Մեր մեծերը - Նար Դոս

Sdílet
Vložit
  • čas přidán 29. 08. 2024
  • Նար-Դոս (Հովհաննիսյան Միքայել Զաքարի, 1867 - 1933), հայ գրող։
    Նար-Դոսը սովորել է Թիֆլիսի Նիկոլաևյան երկդասյան դպրոցում, Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիայում: Հետագայում ինքնակրթությամբ հարստացրել է գիտելիքները. կարդացել է հայ գրողների գործերը, հրապուրվել անտիկ ու Վերածննդի շրջանի մշակույթներով, փիլիսոփայական, գեղագիտական ուսմունքներով, XIX դարի եվրոպական և ռուսական գրականությամբ: Նար-Դոսը երկար տարիներ, կարիքից դրդված, չնչին վաստակով պաշտոնավարել է «Նոր դար» թերթում, որտեղ էլ տպագրվել են գրողի առաջին ստեղծագործությունները: «Նոր դարի» ընդհատվելուց հետո աշխատել է «Աղբյուր--Տարազ», «Գեղարվեստ», «Սուրհանդակ», «Հորիզոն» պարբերականների խմբագրություններում:
    Նար-Դոսը կյանքի ռեալիստական վերլուծության առաջին փորձն արել է «Աննա Սարոյան» (1888 թ.) նամականի-վիպակում, որտեղ մի ընտանիքի կործանման պատմությամբ գրողը ներկայացրել է այն մեծ խզումը, որ գոյություն ուներ մարդու իդեալների և իշխող հասարակության միջև:
    1890-ական թվականներից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության նոր շրջանը, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը:
    «Սպանված աղավնին» (1898 թ.) վիպակում գրողը պատկերել է մի կնոջ խեղված ու ողբերգական ճակատագիրը: Հերոսուհին՝ Սառան, կործանվում է ոչ թե իրականությանը համակերպվելով, այլ բարձր արժանապատվությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ:
    «Նեղ օրերից մեկը» (1904 թ.) և «Խմբագիրը» (1913 թ.) պատմվածքներում առանձնակի ուժով են դրսևորվել գրողի ցավն ու մտահոգությունը հայ մտավորականների ճակատագրի համար:
    Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911 թ.) վեպը, որտեղ գրողը ձգտել է ցույց տալ ժամանակի հասարակական գլխավոր հոսանքների՝ պահպանողականների (նորդարականներ) և ազատամիտների (մշակականներ) բախումը, շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մեծ ու փոքր ողբերգությունները, մարդու հոգու անտեսանելի ծալքերը և օրհասական պայքարը, քննադատել հասարակության անտարբերությունն ու արհամարհանքը անհատի հանդեպ:
    1880-ական թվականների հայ մտավորականության կենցաղն ու հասարակական կյանքն ավելի ընդգրկուն են արտահայտված «Մահը» (1912 թ.) վեպում: Այստեղ ներկայացված են հոռետեսական փիլիսոփայությունը որդեգրած` «առանց դավանանքի» երիտասարդի անկումային հայացքները, որոնց հակադրվում է թուրքական բռնակալության դեմ պայքարում ժողովրդի համար կյանքը զոհաբերած անհատը: Վեպը հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է:
    Նար-Դոսի ստեղծագործությանը բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը:

Komentáře • 8

  • @vikhovhannisyan2659
    @vikhovhannisyan2659 Před 2 lety +5

    Շնորհակալ եմ շաատ,որ նման Մեծ վարպետի,մեր գրականության հոգեբանական արձակի հիմնադիր Նար-Դոսի մասին այսպիսի հոլովակ եք պատրաստել,այն ինձ շատ օգնեց պատրաստվելու գրականության օլիմպիադային💗

  • @VeraVera-ox3bv
    @VeraVera-ox3bv Před 10 měsíci +2

    Շնորհակալություն, որ կարողացա վերհիշել Նար-Դոս գրողին շատ տարիներ անց, նորովի և յուրօրինակ։

  • @VeraVera-ox3bv
    @VeraVera-ox3bv Před 10 měsíci +2

    Նար-Դոսը հայ գրականության մեջ զբաղեցնում է իր ուրույն տեղը։
    Այսօր էլ այն արդիական է և պահանջված։

  • @narinedanielyan9898
    @narinedanielyan9898 Před 8 lety +4

    Thank you very much

  • @user-ev6fr2fe3l
    @user-ev6fr2fe3l Před 6 lety +5

    իմ սիրած գրողներից մեկը

  • @wing2156
    @wing2156 Před 3 lety +3

    🥺❤️

  • @anivardanyan3997
    @anivardanyan3997 Před 5 lety +7

    Ինչ հաճելի է լսել այս լուսահոգի կնոջը…

  • @araiksahakyan3889
    @araiksahakyan3889 Před rokem +1

    Shat em sirum nardosi zazunian vep@