Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Գեղարքունիքի մարզ

Sdílet
Vložit
  • čas přidán 11. 09. 2024
  • Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Անահիտ Մանասյանը Գավառում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ:
    Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպված «Կանանց իրավունքների պաշտպանություն և խթանում գործարարության ոլորտում» թեմայով քննարկմանը, որին մասնակցել է մարզում բիզնես ոլորտում տարբեր գործունեություններ իրականացնող ավելի քան 40 կին, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բռնի տեղահանված անձինք: Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանն էլ ներկայացրել է ստորաբաժանման գործառույթներն ու նպատակները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև «Գավառի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի սաների և ուսուցչական անձնակազմի հետ։ Այցի շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում:

Komentáře •