Մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք Եղեգնաձորում

Sdílet
Vložit
  • čas přidán 30. 10. 2019
  • Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 62-ամյա Գևորգ Բաղդասարյանը, ով փորձել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 22 շենքի 3-րդ մուտքի դիմաց նռնակ պայթեցնել, նրան կարողացել է վնասազերծել այդ շենքի բնակիչ Արամ Բաբայանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բաբայանն աշխատում է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով օպերլիազոր: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակաար, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
    Մանրամասները` shamshyan.com/...

Komentáře •