Լոռվա սարերում ծնված մաքրություն ☀️🌾

Sdílet
Vložit
  • čas přidán 13. 09. 2024
  • Փաստորեն Լոռվա բանահյուսությունն էլ չքնաղ է, իր բնության նման ☀️🌾
    Հեռավոր 1985 թվականին Լոռու շրջանում խաչքարագործ,արվեստագետ ու նկարիչ Բոգդան Հովհաննիսյանի կողմից ստեղծվում է շրջանում առաջին ազգային,ավանդական երգերի` «Խորոտիկ» և 1989 թվականին՝ «Տաշիրք» համույթները։
    Չնայած բազմաթիվ խնդիրներին,համույթին հաջողվում է երկար տարիներ գործունեություն ծավալել ու տարբեր փառատոնների շրջանակներում ներկայացնել Լոռվա սիրունագույն երգարվեստը ☀️🌿
    Մենակատարներ`Բոգդան Հովհաննիսյան,Լուսինե Կիրակոսյան։
    Հատվածը՝ Պոլիտեխնիկական համալսարանում կայացած ամենամյա երգ ու պարի փառատոնից է։
    Տեսանյութը` Սեդա Ղլչյան _ի տրամադրած արխիվից 💛
    _____________
    1.ԱՅ ՆԱՆԻ
    կրկ.`
    Այ նանի,նանի,նանի,
    Ջան նանի,նանի,նանի,
    Կաց գեղիցը/Դվալը անց կենամ,
    Ծափ տուր ու ծիծաղն անիմ։
    Տղա.Բախչի միջին վար կանեմ,
    Սիրտս սրտիդ մեջ քամեմ,
    Բլբուլ դառնամ, սրտիցդ,
    Մի կուշտ անուշ ջուր խմեմ։
    Աղջ.Սարերի հովին մեռնեմ,
    Շեկ յարիս բոյին մեռնեմ,
    Իրեք օր ա տեհել չեմ,
    Տենողի աչքին մեռնեմ։
    Տղա.Այ նանի,նանի,նանի,
    Գուլբեքս քաղի նանի,
    Ձեռդ տար սրտիս մեջը,
    Դարդերս մին-մին հանի։
    Աղջ.Կանգնել ես ախա-բախա,
    Սև չուխա,կարմիր յախա,
    Քանի դու հեռու մնաս,
    Իմ կյանքը ախ ու վախ ա։
    2.ՉԱՓԱՐ ԲԱՍՄԵՆ
    կրկ.`
    Չափար բասմեն կոխիլ մի,
    Խոսքը իմն ա,վախիլ մի,
    Որդեղ գնաս կուզեմ քեզ,
    Տված խոսքդ փոխիլ մի։
    Աղլուխս լվա ղարգի,
    Աղջի քու ծաղկին պառկի,
    հերիք դու հոգիս հանես,
    Կամ ինձ սիրի կամ թարգի։
    Սիրտդ պինդ ա քարիցը,
    Հարցրել եմ սարիցը,
    Հոգիս էկել կպել ա,
    Էդ քու սև ջիգյարիցը։
    Գութանս՝Ծաթերումը,
    Իմ յարը ցելերումը,
    Մատաղ քեզ , իմ սիրուն յար,
    Ման մի գալ շոգերումը։
    Լալվար սարը բարձր ա
    Տակը չընգիլ ու քար ա
    Խաբար տարեք իմ նանին
    Սիրարծս մինուճար ա
    Էկել ա որ տանըմ ա,
    Ընկեր միջից հանըմ ա,
    Արեգակը մերամեր,
    Հալալ արեք հեր ու մեր։
    ***
    1.Կաց* - սպասիր,
    Դվալ* - սար Լոռու մարզում,
    Չուխա* - տղամարդու վերարկու,
    Յախա* - օձիք ։
    2․
    Աղլուխ* - թաշկինակ,
    Ղարգել * - ուղարկել,
    Ծաթեր* - գյուղ Լոռու մարզում,
    Չափար* - ցանկապատ,
    Բասմա* - չորացած աթար՝վառելիք,
    Ճափար բասմա* - ցանկապատի նման շարված աթար,
    Չընգիլ* - քարքարոտ,
    Մերամեր* - նոր մայր մտած։
    Հնչող երկու երգերը Բոգդան Հովհաննիսյանի մշակումներն են։Չափար բասմեն երգը Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Հովնաձոր գյուղի սիրերգ է։Վարպետ Բոգդանը երգի տները լսել է գյուղացիներից,իսկ կրկնակի բառերը և երաժշտությունը տրամադրել է ազգագրագետ,բանահավաք Արուսյակ Սահակյանը։
    Հ․գ․հոգաչափ շնորհակալ և երախտապարտ եմ սիրելի Բոգդան պապիկին՝ինձ հետ կապի դուրս գալու,մեծահոգաբար երգերի բառերն ու անհրաժեշտ տեղեկությունները տրամադրելու համար 💛 Մենք հարուստ ենք մեր ազգային արժեքներով,մենք հավերժ ենք մեր մշակույթով ☀️🌾

Komentáře • 3

  • @arminesukiasyan1048
    @arminesukiasyan1048 Před 9 měsíci +1

    Հարգելի Գոհար, Տաշիրի շրջանի երգի - պարի խումբը 1980_ ականներին կոչվում էր Ալաշկերտ։ Նորաստեղծ խումբը շատ երգեր ուներ Ալաշկերտի բարբառով։ Երեվանից բանահավաքներ են եղել, նկարահանումներ են արել Խնդրում եմ, եթե գանձարանից կարողանաք մի բան գտնել Ալաշկերտ համույթից , տեղաերեք տեսնեմ, լավ՞ ։

    • @Gohar_Mkrtchyan
      @Gohar_Mkrtchyan  Před 9 měsíci +1

      Արմինե ջան,Քալաշյան քույրերի մասին չէ խոսքը,չէ՞

    • @arminesukiasyan1048
      @arminesukiasyan1048 Před 9 měsíci

      @@Gohar_Mkrtchyan Չէ