ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ. ԽՌՈՎԱԾ Է. Լուսիկ Քոշյան.wmv

Sdílet
Vložit
  • čas přidán 29. 08. 2024
  • ԽՌՈՎԱԾ ԷՐ
    Այսօր, ես՝ իմ յարին տեսա, թուխ մազերը օլորած էր,
    Բարև տվի, բարև չառա, գուցե ինձնից խռովա՞ծ էր,
    Նայի դեմքին՝ կարմիր խնձոր, լուսնի նման բոլորած էր,
    Սիրտը՝ ելած, աչքերը՝ թաց, անձրևի պես վարարած էր,
    Կայծակ դառած, խփեց անցավ, որոտի պես վրդովված էր:
    Ասի՝ էդպես սիրտդ տխուր, ո՞ւր ես գնում, ջանիդ մատաղ,
    Կա՛նգ առ, սիրտդ թեթևանա, զուր ես գնում, նանիդ մատաղ,
    Ականջ արա, բան եմ ասում, լուռ ես գնում, բոյիդ մատաղ,
    Չէ՞ որ, դու՝ իմ, ազիզ յարն ես, ո՞ւր ես գնում, սոյիդ մատաղ,
    Արի նստենք, զրույց անենք, սիրտդ ինչո՞ւ պղտորված է:
    Ա՜խ իմ յարը, անցավ գնաց, աղաչեցի՝ ետ չդառձավ,
    Ուր որ գնաց, հետևեցի, մինչև Լուսո աստղը ելավ,
    Գնաց-գնաց ու ման եկավ, սիրտս էլ հանեց հետը տարավ,
    Ասավ. - «Շահեն, էդ քո սիրտը, սրտիս դեղ ու դարման չարավ»,
    Նոր հասկացա, որ իմ յարը իմ արվեստից խռոված էր:

Komentáře • 5

  • @valeri1285
    @valeri1285 Před rokem +3

    Այո հարգելի Արմինե Կիրակոսյան, մեզ, ավագ սերնդի ներկայացուցիչներին համար շատ հոգեհարազատ էր Լուսիկ Քոշյան հիանալի ձայնով օժտված երգչուհին, հավերժ փառք և հիշատակ նրան։

  • @astghik7793
    @astghik7793 Před 12 lety +2

    hrashqa! hrashq hrashq hrashq!!!

  • @armineeghiazaryan8520
    @armineeghiazaryan8520 Před 9 lety +2

    hargeli Armine Kirakosyan es jox erg cuhi em ev im dzayn@ hacax en nmanecnum Lusik Qoshyani dzayni kuzei duq el lseq ev ete harmar gtneq hravireq dzer cragrin.

  • @kamoavanesyankamo4284
    @kamoavanesyankamo4284 Před 7 lety +5

    ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼ ՉԻ ԼԻՆԻ, ՊԱՐԾԵՆՈՒՄ ԵՆ