Ձայն մը հնչեց

Sdílet
Vložit
  • čas přidán 30. 09. 2017
  • «Դեպքերից առաջինը տեղի ունենացավ Էրզրում քաղաքում, այդ տարվա հունիսի 8-ին եւ ներկայացնում էր հնչակյանների կազմակերպած դիմադրությունը թուրք կառավարությանը։ Ոստիկանությունը զորքերով շրջապատեց հայոց եկեղեցիներից մեկը, որպեսզի խուզարկություն կատարի նրա մեջ` պատրվակ բռնելով այն, թե ինքը տեղեկություն ունի, որ եկեղեցու մեջ զենքերի պահեստ կա։ Բազմությունը, որ հավաքվել էր եկեղեցու շուրջը, լսում է, որ խուզարկություն կատարող պաշտոնյաներն անարգանքով են վերաբերվել եկեղեցու սրբություններին։ Բայց եւ այնպես, խուզարկությունն անարգել կատարվում է, եւ կասկածելի ոչինչ չի գտնվում։ Հետեւյալ օրը հայերը փակում են իրենց խանութները եւ ժողովվում եկեղեցու բակում` իրենց առաջնորդից բացատրություն պահանջելու եւ եղած անարգանքների դեմ բողոք հայտնելու համար։ Պարզ նկատելի էր, որ ցույց էր կատարվում կառավարության դեմ։
    Վալին պահանջում է բացել խանութները, բայց հայտնվում են մի խումբ մարդիկ, որոնք արգելում են բաց անել։ Այդ ժամանակ վալին զորք է ուղարկում ամբոխի դեմ։ Հրամանատարն սկսում է համոզել, որ հավաքվածները հեռանան։ Երբ այս անլսելի է մնում, զորքերը հրացան են պարպում օդի մեջ։ Այս էլ չի օգնում։ Հայերի կողմից ռեւոլվերի պայթյուններ են լսվում։ Այդ ժամանակ հրամանատար սպան զինվորներին հրամայում է դուրս քշել ամբոխը եկեղեցու գավթից։ Զինվորները հարձակվում են հայերի վրա, բայց հայերն էլ զինվորների վրա են գնում։ Երկու կողմերը խառնվում են իրար։ Հայերի կողմից ընկնում են սվիններով սպանվածներ եւ վիրավորվածներ։ Սարսափով բռնված ամբոխը դուրս է գալիս գավթից եւ փախչում դեպի տները։ Արյունահեղությունը մեծանում է այս վայրկյանից։ Փողոցները լցվում են վաղօրոք պատրաստած եւ զինած թուրք խուժանով, որ հարձակվում է փախչող հայերի վրա։ Ընդհանուր առմամբ այդ օրը հայերի կրած կորուստը լինում է մոտ 20 սպանված եւ 200-300 վիրավոր։
    Աբդուլ-Համիդը հայկական կոտորածների սկիզբն էր դնում։ Թուրք կառավարությունը պետություններին ուղարկած ծանուցագրի մեջ ամբողջ մեղքը գցում էր հայերի վրա, այնպես, որ դուրս էր գալիս՝ թե հայերն իրենք են իրենց կոտորել։
    Իսկ հայերի համար հունիսի 8-ի կոտորածը դառնում էր մի չտեսնված մեծ գործ։ Ահա հայերն էլ ապստամբեցին, ահա նրանց արյունն էլ թափվեց։ Հիմա որ Եվրոպան կմիջամտի, կազատի հայերին թուրքերի ձեռքից։ Երգ հյուսվեց` խրոխտ, ինքնավստահ, անչափորեն լցված ինքնասիրության զգացմունքից ժայթքած, որ շատ պարզորեն պատկերում է Էրզրումի արյունահեղության բերած ակնկալությունները.
    Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
    Թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունեն։
    Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չտեսած`
    Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ։
    Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիորդին,
    Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին։
    Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ`
    Պատերազմի դաշտի վերա վերք տալ` ստանալ։
    Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է`
    Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել։
    Անմիություն` տունը քանդող հայոց խեղճ ազգին
    Հրաժարեցավ, տեղի տվավ միության ձայնին։
    Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,
    Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին։
    Եվրոպային լուրը հասավ շարժման հայ գեղջկին,
    Ուրախական ողջույն տվավ հայրենասերին։
    Ցնծա, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
    Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան…
    Այս սրտապնդիչ գեղգեղանքների մեջ ամեն դիրք կարող էր ճիշտ լինել, բացի միայն մեկից` Եվրոպայից։ Էրզրումի կոտորածը միայն «ի տեղեկություն» առնվեց Եվրոպայի դիվանագիտության կողմից։ Այդ պատճառով Հնչակյան կուսակցությունը մի ցույց էլ Կ.Պոլսում կազմակերպեց՝ բողոքելու համար այդ անտարբերության դեմ։ Այդ ցույցը տեղի ունեցավ Էրզրումի դեպքից երեք շաբաթ հետո` հուլիսի 15-ին, Կ.Պոլսում, որ հռչակված է Գում-Գափուի ցույց անունով»։
    Հատուած Առաքէլ Բաբախանեանի(Լէո-հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս, ՀԽՍՀ գիտությունների և արվեստի ինստիտուտի իսկական անդամ, պրոֆեսոր, ՀՅԴ նախկին անդամ) «Անցեալից» աշխատութիւնից»։

Komentáře • 24

  • @narekgalstyan6545
    @narekgalstyan6545 Před 5 měsíci +9

    Մեծ Հայք 🇦🇲✊

  • @tatevmuradyan4553
    @tatevmuradyan4553 Před 6 lety +26

    Ես էս երգը շատեմ սիրում 😚😚

  • @nairuhiaxajanyan9722
    @nairuhiaxajanyan9722 Před 3 měsíci +3

    Վախխխխխխ❤❤❤❤❤

  • @whatttheehelll
    @whatttheehelll Před 4 lety +8

    Շատ լավ երգա

  • @ruzannagrigoryan2082
    @ruzannagrigoryan2082 Před 2 lety +5

    Մենք երգում ենք

  • @Korean.dorama2000
    @Korean.dorama2000 Před 4 měsíci +2

    ♥️🇦🇲🙏🏻

  • @marihayrapetyan4978
    @marihayrapetyan4978 Před 3 lety +2

    Շաաատ լավ երգա

  • @FightForArmenia
    @FightForArmenia Před 3 měsíci +2

    For 6 years...and Still Standing...🇦🇲🥹

  • @ManouelboghoschamMmmmmm
    @ManouelboghoschamMmmmmm Před rokem +2

    ✌️✌️✌️✌️✌️✌️✌️

  • @gexecepremyan2894
    @gexecepremyan2894 Před 4 lety +1

    👍🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @user-lh8ld1gz7z
    @user-lh8ld1gz7z Před 3 lety +2

    Բարև Ձեզ։
    Որ խնդրեմ, կօգնե՞ք ինձ ձեռք բերել այս երգի 《մինուս》տարբերակը. շատ շտապ հարկավոր է

    • @armimperialist2378
      @armimperialist2378 Před 3 lety

      Եթե ունենաք էստեղ հղումը թողեք էլի :]

    • @Ronin_ans
      @Ronin_ans  Před 11 měsíci +2

      ցավոք չունեմ եւ պատասխանում եմ 2 տարի անց

    • @OksFan.
      @OksFan. Před 4 měsíci

      Ես մի կայք գիտեմ, որտեղ կարելի է մինուս սարքել։ Եթե իմ մոտ ստացվի դա անել, էստեղ կգրեմ դրա մասին։

    • @syuzanveisyan9941
      @syuzanveisyan9941 Před 4 měsíci

      .
      ✨。 🌟。 ✨
      。 ☁ 🎄 ☁ 。。
      ✨ 🎄🎄。 。 ✨
      ✨ ☁ 🎄⛄🎄 ☁ ✨
      。 🎄🍰🎀🎄 。✨
      。 🎄🔔🎄🐻🎄。。
      ✨ 🎄🎄🎀🎄。
      。。🎄🎄⚾🎄🎄。 ✨
      🎄🎄🎀🎄🍭🎄
      🎄🎐🎄🎄🔱🎄🎄
      ✨ 🎄🎀🎄🎄💓🎄✨
      🎄🎄🍀🎄🎄🎀🎄
      🎄💎🎄🎀💛🎄🎄🎄
      MERRY
      ✨CHRISTMAS ✨
      🎁🎁🎁🎁🎁🎁🎁

  • @elenmuradyan3748
    @elenmuradyan3748 Před 5 měsíci

    ❤❤

  • @aramtv7949
    @aramtv7949 Před 4 lety +1

    🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

  • @Hrovents
    @Hrovents Před 4 lety +3

    Յարգելի Ռոնին,
    Խնդրում եմ երգողի անունը:

    • @Ronin_ans
      @Ronin_ans  Před 3 lety +4

      Արսեն Գրիգորյանի (Ասո) կատարումն է։

    • @Hrovents
      @Hrovents Před 3 lety +4

      @@Ronin_ans Շատ շնորհակալ եմ: Ուշ լինի նուշ լինի, իսկ համբերութիւնը կեանք է:

    • @Ronin_ans
      @Ronin_ans  Před 9 měsíci +1

      @user..iranarmenia , իհարկե։

  • @Yeshua-bk8ho
    @Yeshua-bk8ho Před 5 měsíci

    Armenia 🇦🇲🇦🇲🇦🇲

  • @user-uy6wk3pw6k
    @user-uy6wk3pw6k Před 5 měsíci

    +++++++++++++++++++++++++++++++++

  • @sonagasparyan5278
    @sonagasparyan5278 Před 3 měsíci +1

    Իսկական հիմնի երգ է❤