ԱԱԾ-ի ակնարկը՝ նվիրված Գոհար Վարդանյանի հիշատակին
Vložit
- čas přidán 29. 08. 2024
- ԱԱԾ-ի ակնարկը՝ նվիրված Գոհար Վարդանյանի հիշատակին
ԱԱԾ-ն տեսանյութ-ակնարկ է ներկայացրել՝ նվիրված օրերս՝ 93 տարեկանում մահացել խորհրդային հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանին։
Նրա մահվան բոթը հայտնել է ՌԴ Արտաքին հետախուզության բյուրոն՝ գրելով. «Կյանքից հեռացել է բոլորիս համար շատ հարազատ մարդ»:
Հայազգի հետախույզ Գոհար Վարդանյանը (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա»), ծնվել է 1926 թվականին, Լենինականում։
1930-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են Իրան: 16 տարեկան հասակում մտել է իր ապագա ամուսնու և զինակցի՝ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը։ 1943-ին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի խորհրդաժողովի անվտանգության ապահովման գործողությանը, որի ժամանակ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:
Մահափորձը ծրագրավորված էր իրականացնել Ուինսթոն Չերչիլի ծննդյան տարեդարձին։ 1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։
1951 Գոհար Վարդանյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։
Ամուսինը՝ Գևորգ Վարդանյանը, մահացել էր 2012 թվականին, Մոսկվայում:
#asekose #goharvardanyan
Աստված հոգին լուսավորի, մեծ հայուհի
Փառավոր կյանք են ապրել.ննջեք խաղաղությամբ...
Ցավոտ լուրեր։😓 աստված հոգին լուսավորի ։ շնորհակալություն; որ ԴՈՒՔ հոգով և սրտով եղել եք մեծահոգի անձնավորություն ։
ՀՊԱՐՏԱՆՈԻՄ ԵՄ ՁԵԶԱՆՈՎ։
ми hат эл Мец легенд гнац.Аствац лусавори hогин.эсор кркин кнаем Теhран 43 ваверагракан филме.
ПАРК МЕР НЕРОС ТАХАНДАВОР АЗГИН
Լեգենդ ! էլ երբեք հայ ազգը սենց լեգենդ չի ունենա
Апсос шат Апсос вор Дук артен чкак
Astvac hogit lusavori
Мер азги парку пативнек ехел у вочмек дез чен моранал хонарвуменк дзер ширимин мишт
Huxarkavorutyuny vortex e linelu?
айсор Армен Саргсяне Москва э галу.индз твума Москваум,айнтех hатук пантеон ка.