Varduhi Vardanyan - Ser Վարդուհի Վարդանյան - սեր Вардуи Варданян - сер

Sdílet
Vložit
  • čas přidán 9. 09. 2024
  • Հեղինակ՝ Սուրեն Կնյազյան,
    Ռեժիսոր՝ Եղիշե Վերդյան
    Ալբոմ - ՛Իմն ես՛ 2011թ.
    Տեսահոլովակը նկարահանվել է 2007 թվականին:
    Պրեմիերան տեղի է ունեցել ՛մեկ տարի՝ քեզ հետ և առանց քեզ՛
    համերգային երեկոյի ժամանակ:
    Սեր
    Թող երեկոներն անվերջ
    Ինձ թող քո ձայնով կանչեն:
    Իմ աներևույթ մտքերն անձայն,
    Ձեռքերն անթև քեզ թող դիպչեն:
    Թող, որ ես ապրեմ նորից,
    Թող, որ կարոտեմ անչափ...
    Իմ ամենատենչ, ամենաջերմ
    Ու հարազատ համբույրը քեզ...
    Անդարձ մի օր անթարթ մի լույս իմ աչքերում,
    Անձայն մի երգ անտուն հոգուց լսվեց հեռվում:
    Քեզ ես սիրել եմ միշտ, ժպիտը քո շուրթի,
    Քեզ կարոտել եմ ես, երկինքը թող պատմի:
    Իմ արցունքներից անձև,
    Ցուրտ, միապաղաղ անձրև:
    Քեզ աղաչեցի, որ էլ չգաս,
    Որ մոռանաս ընդմիշտ դու մեզ:
    Լույսն իմ աչքերում հանգավ,
    Մո՛ւթ, դու առավոտ դարձար:
    Քեզ կորցրեցի` անուրջներում
    Անվերջ խամրող սիրո աստղի...
    Անդարձ մի օր անթարթ մի լույս իմ աչքերում,
    Անձայն մի երգ անտուն հոգուց լսվեց հեռվում:
    Քեզ ես սիրել եմ միշտ, ժպիտը քո շուրթի,
    Քեզ կարոտել եմ ես, երկինքը թող պատմի(պատմի):
    Անդարձ մի օր անթարթ մի լույս իմ աչքերում,
    Անձայն մի երգ անտուն հոգուց լսվեց հեռվում:
    Քեզ ես սիրել եմ միշտ, ժպիտը քո շուրթի,
    Քեզ կարոտել եմ ես, երկինքը թող պատմի, թող պատմի...

Komentáře • 2