Գեորգի Մինասյան - Միայն քեզ համար / Georgi Minasyan - Miayn kez hamar

Sdílet
Vložit
  • čas přidán 23. 08. 2024
  • Կոմպոզիտոր - Խաչատուր Ավետիսյան
    Խոսք - Լյուդվիգ Դուրյան
    Դիրիժոր - Մելիք Մավիսակալյան
    Ձայնագրման տարեթիվ - 1977
    Ինչ լավ աչեր ունես դու,
    Աչերդ ծով են կապույտ,
    Խառնվում են քո նազերին
    Հազար երազ ու գարուն:
    Հիմա ջահել սրտիս մեջ
    Գարուններ կան անհամար,
    Ախ, քեզ համար,
    Յար, քեզ համար,
    Միայն քեզ համար:
    Ուր էլ գնաս կգամ ես
    Կգամ գարնան հովի պես,
    Լույս կդառնամ քո ճամփեքին,
    Ես չեմ կորցնի երբեք քեզ:
    Եթե կուզես կդառնամ,
    Կանչող աստղեր անհամար,
    Ախ, քեզ համար,
    Յար, քեզ համար,
    Միայն քեզ համար:
    Ինչ էլ ուզես կդառնամ
    Այս աշխարհում քեզ համար,
    Ախ, քեզ համար,
    Յար, քեզ համար,
    Միայն քեզ համար:

Komentáře • 1

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 Před 2 lety

    Աննման երգ, աննման երգիչ... Շնորհակալությու'ն: