Rearrange

Sdílet
Vložit
  • čas přidán 11. 07. 2024
  • Hexact-ի էկոհամակարգը բաղկացած է 4 հիմնական պրոդուկտներից, որոնցից օգտվում են ավելի քան 120,000 օգտատերեր։ Hexact-ն իր օգտատերերին թույլ է տալիս մեկ քայլ առաջ գտնվել իրենց շուկաներում՝ օգտագործելով արհեստական բանականության ամենաբարդ լուծումները՝ առանց ծրագրավորման մինիմալ գիտելիքների։
    hexact.io
    Աջակցել նախագծին
    / rearrange
    Եվա Ասրիբաբայանը հոգեբան է։
    Զոհրապ Գևորգյանը պատմաբան է։
    Աղասի Թադևոսյանը մշակութաբան է։
    Ձայնային տարբերակ
    Apple podcast: apple.co/3DTKwp8
    Spotify: spoti.fi/3r5m5kZ
    Google podcast: bit.ly/30YBSas
    Մենք
    t.me/narekarseni
    / rearrangepodcast
    / narekarseni
    / narekarseni
    00:00 - Նախաբան
    1:18 - անոնս
    2:01 - անտարբերությունը
    8:18 - ինքդ քո հանդեպ անտարբերությունը
    11:29 - 5 րոպեի պատմություն
    17:47 - ներքին և արտաքին անտարբերությունը
    22:20 - հեռատես չլինելը, ինքնահոգատարությունը,
    29:49 - մոնոէթնիկ մտածողությունը
    36:42 - մասշտաբային մտածողությունը
    47:52 - կաշկանդելով անհատի զարգացումը
    52:49 - Գիքորի սինդրոմը, մշակույթը՝ իմաստի սարդոստայն
    57:10 - դետալները նկատել
    1:01:28 - նեղանալը, սպասելիքները
    1:07:25 - վերաբերմունք երեխաներին և ծերերին
    1:17:02 - ավանդութային հասարակություն չենք
    1:20:21 - Արցախի բլոկադան. անտարբե՞ր ենք, թե՞ տարբեր
    1:28:10 - խնդրի ախտորոշումը
    1:38:50 - ի՞նչ անել այս իրավիճակում
    1:48:08 - խնդիրը տեսնել դիմացինի դիրքից
    1:53:02 - համադրվել աշխարհի հետ
    2:00:30 - թիրախային մտածողությունը, գիտելիքի խնդիրը

Komentáře • 71

  • @rearrange
    @rearrange  Před rokem +3

    Աջակցել նախագծին
    www.patreon.com/rearrange

  • @merisargsyan819
    @merisargsyan819 Před rokem +8

    Շատ հետաքրքիր ու կարևոր էր, շնորհակալ եմ: Սա պիտի նայեն ոչ միայն բոլոր հայաստանցիներն, այլ նաև բոլոր հայերն աշխարհում:

  • @armenian2516
    @armenian2516 Před rokem +7

    Անտարբերությունը լավ բան չէ, այո շատ վատ է երբ մենք անտարբեր ենք փողոցը աղտոտողների, կենդանիների հետ վատ վարվողների, ճանապարհատրանսպորտային երդևեկության կանոնները խախտողների նկատմամբ, բայց օրինակ ինձ հասկանալի չէ ինչ է նշանակում անտարբերություն աղքատների նկատմամբ։
    Ես կարծում եմ, որ ուշադրությունը աղքատների նկատմամբ ոչ միայն չի լուծում նրանց խնդիրները, այլ նաև ավելի է դեգրադացնում նրանց։

  • @vardangalstyan_
    @vardangalstyan_ Před rokem +41

    Նարեկ ջան փորձեք Արթուր Մեսչյանին հրավիրեք, շատ հետաքրքիր զրույց կլինի )

  • @TheArustamyan
    @TheArustamyan Před rokem +8

    130-երորդ մոտիվացիան՝առավոտյան արթնանալու ու գիտակցելու,որ հերթական անգամ ստացար մտածելու,վերլուծելու ու տրամաբանելու հնարավորություն,միաժամանակ անհամբեր սպասելով հաջորդ հաղորդմանը։Շնորհակալ ենք❤️

  • @ofelyakhachatryan
    @ofelyakhachatryan Před rokem +17

    Չգիտեմ ինչ գրեմ, որ գիրքը ինձ նվիրեք շատ կուզեի այն կարդալ, ինչ վերաբերում է Ձեր հաղորդումները բոլորն էլ հետաքրքիր են ու ավելի են ընդլայնում մարդու աշխարհայացքը։

  • @kristinajan8239
    @kristinajan8239 Před rokem +2

    Շնորհակալություն Աղասի ջան , շատ ճիշտ վերլուծություն , Արցախի մասով ։

  • @gorpetrosyan1931
    @gorpetrosyan1931 Před rokem

    Senc haxordum pti shat lini karevora es!!

  • @ArpineSargsyan-xu7tg
    @ArpineSargsyan-xu7tg Před rokem +3

    Ցանկացած թեմա պետք է դիտարկվի պատմա/մշակութային կոնտեքստում նաև ու Զոհրապ Գևորգյանը մերօրյա լավագույն պատմաբաններից է։

  • @varduhikarapetyan2709

    Մեծ ուրախությամբ եմ ձեզ հետևում։ձեր Հյուրերը միշտ մի բան տալիս են մտքիս ու սրտիս։շնորհակալություն

  • @HarutGeolyan
    @HarutGeolyan Před rokem +10

    Էն որ սեղանի շուրջ մեկը շատ երկար կենաց ա ասում ու բոլորը սպասում են որ վերջացնի խմեն անցնեն իրանց զրուցներին բայց էդ մարդը լրիվ ուրիշ պլաններ ունի

  • @user-hd9ox6ok2s
    @user-hd9ox6ok2s Před rokem +1

    կարևոր, խորհելու և վերափոխվելու մղող զրույց

  • @nunee.5104
    @nunee.5104 Před rokem +1

    Շատ հետաքրքիր էր

  • @aletahakobyan2042
    @aletahakobyan2042 Před rokem +6

    Հարգելի Նարեկ Ամիրխանյան, հասկանալի է, որ քաղաքավարությունից դրդված` չեք ընդհատում Ձեր հյուրին, բայց երբ 3 հյուրերից մեկը խոսում է ամենաշատը (երևի թե հաղորդման 80 տոկոսը) ու շատ քաղաքավարի ներողություն խնդրելով ընդհատում մյուսներին ու Ձեզ` վարողին, ու նաև երբ փորձում են իր խոսքին մեկնաբանել, միևնույնն ա քաղաքավարի «կներեքով» շարունակում է իր խոսքն ասել` մյսուներին շանս չտալով խոսելու, կարծում եմ` կարող էիք ընդհատել: Իհարկե փորձեցիք մի քանի անգամ, բայց Ձեր հյուրը ավելի համառ էր 😀:Ես ընթացքում մոռացել էի, որ ունեիք 3 հյուրեր🤷‍♀️: Չճանաչելով հյուրերից և ոչ մեկին, վերնագրից դատելով` սպասելիքներից մեղմ ասած ավելին էին: Նարեկ ջան, Ձեզ հատուկ շնորհակալություն, որ փորձում էիք հարցերով հյուրերի քաղաքական դիտարկումները հարցի տակ դնել

    • @gayanekhachatrian4761
      @gayanekhachatrian4761 Před rokem +2

      Շատ ճիշտ նշեցիք, ես էլ էի նույնը մտածում։

  • @ArgishtyStepanyan
    @ArgishtyStepanyan Před rokem +8

    Վերջապես Զոհրաբը էկավ, իրա հետ պետքա առանձին փոդքաստ էլ լինի! Ու պարտադիր Սմբատ Հովհաննիսյանի հետ էլ նույնպես!

  • @lilitmkrtchyan688
    @lilitmkrtchyan688 Před rokem +5

    Передача 🔥 бальзам и для ушей и для души, спасибо вам🤍🤍🤍🤍

  • @tatevikhovhannisyan1928
    @tatevikhovhannisyan1928 Před rokem +5

    Պարոն Գևորգյանը շատ-շատ բարդ է խոսում, պետք է լավ կենտրոնանալ, որ ստացվի միտքը հասկանալ :)

    • @tatevikphilipp
      @tatevikphilipp Před rokem +1

      Հետաքրքիր ա😊 իսկ ես մտածում էի՝ վերջապես մի մարդ, որը կարողանում իր մտքերը ճիշտ արտահայտել 😊

  • @emanuelmnatsakanyan722
    @emanuelmnatsakanyan722 Před rokem +20

    Բոլոր էն մարդիկ ովքեր առաջինը նայեցին տևողությանը էն մտքով որ գոնե 2 ժամ լինի ❤

  • @ruzannamkrtchyan2915
    @ruzannamkrtchyan2915 Před rokem

    Անտարբերությունը ամենախորը խնդիրն է

  • @aaaaaa-vm8bx
    @aaaaaa-vm8bx Před rokem +2

    Վերնագիրը արդեն ամեն ինչ ասում է❤

  • @goharzakaryan4613
    @goharzakaryan4613 Před rokem +5

    Լրիվ լևոնական ագիտացիա
    Է,ոչ մի ազգային մտածողություն չկար

  • @user-lt7dt5ww1d
    @user-lt7dt5ww1d Před rokem +8

    Պարոն Մեսչյանին հրավիրեք)

    • @aaaaaa-vm8bx
      @aaaaaa-vm8bx Před rokem

      Եթե հրավիրի Ես խոստանում եմ դառնալ patreon 😊

  • @sevakgalstyan3134
    @sevakgalstyan3134 Před rokem +4

    Հաղորդումից ամենակարևոր վերլուծությունը ես հետևյալ կերպ ձևակերպեցի.
    Խնդիրները, որոնք առաջացել են իքս մակարդակում, այլևս լուծում չունեն նույն մակարդակում, դրանց ախտորոշելու և չափելիության մեջ դնելու համար գիտելիքի, փորձի, հարաբերության մի նոր` ավելի բարձր մակարդակ է պետք, որը հնարավոր է ձեռք բերել բացառապես ռացիոնալ և պրագմատիկ դաշտ գալու շնորհիվ`ինքնակրթության և կրթության:
    Անհրաժեշտություն ունենք, պարզապես, կրթությունը դարձնել յուրաքանչյուրիս սովորությունը:

  • @davitkochinyan1761
    @davitkochinyan1761 Před rokem +1

    shat hetaqrqir a

  • @HABTV
    @HABTV Před rokem +16

    1:50:29 Ակնհայտ ապացույց նրա, որ տվյալ անձը լևոնական թեզերն ա առաջ քաշում։ Բառ առ բառ կրկնեց էն, ինչ լևոնը միշտ ասել ա ու ասում ա։ Թե մենք աշխարհի դիրքից չենք նայել խդնրին, ու իրատեսական չենք եղել ու ապրել ենք երազանքներով։ Դրան հաջորդում ա 1:50:48 "Արցախը երբեք չի կարա անկախ լինի ու չի կարա լինի Հայաստանի կազմում"։ Դա նշանակում ա, որ տվյալ անձը ասում ա թե Արցախը ադրբեջանի կազմում պետք ա լինի, որովհետև "դա է ուզում աշխարհը և դառը իրականությունը, որից մենք խուսափում էինք։" Իբր "դե հա, բոլորն էլ նաև ես կուզենք որ Արցախը անկախ լինի, իհարկե, ո՞վ չի ուզի (լևոնական թեզ), բայց դա իրատեսական չի, որտև "աշխահրը" (նկատի ունի նրանց, ում խոսքը վճռորոշ ա էս հարցում։ Բայց ասենք ինքը ասեց, որ Ռուսաստանը մեր կողմից էր։ Մնաց արևմուտքը))))(ծիծաղս գալիս ա ուղղակի) չի թողնի, որ Արցախը անկախ լինի։1:50:57 Նարեկը քեֆս բերեց ու ճիշտ հարց տվեց․ " Բայց 30 տարի հակառակն էր չէ՞"։ Իհարկե, հակառակն էր։ Պահել ենք ու կարաինք պահեինք, եթե ազգային իշխանություն լիներ ու մեր շահերը պահեր, ոչ թե թշնամու։ 1:51:01 "Եթե մենք էսքան բանը հասկանաինք, կարող ա ժամանակին ավելի ճիշտ լուծում առաջարկող մարդկանց հետևեինք ու էսօր էս վիճակում չլինեինք։ Ու հիմա մենք նույն սխալը կարող ա կրկնենք։" Ի՞նչ սխալ։ Չթողնել, որ Արցախը լինի ադրբեջանի կազմում։ Ասում ա թե, էս սխալը չրկնելու համար պետք ա նայենք աշխարհի տեսանկյունից։Ու քիչ առաջ պարզեցինք, որ "աշխարհը չի ուզում", որ Արցախը անկախ լինի ու նաև չի ուզում, որ Արցախը լինի Հայաստանի կազմում։ Մնում ա 1 տարբերակ ՝ Արցախը Ադրբեջանի կազմում։ Անիմաստ 2 ժամ ուղղակի լևոնական թեզեր։ Իսկ Նարեկին respect)

    • @vahanhakobyan8387
      @vahanhakobyan8387 Před rokem

      Փաստացի, մենակով երկիրն անզոր էր կռվել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ, իսկ ժողովուրդը Արևմուտքի գթասրտությանն էր սպասում միջամտելու։ Եթե Արևմուտքի կողմնորոշումը դեպի Ադրբեջան է, իսկ երկիրն անկարող դիմակայել (ու կապ չունի դավաճաններ և այլն, որովհետև կողմ եմ ավելի իրա տեսականորեն վերլուծության) հաշվի առնելով զինուժը, տեխնիկան, մարդաքանակ և այլն, ապա կարծիքը ճիշտ է, ու կապ չունի ում կողմից է հնչել։

    • @everydaylife3246
      @everydaylife3246 Před rokem

      Իսկ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես եք պատկերացնում կամ նախկին 30 տարիներին ինչպես եք պատկերացրել անկախ Արցախ, եթե ՀՀ ից ու Արիցախից ավելի տնտեսապես հզոր պետությունը իրավացիորեն իրեն պատկանող defacto հողերն է պահանջում ու ոչինչ չի արվել ՀՀ-ն ավելի ուժեղ դարձնելու համար` նման պահանջը վերացնելու առթիվ։
      Այստեղ հաղթելու է ուժեղը՝ ավելի շատ փող եւ ազդեցություն ունեցողը ու դա նրան ներվելու է (արմուտքի ուզել չուզելու գործոնը պայմանավորված է ՀՀ-ի կամ Ադրբեջանի ազդեցության լծակի մեծությունից)։ Մնացած բոլոր խոսակցությունները անհեթեթ են։
      Ովքեր պատրաստ չեն Արցախ զիջելու, ցանկալի է առաջ բերեն խնդրի լուծման իրենց տարբերակները՝ նախապատվելիորեն հիմնավոր՝ սին խոսակցություններից խուսափելու համար։
      Թե չէ հպարտորեն հայտարարել, որ Արցախը չենք զիջելու եւ երբեք չբացատրել, թե ինչպես, համարում եմ անիմաստ։

    • @HABTV
      @HABTV Před rokem +1

      @@everydaylife3246 "իրավացիորեն իրան պատկանող հողեր" ֊ սուտ և հակահայկական թեզ։
      "30 տարի չենք հզորացել" ֊ սուտ, որը հերքել ա 2016 թվի քառօրյա պատերազմը, երբ խուժան թուրքին հետ շպրտեցինք։
      "Ովքեր չեն ուզում Արցախը զիջեն թող նոր բան առաջարկեն խնդրիը լուծելու համար" ֊ վախկոտի հոգեբանություն, որը թե Քոչարյանի օրոք, թե Սարգսյանի օրոք հերքվել ա։ 2017ին փակ դռների հետևում ալիեվին համոզում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Ձեր գրածը լևոնական ու նիկոլական կեղծ պարտվողական թեզեր են որոնք շուտվանից հերքվել են։

    • @everydaylife3246
      @everydaylife3246 Před rokem

      @@HABTV 2016թ-ի պատերազմը եկավ ապացուցելու, որ եթե Ադրբեջանին չտայինք խոստումներ, որոնք հետագայում Ադրբեջանը եկավ պահանջելու, 4 օրյա պատերազմը կվերածվեր 44 օրյայի, որը եւ տեղի ունեցավ։ Ձեր հիշողությունը թարմացնելու համար ասեմ, որ Ս. Սարգսյանը ինքն է ԱԺ ում հայտարարել, որ Ադրբեջանի հետ բանակցությունները մտել են փակուղի, ինչը գալիս է ապացուցելու, որ ՀՀ-ի համոզելու գործընթացը սին ու գրոշի արժեք չունեցող պրոցես էր։

    • @nanealvard8564
      @nanealvard8564 Před rokem

      ​@@everydaylife3246 сиров кез кзидженк.

  • @grigormnoyan687
    @grigormnoyan687 Před rokem +1

    Նարեկ ջան շատ շնորհակալություն։ Եթե հնարհավոր է Արվինին Քոչարյան կհրավիրեք։

  • @HABTV
    @HABTV Před rokem +7

    Բա Էդգար Էլբակյանը չլիներ ստեղ))

  • @armineghazaryan1447
    @armineghazaryan1447 Před rokem +6

    Եվային չթողեցիք շատ խոսեր, ես ուզում էի հատկապես իրեն լսել,ինքը կյանքա
    Արցախի հարցի հետ կապված ձեր դիրքորոշումը շատ սխալա, պարոն մշակութաբան(((

  • @manukhambardzumyan5368
    @manukhambardzumyan5368 Před rokem +2

    Լավն էր միտքը: Փաստորեն հայի հինն էլ չի լինում )

  • @alexanderkerobyan700
    @alexanderkerobyan700 Před rokem +1

    Էս ի՞նչ հուսահատություն եք տարածում:

  • @susannakonrad5891
    @susannakonrad5891 Před rokem +1

    Apsosssss 90- akan tweri texerqy lriw urisch , bardzr makardaki ter , graget , miasnakan , xelazi , arjanapatiw , orinakeli yntanekan , mezin hargox sirox hog tanox TAGAWOR TXERQ EIN .

  • @karlensargsian5116
    @karlensargsian5116 Před rokem +1

    Երբ հասարակությունը զարգանումա, երբեմն ավելի անտարբերա դառնում։
    90 ականների Ձեր ասած "Սև" հագնողը հիմա չի նկատում "Ջակի ջուկի " հագնողին։

  • @aletahakobyan2042
    @aletahakobyan2042 Před rokem

    Մեկ էլ thumbnail-ում հյուրերից մեկի անվան մեջ վրիպակ կա` *Ագասի (Աղասի): Spotify-ում պարզ երևում ա

  • @smallreddevil1
    @smallreddevil1 Před rokem

    Բա ավանդական հարցը՞ վերջում

  • @Yan-uv5vw
    @Yan-uv5vw Před rokem +1

    Մեսչյանին հրավիրելու մեկնաբանությանը լայքեք թող Նարեկենք տեսնեն, որ իսկականից պահանջարկ կա

  • @merisargsyan819
    @merisargsyan819 Před rokem

    Մի օր էլ ես կստանամ գրիրքը որպես նվեր:

  • @HABTV
    @HABTV Před rokem +3

    1:38:54 Փոխեցինք ու բացեցինք նկատի ունե՞ք իշխանություններին փոխեցինք ու Լաչինի միջանցքը բացեցինք չէ, ու հետևում ա դրան "բա հետո ի՞նչ կլինի Հայաստանի հետ"։ Ակնհայտ ապացույց, որ հակադրվում ա Արցախի շահը Հայաստանի շահին։

  • @rosapetrosyan5819
    @rosapetrosyan5819 Před rokem +1

    Չգիտեմ ում միտքն ա Նարեկին սլաքով նշել, բայց շատ կրեատիվ ա😹
    Էրեկ էի մտածում, որ անընդհատ ինքնառեալիզացիան ինքնախնամքի կոմպոնենտ ա, դու ինձ հետեւում եք🤔

  • @mitorius
    @mitorius Před rokem

    Մոնոէթնիկ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա 35:00
    Խնդիրը ցածր կուլտուռայի մեջ է
    Ու դժվար նեգռները կարանան նպաստեն այդ մակարդակի բարձրացմանը

  • @Iuubcdgx
    @Iuubcdgx Před rokem

    Ayo

  • @Iuubcdgx
    @Iuubcdgx Před rokem

    Ete chsmartutyun@ takchnum en marduch et marduch inches spasum

  • @erput17
    @erput17 Před rokem +3

    Հյուրերից ոչ մեկի դեմ ոչ մի բան չունեմ, բայց անգլերեն իմացողներին ՝ Jordan Peterson

  • @rafayelhovhannisyan2072
    @rafayelhovhannisyan2072 Před 11 měsíci

    1:35:55 պարոն Թադեւոսյան խորին հարգանքներս ձեզ բայց էստեղ մի շտկում անեմ , էն թեզը, որ մենք Արցախյան 1-ին պատերազմին հավասարը հավասրի դեմ էինք կռվում դրա համար հաղթեցինք իսկ հիմա Ադրբեջանը էկավ անցավ ուժով դրա համար հաղթեց սխալ , Արցախյան 1-ին պատերազմի հաղթանակը նսեմացնող տեսակետա, Արցախյան 1-ին պատերազմին ուժերի դասավորվածությունը շաաատտ տարբերա եղել , էլ չասեմ տնտեսական առումով ՝ բլոկադա, երկրաշարժ, դա եղելա իրոք հերոսամարտ , հենց այդտեղ է կայանում մեր ֆենոմենը , շնորհակալություն

  • @roman_nersisyan
    @roman_nersisyan Před rokem +2

    90-ականներին ինֆորմացիայի էլ ավելի պակաս կար և անտարբերություն: Սակայն մարդիկ կային իշխանությունում որոնք պայքարուն էին նույնիսկ այն դեպքում, երբ Ադրբեջանի հետ միասին Ռուսաստանն էր մեր դեմ կռվում: Արցախում կատարվել էր կլասիկ ինքնորոշում Արթուր Մկրտչյանի, Մանվել Սարգսյանի նման մարդկանց շնորհիվ: Այն ժամանակ էլ էին ասում, թե դա ցնորք է և պետք չէ պայքարել, սակայն եղավ հակառակը: Պայքարողների մոտ միշտ էլ հայտնվում են օգնողներ և նրանք որոնք չեն հանձնվում օգնողներ են գտնում:

  • @susannakonrad5891
    @susannakonrad5891 Před rokem +1

    Xi eq es joxowrdin pchaznum ?????
    Xi eq niqoli plannern i katar azum ?????
    Haskazix mardy khaskana duq inchi eq tanum joxowrdin annkat.
    Bazi skzbi 2 harziz urisch tex taraq zrujzy .
    Anharmar e !!!!!!!

  • @roman_nersisyan
    @roman_nersisyan Před rokem +2

    Համաձայն չեմ պարոն Թադևոսյանի մտքի հետ, որ աշխարհը դեմ էր Արցախի անկախությանը և դա դեմ է միջազգային օրենքներին:
    Թե ինչպես է ձևավորվել աշխարհի տեսակետը Արցախի նկատմամբ շատ պարզ նկարագրում է Մանվել Սարգսյանը իր եռանկյունի շարքում: ԵՀԱԿն բոլոր պետությունների հետ ունեցել է անհատկան մոտեցում և բոլոր կոնֆլիկտների նկատմամբ անհատական մոտեցում նույնիսկ Չեչնիայի պայքարի:
    Ցավոք սեփական ուժերի նկատմամբ հավատի պակաս կա և տպավորություն, որ ըստ պարոն Թադևոսյանի մենք ոչինչ չենք որոշում և Հայաստանի և Արցախի նման պետությունները ապագա չունեն: 90-ից շատ պետություններ անկախացել են և չհավատալ Արցախի անկախությանը սեփական անզորության ճանաչումն է, ցավոք նույն կերպ էր 1920-ին և այն ինչ ումենք հիմա նաև դրա հետևանքներն են:
    Ինչպես է աշխարհը և Հայաստանը իր վերաբերմունքը ձևակերպել Արցախի նկատմամբ:
    czcams.com/video/dnj_1U9VBhc/video.html

  • @tiegrun
    @tiegrun Před rokem +2

    Շատ պրիմիծիվ էին հյուրերը ու եսիմ)