Հայ աստղերը «Սանսեթ Բուլվար» լեգենդար մյուզիքլի պրեմիերային / ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳ /

Sdílet
Vložit
  • čas přidán 6. 09. 2024
  • Առաջին անգամ Երևանում կայացավ Լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան։
    Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյան լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար» -ի պրեմիերան՝ Անտոն Մուզիկանտսկու բեմադրությամբ։
    Ապրիլի 6-ին, ժամը 17:00-ից սկսվեց կարմիր գորգի եւ հյուրի հանդիսավոր մուտքի արարողությունը,
    իսկ 19:30 մյուզիքլի աննախադեպ բեմադրությունը:
    Մյուզիքլի գլխավոր դերում ականավոր դերասանուհի և երգչուհի ԹԱՄԱՐԱ ԳՎԵՐԴՑԻՏԵԼԻՆ (Նորմա Դեզմոնդ), Եվգենի Ելպաշև (Ջո Գիլիս), Ալիա Ագադիլովա (Բեթի Շեյֆեր), Արթուր Մանուկյան (Մաքս ֆոն Մայերլինգ), Արամ Կարախանյան (Շելդրեյք/Մանֆրեդ), Սերգեյ Դանիելյան (Սեսիլ Դեմիլ), ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի առաջատար արտիստներ:
    «Սանսեթ Բուլվար» մյուզիքլը մինչ օրս չի ներկայացվել ԱՊՀ ոչ մի այլ երկրում։ Ուեբերի այս ռուսալեզու մյուզիքլը իրականացնում է ՝ Էնդրյու Լլոյդ Ուեբերի թատերական ընկերության՝ The Really Useful Group Ltd-ի հետ հատուկ համաձայնությամբ և հավակնում է ԱՊՀ տարածքում տարվա ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկի կոչմանը:
    «Սանսեթ Բուլվար»-ը՝ Բրոդվեյի առաջին մյուզիքլն է, որը պաշտոնապես և օրինական կերպով բեմադրվել է Հայաստանում․ նախագիծն անցել է նույն փաստագրական ընթացակարգը, ինչ ցանկացած Հայտնի մյուզիքլ, որը «տեղափոխվում է» նոր երկիր և թարգմանվում նոր լեզվով։ Հայկական «Սանսեթ բուլվար»-ի պատրաստման յուրաքանչյուր փուլ ստուգվում և հավանության է արժանանում Էնդրյու Լլոյդ Ուեբերի ընկերության լոնդոնյան գրասենյակի կողմից։ Բեմադրությունն իրականացվում է իրավատերերի թույլտվությամբ, բայց արևմտյան տարբերակի «փոխադրում» չէ. սա բոլորովին նոր ներկայացում է, մյուզիքլի հեղինակային ընթերցում. դա վերաբերում է և՛ պատկերների մեկնաբանմանը, և՛ ռեժիսորական որոշմանը, և՛ տեսողական բաղադրիչին։ «Սանսեթ Բուլվարի»-ի նման տարբերակը կներկայացվի միայն Հայաստանում. ներկայացման նման տարբերակ թատերական աշխարհում գոյություն չունի։
    Երևանյան «Սանսեթ բուլվարը» ստեղծվում է միջազգային բեմադրական և դերասանական թիմի կողմից հատուկ Հայաստանի համար. այս շքեղ նվերը մայրաքաղաքին պատրաստում է SKYFIST STUDIO պրոդյուսերական ընկերությունը։ Լիցենզիայի համաձայն՝
    ներկայացումը կցուցադրվի միայն 6 անգամ։ (Տեսանյութի հիմնական նկարի լուսանկարները՝ BRAVO.am-ի)
    ----------------------------------
    Իմ յութուբ ալիքներում լատինատառ, ռուսատառ "հայերեններով" գրված մեկնաբանությունները չեն հրապարակվելու:
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է:
    Սա մեծ պայքար է լատինատառ հայերեն գրելու դեմ:
    Մենակաբանություն գրելիս ❌ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է օգտագործել հայհոյանքներ❌
    ☝🏻ՊԱՐՏԱԴԻՐ հարգել բոլորի կարծիքն ու սեփականը չպարտադրել ուրիշներին:
    ----------------------------------
    Հետևեք իմ ալիքներին CZcams -ում՝
    ArgamBlog OFFICIAL 🇦🇲 👉 shorturl.at/rszZ6
    ArgamBlog ENGLISH 🇺🇸 👉 shorturl.at/luCU8
    ArgamBlog RUSSIAN 🇷🇺 👉 shorturl.at/gD139
    ----------------------------------
    ԱրգամԲլոգի էջերին կարող եք հետևել հետևյալ հարթակներում՝
    ----------------------------------
    ArgamBlog Armenian 🇦🇲 👇
    ----------------------------------
    CZcams 👉 / argamblogofficial
    Facebook 👉 / argblog
    Instagram 👉 / argamblog
    Telegram 👉 t.me/ArgamBlog...
    Twitter 👉 / argamblog
    TikTok 👉 / argamustyan
    ------------------------------
    ArgamBlog English 🇺🇸 👇
    ------------------------------
    CZcams 👉 / argamblogenglish
    Facebook 👉 / argamblogenglish
    Instagram 👉 / argamblogenglish
    Telegram 👉 t.me/ArgamBlog...
    TikTok 👉 / argamblogenglish
    --------------------------------
    ArgamBlog Russian 🇷🇺 👇
    --------------------------------
    CZcams 👉 / argamblogrussian
    Facebook 👉 / argamblogrussian
    Instagram 👉 / argamblogrussian
    Telegram 👉 t.me/ArgamBlog...
    TikTok 👉 / argamblogrussian
    _____________________
    Բլոգեր Արգամ Ուստյանի հետ կապ հաստատելու համար գրել նամակ ` argamblog.com@gmail.com էլեկտրոնային հասցեին
    __________
    Anyone Who Re uploads this Video will be removed from CZcams on Copyright Claim Charges. #ArgamBlog
    ©️ All rights reserved

Komentáře • 27

  • @ArgamBlog
    @ArgamBlog  Před rokem +10

    Իմ յութուբ ալիքներում լատինատառ, ռուսատառ "հայերեններով" գրված մեկնաբանությունները չեն հրապարակվելու:
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է:
    Սա մեծ պայքար է լատինատառ հայերեն գրելու դեմ:
    Մենակաբանություն գրելիս ❌ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է օգտագործել հայհոյանքներ❌
    ☝🏻ՊԱՐՏԱԴԻՐ հարգել բոլորի կարծիքն ու սեփականը չպարտադրել ուրիշներին:
    ----------------------------------

  • @annam6266
    @annam6266 Před rokem +28

    Աստղ եղել են Կարպը Խաչվանքյան,Մհերը Մկրտչյան,Խորենը,Սոսը Սարգսյան,Օֆելյան Համբարձումյան,Արքսյա Գյուլզադիանը,Շերենց,Գալիա Նովենց և այլն ,սրանք փշրանք էլ չեն

  • @nairasardaryan3270
    @nairasardaryan3270 Před rokem +12

    Ամոթ է, ինչ աստղեր, մեր ԱՍՏՂԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ։Ամոթ մեզ, որ դրանց աստղ ենք կոչում։Պետք չէ մոդայիկ լինել։ՊԵՏՔ Է ՀԱՅ ՄՆԱԼ և ԵՐԿՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ։

    • @user-js3yl3ve3x
      @user-js3yl3ve3x Před rokem +2

      Եռաբլուրը ինչ կապ ունի, հերիք է Եռաբլուրը հանգիստ թողեք։

  • @annam6266
    @annam6266 Před rokem +27

    Արգամ հարգելիս Հայաստանում աստղեր չկան ընդհանրապես

  • @karinegrigoryan4182
    @karinegrigoryan4182 Před rokem +14

    Մի ուղղում Արգամ ջան,հայ չկայացած ,անտաղանդ ու չգիտես ինչի վրա աստղայինները տարած դերասանական կազմ...Մենք ունեցել ենք մեծություններ,հիմա էլ չկան....Դիաննա Գրիգորյանի և Ելենա Արշակյանի ողբ ու լաց,նույնանման սցենարով հիմար կինոներում դժվար աստղ լինի...

  • @user-bk3zk9vy5j
    @user-bk3zk9vy5j Před rokem +14

    Լրիվ ոտքից գլուխ սև հագնված...."աստղերը"😅աստղերը միայն երկնքում են լինում։Լրիվի քիթմռութը ջարդած ֊հավաքած "աստղերը"

  • @emjs698
    @emjs698 Před rokem +2

    Աստված ջան լրիվ հոլիվուդյան աստղի տեղ են իրանց դրե

  • @svetamanukyan7405
    @svetamanukyan7405 Před rokem +2

    Էլ ով նկատեց որ Հայկին եղջյունելու ժամանակ Ինան չմոտեցավ միայն Արսենը

  • @ritanersisyan5834
    @ritanersisyan5834 Před rokem +4

    Աստղերից շատ աստղեր ունենք 😂

  • @hasmikabrahamyanchannel
    @hasmikabrahamyanchannel Před rokem +1

    Լուսինե Թովմասյանը ինչ սիրուն է ❤։

  • @lilia9231
    @lilia9231 Před rokem +2

    Սրանց դերասաններ կոչվելու իրավոնք չունեն,խոսում են աղավաղված հայերենով ,խաղում նմանատիմ սերիալներում......

  • @user-sk5pk1tg7h
    @user-sk5pk1tg7h Před rokem +3

    Արգամ ջան,անդադար կարելի է նայել «սուրճ ընթացքի մեջ» գովազդն գեղեցկադեմ,հերոս Գևորգ Սրապյանի մասնակցությամբ,ինչպես նաև հումորային «մազից է կախված🤣🤣🤣»գովազդն.իսկ «աստղերն» շատ են պլպլան,փայլուն...

    • @ArgamBlog
      @ArgamBlog  Před rokem

      Աննա ջան շնորհակալ եմ լավատես լինելու համար։ Միակ դրական մեկնաբանությունը Ձերն էր🤎

  • @anushmartirosyan1
    @anushmartirosyan1 Před rokem +4

    Ցավով, բայց ղաբկանք է...

  • @svetlanatovmasyan7449
    @svetlanatovmasyan7449 Před rokem +3

    Hi i think there not stars this could be a sorry kind of people

  • @petrosian2425
    @petrosian2425 Před rokem +1

    Աստղեր 😂😂😂😂😂😂😂

  • @asiachobanyan9547
    @asiachobanyan9547 Před rokem

    Քնադատելում աստղ եք