«Նեմեսիս». զավակների վրեժը՝ հայրերի համար:

Sdílet
Vložit
  • čas přidán 23. 04. 2016
  • 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգի Հարդենբերգ փողոցում ատրճանակից արձակված մի գնդակով սպանվեց Թալեաթը: Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչը: Սպանողը Սողոման Թեհլիրյան անուն-ազգանունով մի հայ ուսանող էր: Դատարանում նա խոստովանեց.Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ: Ահա նրա դատապաշտպանների ճառի հիշարժան տողերը. Սողոմոնը սպանել է մեկին, որ արժանի է մահապատժի, սպանվել էր մեկը, որ արժանի էր եղել մահապատժի նույնիսկ թուրք ժողովրդի նորաստեղծ կառավարության կողմից: Եվ այս սպանությունը հայոց ազգային մահապատիժն էր, հայ ժողովրդի անունից: Բեռլինի դատավորը գիտեր, թե ինչու է Թեհլիրյանը սպանել Թալեաթին: Նրա մտահոգությունն այն էր, որ դատը չստանար քաղաքական բնույթ: Նեմեսիս Օպերացիայի գաղտնի ցուցակում 650 այդպիսի անուն կար, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները: Ցավոք, ՙՆեմեսիսը՚ կարճ կյանք ունեցավ: Աննա Բալյանը պատմության էջերը թերթելիս նոր բացահայտումներ է արել:

Komentáře • 3

  • @hasmikmelikyan7004
    @hasmikmelikyan7004 Před 4 lety +12

    Hrashq HAYER! Astvats DZER hoginery lusavori! Togh Dzer veh gortsy sharunakoghner linen!

  • @susannaarshakyan8533
    @susannaarshakyan8533 Před 4 lety +12

    Ուր ՞ են հիմա մեր վրիժառուները։

  • @mnatsakankhachatryan2731
    @mnatsakankhachatryan2731 Před 5 lety +9

    Ափսոս, պիտի միանգամից չսատկացնէին, այլ գերեվարէին և հարցաքննէին, բոլոր պատմածները կինոապարատով նկարէին և ձայնագրէին ու սղագրէին…