Շուտասելուկ «Պատմական»

Sdílet
Vložit
  • čas přidán 12. 09. 2024
  • Հարցրին այն հայ արքային. «Արգիշտի՛, խի՞ լինի Արգիշտիխինիլի»:
    «Խի՞ լինի, խի՞ լինի. որ չխարխլի Բիայնիլին, ի բարօրություն հայերի լինի և ի տապալումն թշնամական երկրների՝ճշտեց քիչ-քիչ Արգիշտին: Որ թշնամին մեր թեժ ժամին չգա հասնի Թեյշիբաինի, որ գոռոզ Նաբուգոդոնոսորը թե գա հետո, նրան սարքենք խորոզ Մաբուգոդոնոսոր: Ապացուցանենք, ցուցաբանենք, մահացուցանենք որպես Հայկը նետընկեց հեռվից Բելի մայրիկը նետեց անկարեկից»:
    Վարձկան վիշապները վանդակեցին
    Վսեմ վանքերը`
    Վրդովելով վեհությունը վաղեմի.
    Վիշապաքաղ Վահագն վահանակիր,
    Վաղվաղակի վտարի՜ր
    Վիշապներին վայրենի,
    Վերակերտիր վարքը վայելուչ,
    Վարքը վտարանդի,
    Վերածնիր վիպերգը վսեմաշուք
    Վաղնջական վկայության:
    Ձայն տանք Սասնա տան ծուռ անդամ, թլոլիկ, ծռոլիկ, Դավթին թլոշիկ: «Ասա՛, ինչ արիր Մսրա Մելիքի Բարթմանա Բուղա, Չարբահար Քամի, քեզ սպանել ուզող սարի չափ երկու փահլևաններին: Դարձրի ծառա ինձ հավատարիմ»: Մի օր էլ եկան Բադին, Կոզբադին, Սուդին, Չարխադին, որ տանեն ոսկին. ոսկորներ տարան իրենց ճակատին:
    Եկավ Տիգրան Մեծ արքան, ստեղծեց այնքան մի մեծ Հայաստան, որն ինչքան անցյալն է հայի,այնքան էլ ապագա մի երազային: Արտավազդ Երկրորդ՝ արքայից արքա, հզոր զորավար՝ Կրասոսի գլուխը վկա, հմուտ ողբերգակ և փիլիսոփա:
    Դառնանք ձայնը տանք Տղմուտի ափին կռվող Վարդանին. «Էս Նիսալավուրտ-Միսալավուրտը էս առավոտը համը հանել է, փղերը բերել գետը խմել են, ցամաք են արել, բայց մենք մեր ջրով, հրով ու սրով նրանց բռնած գործը ջրել ենք»:
    Երևաց վեհափառ Խրիմյան Հայրիկը՝ հայ այր մի ամենայն հայոց, որ թղթե շերեփ ուներ իր ձեռքին, նետեց մի կողմ, կանչեց երկաթին, ինչպես որ հնում՝ Երկաթն էր Աշոտ՝ շահնշահն հայոց:
    Հերոսներ նվիրյալ Անդրանիկ, Մոնթե, Նժդեհ, Դրո, Թեհլիրյան Սողոմոն, որն ասաց անքեն. մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
    Մի խոսքով, Լյուսի, ոչ՝ հարավ, ոչ՝ հյուսիս, հույսդ դիր ուսիդ ու գնա լույսիդ:
  • Zábava

Komentáře • 14