Հովհաննես Շիրազ - «Հայոց Դանթեականը»

Sdílet
Vložit
  • čas přidán 26. 04. 2014
  • Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» պոեմը (կրճատումներով) ընթերցում է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը: Երաժշտական ձևավորումը և համակարգչային մոնտաժը՝ Արշակ Ադամյանի: Պատրաստվել է «Ռադիո Մարիամ»-ում (Հայաստան, Գյումրի), 2014 թ.:
    Hovhannes Shiraz's poem "Hayots Danteakane" reads Tigran Gaboyan. Audioediting by Arshak Adamian. Made in Radio Mariam (Armenia, Gyumri), 2014. radiomariam.am/
    This poem is about Armenian Genocide.
    Թե ինձ հնարավորություն տրվեր, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, միջազգային կառույցների առջև, տարբեր լեզուներով, որ բոլորը հասկանան, կարտասանեի այս պոեմից ընտրված խոսքեր: Տիգրան Գաբոյանի առաջարկությամբ և իմ ընտրությամբ՝ ահա այսքանը.
    ... Անվրդով մարդիկ, անխռով ազգեր,
    Ինչո՞ւ իմ ազգին թողիք անընկեր:
    Այս եղեռնապիղծ օրերում գայիք
    Գեթ մի մանուկի աչքով մեկ լայիք:
    Ով հարավուհիք, ով հյուսիսուհիք,
    Գոնե անեծքի շուրթով խոսեիք:
    ... Ազգեր, թե Հայոց այս Եղեռնը մեծ
    Ձեր մեկնումեկին խոշտանգեր հանկարծ,
    Իմ սիրտը՝ որպես Հայոց բանաստեղծ
    Չէր լռի ձեզ պես:
    Պիտի մռնչար այսպես ահագնած,
    Մի ազգ խոցվելիս ես կդառնայի
    Մի նոր զանգահար:
    Ես կզանգեի բոլոր բյուր զանգերն
    Հայոց վանքերի,
    Թե որ տեսնեի բլուրվելն այսպես
    Ձեր խեղճ գանգերի:
    Թե ձեր մանուկներն իմոնցի նման
    Մորթվեին անվերջ,
    Ես կթքեի անգամ
    Երկնքի բյուր աչքերի մեջ:
    Թե ձեր մայրերն իմոնցի նման
    Կախաղանվեին,
    Կկայծակեի ժանտ ոսոխների
    Անմայր աչքերին:
    Թե ձեր ծերուկներն իմոնցի նման
    Թաղվեին կենդան,
    Ես թաղողներին պիտի թաղեի,
    Ո՜վ մահազնդան:
    Օրրոցքի դեմ ելնող զորքի դեմ
    Զորք կհանեի,
    Ցեղասպանին ողջ հողագնդից դուրս կվանեի,
    Որ ոչ մի ազգի ոչ մի մատն անգամ
    Ոչ մի թրով էլ չընկներ Հայոց պես:
    Ո՜վ լռած ազգեր, նզովում եմ ձեզ:
    Ոչ մի ազգի մահ ես չեմ ուզենա,
    Եթե նա Հայոց մահը չուզենա:
    Օհ, քրիստոնյա անՀիսուս ազգեր,
    Ամոթ ձեզ:
    Ամոթ, որ քար լռեցիք
    Ու լռում եք դեռ՝ իբրև անծանոթ:
    Դուք սուտ քուն տված աղվեսի հոտի նման էիք լուռ,
    Երբ թրատվում էր իմ ժողովուրդը:
    Էլ ո՞ւր է մարդը՝ այն էլ ստեղծված
    Աստծո պատկերով:
    Ով լիրբ լռություն, որ լռում ես դեռ,
    Հյուսիսն՝ իր հավերժ սառույցների պես,
    Հարավն՝ իր լուսնի մահիկի նման,
    Արևելքն՝ ինչպես իր ծուխը ղեյլանի,
    Արևմուտքն՝ ինչպես պոռնիկ անսահման:
    Այնինչ, ով աշխարհ, թե քո լրբենի այս չորս բերանով
    Գոռայիր մի հեղ,
    Պատյան կփախչեր սուրը սուլթանի,
    Չէր հորդա այսքան արյուն խելահեղ:
    Ով ժանտ մարդկություն, վիշապ օձաքիստ,
    Դահիճ լռություն, քած դու անտարբեր,
    Ո՞նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
    Երբ մի ողջ ազգ էր գլխատվում անտեր:
    Վիշտ չկիսողի վիշտը չեն կիսում,
    Վշտով եմ ասում:
    Այսօր մեզ հասավ ձեռքով անասնի,
    Վաղը, իմացե՛ք, ձեզ պիտի հասնի,
    Վիշտ չկիսածը վիշտ պիտի տեսնի:

Komentáře • 295

  • @susannakazaryan2417
    @susannakazaryan2417 Před rokem +60

    Անհնար է լսելը ու չգժվելը։ Մեր հանճարեղ Շիրազը պետք է միշտ հնչի հայ ժողովրդի ձայնով։ Տիգրան Գաբոյանի ասմունքը անկրկնելի է,անզուգական։ Շնորհակալություն!!!

  • @manushkarapetyan4160
    @manushkarapetyan4160 Před 2 lety +62

    Անտարբեր հայրենակիցներ լսեք մեծն Շիրազին միգռւցե արթնանաք

  • @user-pm3ox2ek2b
    @user-pm3ox2ek2b Před 2 lety +57

    Այս Շիրազի և ՍևվակիԴանթեականա թարքմանեք իմ խելացի հայեր և տարածեք տարբեր լեզուներով, ամեն անքամ լսելիս սիրտս արյունով էլցվում իմ տանջված հայոց ազգ,, թող Տերա պահապան լինի իմ զտված հայերիս

  • @almasthovhanisyan7264
    @almasthovhanisyan7264 Před rokem +38

    Վախ հայ մայրեր ուշքի եկեք մենք ենք փրկիչը հայ ազգի։Միայն հայ կինը կարող է առաջնորդել իմ ազգը,դնել ճիշտ ուղղու վրա։

    • @vahagnaregyan9731
      @vahagnaregyan9731 Před 7 měsíci +5

      Համաձայն եմ ձեր ասածի հետ ու ավելացնեմ որ մենք Կարեն Դեմիրճյանից հետո ազգությամբ հայ կառավարիչ չենք ունեցել: 33 տարի յահուդիների խաբուսիկ կլանի կառավարման տակ ենք:

    • @user-y1jc8cp3
      @user-y1jc8cp3 Před 2 měsíci

      ԱՓՍՈՍ ԻՄ ԱԶԳ ԱՓՍՈՍ ՈՐ ԴՈՒՔ ԱԵՏՔԱՆ ԴԱԺԱՆ ԵՎ ՍԱՌԸ ԱՆՍԻՐՏ ՄԱԵՐԵՐ ԴԱՌՑԱՔ ԱՓՍՈՍ ԴՈՒՔ ԴԱԺԱՆ ՃԱՄՓԱ ԲՌՆԵՑԻՔ ԱԵՍԵՐ ԴԱԺԱՆ ԴԺՈՂՔԻ ՃԱՆՓԱՆ ԷՐ ՁԵԶ ՏԱՐԱՎ ՍԱՏԱՆԻ ԳԻՐԿԸ ԱՓՍՈՍ​@@vahagnaregyan9731

  • @asmikmatevosyan1493
    @asmikmatevosyan1493 Před rokem +30

    Անչափ շնորհակալություն կատարման համար։
    Շիրազն անգնահատելի է։ Այնքան հուզիչ է, ամեն մի տողից սարսուռ է անցնում մարմնովս, սգում հոգիս։ Թարգմանել է պետք բոլոր լեզուներով ։

  • @lenas5049
    @lenas5049 Před 3 lety +79

    Խելագարվել կարելի է Դանթեականը լսելիս։Ուղղակի փառահեղ աշխատանք։ Շնորհակալ եմ շատ

  • @user-sj3nf4jt8c
    @user-sj3nf4jt8c Před 11 měsíci +31

    Շնորհակալություն այս հաղորդման ետևում կանգնած մարդկանց և թող լույս դառնա Մեծանուն բանաստեղծի հոգին։

    • @Aygaber
      @Aygaber  Před 11 měsíci

      Շնորհակալություն արձագանքի համար, Գայանե 🙂

  • @nadiamarkarian3626
    @nadiamarkarian3626 Před rokem +14

    Եթե Շիրազը էլ ոչինչ չունենար ստեղծագործած Դանթեականը բավական էր որ նրան համաշխարհային մասշտաբով հանճար ճանաչեին,բայց ցավոք սրտի 😭😭😭😭🙏🙏🙏🙏🙏🙏🙏

  • @tatevagekyan7903
    @tatevagekyan7903 Před 4 lety +56

    😧🙏Հավերժ փառք հանգիստ ննջեք մեր սուրբ նահատակներ։ Այնքան բնական էր կատարումը այդ մեծ արհավիրքը ազգիս կոտորածը աշքովս տեսա արցունքներս հորդում է։ Մեր փրկությունը մեր միասնությունն է իմ հայ ժողովուրդ✊

  • @mariammanucharyan9803
    @mariammanucharyan9803 Před rokem +15

    Ցավոք նույնը կրկնվում է հիմա դավաճան մարդկանց ձեռքով 😥

  • @N1rss
    @N1rss Před 2 lety +27

    Այնպիսի տպավորություն է ասես բոլոր զոհերի փոխարեն է Շիրազը խոսում

  • @yerjaniktahmasian3029
    @yerjaniktahmasian3029 Před 2 lety +29

    Իմ խենթ ու խելառ ,Իմ անմահ լեգենդ ,խելագարվում եմ ամեն անգամ լսելիս

  • @user-nr4nb6co8s
    @user-nr4nb6co8s Před 3 lety +51

    Խելագարվել կարելի է Դանթեականը լսելիս։ Ապրում եմ ամեն խոսքի հետ, աչքիս առաջ է գալիս այն, ինչի միջով անցել է մեր հայ ժողովուրդը 😭😭😭

  • @user-un1du1ij6w
    @user-un1du1ij6w Před rokem +10

    Լավ է չտեսան այս օրերը, հիշատակի վառ, հոգիդ անմահ ու լուսավոր

  • @karapetgrigoryan6496
    @karapetgrigoryan6496 Před 3 lety +74

    Խոսքեր չեմ գտնում, որ փառաբանեմ Մեծ բանաստեղծին, չես կարող լսել առանց հուզմունքի։ Շնորհակալություն ասմունքողներին

    • @jannaxlghatian935
      @jannaxlghatian935 Před 2 lety

      Ամբողջ հայաստանով ամեն օր պետք է հնչեցնել Շիրազի ահազանգերը որ էս մահվան քնից դուրս գա հայ ազգը Շիրազ դառնա իմաստուն խելառ հանճարեղ հանճար

    • @user-rl5re5uf4y
      @user-rl5re5uf4y Před rokem +3

      Ասմունքող, Արա նախշքարյան¡¡¡¡

    • @Aygaber
      @Aygaber  Před 7 měsíci

      ​@@user-rl5re5uf4y Ոչ, ասմունքողը ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն է։

  • @arturharutyunyan2609
    @arturharutyunyan2609 Před 7 lety +128

    Պարզապես հրաշք: Ես խոնարհվում եմ Ձեր առաջ Տիգրան Գաբոյան, սա հայրենասիրություն է պարզապես, որը ցավոք շատերը չեն հասկանում: Հովհաննես Շիրազ-ների կարիքը այժմ ունենք...

    • @user-vx3vr2nh1f
      @user-vx3vr2nh1f Před 6 lety +1

      Artur Harutyunyan asdfghjkl

    • @Luis-nw9ht
      @Luis-nw9ht Před 3 lety

      Ev uzumen moracutyan tanq ays hreshneri hreshavor exerne mer szgi u mer hayreniqi nkstmamb.himael turqin mtcnumen hayastaniks

    • @Aygaber
      @Aygaber  Před 3 lety +12

      @@Luis-nw9ht Մենք իրավունք չունենք մոռանալու մեր պատմությունը: Եթե մոռացանք, նույնը էլի կլինի:

  • @user-me1cm7xf2h
    @user-me1cm7xf2h Před rokem +6

    Մենք լսելով խելագարության ենք հասնում, բա մեծն գրող Շիրազը ո՞նց չի խելագարվել գրելուց և թղթին հանձնելով պատմական դաժանությունը 😢😢

  • @goharineabgarian2224
    @goharineabgarian2224 Před 6 měsíci +2

    Ես հպարտ եմ որ ՀԱՅ 🇦🇲եմ հարգանքներս,դողում եմ ամեն մի բառից ու ելևէջներից🥺

  • @daliangel7703
    @daliangel7703 Před 2 lety +14

    "Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ։"

  • @user-rn6cp5qx1g
    @user-rn6cp5qx1g Před 3 lety +28

    Ես հպարտ եմ , որ հայեմ

  • @user-wl6rn4dd7k
    @user-wl6rn4dd7k Před 2 lety +10

    Տաղանդավոր է... միանվագ լսելը անկարելի է,Տեր Աստված,երբ են ավարտվելու մեր տառապանքները

    • @vahagnaregyan9731
      @vahagnaregyan9731 Před 7 měsíci

      Երբ, որ ազգովի դառնանք Ցեղակրոն

  • @emkyaj
    @emkyaj Před 3 lety +18

    Ապրեք Դուք, Ձեր ցավը տանեմ։Ծիծեռնակաբերդին չզիջող հուշարձան է սա, որը չես կարող ուղղակի մակերեսային գիտակցմամբ այցելել ու հեռանալ պարզապես պարտքի զգացումով։
    Ուղղակի փառահեղ աշխատանք։ Շնորհակալ եմ շատ

    • @Aygaber
      @Aygaber  Před 3 lety +1

      Շնորհակալ ենք այդքան բարձր գնահատանքի և ոգևորման համար :)

    • @emkyaj
      @emkyaj Před 3 lety +2

      Արշակ ջան մեծ պատասխանատվություն ու համարձակություն ա պետք նման գործին կպնելու համար։ Շնորհակալություն որ համարձակվել ու պատվով դուրս եք եկել ))

    • @Aygaber
      @Aygaber  Před 3 lety +1

      :)

  • @anahitvardanyan8906
    @anahitvardanyan8906 Před 2 lety +18

    Անչափ շնորհակալություն կատարման համար։
    Շիրազն անգնահատելի է։

  • @rafaelium2
    @rafaelium2 Před 7 měsíci +4

    2017-ից լսում եմ, ամենաքիչը ամիս մեկ անգամ, ուղղակի անկախ ինձնից մտնում ու լսում եմ, ու ամեն լսելուց մեռնում հետ եմ գալի, իսկ գիրքը ընդհանուր կարդալուց հետո մի քանի ամիս ուշքի չէի գալի։ Ամենավատն էնա որ մի 60 տոկոսը անգիր գիտեմ արդեն ու անընդհատ ուղեղիս մեջա։
    Հ.Գ Շիրազի մասին ավելի լավա լռեմ, իսկ ստեղծագործական թիմին ու հատկապես ասմունքողին լիքը հարգանքներս։

    • @Aygaber
      @Aygaber  Před 7 měsíci +1

      Շնորհակալություն ձեր գնահատանքի ու արձագանքի համար, Ռաֆայել։

    • @rafaelium2
      @rafaelium2 Před 7 měsíci

      @@Aygaber Սևակի «Եռաձայն պատարագ» ու Վահագն Դավթյանի «Ռեքվիեմ» պոեմներին սպասե՞նք )
      Անգնահատելի բան կանեք ազգի համար, որ էս էրկու գործն էլ ունենանք։

    • @Aygaber
      @Aygaber  Před 7 měsíci +1

      @@rafaelium2 Շնորհակալ եմ առաջարկի համար։ Պիտի խոսեմ ասմունքողի՝ Տիգրան Գաբոյանի հետ, քանի որ այս ընթացքում իր զբաղվածությունը շատ մեծ է։
      Արշակ

  • @vramqocharyan1741
    @vramqocharyan1741 Před 4 lety +64

    Թարգմանել և տարածել է պետք բոլոր լեզուներով այս հրաշք և նույնքան ողբալի գործը...

  • @marietasardaryan6958
    @marietasardaryan6958 Před 2 lety +14

    Շիրազ ջան տաղանդ հանճար ։մեծատառեվ մեծ

  • @sonahovsepyan3593
    @sonahovsepyan3593 Před 8 lety +103

    Շիրազը մեր մեծությունն է , մեր մաքրամաքուր , ամենա հայրենապաշտ ,
    Մեծն Հայը : Իսահակյան ասել է , Նարեկացին 1000 տարով պահել է
    Հային քրիստոնյա , Շիրազը 1000 տարի , Հային կպահի Հայ :
    Փառք քեզ , սուրբ ազգիս ամենասիրելի և պաշտելի զավակ :
    Շնորհակալ եմ Արշակ ջան :

    • @Aygaber
      @Aygaber  Před 8 lety +6

      +Anushik Hovsepyan Ես նույնպես շնորհակալ եմ, Անուշիկ ջան, այս աշխատանքը գնահատելու համար:

    • @sonahovsepyan3593
      @sonahovsepyan3593 Před 8 lety +5

      +Arshak Adamian
      Հաջողություն եմ մաղթում Ձեզ , այս հայրենասիրական գործում ,
      Արշակ ջան :

    • @Aygaber
      @Aygaber  Před 8 lety +5

      :) Շնորհակալ եմ:

    • @sonahovsepyan3593
      @sonahovsepyan3593 Před 3 lety +1

      @@Aygaber Ինչքան լսես, առանց հուզվելու հնարավոր չի լսել, մեր վշտի ակունքներից հնչող, Մեծն Շիրազյան խոսքերը։ Շնորհակալ եմ, Արշակ ջան, դուք էլ մեծ հայրենասեր ծնողի Զավակ եք։

    • @zhenyahovhannisyan2911
      @zhenyahovhannisyan2911 Před 3 lety

      @@sonahovsepyan3593 pppp

  • @pargevgasparyan7665
    @pargevgasparyan7665 Před 3 lety +32

    Մեծ վարպետ դու հրաշք ես։ իմ Շիրազ

  • @user-ch4lo9dh2u
    @user-ch4lo9dh2u Před rokem +7

    Ասում են Շիրազը խելառ էր , ցավից խելռածը մենակ կարա իր ցավը եդպես արտահայտի … Ինչպես Սահյանը կասեր Շիրազ ջան , Քո ցավը զգացող ու քո փոխարեն էլ լացող չեղավ , Քո ցաված տեղը համբյուրող չեղավ……

  • @armenuhishahnazaryan9250
    @armenuhishahnazaryan9250 Před 2 lety +11

    Հզոր ստեղծագործություն հզոր ասմունք շնորհակալություն ձեզ ձեր կատարման համար

  • @user-oy3zn3hz6o
    @user-oy3zn3hz6o Před 2 lety +12

    Սկզբից մինչև վերջ շեդեվր։Իմ սիրելի Շիրազ👍👏👏👏

  • @user-ql3rn6ks8x
    @user-ql3rn6ks8x Před 4 lety +43

    Այնքան հուզիչ է, ամեն մի տողից սարսուռ է անցնում մարմնովս, սգում հոգիս։ Թարգմանել է պետք բոլոր լեզուներով ։
    Հավերժ է մեծն Շիրազի հիշատակը։ 🙏🙏🙏🙏 Գործերի մեջ է ողողված մեր ցավոտ ու դաժան պատմությունը։ 🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲
    Ինչպես ասել է Շիրազը , երբ հայի աջ ձեռքը հասնի ձախին, այդ ժամանակ էլ կվերագտնենք մեր Հայաստանը։

  • @HAY-HAYQ
    @HAY-HAYQ Před rokem +6

    Շնորհակալ եմ, Շիրազ։
    Ուղերձդ ընդունեցի …

  • @minashovhannisyan5612
    @minashovhannisyan5612 Před 3 lety +51

    Մարմինս փշաքաղվում է լսելուց։ Անմահություն է գրվածքը Շիրազի։

  • @ninaalaverdyan8894
    @ninaalaverdyan8894 Před 8 lety +67

    Արտակարգ ասմունք է , շնորհակալություն․․․Շնորհակալություն Տիգրան Գաբոյանին հուզիչ արտասանական ոճի համար։ Խոսքը խիստ տպավորիչ է , քանզի հնչում է հայոց վշտի ակունքներից․․․

    • @Aygaber
      @Aygaber  Před 8 lety +7

      +Nina Alaverdyan Շնորհակալ եմ գնահատանքի և բարի խոսքերի համար - փոխանցում եմ Տիգրան Գաբոյանի խոսքերը:

  • @anushdanoyan5094
    @anushdanoyan5094 Před 3 lety +23

    Կրկնվում է ելի նույնը աշխարհը լուռ է

    • @Aygaber
      @Aygaber  Před 3 lety +7

      Աշխարհից ոչինչ չպետք է սպասենք, մեր խնդիրները միայն մենք պիտի լուծենք:

  • @user-ou8ch8tl2n
    @user-ou8ch8tl2n Před 2 lety +16

    Ուր են այսօրվա։ Շիրազը
    Չարենցը։ Թումանյանը
    Եվ այլն եվ այլն
    Հայ ազգը հոգեպես որբ
    Է մնացել

    • @user-uq3hx9qp7r
      @user-uq3hx9qp7r Před 3 měsíci

      Որփ չենք, կծնի մեր մայրը եւս մի Նժդեհ ,....…!!!!¡!!

  • @MrKarenMartirosyan
    @MrKarenMartirosyan Před 3 lety +19

    Փաստավավերագրական ֆիլմ է, ասմունք չէ սա։

  • @gayanebabajanyan1987
    @gayanebabajanyan1987 Před rokem +17

    История повторяется, но наша нация никак не осознаёт надвигающуюся трагедию. Мы забыли простую мудрость - хочешь мира, готовься к войне! Армения должна быть всегда начеку, судьба и соседство обязывают!

  • @fridaabrahamyan2899
    @fridaabrahamyan2899 Před 3 lety +15

    Իմ անզուգական Հայ ազգ, աստվածային🌞

  • @astxikbagaryan4148
    @astxikbagaryan4148 Před 5 lety +17

    Հովհաննես Շիրազը մեր լավագույն բանաստեղծներից է

  • @user-wh5cy3ji4r
    @user-wh5cy3ji4r Před 4 lety +21

    խելագառվելու բանա իմ հայ ժողովուրդ

  • @m.f.7268
    @m.f.7268 Před 3 lety +24

    Շնորհակալություն ձեզ, տղերք ջան:

  • @lianas6023
    @lianas6023 Před rokem +7

    Օվ ուրանա, զույգ աչքերը կուրանա.....

  • @arturasatryan6267
    @arturasatryan6267 Před rokem +2

    ամեն մի խոսքն ու միտքը Աստվածայինա

  • @user-lh2vz8dd6i
    @user-lh2vz8dd6i Před 2 lety +26

    Как жаль,что мы забываем свою Истрию . Спасибо за ваш труд .

  • @user-fj2ev2ri6i
    @user-fj2ev2ri6i Před 2 lety +19

    Только" ВЕЛИКИЕ " могли рассказать и передать боль своей земли.ШЕДЕВР .

  • @irinakhachatryann
    @irinakhachatryann Před 4 lety +19

    Հրաշալի եք կարդում👏
    Պիտի չմոռանանք,հպարտանանք հայու գենով։🙏🙏🙏🙏🙏😞😞😞

  • @rubenbarseghyan976
    @rubenbarseghyan976 Před 6 lety +48

    հիանալի է կարդում , միայն գովեստի խոսքեր

  • @giflol4598
    @giflol4598 Před 5 lety +36

    Менк петк э нераркенк мер завакнерин Ширази hогин ,мер серунде петк э Ширази сртов ердви ,мер лезви вра петк ШИРАЗ hнчи ор у гишер ❤️❤️❤️

    • @user-yu8rg2uz2r
      @user-yu8rg2uz2r Před 4 lety

      Կիրք կյանքի,ափսոս ձեզ իմ փոքրիկներ,թռթռուն իմ թիթեռնիկներ @կյանքս նվեր@ ախ,ախ ու ախ։չեմ կարող գրել չի հերիքում բառերը հավերժ

  • @minashovhannisyan5612
    @minashovhannisyan5612 Před 3 lety +12

    Բռավո։ խոսքերն ավելորդ են ուղղակի։ Չի հերիքում իմ այս սերունդին նման գաղափարախոսությունը։ Հիմա միայն տիկ տոկ։ Ինստա։ Ու չգիտեմ էլ ինչ զզվանք բաներով են հետաքրքրված սերունդը։ Մեր այս փոքրիկ ազգը իիավունք չունի ուղղակի ուշադրությունը շեղել նման զզվանք բաների վրա։
    Եկեք ամենք մեր ավանդը ունենանք Սերնդի վրա։ Մեր շրջապատից թեկոիզ եւ մեկին կապենք գիր ու գրականության հետ, կփրկենք Հայոց Ազգը կործանումից։ Աղարտ բաներից, սին ու փուչ փողոցային բարքերից։

  • @svetiktonakanyan6596
    @svetiktonakanyan6596 Před 5 měsíci +1

    Մի օր լսեյի որ հայ ազգը խաղաղության մեջ պիտի ապրի սրանից հետո գլուխս հանգիստ բարձիս կդնեի

  • @user-ph6zd5ef7i
    @user-ph6zd5ef7i Před 3 lety +15

    В одном творении Человек выразил и скорбь и беспомощность нашего народа. И всё одно. Любой армянин, который добирается до кресла руководителя, руководствуется личной корыстью. Почему? Неужели деньги и власть стоят хотябы одной жизни нашей нации? Что ими движет? Видимо у нас ещё не всё потеряно, раз так беспечно можно отдавать земли, жизни Родины в подарок...
    Люблю свою нацию и я горд, что я сын Армянского народа!

    • @user-iu2uz1vp9z
      @user-iu2uz1vp9z Před rokem

      Да ты прав, если б не кярабахский клан, и кярабахские офицеры предатели,которые за 200$ продавали свою страну, сегодня мы были б сильные и никто не посмел бы отобрать у нас земли.

  • @user-km2vt3eb3d
    @user-km2vt3eb3d Před 5 lety +53

    Шноракал эм Астцун вор hай эм .

  • @arturabraamyan4654
    @arturabraamyan4654 Před 3 lety +20

    Ապրես եղբայր 👍 🇦🇲

  • @lianas6023
    @lianas6023 Před rokem +3

    Bravooooo, shnorhakalutyun barcr makardaki ashxatanqi hamar, amen ince ctesnvac lav er katarvac!!!! evs mi angam, shnorhakalutyun!!!!

    • @Aygaber
      @Aygaber  Před rokem +2

      Շնորհակալ ենք գեղեցիկ արձագանքի համար, Լիանա ջան։

  • @karinemuradjan135
    @karinemuradjan135 Před rokem +4

    Սըրտս պայթում է😢😢😢😢😢

  • @user-bk8gp2he2l
    @user-bk8gp2he2l Před 3 lety +3

    Սարսափելի ռւ ահավոր պատմություն։ Ես ինչ դժոխք ռւ ահավոր սոված միջազգային մի մեծ ագռավ պատմություն։

  • @EdgarsChannel100
    @EdgarsChannel100 Před 2 lety +7

    Չկա սենց բան,չի կարող համեմատվել

  • @hovakimkhachatryan5341
    @hovakimkhachatryan5341 Před 3 lety +16

    Անկրկնելի Շիրազը ։
    Շնորհակալություն բոլորիդ

  • @user-xw3iz6lq8m
    @user-xw3iz6lq8m Před rokem +3

    Հանճարեղ լինելու համար շատ քիչ է կրտությունը,պետք է լինի աստվածատուր շնորհ,ահա ՇԻՐԱԶԸ ձեզ օրինակ,խորհին խոնարհումս ՀԱՅ ՀԱՆՃԱՐԻ առաջ։

  • @user-bt7pn1vi2k
    @user-bt7pn1vi2k Před 2 měsíci +2

    Հայոց աշխարհ,արթնացիր,որ լռեցնես գալիք արհավիրքը

  • @user-sr5wx2pf3k
    @user-sr5wx2pf3k Před 3 měsíci +1

    Սիրտս կտոր-կտոր է լինում , խելագարվել կարելի է։ Ախ ուր ես Աստված🙏🏻🙏🏻🙏🏻🥲🥲🥲

  • @hranushmartirosyan9902
    @hranushmartirosyan9902 Před 2 lety +4

    անգլերեն թարգմանենք, բոլորն հասկանան

    • @Aygaber
      @Aygaber  Před 2 lety

      Ես որոշ հատվածներ թարգմանած հրապարակել եմ, բայց Յութուբն արգելեց հանրայնացնել, քանի որ «որոշ ազգության մարդիկ կարող են վիրավորվել»։
      Չգիտեմ, կբացի՞ ձեզ մոտ
      czcams.com/video/VxQ6ZbHYzBs/video.html

  • @teamtok313
    @teamtok313 Před 2 lety +4

    Շնորհակալություն 🏅

  • @hasmikminasyan8850
    @hasmikminasyan8850 Před 2 lety +3

    Ներկան ավելին է քան էր,, սիրելի ԱՏՎԱԾՆԵՐ,,,ունեք արդյոք դուք գոյություն,,,ինչի մեկին բախտ եք տալիս իսկ մյուսին համբերություն,,,այ տհաս ու քար աշխարհ,,,,ԱՍՏՎԱԾՈՒՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԻԿ,,ԱՋ ՁԵՌՔԴ ՁԱԽ ՁԵՌՔԻՆ ՇՈՒՏ ՏՈՒՐ,,ՄԻԱԲԱՆՎԻՐ ՀՐԵՇՆԵՐԻՑ ԱԶԱՏԱԳՐԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԱՍՏՎԱԾԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ,,,

  • @saldid125
    @saldid125 Před 5 lety +38

    Շնորհակալություն «Ռադիո Մարիամ» ին,Արշակ Ադամյանին և իհարկե Տիգրան Գաբոյանին: Կինոյի կադրերի նման եղեռնի ահավոր տեսարանները անցնում էին աչքիս առաջով: Սա պետք է լսի աշխարհը:

    • @Aygaber
      @Aygaber  Před 5 lety +1

      Մենք նույնպես շնորհակալ ենք գնահատանքի համար, Sa Id:

    • @svetiksvoy5745
      @svetiksvoy5745 Před 5 lety +1

      .данте

    • @svetiksvoy5745
      @svetiksvoy5745 Před 5 lety +1

    • @svetiksvoy5745
      @svetiksvoy5745 Před 5 lety +1

      8ованесшираз

    • @nektargeghamyan8284
      @nektargeghamyan8284 Před 5 lety +4

      Ayo lsum es ays hrashq stexcagorcutyun@ ev aprum exerni amen mi voxpali aryunahexutyunner@ dajan ..Parq mecn Shirazin ..Xonarvum em varpeti hishataki arjev .Shnorhakalutyun dzez bolorit , vor cheq toxnum Hay@ morana ir patmutyan dajan u aryunali ejer@ aprac .

  • @user-jp5er7wp4s
    @user-jp5er7wp4s Před 3 lety +8

    Нуйнн эл верджерс кркнвец,лав э гонэ айс джохка чтесар мецн Шираз

  • @judd442009
    @judd442009 Před rokem +6

    Thank you creating this video and for introducing your viewers to Radio Mariam. Before watching your video, I did not know about Radio Mariam.

  • @user-ol4bv2qp5x
    @user-ol4bv2qp5x Před 6 lety +26

    Astvac pahi Hayoc azgin.....

  • @amangasparyan3367
    @amangasparyan3367 Před 4 lety +5

    Parzapes hiacac em. Xorin shnorhakalutyuna em haytnum Tigran Gaboyanin ev Arshak Adamyanin. I am speechless!!!!

    • @Aygaber
      @Aygaber  Před 4 lety +2

      Մենք էլ Ձեզ ենք շնորհակալ :)

  • @user-sh8jw8sl7g
    @user-sh8jw8sl7g Před 2 lety +3

    🙏🙏🙏✊👊АПРЕС шат цавали ев Айавари тхур ев даре -дар нуйн

  • @armenarmenian8545
    @armenarmenian8545 Před 4 lety +5

    Весь моровое добропорядочное сообщество!!!!!ВЫ ОБЬЯЗАНЫ РЕШИТЬ ВОПРОС НА НАШИХ ПРИНЦИПАХ И НА НАШИХ ВОЗМЕЗДИЯХ!!!!!!!!

  • @anahitmkhitaryan6029
    @anahitmkhitaryan6029 Před 7 měsíci +2

    Խախտվելու է սա,ոնց կարող ես լսել ու չգժվել ,հայեր արթնացեք,հերիք է հաճույքներով ապրեք,կրթվեք,զարգազեք,հզորացեք🙏

  • @user-iu2uz1vp9z
    @user-iu2uz1vp9z Před rokem +3

    Մեծն Շիրազի տիեզերք գրքին, արժանի ասմունք 👍
    Շատ ծանր իրականության, կարծես ֆիլմ դիտեցի 😔

  • @arturasatryan6267
    @arturasatryan6267 Před rokem +1

    Այո և ամեն

  • @user-tm5hq5ew2k
    @user-tm5hq5ew2k Před rokem +1

    Аствац инчпес чхелагарвел 🙏🙏🙏🙏🙏🙏

  • @arturasatryan6267
    @arturasatryan6267 Před rokem +2

    էսօր էլ նույնն է,

  • @user-fq6ic7ru1x
    @user-fq6ic7ru1x Před 3 lety +6

    ВЕРДЖ@ МИ &АТ КАГИН &АХОРДУМ ТЕСАНК У ЛСИНК , ТЕ ЧЕ ЭТ николики ФЕЙКЕРИЦ АРДЕН ГЖВАНК . ШНО&АКЛЕМ , ТИГРАН ГАБОЯН БРАВО.

  • @tavrostarzyan4633
    @tavrostarzyan4633 Před 8 lety +10

    sa hrashk e astvacayin snorhakalutyun et hrashki hamar

  • @user-iz7gj3jq4x
    @user-iz7gj3jq4x Před 4 lety +8

    Аствац им хнтрумем им азгы тох ел ерпек цав чтесни

  • @user-ol4bv2qp5x
    @user-ol4bv2qp5x Před 6 lety +17

    Mer mecutyun Shiaz.

  • @user-zg2ql7zf1w
    @user-zg2ql7zf1w Před 11 měsíci +2

    Ернек гжерин вор эл чен гжвелу.

  • @nazieasaturi4679
    @nazieasaturi4679 Před měsícem +1

    Մեր գրողների ու բանաստեղծների «բախտը» չի բերել, որ հայ են ծնվել, «բախտը» չի բերել, որ հայերեն են գրել, այլապես աշխարհահռչակ կլինեին, սակայն մեր բախտն է բերել, որ էսքան սիրուն ու կատարյալ լեզվով են նրանք գրել ու մեզ մաքրագործել են: 18:47

  • @user-gg3hv5uo5u
    @user-gg3hv5uo5u Před 5 měsíci +2

    Bravo ❤❤❤

  • @user-pt8je2bd1p
    @user-pt8je2bd1p Před 6 měsíci +2

    Ոչինչ չի փոխվել 100 տարի անց կրկնվում է պատմությունը 😪😪😪 աշխարհն էլ լուռ է

  • @aidabazoyan2121
    @aidabazoyan2121 Před 8 lety +28

    Voch erani nran,ov chi haskanum.....

  • @tikoarmos7390
    @tikoarmos7390 Před 3 lety +3

    😭😭😭😭😭😭😭😭🥺🥺🥺🥺🥺🥺🥺 Chka senc ban

  • @user-pr2us5dw1m
    @user-pr2us5dw1m Před rokem

    O I'm Siraz es xelagarveca ..du hancharex Siraz...😪🙏amen anqam lselov sirts varvum e cavic..zzvum em turqeric....

  • @vagramhakobian3224
    @vagramhakobian3224 Před 3 lety +13

    Մեր այսօրվա պատգամավորները թող կարդան իրար բզկտելուց առաջ

    • @user-mr7to4fq6t
      @user-mr7to4fq6t Před 2 lety

      Vagram Hakopian
      Ցավոք պադգամավորների մեջ հայոց դանթեականը շատ քչերն են կարդացե։մի մասն էլ Դանթեականըկարդալու ժամանակ չունեն, իրենց թալանն է ամենից վերը։
      Շիրազի գրած ամեն մի բառը վեհ է ուրիշի հատորներից։ Այստեղ ամեն մի բառից սառսուռ է անցնում սրտովս։ Լսելուց հետո էլ ժամորով այս սարսուռը , հուզմունքը ցավը , կսկիծը չի լքում հոգիս։ Ինչուեն՞ մարդիկ ահավոր տարբեր, ազգի հայրենիքի հարցում։

  • @INDIRA15051935
    @INDIRA15051935 Před 3 lety +14

    Увы! Вновь история повторилась с 27 сентября 2020году с очередной войной и смертью лучших сынов Матери Армении. Когда же будет конец этой тирании и геноциду.

  • @gohartsturian1093
    @gohartsturian1093 Před 5 lety +8

    Astvats im xndrum em tox chatana u barkavachi im hay azgy,mer huysy miayn menq enq

  • @anahitgorginyan2254
    @anahitgorginyan2254 Před 7 měsíci +1

    Դանթեականը կարդալիս ամեն նախադասությունը երկու անգամ էի կարդում,երիտասարդ էի,շատ չէի հասկանում։Եղբայրս չգիտեմ որտեղից արտագրել էր ու իրար փոխանցելով,թաքուն կարդում էին,ես նույես

  • @thisworldisyours96
    @thisworldisyours96 Před 10 měsíci +3

    Ու էսօր նորից ակտուալա

    • @vahagnaregyan9731
      @vahagnaregyan9731 Před 7 měsíci +1

      Եթե չպատժենք ինչպես Ոդիսեւսը պատժեց այդ ձրիակերներին, ապա այո: Իսկ եթե ազգային ծրագիր կազմենք ու շարժվենք այդ ծրագրով ապա մենք կհաղթենք: Մահ ոսոխին

  • @AmiMovieTalk
    @AmiMovieTalk Před 6 lety +17

    Հրաշալի էր,, Like and subscribe^^

  • @user-hv4lt1fb3w
    @user-hv4lt1fb3w Před 5 lety +7

    Yes HPartem Vor Hayem Cnvell

  • @tatevikkrmoyan7541
    @tatevikkrmoyan7541 Před 20 dny

    Ծանր է լսելն անգամ-դե եկ ու ՄԻ՛ խենթանա🫢🫨

  • @miminossr6559
    @miminossr6559 Před 3 lety +7

    Не смог до конца слушать...

  • @tikomuradyan5893
    @tikomuradyan5893 Před 7 lety +46

    ու ՞հայեր ՞ կան. որ գնում են անթալիա... ՀԱՅԻ ոսկոր չի ընկնում ոտներիդ տակ...?

    • @g.m.6208
      @g.m.6208 Před 4 lety +5

      tiko muradyan vor haskanan en cavn u vishte chen gna. Ovker gnum en iranq chen haskanum vor exerne exela mer het. Nuynisk lseluc achkert lcvuma

    • @tatevikkrmoyan7541
      @tatevikkrmoyan7541 Před 20 dny

      Հրաշալի է ասված-ամոթը պատկառանք ունեցողի համար է-մինչ այսօր չգիտեմ թէ երբեվէ ուժ կունենա՞մ իմ տատի ու պապի Կարսն ու Բայազետը այցելել… կխենթանամ էնտեղ իսկ…

  • @user-em8tn5mp2o
    @user-em8tn5mp2o Před 3 lety +3

    Шат гехецикек кардум .