Ինչո՞ւ Երևանը այդպես շուտ մոռացավ

Sdílet
Vložit
  • čas přidán 18. 06. 2024
  • Ինչո՞ւ Երևանը այդպես շուտ մոռացավ
    Ալիքին բարոյապես աջակցելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել, սեղմել հավանել կոճակը և գրել մեկնաբանություններ։
    Ալիքին նյութապես աջակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով`
    destream.net/live/Naira/donate
    Կամ`
    PayPal- ով` naira-art@mail.ru
    Կամ`
    Սեղմել տեսանյութի ներքևում եղած "Thanks" կամ "Спасибо" կոճակները։
    Համագործակցության և գովազդի համար կարող եք գրել
    naira-art@mail.ru էլեկտրոնային հասցեով։

Komentáře • 162

  • @JasminMay
    @JasminMay Před měsícem +61

    Նախանձն ու չկամությունը շատ ցավալի աղետների առաջ կանգնեցրեց հայ ժողովրդին ,փաստը այսօրվա շարունակական ողբերգությունները.

    • @nunesargsyan-yu6up
      @nunesargsyan-yu6up Před měsícem

      Իմ շատ հարգելի, սիրելի Նաիրա ջան,մեր ժողովուրդը չի սիրում կրթվել,դաստիարակվել, կրթություն ստանալ։2008 թվից քանդում են դպրոցը,կրթական համակարգը։դպրոցում սովորող աշակերտներ չկան, դասագրքեր ն ու նյութերը անհետաքրքիր։ աշխարհագրություն, կենսաբանություն,քիմիա,ֆիզիկա առարկաների ուսուցիչները պարզ լեզվով թելադրում են,որ երեխան կարողանա դասը հասկանալ։ սովետական դպրոցում անցնում էինք արտասահմանյան գրականություն և արվեստի պատմություն,հանձնարարում էին պարտադիր կարդալ արվեստի, գրականության նշանավոր մարդկանց կենսագրությունը, և հարցնում էին պատմել,ուսուցիչը ի միջի այլոց չէր վերաբերում իր հանձնարարությանը։պարտադիր տանում էին օպերա,թատրոն, թանգարաններ,որպեսզի աշակերտները համակողմանի զարգացած լինեն,սիրեն մշակույթը,բնությունը։հիմա ամեն ինչ գլխի վայր շուռ է եկել։շատ անհանգիստ եմ մեր երկրի ճակատագրով,նույնիսկ ձեր վերջին հաղորդաշարերը չեմ դիտել,բայց խոստանում եմ անպայման դիտել։ ներողություն երկար գրելու համար։

  • @annagevorgyan3481
    @annagevorgyan3481 Před měsícem +22

    Հրաշալի եթեր , համակարծիք եմ ձեր մտքերի հետ , միշտ էլ ինքներս մեզ ավելի շատ ենք վնասել քան ուրիշները ։

  • @JasminMay
    @JasminMay Před měsícem +41

    Ինչպես միշտ հիանալի մատուցում մեր քնքուշ Նաիրա .

  • @susannamakichyan9537
    @susannamakichyan9537 Před měsícem +26

    ,
    Միշտ սիրով մեծ հուզմունքով լսումեմ ձեր հիասքանչ հաղորդումները մեր մեծերի հանճարների մասին իսկ մեծն
    Փափազյանի մուտքը մերժելը
    Սունդուկյանի բեմում խաղալը դա առաջին հերթին
    Սունդուկյանցիների ամոթն է հետո մեր ազգի որ մենք մեծարել գնահատել չգիտենք մեր մեծերին կենդանության օրոք ձեզ մեծագույն շնորհակալություն տիկին
    Նաիրա ջան

  • @user-df1wb4zg7p
    @user-df1wb4zg7p Před měsícem +25

    Շատ զգույշ, շատ կիրթ ու նրբանկատ ներկայացրեցիք ամեն ժամանակների հայ դավաճան մարդու տեսակի մասին։ Ստիպեցիք ։նորից վերապրել , թե ամեն հայ հանճարեղ մարդու կողքին ինչքան դավաճաններ են ծնվում։ Շատ արդիական այս եթերը տեղին էր, լավ կլիներ լիներ շատերի համար ուսոցողական ու խրատական։ Շնորհակալություն , չեմ զլանում ամեն անգամ կրկնելուց, Ձեզ տիկին Նաիրա ❤

  • @nunealeqsanyan6940
    @nunealeqsanyan6940 Před měsícem +33

    Առաջնորդներին եվ ղեկավաներին մեղադրելով ,չեն կարող արդարացնել իրենց հայրերի, պապերի ստոր արարքները։ Միջակությունը միշտ նախանձում է հանճարին։ Շնորհակալություն ։

  • @sirvardbabalaryan5106
    @sirvardbabalaryan5106 Před měsícem +9

    Վերջաբանը ամենա ամենն է, զգաստացեք մարդիկ։ Շնորհակալություն

  • @manushisahakyan4087
    @manushisahakyan4087 Před měsícem +10

    Ցավոք,ոչինչ չի փոխվել,ուղղակի ժամանակներն են փոխվել ու հայերս մնացել ենք նույն «ցավի»մեջ,«ցավ»,որը դարեր ի վեր բիւժում չի ստանում։Շնորհակալություն սիրելի հայուհի։❤️

  • @ZohrakAzizyan-tf5ey
    @ZohrakAzizyan-tf5ey Před měsícem +17

    Սիրելի Նաիրա մեծ ստորություն արածներին հարկավոր է նշել անուններով։❤❤❤

  • @hasmikhayrapetyan1645
    @hasmikhayrapetyan1645 Před měsícem +18

    Այնքան նրբորեն, ճիշտ եք ընտրում թեմաները,մարդկային գործոնի կարևորությունը,նրանց գիտակցական,բարոյական. մոտեցումները,որը բոլոր ժամանակներում անսխալ աշխատում և իր հետացիծն է թողնում ազգային գիտակցական մակարդակի մասին։Ձեր յուրաքանչյուր հաղորդումը մտածելու,վերլուծելու ևս մեկ առիթ է ներհայելու դեպի ներս մեր հոգիները,քննելու մեր էությունը։Շնորհակալ եմ ❤❤❤❤❤

  • @aidamarkosyan8022
    @aidamarkosyan8022 Před měsícem +17

    Լավ,ե՞րբ պիտի մեր հասարակությունը մաքրվի այդ հոգու կեղտից

  • @susannakazaryan2417
    @susannakazaryan2417 Před měsícem +14

    Անսահման շնորհակալ եմ այսքան հայրենանվեր հաղորդաշարի համար, որը այսօր շաաատ պետք է մեր ժողովրդին, իսկ ձեր կողմից նյութի մատուցումը ուղղակի անկրկնելի է։Հարգելի Նաիրա, մենք հո գիտենք, որ տան տերտերին «օրհնյա ի Տեր» չեն ասում... Ցավոք։Իսկ ապաշնորհ, անտաղանդ , վայ արվեստագետների, գիտնականների.... Նախանձի, ատելության, չարության մասին, իսկական տաղանդների նկատմամբ, բոլորս գիտենք, որն արդիական է նաեւ այսօր, դարձյալ ցավոք։

  • @ashotsoukiassyan8533
    @ashotsoukiassyan8533 Před měsícem +10

    Շնորհակալություն Նաիրա ջան՝ Ձեր Մեծ աշխատանքի համար։ 👍👍👍

  • @nunekirakosyan4700
    @nunekirakosyan4700 Před měsícem +36

    Շատ ցավալի է, որ այս փոքր ազգը ունեցել է և ունի այսքան դավաճաններ, էլ ի՞նչ ենք ուզում այլ ազգերից😢

    • @emmayardanyan6681
      @emmayardanyan6681 Před měsícem +4

      ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՝ 👍👍👍💝💝💝

    • @emmayardanyan6681
      @emmayardanyan6681 Před měsícem +3

      ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻ ՄԵՋ ԷԼ ԿԱՆ, ԿՈՐԻՈԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ՁԵԶ ՎԿԱ։ ԻՍԿ ՄԵՆՔ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԵՆՔ...

  • @geghampetrosyan7033
    @geghampetrosyan7033 Před měsícem +14

    Հարգարժան Նաիրա՝Մեծ գործ եք անում,համացանցի ողջ աղբը ծածկելով թանկարժեք մետաքսե շղարշով։Շնորհակալություն,առողջ եղեք...

  • @user-ny8rf2of4z
    @user-ny8rf2of4z Před měsícem +7

    Այո, մենք ինքներս կխեղտվենք մեր հասարակության նախանձի և բամբասանքի ոչ թե ծովում, այն դարձել է օվկիանոս։ Ցավալի է։ Ձեզ, Ձեր հիասքանչ հայերեն լեզվի համար, չի կարելի չսիրել և չհարգել։ Շնորհակալություն։

    • @marineminasyan4963
      @marineminasyan4963 Před měsícem +1

      Այսօր էլ մենք շնչում ենք նախանձով լի այս օդը ու հետաքրքիր է այս ամենը երբևէ ավարտ կունենա, թէ՞...

    • @user-ny8rf2of4z
      @user-ny8rf2of4z Před měsícem

      ​@@marineminasyan4963Իմ կարծիքով մինչև վերջ չի կարելի արմատախիլ արվի։ Այն որ պետք մեծ ուշադրություն դարձվի դաստիարակությանը և կրթությանը սկսած մանկապարտեզից։ Փոխել մեր մտածելակերպը 360 աստիճանով և չլինել փնթի ցուցամոլներ։

  • @araxiekhandjian8985
    @araxiekhandjian8985 Před měsícem +11

    Շնորհակալություն։
    Հարգանքներս։

  • @lauraabrahamyan4584
    @lauraabrahamyan4584 Před měsícem +19

    Շնորհակալություն Նաիրա ջան ❤,որ ներկայացնում եք մեր նշանավորների կյանքի ուղին։ Անկախ տարիքիցս և կրթությունիցս,շատ եմ հավանում ձեր հաղորդաշարը։ Աստված օրհնի ձեզ ու իմ ազգիս❤...

  • @gayaneyesayan3960
    @gayaneyesayan3960 Před měsícem +24

    Մինչեվ հիմա ցավոք ոչինչ չի փոխվել արվեստագետների մոտ։ Իհարկե բոլորին չի վերաբերվում։

  • @armenianshakespeare1880
    @armenianshakespeare1880 Před měsícem +8

    Հրաշալի հաղորդում, խորին հարգանքները Ձեզ 🌹🌹🌹🌹

  • @mariamgross6618
    @mariamgross6618 Před měsícem +11

    Հուզված լսում էի Ձեզ, ՆԱԻՐԱ, հարգելիս, քանի որ խոսքը իմ ամենասիրելի դերասանի մասին էր։ Փափազյանի մաին լսել էի Թիֆլիսում։ Հարազատներս թատերասերներ էին, մորաքույրս,
    ատ մոտ էր դերասանուհիներից մեկի հետ՝ Էմմա Ստեփանյանի հետ, որը անվանի դերասան Դորի Ամիրբեկյանի կինն էր եղել, ու շատ պատմություններ էր իմանում մեր անվանի դերասանների կյանքի պատառիկներից։ Իմ 16ը դեռ չէր լրացել ուստի արգելված էր ինձ ներկա լինելու երեկոյան ներկայացումներին, դա նշանակում էր չտեսնել Փափազյանի ներկայացումները, որին սպասում էր ամբողջ ՎՐԱՍՏԱՆԸ․․․
    Բայց ԱՍտված ինձ մի շնորհք էր տվել՝ ես պարուհի էի, պարել եմ Վրաստանի համարյա բոլոր բեմերում ու հրաշք, ինձ թոյլ տվեցին ներկա լինելու ներկայացմանը։ Կարծեմ մեկ անգամ շատ փոքր հասակում էի նայել Փափազյանի ,, Օթելլոն,, ու շատ վախեցել, այս անգամ արդեն մեծացել էի ու լրիվ ուրիշ տպավորություն ստացա, ներկա եղա նրա բոլոր ներկայացումներին, ինչ ասեմ, նախանձում եմ ինքս , ինձ․․․ Վերջին ,,ՕԹԹԵԼԼՈՆ,, տեսել եմ Երևանում, դա նրա 3000 րդ ,, Օթելլոն,, էր, կներեք, տարին չեմ հիշում, կամ 1953,54,55 թվերն էր․․․ Նույնիսկ չգիտեմ ինչ բառ գտնեմ գրելու բնորոշելու, վերլուծելու այդ նԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ․․․ Ով այդ օրը ներկա է եղել, նա երջանիկ է, Դեզդեմոնան գեղեցկուհի ՝ ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆՆ էր․․․ Ես չեմ քնել մի քանի գիշեր, ՆՐԱ ՎԵՐՋԻՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԱԿԱՆՋԻՍ ԷՐ․․․ Եթե չեմ մոռացել՝ ՀԱԼԵՊ, ՀԱԼԵՊ, ՀԱԼԵՊ․․․ եթե սխալվում եմ, կներեք, ես մեղավոր չեմ, տարիքս է մեղավոր․․․

  • @shaqueha.5017
    @shaqueha.5017 Před měsícem +8

    հարգանքներս։ Շնորհակալություն մեզ հուշելու, չփախնել պատասխանատվությունից ու պարտականությունից, ի վերջո պետությունը հանրությանն է։ Կանգնել Արդարության կողքին, թեկուզ միակ հոգին ես.

  • @mamikonmisakyan
    @mamikonmisakyan Před měsícem +6

    շնորհակալություն հարգելի Նաիրա:

  • @user-gw7dp8no7i
    @user-gw7dp8no7i Před měsícem +7

    Ճշմարիտ Նաիրա ջան ։

  • @jemmamkhitaryan4645
    @jemmamkhitaryan4645 Před měsícem +8

    Չարությունը և նախանձը բնորոշում է միջակին։Ափսոս,շատ ափսոս,որ մեր ազգի մեջ շատ են այդ երևույթները։Ինչպես ասում են 14:14 «таланта необходимо продвигать,бездарь сама пробьется»։🙏 ❤Աստված Ձեզ օրհնի ,սիրելի Նաիրա,ձեր հաղորդաշարը ոչ միայն ուսուցողական է ,այլ նաև դաստիարակչական։🙏 🙏 🙏

  • @siranushelazyan1515
    @siranushelazyan1515 Před měsícem +7

    Շնորհակալություն ❤

  • @susannamakichyan9537
    @susannamakichyan9537 Před měsícem +11

    Չեմ կարողանու զսպել ինձ եվ նորից եմ ուզում հայտնել իմ շնորհակալությունը ձեզ տիկին
    Նաիրա և մի բան էլ այո ես էլ եմ համամիտ ձեզ հետ որ մեր պատմության ամոթալի էջերը պիտի բացահայտվեն որ մեզ բոլորիս դաս լինի

  • @surenmailyan8185
    @surenmailyan8185 Před měsícem +15

    Իհարկե ' , նախանձը վաղուց դարձել է ազգային հատկանիշ...

  • @rimavardanyan1290
    @rimavardanyan1290 Před měsícem +11

    Նաիրա ,սիրունս։Ցավոք մարդը իր բնույթով մնացել է նույնը։Չարությունն ու նախանձը կուրացնում է նրանց ,և զրպարտությունն ու չարախոսությունը դառնում է առօրեական,մատուցվում,ինչպես ճշմարտություն։Ժամանակին Սերգեյ Դովլատովին էլ են շատ հալածել։

  • @user-ds6er4zu5z
    @user-ds6er4zu5z Před měsícem +4

    Ինչպես միշտ հիանալի թեմա նվիրված մեր ՀԱՅ ԱԶԳԻՆ ։ Խորին շնորհակալություն Ձեզ տիկին Նաիրա ։👍👏👍

  • @user-zv4ni5fn8e
    @user-zv4ni5fn8e Před měsícem +8

    Շատ շնորհակալ եմ Ձեզ

  • @asyaaleksanyan5050
    @asyaaleksanyan5050 Před měsícem +6

    Սիրելի տիկին Նաիրա չեմ դադարի հիանալ ձեզանով եւ տված անգնահատելի հաղորդաշարի շատ հետաքրքիր է ուրիշ ազգեր էլ են ունեցել այդքան ստոր արարածներ

  • @user-sh1nn1rd3k
    @user-sh1nn1rd3k Před měsícem +8

    Անչափ շնորհակալություն սիրելի Նաիրա, կրկին համոզվեցի հայրենիքից դուրս ավելի ես գնահատվում, հասնում ես, ձգտում ես քո նպատակներտ դարձնում իրականություն, սակայն կա ցավոտ մի խնդիր դա կարոտն է , սերը մեծ մեր հայրենիքի հանդեպ անբացատրելի,մոգական ձգում։ 💖💖💖🥰

  • @gayanebabajanyan1987
    @gayanebabajanyan1987 Před měsícem +4

    Նախանձությունը և չկամությունը մարկային ամենամեծ արատներն են:Մեր ազգի ճակատագիրը կփոխվի միայն այն ժամանակ, երբ մենք ազատվենք այդ արատներից միմիանց նկատմամբ !!!!!

  • @shushanter-minasyan9721
    @shushanter-minasyan9721 Před měsícem +7

    Շնորհակալություն Նաիրա ջան🌺

  • @anaitoganyan1084
    @anaitoganyan1084 Před měsícem +8

    Ես անխոսք գիտեմ ով է այդ անձը որը գրելու այդ ամենի մասին, իսկ դավաճանության և մտավոր մեջ ապրելը, ցավոք սրտի պատճառ դարձավ մեծաթիվ ազնիվ հոգիների հայրենիքից հեռանալու։ համար ։

  • @parandzemtakiryan4772
    @parandzemtakiryan4772 Před měsícem +7

    ՉԳԻՏԵԻ...
    ՑԱՎՈՔ ԴՈՒՔ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԻՐԱՎԱՑԻ ԵՔ։
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։💐

  • @user-yp3hq5wm3y
    @user-yp3hq5wm3y Před měsícem +5

    Հրաշալի էր մեկնաբանությունը նաիրա ջան ինչպեպ միշտ արդիական

  • @user-gi8le6cd9s
    @user-gi8le6cd9s Před měsícem +3

    Բոլոր ժամանակներում չար գործը պետք է դատապարտվի։հին չպետք է մոռանալ նոր սխալներ չգործելու համար։ Շնորհակալ ենք ձեզանից

  • @iskouhixxx6761
    @iskouhixxx6761 Před měsícem +3

    Ներ Քնքուշ Նաիրա։ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵԶ

  • @MM-rw7ey
    @MM-rw7ey Před měsícem +6

    : փշաքաղվելու միտք է...... մտածելու տեղիք տվեց...
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

  • @anahitbalasanyan4532
    @anahitbalasanyan4532 Před měsícem +1

    Վահրամ Փափազյանը ,երևի շատերը չգիտեն, նաև հրաշալի գրող էր։Փառք Աստծո,որ նրա գործերը տպագրվել են մի քանի հատորներով , և մենք հնարավորություն ունենք կարդալու
    այդ գեղեցիկ գործերը ։❤

  • @gugoguglik8876
    @gugoguglik8876 Před měsícem +3

    Շնորհակալ ենք ձեզ,հարգելի Նաիրա Եղիազարյան

  • @hasmikaivazyan4274
    @hasmikaivazyan4274 Před měsícem +3

    Ձեր հաղորդումները շատ սպասված են, սիրելի Նաիրա։ Շնորհակալ եմ անչափ։

  • @silvahayrapetyan4021
    @silvahayrapetyan4021 Před měsícem +2

    Ցավալիորեն դառը ճշմարտություն:
    Անչափ շնորհակալ եմ իմ բարեկիրթ, իմ նրբակիրթ Նաիրա: Միշտ սիրով եմ դիտում Ձեր տեսանյութերը, որոնք ինքնաճանաչողության յուրօրինակ դասեր են:

  • @nuardzaqaryan8760
    @nuardzaqaryan8760 Před měsícem +3

    Սրտումս հենց հիմա այնքան ցավ կա,որ բառ անգամ չկա ներելու մասին։Այսօր Հայրենիք եմ կորցնում անարժանների ու անարժեքների նենգ ծախվածության պատճառով։Նախանձը տաղանդավոր, հայրենանվեր մարդկանց նկատմամբ հագեցնում են այդ մարդկանց և Հայաստանի կործանմամբ։Երբեք չեմ ների Հայրենիքս կործանողներին։

  • @diannasargsyan4078
    @diannasargsyan4078 Před měsícem +5

    Լիովին ճշմարիտ եք,սիրելի Նաիրա......

  • @user-sp8ww3bu7r
    @user-sp8ww3bu7r Před měsícem +3

    Մեր սիրելի Նաիռան սփոփանք է մեր մտավորականներին,ովքեր հալածվել են ներքին եվ արտաքին թշնամիներից,մինչ այսօր վխտում են նրանց ժառանգները😮😮😮

  • @anahitpalatayan7189
    @anahitpalatayan7189 Před měsícem +4

    Այո,մեր բոլոր ցավերի ու կորուստների պատճառը մեր ազգի նախանձն ու դավաճաններն են։Եղածն էլ կկորցնենք,քանի որ ոչինչ չի փոխվում։Կյանքից դասեր չքաղեցինք😔

  • @manikhovakimyan4869
    @manikhovakimyan4869 Před měsícem +1

    ❤❤❤❤❤❤❤ շնորհակալություն ուղղակի հրաշալի միեւնույն դեպքում տխուր պատմության համար ❤❤❤

  • @sepanhaic6103
    @sepanhaic6103 Před měsícem +1

    Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար, շատ տեղին ու ճիշտ է

  • @ruzannageghamyan72
    @ruzannageghamyan72 Před měsícem +5

    Այո,ցավոք,բայց "պարզ" նախանձը միշտ,ու այսօր էլ աշխարհակործան ու մարդասպան ամենաշարճիչն է,ամենաչպատժվածը😢։

  • @anetharutyunyan9726
    @anetharutyunyan9726 Před měsícem +2

    Տեր ողորմեա Քո ժողովրդին

  • @tatevikkrmoyan7541
    @tatevikkrmoyan7541 Před měsícem +3

    Մեր անուշ Նաիրա🇦🇲❤️🙏🏻🙏🏻🙏🏻մեզ իրազեկելու, կրթելու մտածելու մեր ունակությունները արթուն պահելու համար🇦🇲❤️Ինչպես՞՞չիմանալ թէ մեր Հանճարները ինչ փորձությունների միջով են անցել-իրականությունը չի փոխվի իմքնախաբեությունից-եղել է այն ԱՄՈԹԱԼԻՆ ինչը մարդու ոչ մարդկային լինելն է-Ամաչում եմ, ափսոսում, ցավ զգում եղածի համար ու երախտապարտ եմ ձեր հսկա աշխատանքի համար🇦🇲❤️

  • @zhannagrigoryan1793
    @zhannagrigoryan1793 Před měsícem +4

    Մոռանում են նրանք ովքեր չգիտեն,և մոռանում են որովհետև քաղաքականությունն է այդպես,հեռուստատեսությունը հայկոների, սաքոների մեյմունություն անողներին գովազդելուն է միտված։

  • @nunesargsyan-yu6up
    @nunesargsyan-yu6up Před měsícem +5

    Շնորհակալություն, Նաիրա ջան,բայց այդ չափազանց նողկալի բնավորության գիծը մեր մեջ շատ ամուր է նստած։այո,բոլորին նախանձում են,փնովում են,դավաճանում են,չկա մեծ, հանճարեղ հայզգիներով հպարտանալու,գնահատելու,արժեվորելու կուլտուրա։

  • @varduhikarapetyan2709
    @varduhikarapetyan2709 Před měsícem +1

    Հարստանում եմ ձեզ լսելով։շնորհակալություն։

  • @belladavtyan573
    @belladavtyan573 Před měsícem +1

    Շնորհակալություն։ Դուք ճիշտ եք։ Ցավոտ բաների մասին պետք է խոսել, որ դրանք չկրկնվեն։

  • @koryunnikolyan1698
    @koryunnikolyan1698 Před měsícem +1

    և ոչ միայն արվեստում, հասարակական ողջ գիտակցությամբ, ազգովի միայն և միայն զբաղված ենք եղել, կանք և կլինենք ինքնհրկիզմամբ, մինչև որ ինքնաոչնչանանք, ճանապարհ տալով ոճրագործներին, թուրք և թրքաբարո այլ խուժան։ Ափսոս նրանք, որ ունեն հասկացողություն և մտածելակերպ!

  • @user-yy2xs2cm4g
    @user-yy2xs2cm4g Před měsícem +7

    Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» գիրքը, հետաքրքիր է ոչ միայն նրա կյանքի հետաքրքիր դրվագների ու թատրոնի պատմության տեսակետից, նաև որպես հայ լեզվի զարգացման մի նոր աստիճան։ Այդ գիրքը կարդալուց հետո, Ստեփան Զորյանը գրել է՝ « Ինչ լեզվով մենք հիմա պետք է գրենք»։ Այդ գիրքը պետք է լինի դպրոցական ծրագրում։
    Հարգելի Նաիրա, որպես շարունկություն, պատմեմ մի դեպք, որ դժվար թե որև մեկը հիշի։ Երևանի Օպերայի դահլիճում հանդես էր, նվիրված Վահրամ Փափազյանի 70 ամյակին։ Իր եզրափակիչ շնորհակալական ելույթի վերջում, Փափազյանը դիմեց կուլտուրայի մինիստրին՝ « Անդրանիկ թույլ տուր գնամ Անգլիյա, ցույց տամ մեր արվեստը»։ Անդրանիկին պաշտոնաթող արին։ Փափազյանը պաշտոն չուներ։

    • @naira_yeghiazaryan
      @naira_yeghiazaryan  Před měsícem

      Շորհակալ եմ։ Հրաշալի հավելում էր։ Այս պատմությունը թողել էի մի ուրիշ առիթով պատմելու համար։

  • @lusinegevorgyan635
    @lusinegevorgyan635 Před měsícem +3

    Շնորհակալություն Նաիրա ջան,դաստիարակում եք մեզ❤❤❤❤❤❤❤❤

  • @user-pq5nf1cb2u
    @user-pq5nf1cb2u Před měsícem +1

    Այո, համամիտ եմ, որ պետք է նշել անունները։Շնորհակալություն։

  • @narineavakian4893
    @narineavakian4893 Před měsícem +1

    Հզոր էր ու դիպուկ...Շնորհակալություն:Ձեր հոլովակները դիտում եմ մեծ հաճույքով,նույնիսկ այն դեպքերում,երբ նյութին ծանոթ ու լավատեղյակ եմ լինում,Ձեր ներկայացրած տեսակետները մի նոր երանգ ու շերտ են բացում...Շնորհակալություն

  • @user-vk6bt9cg9w
    @user-vk6bt9cg9w Před měsícem +5

    Միջակություններն ու նախանձները միշտ վնասում են տաղանդներին….

  • @ruzannageghamyan72
    @ruzannageghamyan72 Před měsícem +3

    Շնորհակալ եմ

  • @gayanezaroyan5896
    @gayanezaroyan5896 Před měsícem +4

    Ա~խ,ինչո՞ւ ենք այսպիսին...
    Երբ պիտի դասեր քաղենք։

  • @karinegalstyan
    @karinegalstyan Před měsícem +3

    Այո,շատ ճիշտ եք,մարդը պիտի մաքրվի հոգով

  • @annachepnyan6798
    @annachepnyan6798 Před měsícem +5

    Потому и зависть считается смертным грехом.

  • @karinezoryan9131
    @karinezoryan9131 Před měsícem +3

    Շնորհակալություն❤

  • @sofyamelkumyan7331
    @sofyamelkumyan7331 Před měsícem +5

    Շնորհակալություն հարգելիս🙏🙏❤❤ 11:39

  • @goharharutyunyan4560
    @goharharutyunyan4560 Před měsícem +1

    Շնորհակալություն

  • @lilikhakobyan2811
    @lilikhakobyan2811 Před 29 dny +1

    Շատ հաճելի է Ձեզ լսելը ։Մեզ բնորոշ է մեր լավից ու կեղտից աշխարհում չկա դրա համար էլ հասել ենք այնտեղ ուր հասել ենք։

  • @heghineparonyan5507
    @heghineparonyan5507 Před měsícem +1

    Հարգելիս հիացած եմ Ձեր հաղորդումներով😊

  • @anahitmanaseryan3431
    @anahitmanaseryan3431 Před měsícem +1

    Այո, Դուք ճիշտ եք։Միշտ հաճույքով եմ Ձեզ լսում

  • @AnaMa706
    @AnaMa706 Před měsícem +4

    Նենգ դերասանի անւնը պետք է ասվի որ ազգը ճանչի նրան.

  • @komitasyeghiazayan4328
    @komitasyeghiazayan4328 Před měsícem +3

    Բարի լույս տիկին Նաիրա։ Կարող ես ունենալ բեմական փառք , բայց չունենաս մարդ կոչվելու արժանիք։ Մեր մոտ շատ լավ է ստացվում "գնա մեռի արի սիրեմ " բանաձևը։ Հիմա արվեստի մարդիկ ուրիշ գործով են զբաղված ,իսկ բացառիկ մարդիկ կան ու կլինեն։ Շնորհակալություն։

  • @user-nq4ic4bg6o
    @user-nq4ic4bg6o Před měsícem +3

    Цавовем ншум вор минчев мер орерэ воч ми бан чи похвел шнорхакалутюн Наира джан ❤❤❤ айсписи цанотацумнери ев верлуцумнери хамар

  • @lilitditavi-danieljan4713
    @lilitditavi-danieljan4713 Před měsícem +1

    Կեցցես Նաիրա ջան 👏👍🌷

  • @hasmikaghuzumtsyan6195
    @hasmikaghuzumtsyan6195 Před měsícem +10

    Սիրելի տիկին Նաիրա ջան, այո, շատ ցավալի է։ Սակայն, շատ լավ եմ հիշում երջանկահիշատակ հայրիկիս մտքերն սյս առսւմով։ Նա ասում էր. հայը միշտ եղել է աստվածընծա, ազնվացեղ, եւ հիացմունքի կամ նախանձի է արժանացել ու ենթարկվել։ Ցավոք, դարերի ընթացքում, հայի արյան մեջ, օձի պես եկավ, մտավ սատանա ջհուդը. իր վրա վերցնելով հայի սնուն- ազգանուն։ Այո, այդպես աղճատեցին Հայի ազնվական արյունը։ Եվ իր խոսքն ավարտելով ավելսցնում էր հայրս. երանի այն ժամանակները, երբ կթոթափենք մեր միջից այդ օձին։ Ոչ, սա մեր չեղած մեղքն ուրիշի վզին փաթաթել չէ, սյլ Ճշմարտություն։ Աննման, կիրթ, հայրենապաշտ հայրիկ ջան, ինչպես եմ հիմա հասկանում քեզ, երբ այսօր, նույն ազգի եւ նրանց նմանների ձեռքով փորձում են կործանել մեր սուրբ երկիրն ու բնաջնջել հային։ Աստված առաջ, թող Տիեզերքի Արարիչ Աստծո կամոք մաքրվի մեր Արարիչ, Ստեղծագործ, ի ծնե բարեհոգի, հիանալի ազգը։

    • @RM-vx1kc
      @RM-vx1kc Před měsícem

      Amen inchum mexadrum ek jhudin, dzer xoskern em asum. Dra hamar el chenk uxvum. Poxarena amen meka tox hayelu araj kangni yev nayi iren. Amen inchum menk meznits pahanjenk. Te che shat hesht e urishnerin mexadrel. Jhudnerin duk chek hetakrkrum 😢

    • @hasmikaghuzumtsyan6195
      @hasmikaghuzumtsyan6195 Před měsícem +2

      @@RM-vx1kc Կներեք, բայց Դուք ճիշտ չեք։ Նրանց, հենց հայն է հետաքրքրում, ու շատ էլ բան են տարել, ու տանում մեզանից. ընդհուպ մինչեւ գենը, սակայն, իրենք դա, լավ, ու բոլոր հնարավոր միջոցներով քողարկում են։ Նույնիսկ իրենց ազգակիցներից շատերը չգիտեն, թե ինչ հանցագործություններ են կատարվել մեր եւ այլ ազգերի դեմ։ Ճշմարտությունն, ասեղի պես. չես թաքցնի, այն մի օր ի հայտ կգա, որքան էլ որ լավ թաքցվի։ Տիեզերքի Արարիչ, Արդար Աստվածն ամեն - ինչ տեսնում է։

  • @musheghmuradyan9667
    @musheghmuradyan9667 Před měsícem +2

    Thanks!

  • @user-oj3zw7iz1g
    @user-oj3zw7iz1g Před měsícem +1

    Շնորհակալություն, սիրելի' Նաիրա❤❤❤

  • @user-ps8py4ry3o
    @user-ps8py4ry3o Před měsícem +1

    Այդպիսի տականքներ այժմ ել կան մեր շարքերում.

  • @varuzhanmargaryan3547
    @varuzhanmargaryan3547 Před měsícem +1

    Հիանալի🌹

  • @asiminagrig147
    @asiminagrig147 Před měsícem +5

    ❤❤❤❤❤❤

  • @sateniksoghoyan4142
    @sateniksoghoyan4142 Před měsícem +1

    Հիացած եմ ❤❤

  • @lidabagdasaryan6331
    @lidabagdasaryan6331 Před měsícem +1

    Շատ հաճելի Նաիրա ջան։

  • @zarinejalalyan2141
    @zarinejalalyan2141 Před měsícem +1

    Я расстроена снова и снова. Жаль , что мы такие. Надо об этом говорить обязательно. Спасибо.

  • @riben4644
    @riben4644 Před měsícem +1

    Հիացած եմ, խոսքեր չեմ գտնում միտքս շարադրելու։ Ուրախ եմ, որ բաժանորդագրված եմ։

  • @MrDionart
    @MrDionart Před měsícem +4

    Արժե խոսել։
    Անպայման պիտի խոսել նման սխալների, սրիկայութիւնների մասին։

  • @emmagaloyan2686
    @emmagaloyan2686 Před měsícem +3

    Այո... ❤❤❤

  • @alishanhalebian5595
    @alishanhalebian5595 Před měsícem +3

    👏👏👏👏

  • @user-nn9gh9kk6d
    @user-nn9gh9kk6d Před měsícem +1

    Ապրես աղջիկս ,հաճախակի անդրադարձեք նման թեմաների գոցե մարդիկ մի քիչ բարիանան

  • @mariammkrtchyan6266
    @mariammkrtchyan6266 Před měsícem +1

    👏👏👏🌹🌹🌹

  • @luciestepanian2790
    @luciestepanian2790 Před měsícem +1

    ❤❤❤❤❤

  • @Tereza_kazaryan
    @Tereza_kazaryan Před měsícem +1

    ♥️💙🧡👍👍👍♥️♥️♥️💐

  • @karinekarmenyan249
    @karinekarmenyan249 Před měsícem +5

    Հազար ափսոս, որ չենք փոխվել մինչ այսոր

  • @user-ui9nu2mp1z
    @user-ui9nu2mp1z Před měsícem +1

    Որ մենք մեր մեծերին վատ էնք վերաբերվել հալածել ենք կարող եմ թվարկել անուններ, բայց Փափազյանն էլ մեղք ունի , ինչու Հրաչյա Ներսիսյանը և մյուսները կարող էին ծառայել մեր ժողովրդին , իսկ Փափազյանը ոչ, նաև իմ շատ սիրելի Սիրանույշը Թիֆլիզում խաղալուց հետո չեկավ Երևան ,գնաց Եգիպտոսում անտեր մահացավ ,տխուր է

  • @nunevardanyan8432
    @nunevardanyan8432 Před měsícem

    Inch lav haxordum er apres

  • @Kalogeropoulos777
    @Kalogeropoulos777 Před měsícem +2

    !!!

  • @LyudmilaGevorgyan-ns4iu
    @LyudmilaGevorgyan-ns4iu Před měsícem

    Շատ սիրելի Նաիրա չարակամությունը միջակությանը բնորոշ գավառամիտ յուրահատկությունն է:Հանրահայտ չեմ եղել, բայց նման անհանդուրժոողականություն ոմանց մեջ նկատել եմ:Հայրս մի հրաշալի բյուրեղի պես մաքուր մարդ էր,մահամերձ էր ինձ կանչեց նստել ու իր անկողնուն մոտ եվ ասեց՝ կարեվոր բան ունեմ ասելու:Եթե որեվէ տեղից քեզ կանչեն եվ որեվե մարդու մասին կարծիք հարցնեն ապա ,եթե լավ մարդ է քո համար ավելի գովաբանիր,իսկ եթե լավ մարդ չի,ապա ասա մոտիկից չեմ ճանաչում մեկ ուրիշից հարցրեք:Որքան էր սարսափած ԿԳԲ-ից:Շատ հուզվեցի,որ այդ վիճակում էլ ինձ դաս է տալիս,անգամ այս տողերը գրելիս արտասվում եմ:

    • @naira_yeghiazaryan
      @naira_yeghiazaryan  Před měsícem

      Եթե բոլոր ծնողներն իրենց զավակներին նման խորհուրդ տված լինեին, կարծում եմ մենք ավելի արժանապատիվ հասարակություն կունենայինք։