիրքը ունենալ։😊

  • @kristinadanielyan4811
    @kristinadanielyan4811 Před rokem +4

    Շնորհակալ եմ անչափ գեղեցիկ հույզեր պարգևելու համար սիրելիներս, ապրեք Դո՛ւք

  • @iskuhivardanyan9209
    @iskuhivardanyan9209 Před rokem +1

    Հրաշք Նազենիս❤ինչ լավ է որ դու կաս,Երբ ընդունվեցի ԵԹԿՊԻ ամենից ուրախ բանը եղավ ,որ ասացին դուք էք Բեմ. Խոսք դասավանդելու ,բայց ուրախությունս կարճ տեվեց ,քանի որ զուգահեռ կուրսը ձեզ բաժին հասավ։Ինչ եմ ուզում ասել ,կերազեյի ձեր հետ շփվել իմ ամենա տաղանդավոր Նազենի 💋💋💋💋💋

  • @lilybern7723
    @lilybern7723 Před rokem +2

    Աստված միարասցե, մի երկու նորմալ մարդ ունենք , սթափ մտածող, առողջ մտքով! Աստված ձեզ երկար կյանք տա: Միայն ձեր խոսքը լսելը արդեն մեծ բավականություն է

  • @user-ne1gg6qx8r
    @user-ne1gg6qx8r Před 9 měsíci +3

    Նազենի ջան Ավետ ջան դուք իսկական Հայի կերպարեք , սիրումեմ ձեզ , ձեզ լսելով ես հանգստանումեմ
    ❤❤💋💋🙏🙏

  • @user-xm4zr3nx1t
    @user-xm4zr3nx1t Před rokem +3

    Նազենի ջան շնորհակալություն Ձեր հաղորդման որակի ընտրած հյուրերի և թեմաների համար,միշտ հայեցի ու հաճելի

  • @seradar5000
    @seradar5000 Před rokem +1

    Նազենի ջան, համամիտ չենք Ձեզ հետ. շատերս այդպես էլ չընկալեցինք Ավետին. ոչ մի արտասովոր բան, ավելի լավ հաղորդներ կան, երգերի բառերը՝ պարզունակ, չգիտեմ, ոչինչ չունենք նրա դեմ, բայց դե...

  • @gayane188
    @gayane188 Před rokem +4

    Ով ինչ ուզում է ասի,խոսի,միևնույնն է Ձեզ անչափ սիրում եմ...լույս եք....

  • @karinaaram1497
    @karinaaram1497 Před rokem +2

    Erku gjjukner mi kyanqeq aprel miasin...❤❤❤❤xelaci mardik voroncic karelie shat ban sovorel😊😊

  • @HH-dg2il
    @HH-dg2il Před rokem +5

    Իրոք հանրայինը դուք էք, Նազենի, Ավետ, Խորեն,Արա,Ֆելիքս։

  • @lusinegrigoryan7578
    @lusinegrigoryan7578 Před rokem +3

    Славная передача , с большим удовольствием смотрю и жду следующую передачу 🙏

  • @vagarshakshmavonyan
    @vagarshakshmavonyan Před rokem +5

    Խոսքեր չեմ գտնում հիացմունք արտահայտելու,դուք անփոխարինելի եք, սիրում եմ ձեզ շատ 💋

  • @HHAASMIK
    @HHAASMIK Před rokem +2

    Հայաստանը և Երևանը դուք եք՜մեր տաղանդավորներ։Դուք դեռ չէիք ծնվել,ես ապրում էի Երևանում 70 ականներին ընտիր էր,և այդպես մինչև 88թիվը։Հետո ամեն ինչ վերջացավ,բայց դուք,ձեր սերունդը նոր կյանք տվեց մեր Երկրին❤

  • @susannamartirosyan48
    @susannamartirosyan48 Před rokem +2

    Խենթանալու չափ գերագույն հաճույք ստացա: Շնորհակալ եմ լի էմոցիաների, ուրախ ու վառվռուն աչքերի, հոգու և հոգևորի ներդաշնակության, գրագիտության համար:
    Աններելի է, որ Դուք սերունդներ չթողնեք մեզ, Ձեզնից լիքը մասնիկներ են պետք, պտուղներ՝ մեր քաղցը հագեցնողներ:❤
    Շնորհակալ եմ:

  • @agavniharutunyan3253
    @agavniharutunyan3253 Před rokem +1

    Շատ տաղանդավոր և տարբերվող Ավետ,յուրաքանչյուր նրա ստեղծագործության տող ունի հազար միտք,իսկ դու Նազենի միացրու քո գեղեցիկ խոսքերովմտքերի կամուրջը,որ բացահայտեք տաղադներին........

  • @marinekarapetyan4175
    @marinekarapetyan4175 Před rokem +3

    Ուղղակի հանճար ,հրատարակեք մեզ էլ հասանելի լինի,Նազենի ջան շնորհակալություն🥰

  • @siranushharutyunyan8979
    @siranushharutyunyan8979 Před rokem +6

    inch lavn ek;;hianali @nkerutyun;qaxcr, graget;kirt xosq;hacheli zrucakicner;;barcr chashak;;;voxjunum em dzez ;hargeli NAZENI EV AVET,,,,bacarik arvestagetneric ek vor erbekq ches hognum lseluc,aynqna gexecik ev graget ek matucum;amen bar;shnorhakalutyun

  • @arevikkhachatryan8414
    @arevikkhachatryan8414 Před rokem +3

    Շատ հուզիչ էր ❤❤❤ ւ տպավորիչ👏🏻👏🏻👏🏻

  • @yevaavetisyan928
    @yevaavetisyan928 Před rokem +3

    Ավետին սիրում էի,բայց քո շնորհիվ Նազենի ջան էլ ավելի բարձր գնահատականը բարձրացավ ❤

  • @user-eb9pf6oh4i
    @user-eb9pf6oh4i Před rokem +6

    Հայր մեր,փրկյա մեզ ի չարե🙏

  • @user-ck5dn3pz9m
    @user-ck5dn3pz9m Před rokem +1

    Սիրելի ու անկրկնելի Նազենի,հավատացե'ք,մեկ անգամով չեմ բավարարվում դիտել Ձեր հաղորդաշարը։Այնքան պարզություն ու սեր կան,որ անընդհատ ուզում եմ լսել։Դե,Ավետի հետ էլ...չեմ կարող նկարագրել...
    Շնորհակալ եմ,շա՜տ...
    Օրհնվի Ձեր ծնունդն...
    Հասարակ,հայ մայր եմ օտար ափերում,սնունդ եմ առնում ձեզնով...