Video není dostupné.
Omlouváme se.

Պարիս Հերունու անվան փողոցի բացման արարողություն, 25․11․2023

Sdílet
Vložit
  • čas přidán 19. 12. 2023
  • 2023 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ խոշորագույն հայ գիտնական, ռադիոֆիզիկոս, ռադիոաստղագետ, հայագետ և մեծ անհատականություն՝ ակադեմիկոս Պարիս Հերունու անվան փողոցի բացման արարողությունը Երևանի Դավթաշեն համայնքում:
    Միջոցառմանը ներկա էին անվանի գիտնականներ, մշակույթի և քաղաքական գործիչներ, Պարիս Հերունու կողմից ստեղծված և ղեկավարված միութենական ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ, ազգականներ և մտերիմներ։
    Տեղի ունեցավ Պարիս Հերունու փողոցի ցուցանակի հանդիսավոր բացումը (նախագծող՝ Քարահունջ կենտրոնի հիմնադիր անդամ Թովմաս Բադալյան):
    Պարիս Հերունի գիտնականի գիտական ավանդի և հայ ժողովրդի համար նրա անհատականության նշանակության մասին խոսեցին հանդիսավոր արարողության մասնակիցները՝ լեզվաբան, բան. գիտ. թեկնածու, Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը, ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դոցենտ Գառնիկ Ստեփանյաը, ՀԱՊՀ պրոֆեսոր, «Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն» նախագծի ղեկավար Արևիկ Սարգսյանը, Հաճըն հայրենակցական միության Հայաստանի մասնաճյուղի անդամ, միության հիմնադիր նախագահ Գեւորգ Կրբեկյանի որդին՝ Վահագն Կրբեկյանը (նշենք, որ Պարիս Հերունու երակներում հոսում էր հաճենցու արյուն), «Կոտայք» մարզային թերթի թղթակից, գրող իրավաբան, ազատամարտիկ՝ Սամվել Մաճկալյանը: Փայլուն խոսքով ելույթ ունեցավ նաև մասնագիտությամբ կիբեռնետիկ, հասարակական գործիչ, հայկական ավանդական պարերի մասնագետ, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը: Շնորհակալական խոսք ասաց «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Պարիս Հերունու դուստր Նանա Հերունին:
    Այնուհետև Գագիկ Գինոսյանը իր «Կարին» ազգային-ավանդական երգի-պարի խմբի հետ միասին հանդես եկան պարերով, որոնց միացան նաև ուրիշներ: Երգիչ, երգահան Արսեն Համբարյանիը ներկայացրեց երու երգ: Փողոցում գտնվող պուրակում տիրում էր տոնական մթնոլորտ՝ ուրախություն, հպարտություն և ոգեշնչում՝ երկար սպասված և ոգեղենության բարձրակարգ իրադարձությունից։
    Միջոցառումը կազմակերպվել էր «Քարահունջ հայագիտական կենտրոն»-ի կողմից, Դավթաշենի համայնքապետարանի աջակցությամբ:
    --------------------------
    www.carahunge.org

Komentáře • 46

  • @levonkarapetyan4057
    @levonkarapetyan4057 Před 7 měsíci +28

    Շնորհավորում եմ բոլորին մեծ հայի՝ Պարիս Հերունու , անվան փողոցի բացման առթիվ :

  • @satikgyulmisaryan3693
    @satikgyulmisaryan3693 Před 7 měsíci +15

    Պարիս Հերունուն հայ ժողվրդի պայծառ լուտավոր որդինն է

  • @vahhak9989
    @vahhak9989 Před 7 měsíci +31

    Այո, մեր փողոցները պետք է կոչվեն մեր հայ ազգի նվիրյալներով,գիտնականներով, գրողներով, պատմաբաններով, հերոսների անուններով և այլն 👍🇦🇲

  • @hranush6062
    @hranush6062 Před 7 měsíci +21

    Փառք Աստծու մի լավ բան տեսանք, Արժանի մարդու հիշատակը հիշեցի ք ու գնահատեց, հոսանք նրա աշխատություններ ել աշխարհը ճանաչի, Շնորհակալ ենք։

  • @anahitavetisyan6564
    @anahitavetisyan6564 Před 7 měsíci +12

    Շատ ճիշտ բան եք անում ես շատ շատ էի սիրում և հաճույքով էի լսում Պարիս Հերունուն

  • @user-gs1us7vg3c
    @user-gs1us7vg3c Před 7 měsíci +14

    Ջան Հայեր ջան, Շնորհաոր,❤❤❤

  • @haykuhi_haykazyan
    @haykuhi_haykazyan Před 7 měsíci +14

    Շնորհավոր❤🎉

  • @ruzannamartirosyan6430
    @ruzannamartirosyan6430 Před 7 měsíci +13

    Մեծագույնը Մեծերից

  • @11_L369
    @11_L369 Před 7 měsíci +10

    Չգիտեմ, որ մասն ա, բայց որպես Դավթաշենի բնակիչ, շատ ուրախ եմ, որ հենց մեզ մոտ է փողոցը անվանակոչվել Պ. Հերունու անունով։

  • @Ani-tf2uw
    @Ani-tf2uw Před 7 měsíci +11

    Մեր մեծանուն մեծերից մեկը։

  • @gabieva2
    @gabieva2 Před 7 měsíci +23

    Рада от всей души! Достойнейший человек Paris Heruni.

  • @mariananazoyan7336
    @mariananazoyan7336 Před 7 měsíci +8

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԵՔ

  • @floraufauna
    @floraufauna Před 7 měsíci +11

    Շնորհավոր🎉

  • @karinekhachatryan8658
    @karinekhachatryan8658 Před 7 měsíci +8

    Բարի օրեր
    Կեցցեք

  • @user-eh1ke3lr4j
    @user-eh1ke3lr4j Před 7 měsíci +6

    Վաղուց էր պետք։շնորհակալություն։

  • @aidamarkosyan8022
    @aidamarkosyan8022 Před 7 měsíci +12

    ԵՂԻՑԻ՜ԿԻԼԻԿԻԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  • @lilitayvazyan6161
    @lilitayvazyan6161 Před 7 měsíci +4

    Հավերժ փառք մեծագույն գիտնականին

  • @simonasimoniana7405
    @simonasimoniana7405 Před 7 měsíci +11

    Sa qich e aydpisi mecutyan hamar gaxaparnery petq e taracel ev gorcy sharunakel xonarhvum em nra mecutyan araj mec gitnakan hayrenaser

  • @rominaminasrojhani4609
    @rominaminasrojhani4609 Před 7 měsíci +19

    Ֆարիս Հերունին մեծ նվեր էր Հայաստանին 🎀 հիանալի անձ եւ ՀՍԿԱ ԳԻՏՆԱԿԱՆ, ամբողջ աշխարհում ճանաչված։🕯️🌟
    🇦🇲❤️🇦🇲💙🇦🇲🧡

    • @anahitk7579
      @anahitk7579 Před 7 měsíci +2

      Բացի Հայաստանից ամոթ մեզ

  • @user-yi9ec7fb4e
    @user-yi9ec7fb4e Před 3 měsíci +1

    Հերունին հայ ժողովրդի պարծսնքն է ❤❤❤❤❤❤❤❤🎉🎉🎉🎉🎉🎉🎉

  • @Sani728
    @Sani728 Před 7 měsíci +1

    Շատ ուրախ եմ նման հիանալի գիտնականի անվամբ փողոցի անվանակոչությանը!👍

  • @gayanehovhannisyan4204
    @gayanehovhannisyan4204 Před 7 měsíci +6

    Հիրավի արժանի է, նույնիսկ ավելի։Պատմամշակութային ժառանգություն հայտարարել՝ նշանակում է սպանել նրա գործը։

  • @user-zc6sz1os9t
    @user-zc6sz1os9t Před 7 měsíci +3

    Болорис ачен луйс.сксенк гнаптел у мецарел мер пржанаворнерин.шноракалем

  • @LyudmilaGevorgyan-ns4iu
    @LyudmilaGevorgyan-ns4iu Před 7 měsíci +7

    👍👍👍👍👍👍👍

  • @hasmikaghuzumtsyan6195
    @hasmikaghuzumtsyan6195 Před 5 měsíci +2

    Հիանալի, շատ ուրախալի է: Մեծ գիտնականի, հայրենապաշտ հայորդու անունը պիտի կրեն դպրոցներ, հրապարակներ եւ այլն:

  • @susannakhachatryan2071
    @susannakhachatryan2071 Před 7 měsíci +6

    Վերջապես

  • @shaqueha.5017
    @shaqueha.5017 Před 7 měsíci +3

    Կէցցէ։ Վաղուց էինք սպասում։🙏❤💙🧡🙏

  • @vazgennikoghosyan1656
    @vazgennikoghosyan1656 Před 7 měsíci +4

    Ամենը շատ հաճելի է և արժանի , Սակայն սազական չէ հայ կնոջը ծամոնը բերանում ճպճպացնելով ծաղկեփունջ է դնում ։

  • @ivanpyrkov711
    @ivanpyrkov711 Před 7 měsíci +4

    🇦🇲🙏❤️

  • @vladimirkhachatryan8420
    @vladimirkhachatryan8420 Před 7 měsíci +6

    Բլոկի անվան դպրոցը վերանվանեք Հերունու անունով։ Ով է Բլոկը Հայաստանի համար?

  • @gevorggevorgian707
    @gevorggevorgian707 Před 7 měsíci +5

    Ուրիշ փողոց չկար?

    • @user-vp8si2ix4z
      @user-vp8si2ix4z  Před 2 měsíci +1

      Անանուններից ամենա հարմարը դա էր․․

  • @anivan-yl2cx
    @anivan-yl2cx Před 7 měsíci +2

    էդ մեծության հետ զուգահեռ ինչքան հասարակ էր ապրում, ,,Աստղերի լռությունը,, ֆիլմում վարում էր մի սովորական նիվա

  • @user-kx7nt1ud9b
    @user-kx7nt1ud9b Před 7 měsíci +1

    Այո Շատ Շնորհակալ Ենք Արդերկրից ՝Որ Մեր Երկիրը ՝Մեր Երազների Հայաստանն Է Դառնում՝Աստված Մեր Երկիրը Օրհնի Ու Փառաորվի ՝Հավիտյանս Հավիտենից։Ա Մ Ե Ն։

  • @user-yi9ec7fb4e
    @user-yi9ec7fb4e Před 3 měsíci +1

    ❤❤❤❤😂😂😂😂😂😂❤❤❤❤❤❤

  • @lchavushyan7700
    @lchavushyan7700 Před 7 měsíci +1

    Sa naxkin vor poghocne?

  • @111yvytr
    @111yvytr Před 7 měsíci +6

    Շնորհավոր

  • @user-ny5qs6po9e
    @user-ny5qs6po9e Před 7 měsíci +6

    👍👍👍👍👍

  • @user-turkkunox52cs8r
    @user-turkkunox52cs8r Před 7 měsíci +8

    Եղբայր,ակնոցի կարիք ունես, որ միակ լավ բանն ես նկատել։
    Հինգը տարվա մեջ ավելի շատ օգտակար բան են արել,քան թե երեսուն տարիների ընթացքում։
    Ամեն հարթակ օգտագործում եք հակապետական քարոզչություն տարածելու։
    Ես էլ շատ դեպքերում համաձայն չեմ, վարչապետի հետ թե ներքին , թե արտաքին քաղաքականության հարցերում, բայց դա չի նշանակում, որ լավ բան չեն անում։