Բոչիա խաղ-Boccia game

Sdílet
Vložit
  • čas přidán 24. 08. 2024
  • English👇
    «Բոչիա խաղը հանուն շահերի պաշտպանության և ներառականության» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց եռօրյա ճամբար (Armenian Camp/Հայկական ճամբար), որի ընթացքում մոտ 49 մասնակից՝ Լոռու մարզում բնակվող տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք, պետական ​​և ոչ պետական ​​կառույցների ներկայացուցիչներ՝ Վանաձորի համայնքապետարանից ներկայացուցիչներ, ՏԻՄ անդամներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ միասին խաղացին Բոչիա խաղ։ Ծրագիրը իրականացվեց Վրաստանից ժամանած գործընկերների հետ համագործակցությամբ՝ Քեթևան Զազանաշվիլի (TIES շրջանավարտ-2024, Թբիլիսիի ներառական պարային կազմակերպության հիմնադիր և պարուսույց, Վրաստանի անվասայլակով պարերի սպորտի ազգային ֆեդերացիայի հիմնադիր և մարզիչ), Իրմա Զվերիաշվիլի (Պարալիմպիկ պարերի մարզիկ/Բազկամարտի մարզիկ), Նինո Զարիաշվիլի (մինչև 21 տարեկան երիտասարդների բազկամարտի մարզիկ ), ովքեր խոսեցին ներառական սպորտի և պարերի կարևորության մասին, ինչպես նաև հանդես եկան անվասայլակով պարի բեմադրությամբ:
    Բոչիա խաղը կազմակերպվեց երկու տարբերակով՝ ընկերական խաղ, որի ընթացքում բիզնես, ՀԿ, ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչները հաշմանդամություն ունեցող անձանց հետ միասին ձևավորեցին խառը թիմեր և միասին խաղացին (ունեցանք հաղթում է ընկերությունը կարգախոսը կրող մրցանակային մեդալներ), իսկ արդեն հաջորդ օրը Բոչիա խաղ կազմակերպվեց միայն հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած թիմերի մասնակցությամբ և ունեցանք մրցանակային հորիզոնականներ, որոնց արդյունքների մասին կներկայացվի այս էջի հետագա հրապարակումներում։
    «Բոչիա խաղը հանուն շահերի պաշտպանության և ներառականության» ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ և դրա իրականացմանը աջակցում է «Համաշխարհային Ուսուցում» (World Learning) կազմակերպությունը։
    -------------
    A three-day camp (Armenian Camp/Հայկական ճամբար) was organized within the framework of the "Boccia Game for Advocacy and Inclusion" project, during which about 49 participants, people with different types of disabilities living in Lori Marz, representatives of state and non-state institutions: from Vanadzor Municipality representatives, members of the local government, representatives of the business sector, directors of public organizations, played a game of Boccia together. The project was implemented in cooperation with colleagues from Georgia: Ketevan Zazanashvili (TIES graduate-2024, founder and choreographer of the Tbilisi Inclusive Dance Organization, founder and coach of the Georgian National Federation of Wheelchair Dance Sports), Irma Zveriashvili (Paralympic dance athlete/arm-wrestling athlete), Nino Zariashvili (until 21-year-old youth arm wrestling athlete), who spoke about the importance of inclusive sports and dance, and performed a wheelchair dance performance.
    The boccia game was organized in two versions: a ''friendly game'', during which business, NGO, and local government representatives formed mixed teams together with people with disabilities and played together (we had prize medals bearing the slogan "the friendship wins"), and the very next day, a boccia game was organized with the participation of teams consisting only of people with disabilities, and we had prize positions, the results of which will be presented in future publications of this page.
    “Boccia Game for Advocacy and Inclusion” project is sponsored by the U.S. Department of State with funding provided by the U.S. Government and supported in its implementation by World Learning.”
    World Learning
    #ExchangeAlumni
    #AlumniTIES

Komentáře •