«Վերնատուն»․ Թումանյանի հոդվածները ՝ մերօրյա «դեղատոմս» 10.02.2023

Sdílet
Vložit
  • čas přidán 9. 02. 2023
  • Հովհաննես Թումանյանի խոսքը վերանայելու և վերաիմաստավորելու հնարավորություն է ընձեռել «Վերնատուն» հրատարակչությունը՝ գրողի մտքերն ու մտորումները նորովի բացահայտելով։
    Գրականագետ, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը խոսում է Հովհ․Թումանյանի «Անկեղծ չենք » վերնագրով հրապարակագրության և ինքնակենսագրական նոթերի նոր ժողովածուի մասին։
    Մեկ դար անց Թումանյանի խոսքն արդիական է, երկխոսում է մեր ժամանակների հետ՝ ասում է գրականագետ, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը՝ խոսելով Թումանյանի «Անկեղծ չենք» վերնագրով հրապարակագրության և ինքնակենսագրական նոթերի նոր ժողովածուի մասին։
    «Մեր կյանքում շատ քիչ բան է փոխվում, և թվում է՝ Թումանյանը երեկ հեթական լուրերը լսելուց հետո գրել է իր այս կամ այն հոդվածը՝ չնչին լեզվաոճական տարբերությամբ կամ տեղանունների անվանումների վերափոխմամբ», - ասում է Անի Եղիազարյանը։
    Գրականագետն ասում է, որ ժողովածույում հրատարակչությունն ընտրել է Թումանյանի առանցքային հոդվածները։
    Թումանայանի խոսքը մեր օրերում պահանջված է։ Անի Եղիազարյանն ասում է, որ նույնիսկ սոցիալական հարթակներում են սկսել ցիտել Թումանյանի մտքերն ու հոդվածները և ընտրված հատվածները առօրյայում ինչ-որ երևույթ բնութագրելու հաջող գործիքներ են։
  • Krátké a kreslené filmy

Komentáře •