ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ SHAPIN GARAHISAR WESTERN ARMENIA 🇦🇲 ❤️💙🧡

Sdílet
Vložit
  • čas přidán 29. 08. 2024
  • Հիմնադրվել է մ.թ.ա. 60-ական թվականներին, հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսի կողմից և կոչվել է Կոլոնիա (Կողոնիա)։ Եղել է սահմանային բերդաքաղաք Պոնտոսի և Փոքր Հայքի միջև։
    Փոքր Հայքի մյուս ավելի քան 10 քաղաքների հետ միասին Կոլոնիան նույնպես հիմնովին վերակառուցվել է Հուստինիանոս կայսեր (527-565 թթ.) կողմից։ Վարչականորեն մտնում էր Առաջին Հայք նահանգի, իսկ Հուստինիանոսի բարեփոխումներից հետո՝ Երկրորդ Հայքի մեջ։ Բյուզանդական տիրապետության շրջանում ունեցել է 25-30 հազար բնակիչ։ 1473 թ. գրավվել է օսմանյան թուրքերի կողմից։ Եղել է Տրապիզոնի, ապա՝ Սեբաստիայի համանուն գավառի կենտրոնը։
    Հայկական ջարդեր
    Արևմտյան Հայաստանի ողջ հայության հետ միասին Շապին Գարահիսարի հայ բնակչությունը ևս ենթարկվել է զանգվածային բնաջնջման և տեղահանման։ 1895 թ. թուրքերի կազմակերպած ջարդերին զոհ գնացին 5000 գարահիսարցիներ, իսկ 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ Շապին Գարահիսարն ընդհանրապես հայաթափ է լինում։ Տարագրությունը սկսվում է 1915 թ. հունիսի 24-ին, որին հաջորդում է քաղաքի հայկական թաղամասերի հիմնահատակ ավերումը։ Նրա 7800 հայ բնակչության մի մասը զոհ է գնում թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տարագրվում զանազան երկրներ։ Հետագայում միայն չնչին թվով հայեր նորից են վերահաստատվում հայրենի քաղաքում

Komentáře •