Rearrange #62 Աշոտ Հովակիմյան, Արման Ղազարյան - Գովազդը, Աղբ վաճառելը, Սոցցանցերի ազդեցությունները

Sdílet
Vložit
  • čas přidán 13. 09. 2024

Komentáře • 12

  • @harutyundzavaryan7439
    @harutyundzavaryan7439 Před 2 lety +13

    Արմանի ու Աշոտի սիներգիան էկրանից էս կողմ զգում էի ։ Ընկերներով էինք նայում ու Արմանը երբ խոսում էր ինֆոցիգանների մասին , որ վատ կոնտետը կարող է նաև մոտիվացնել և հրող ուժ ունենալ մարդուն զարգանալու համար, բոլորս նայեցինք մեր ընկերոջը ու սկսեցինք ծիծաղել , որովհետև տարիներ առաջ երբ ինքը նոր նոր սկսում էր հետաքրքրվել ֆոնդային բիրժաով օգտվում էր ամենադելիտանտ ու վատ աղբյուրներց , մենք էլ քլնգում էինք, բայց փաստացի իրա մոտ ը դա եղավ ))
    Մենք էլ էինք մի քանի օր առաջ խոսում երևույթնեի մասին ու սենց մտքի շուրջ էինք ֆռում , որ եթե հասարակական նորմաների սահմաններում հաջողության հասած մարդը, ինչ որ բան անի մի մեծ խմբի համար դա կդառնա արդեն նորմա։
    Նարեկ ջան մերսի լավ պոդքաստի համար։ Սկզբից երբ rearrange ինձ համար հայտնագործեցի )) , թվում էր մի մասը ինձ դուր չի գա , զուտ հյուրերի գործունեության ոլորտից կախված, բայց բոլորի հետ շատ հետաքրքիր թեմաներ ես գեներացնում:

  • @Leraneh
    @Leraneh Před 2 lety +6

    Նարեկ ջան, հայկական ինքնության մասին հարցը շատ կարևոր էր, ու ձեր հաղորդումներին ահավոր շատ են պակասում հյուրեր, որոնք ոչ թե սենց մակերեսային, անարմատ ու կոմերցիոն տեսակետ ունեն հայրենիքի, հայկական ինքնության մասին, այլ իսկապես կոմպետենտ են՝ գիտելիքով, հայրենաճանաչությամբ, իրենց ապրած կյանքով ու գործով։ Ի վերջո բալանսը կարևոր ա չէ՞, ոնց հասկանում եմ, դուք էլ եք ուզում որ բազմակարծություն լինի, բայց ավելի ու ավելի հաճախ եք հրավիրում էս արժեքները, թեզերը կրող մարդկանց, ինչը շատ կուզեի, որ փոխվեր։
    Պետականությունը ու ազգային ինքնությունը Ցուկի մակարդակի բիզնեսի լոգիկայով դատելը տկլոր թեզ էր ու մերկացնում էր լիքը բացեր, որ ձեր հյուրը ուներ որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայկական ինքնության կրող կամ էս դեպքում՝ չկրող։ Եթե իրենց համար կարևոր չի հայրենիքը, ու այն կորպորատիվ ինսենթիվներով կարելի է շատ հեշտ փոխել, ով ասաց, որ հայ լսարանին համար կարևոր են իրենք՝ որպես բիզնես, որպես կարծիք հայտնող։ Ասենք խի լսենք ու ուրախ լինենք, որ լավ գործ են, անում։ ԱՄՆ-ում ավելի թույն գործեր են անում, հետո՞։ Բայց կա չէ՞ տարբերություն։
    Շատ ցավալի էր լսել։ Ահավասիկ հայ բիզնեսմենի շատ բացասական օրինակ։ Էն դեպքում, երբ դրական օրինակները անգամներով ավելի շատ են։

    • @rearrange
      @rearrange  Před 2 lety

      Rearrange #62 Աշոտ Հովակիմյանի և Արման Ղազարյանի հետ լավագույն մեկնաբանություն է ընտրվել “Leraneh”-ի մեկնաբանությունը: Կխնդրենք կապվել մեզ հետ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով նվերը ստանալու համար: Շնորհակալություն բոլորին մեկնաբանությունների համար:

  • @gevorgharutyunyan4548
    @gevorgharutyunyan4548 Před 2 lety

    Ինֆորմատիվ զրույց էր։ Ինչ-որ առումով նաև ոգևորիչ, երբ տեսնում ես կայացած մարդկանց տարբեր խնդիրներ քննարկելիս, ու փորձառություն ես ունենում տեսնելու իրենց մտածելու ձևը, առաջարկվող ու քննարկվող գաղափարները։
    Շնորհակալություն բոլորիդ արդյունավետ անցկացված ժամանակի համար։

  • @dlitte
    @dlitte Před 2 lety +1

    Շնորհակալություն🖤

  • @hmayakmargaryan9254
    @hmayakmargaryan9254 Před 2 lety +3

    Արմանը 1:30 - ից խզարում ա։ Մերսի շատ, շատ լավն եք։

  • @mherkhachatryan666
    @mherkhachatryan666 Před 2 lety +4

    Երկիրը, նամանավանդ հայրենիքը կամպանիայի հետ համեմատելը շատ սխալ ա։
    Երկիրը կարաս համեմատես ընտանիքի հետ, ու եթե ընտանիքումդ խնդիրներ ա լինում, կարաս թողնես գնաս չէ? Բաժանվես օրինակ, ծնողներիդ թողնես և այլն։ Կամ կարաս վիզ դնես ընտանիքիդ կայացման հարցում, ընտանիքդ հարստանա, անդամները ներսում իրանց հաճելի զգան։
    Հայրենիքը տուն ա, ոչ թե օֆիս, չես գալիս ստեղ աշխատում գնում, քո կյանքով ապրելու, ծառայում ես որ պաշտպանես, աշխատում ես որ իրա մեջ փող դնես ( տնեցիք էլ քո փողի մի մասը վեկալում են, որ տունը մի ավել գործ անեն, լավ են վեկալում վատ են վեկալում ուրիշ հարց ա) բայց էտ համակարգին որպես ընտանիք նայելուց, ավելի սրտացավորեն կարենաս մոտենաս ընդհանուր համակարգին ու դրանից քեզ որպես անհատ ավելի շատ օգուտ կլինի։

  • @LusinL
    @LusinL Před 2 lety

    էս էն դեպքն էր, որ թեմայից պետք չէր շեղվել ու չշեղվելով ավելի ինֆորմատիվ զրույց կլիներ :)
    Ապրելով Շվեյցարիայում, ուր ուղիղ դմոկրատիայի պայմաններում հաճախ են քվեարկությունները ու գովազդային պաստառները ահագին ազդեցություն ունեն, ես պաստառների նկատմամբ հատուկ հետաքրքրություն ունեմ, մեկ մեկ թնգարանների գիշերը արխիվները բացում են ու տեսնում ես մի դար առաջվա քաղաքական պաստառները, որոնք ֆանտաստիկ ուսումնասիրության նյութ են: Որոշները կարող էին հենց էսօրվա ռեֆերենդումի պաստառ լինեին: Ցյուրիխում հետքրքիր թանգարան կա (museum für gestaltung) պաստառների մասը կարող եք կայքում նայել, կարելի է պաստառներով դարի իրադարձությունների տուր անել: Օրինակ փոշեկուլի պաստառ, որ էդ ժամանակ մարդիկ չեն տեսել երբեք փոշեկուլ, ինտերնետ ու գուգլ չկա ու մի պաստառով պիտի մարդ համ հասկանա նորույթը համ էլ գովազդի «թակարդն» ընկնի:
    Իրականում Շվեյցարիայի ծայրահեղ աջ կուակցությունն իր պաստառներում օգտագործում է 1930-ականների ոճը՝ տագնապ առաջացնող սև, սպիտակ ու կարմիր գույներով ու մինիմալ գրաֆիկով պրովոկացիոն նկար: Ու դա հաճախ ավելի լավ է աշխատում: Կայարանում, դու որպես գնացքի ուղևոր, աշխատում ես հազարավոր էս կող էն կողմ գնացող մարդկանց ոտի տակ չընկնես ու վազես քո պերոնը գտնես և էդ քաոսի մեջ, որ քո ուշադրությունն հաստատ ռեկլամն ու պաստառը չէ, մեկ-մեկ էնքան պրովոկատիվ են կամ աչքի ընկնող, որ նույնիսկ եթե մի ակնթարթի ժամանակ ես տրամադրում, հիշում ես պաստառն ու ասելիքը: Ասում են իրենց հաջողության գաղտնիքը, որ արտիստը-դիզայները-ստեղծագործակա խումբը իրենց ասոցացնում են գաղափարի հետ, իսկ հակառակ խմբի պաստառները պատվիրում են խմբի, որի համար դա բիզնես է ու կարող է իր հայացքներին լրիվ հակառակ լինի:
    Ձեր օրիֆլեյմի գովազդն ինքնուրույն չգտա նայեի, բայց ինձ թվում է դա էլ ինչ որ չափով պրովոկացիոն (բառի դրական իմաստով) մեսսիջ ունի չէ, որ տվյալ ժմանակի տվյալ տեղանքի համար տաբու միջոցներով ես թեման մատուցում: Մեկ էլ հետաքրքիր կլիներ իմանալ, եղել են արդյոք դեպքեր, որ գաղափարական կոնֆլիկտ է եղել պատվերի ու ձեր ահատի միջև ու կան կարմիր գծեր, որ էս պրոյեկտ մերժում ենք նույնիսկ եթե եկամտաբեր է, թե բժշկի նման տարբերություն չկա ով է դիմողը

  • @petrosamirkhanyan5101
    @petrosamirkhanyan5101 Před 2 lety

    Dzer cavy tanem txak jan💪💪

  • @nairikki5358
    @nairikki5358 Před 2 lety +1

    Նարեկ ջան, ձեր personality type-ը որն է ))

  • @emmagalstyan6813
    @emmagalstyan6813 Před 2 lety

    Սկսել եմ rearrange անել ինձ մինչև հիմա, մտքերս, ինչ եմ անելու հետո, ու զգում եմ որ cola-յի նման քաղցր ա էս հաղորդումները, մի տեսակ իրականությունից կտրվում ես, մտնում մի ուրիշ աշխարհ, համ էլ նայում թե ինչպես են տղամարդիկ իրար հետ փոխհարաբերվում ու ինչ թեմաներ են իրանց հետաքրքրում, որ դեռ հույս կա, որ դեռ կան մարդիկ, ովքեր հետաքրքիր են ու ինչ-որ կաղապարներից դուրս, ինչքան հետաքրքիր կարող է լինել ոչ պաշտոնական ու անմիջական հաղորդումը, որ ինչքան նոր բան կարող ես իմանալ, անսահման կարելի է գրել ու խոսել, մի խոսքով շատ կայֆ ա, մոտիվացիայի լիքը աղբյուր եմ զգում :)

  • @tatevikhovhannisyan772

    1:49:00 ինքնաիրացում :)