Video není dostupné.
Omlouváme se.

Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը

Sdílet
Vložit
  • čas přidán 7. 07. 2024
  • Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը։ Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոփառատոնն այս տարի չունեցավ ավանդական կարմիր գորգի բացման արարողությունը։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնում կարմիր գորգի փոխարեն ներկայացվել են գորգեր, որոնք արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա պատրաստել են տեղացի գորգագործ վարպետները։ Այս գորգերը կազմում են «Տեղորոշում» հավաքածուն։
    Այս տարի փառատոնը հյուրընկալել է մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող կինեմատոգրաֆիստների, որոնց ֆիլմերը ներկայացվել են տարբեր անվանակարգերում։ Փառատոնի մրցութային ծրագիրը ներառում է լիամետրաժ և կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր և այլ ստեղծագործություններ։
    Փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը և Ատոմ Էգոյանը միասին ազդարարեցին փառատոնի մեկնարկը։

Komentáře •