Հայրիկ Ղազարյան / Hayrik Ghazaryan 04.04.2022թ

Sdílet
Vložit
  • čas přidán 25. 08. 2024
  • Ինչու՞ ապրիլյան այս օրը Հայրիկ Ղազարյան։
    Այս օրերին և այս գրեթե երեք տասնամյակ մեզ որպես ազգ պահպանողը, զինվորին հերոս դարձնողը հենց այն հրեղեն ոգին էր, որ նաև Հայրիկի մեջ էր ապրում։
    Հայրիկ Ղազարյանի երգերը ոչ միայն նրա կենսագրության էջերի վկայագրերն են, այլև նրա հայրենասիրության ու իմաստության չափանիշն ու արտահայտությունը, նրա մտավոր պաշարի խոսքեղեն դրսևորումը։
    Լուսինե Նազարյան 2017թ.
    ☆☆☆
    2022թ. ապրիլի 4֊ին Հայրիկ Ղազարյանը կդառնար 100 տարեկան։
    Հայրիկ Ղազարյանը ստեղծագործել է աշուղ֊գուսանական ավանդական տաղաչափությամբ, ուստի նրա հորինած խոսքը և մեղեդին ասքերգային և երաժշտական ինքնատիպ ժառանգության բնույթ ունեն։
    Խորն է եղել նրա նվիրվածությունն իր հայրենի հող ու ջրին, մարդկանց։ Դրա արտահայտությունն է երգերի այն շարքը, որ հորինել է պապենական Ալաշկերտի բարբառով։
    Նրա ստեղծագործություններին առանձնակի լիցք են հաղորդում մեր ժողովրդի պատմության, մասնավորապես, ազգային֊ազատագրական շարժումների հետ առնչվող պատմական իրադարձությունները։
    Հայրիկ Ղազարյանը մահացել է 1995թ֊ի հուլիսի 8֊ին։

Komentáře • 6

  • @user-uu9fb5yb7n
    @user-uu9fb5yb7n Před rokem +7

    Փառք մեր սիրելի ղազարյանին

  • @anahitispiryan7426
    @anahitispiryan7426 Před 2 lety +7

    Հիշատակդ վառ, անունդ անմար, երկնային ծնունդդ շնորհավոր։🙏🏻🙏🏻🙏🏻

  • @spohunanyan7897
    @spohunanyan7897 Před rokem +4

    Parq hayrik xazaryanin hpart em vor. Hayem . Hiyanali ergacank vor asem vor toxem .

  • @user-sh9wf5sp3y
    @user-sh9wf5sp3y Před 2 hodinami

    Ժողովուրդի ծոցից ելած Հայրիկ, անունդ, գործդ, անմար կմնա ժողովրդի սրտումը։

  • @Nina_60
    @Nina_60 Před měsícem +1

    Երգերի բառերը հայի սրտից են բխում

  • @samvelpashoyan8663
    @samvelpashoyan8663 Před 19 dny +1

    Парк Кез им свирели моркури амусин Самвел пашоян спуркиц