Հոգևոր երգ "Դժվար է քայլել մենակ, առանց Քեզ" Արմեն Աթանեսյան

Sdílet
Vložit
  • čas přidán 10. 09. 2024
  • Դժվար է քայլել մենակ, առանց Քեզ,
    Փոխի՜ր բնույթս, դառնամ խոնարհ, հեզ,
    Խղճա՜ անճարիս, կրկին արի՛ տես,
    Ողորմած Փրկիչ, հազար մեղա Քեզ:
    Տե՜ր, լվա՛ մեղքերս,
    Տե՜ր, բուժի՛ր վերքերս,
    Որ խոսի իմ սերը,
    Փրկարար Տերս:
    2. Չեմ կարող ապրել առանց Քեզ, Տերս,
    Ես վայր եմ ընկած՝ մեկնած է ձեռքս,
    Ընկածիս հանի՛ր, Հիսուս սիրելի,
    Որ նախկին սիրով սիրեմ Քեզ էլի:
    3. Նենգ անօրենը հանգիստ չի տալիս,
    Երբ թուլանում եմ, այցի է գալիս,
    Ատել է տալիս նույնիսկ եղբորս,
    Որ սևի փոխի այս պայծառ օրս:
    4. Ես մեղավոր եմ, իսկ Դու՝ ճշմարիտ,
    Դու միշտ արթուն ես, իսկ ես՝ միամիտ,
    Ես` Քեզ մոռացող, Դու՝ հավատարիմ,
    Դու դեղ ու դարման՝ փրկության ճար իմ:

Komentáře • 13